Ավետիք Իսահակյան

Է՜յ, ջան-հայրենիք, ինչքա՜ն սիրուն ես, Սարերըդ կորած երկնի մովի մեջ. Ջրերըդ անո՛ւշ, հովերըդ անո՛ւշ, Մենակ բալեքըդ արուն ծովի մեջ:

Քու հողին մեռնեմ, անգի՛ն հայրենիք, Ա՜խ, քիչ է, թե որ մի կյանքով մեռնեմ, Երնեկ ունենամ հազար ու մի կյանք, Հազա՛րն էլ սըրտանց քեզ մատաղ անեմ:

 Ու հազար կյանքով քու դարդին մեռնեմ, Բալեքիդ մատա՛ղ, մատա՛ղ քու սիրուն. Մենակ մի կյանքը թո՛ղ ինձի պահեմ, -Է՛ն էլ` քու փառքի գովքը երգելուն,-

,- -Որ արտուտի պես վե՜ր ու վե՜ր ճախրեմ,- Նոր օրվա ծեգիդ,ազի՛զ հայրենիք, Ու անո՛ւշ երգեմ, բա՛րձր ու զիլ գովեմ,- Կանաչ արևըդ, ազա՛տ հայրենիք…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *