Առաջադրանքներ

Շարունակեք կամ լրացրեք նախադասությունները։ 

Շարունակելով ճանապարհը՝ շուտով հասանք մի հեղեղատի, որը անկարելի էր հաղթահարել:

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ, երբ տեսնում եմ քո սրտի տառապանքը:

Վայրի աղավնիների երամը անդունդից բարձրանում էր և հրաշագույն պար տալիս երկնակամարում:

Այդ տան շուրջը բազմագույն ծաղիկներ են աճում, որոնցով հիանում է տան տիրուհին:

Իմ գաղտնիքը միայն ընկերոջս եմ հայտնել, որովհետև միայն նա է վստահելի իմ շրջապատում:

Բայց այժմ, երբ հանկարծակի անհետացա, նա ինքն է փնտրում ինձ։

Մի րոպե կարծեցի, թե երկնքում եմ, և զարմանում էի, որ չէի ընկնում։

Լճակը, որը ջինջ կապույտ էր, իր աննման տեսքով կախարդում էր բոլորին։

Լեռները, որոնք ձգվում էին ողջ շրջակայքում, սուզվել էին կապույտ լռության մեջ։

Եթե նա հայրենի քաղաքում մնար, ուր արդեն բավականաչափ հայտնի էր դարձել, ապա ճանաչված մարդ կդառնար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *