ՈՍԿԵ ՑԼԻԿ

Ոսկե ցլիկ ֆիլմ.png

Ոսկե ցլիկ,1995թվականին Մոկո Հակոբյանի նկարահանած կարճամետրաժ կատակերգությունն է։ «Զահրումար, դավաճան հայվան» արտահայտությունը Արմեն Խոստիկյանի կատարմամբ դարձել է թևավոր:

Դերերում էին

  • Գուրգեն Գաբրիելյան-Նաջարյան
  • Աշոտ Ներսիսյան – Պողոս
  •  Մայրանուշ Պարոնիկյան– Վարդ
  •  Լեոնիդ Դովլաթյան– Ցոլակ
  •  Վաղինակ Մարգունի– Սուրեն
  •  Արմեն Խոստիկյան– Մամիկոն
  • Գևորգ Չեպչյան– վոլեյբոլիստ
  •  Ջեմմա Սարիբեկյան– կթվորուհի
  • Էդուարդ Աբալյան- Արմո
  • Իշխան Ղարիբյան – Գուրգեն

Times.am | Ոսկե ցլիկ

Հին ֆիլմերը ավելի հմայիչ են և գեղեցիկ բառապաշար են օգտագործվել։ Ինչքան նայում ես նայվում է:

Կարճամետրաժ կատակերգություն, որտեղ ցեղական ցլիկին տիրանալը գերխնդիր էր երկու մրցակից կոլտնտեսությունների համար։ Պարզունակ պատմությամբ ֆիլմի ստեղծողներին հաջողվել է վեր հանել խորհրդային գյուղի ոգին ու մտածելակերպը: Գյուղի պատիվն առաջնային է: Կոլխոզի նախագահն անգամ իր բարեկամին և անգամ ժամանակավոր չի տա ցեղական ցուլիկին, որը իր գյուղի հարստությունն է համարվում: Միևնույն ժամանակ նրա կինը, ում հայրական գյուղից է եկել ցուլիկին տրամադրելու խնդրանքը, իր հայրենի գյուղի և իր եղբոր պատիվը բարձր պահելու համար պատրաստ է անգամ ամուսնալուծվել: Անգամ սովորական կթվորուհին է դեմ, որ իրենց ցուլիկին տրամադրեն հարևան գյուղին: Իսկ հայցվոր գյուղի վարորդը կարող է անառողջ ձևանալ կամ անգամ պառկել մեքենայի անիվների տակ, միայն թե ցուլիկին հասցնեն իրենց գյուղ: Գյուղի պատվի հարցը միայն ղեկավարության խնդիրը չէ, սա յուրաքանչյուր անդամի խնդիրն է, բոլորը միասին են պատասխանատու և միասին են հպարտ կամ ամոթով:

Շատ սիրեցի այս ֆիլմը:65տարի է ինչ ցուցադրում են ֆիլմը : Ֆիլմի բոլոր դերասանները շատ լավ դերասանական խաղ ցուցաբերեցին: Շնորհակալություն ֆիլմի նկարահանման ողջ անձնակազմին ՝արկածներով լի ֆիլմի համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *