,,Իմ քաղաքի աղբահանության խնդիրը,, նախագիծ

Աղբահանության խնդիրը Հայաստանում արդեն երկար ժամանակ է, ինչ շարունակում է մնալ ակտուալ։ Խնդիրը միայն մայրաքաղաքին չէ, որ բնորոշ է:

ՀՀ–ում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքը ընդունվել է 2011 թվականի հունիսի 23–ին։ Այն կարգավորում է մեր երկրում աղբահանության և սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է աղբահանության և սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները, վճարը, դրույքաչափերը։ Ավելի պարզ՝ օրենքը սահմանում է ամեն ինչ կապված աղբահանության հետ, բացի նրանից, որ օրենքը չի կարգավորում վտանգավոր թափոնների հետ կապված հարաբերությունները։

Խնդրի տարիներ շարունակ ակտուալ մնալը անհանգստացնում է բնապահպաններին և էկոլոգներին։Գաղտնիք չէ, որ աղբահանության վերաբերյալ խնդիրը ավելի մեծ տարածում ունի մարզերում։ Մարզաբնակները, մասնավորապես, գյուղերի բնակիչները բողոքում են, որ աղբը երկար ժամանակ կարող է մնալ աղբարկղերում, իսկ քաղաքներում բնակվողները պնդում են, որ չնայած աղբը այդքան էլ երկար չի մնում աղբարկղերում, միևնույնն է քաղաքը մաքուր չէ․ «Աղբարկղերը բաց են, քամին ու շները աղբը ցրիվ են տալիս քաղաքով մեկ, տնտեսվարողները, այդ թվում նաեւ խանութների տերերը, աղբը թափում են մոտակայքում: Քաղաքում սեփականաշնորհված տարածքներ կան, որոնք ո՛չ տերերն են մաքրում, ո՛չ քաղաքապետարանը: Բնակիչներն աղբը լցնում են չնախատեսված տեղերում, գետերի մեջ»:

Բերենք օրինակներ։

Գերմանիայում աղբը տեսակավորված չլինելու պարագայում այն պարզապես չեն վերցնի ու կթողնեն տան շեմքին։ Երևան քաղաքում աղբի տեսակավորման մասին խոսելն այս պահի համար ուղղակի ավելորդ է. ժամանակ առ ժամանակ միայն ապակե շշերն են տեսակավորում։

Եվրոպական մի շարք երկրներում էլ գործում է նաև մեկ այլ տարբերակ. փողոցում տեղադրված աղբամանները փակ են։ Տվյալ տարածաշրջանի կամ վարչական շրջանի բնակիչներին տրամադրվում են աղբամանը բացող բանալիներ, ինչի շնորհիվ էլ աղբը չի տարածվում շրջակայքում։

Հայաստանը պետք է շարժվի Չերչիլի լավատեսությամբ (ըստ Չերչիլի՝ լավատեսը ցանկացած դժվարության մեջ հնարավորություն է տեսնում) ու փորձի ոչ թե թաղել աղբը մարդկանց աչքի էսթետիկության համար, այլ աղբից եկամուտ ու հումք ստեղծել, իսկ աղբը, ինչպես Շվեդիայի փորձով հասկացանք, կարող է այնքան օգտավետ լինել, որ սկսենք անգամ գնել հարևաններից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *