ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԵՌԱՎԱՐ ՖԻԼՄԻ ԺԱՄ

Դիտեք այստեղ https://youtu.be/eP6RTSdvA-E

Դիտեցի ընտանիքիս անդամների հետ <<ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ>> ֆիլմը,ես շատ եմ սիրում այդ ֆիլմը դիտելուց անհանար է չհուզվել քանի,որ շատ նման է իրականությանը և ըստ ֆիլմի պատկերացնում եմ հիմա սահմանում տիրող իրավիճակը:2020 թվականն է ու էլի պատմությունը կրկնվում է , ատում եմ ազգիս բաժին հասած ամենավատ ճակատագիրը , միաժամանակ հպարտ եմ , որ հայ եմ …

(էս խոսքերը աշխարհ արժեն) -դու ինչ ես կորցրել այստեղ Քեմբրիջից հետո? -Քեզի ամբողջ կյանքդ ըսած են, որ դու հայ ես? -ոչ -ինձի ըսած են……

Ես կորցրեցի ախպորս ու հա հիմա հասկանում եմ ես ֆիլմի իմաստը ու պատկերացնում եմ,որ ես նույն վիճակում հայտնվել ա իմ ախպերը ու սիրտս կտոր-կտոր ա լինում:

Են տղերքը ովքեր զոհվեցին մեր համար պետք ա իրանց անունը մենք միշտ բարձր պահենք ու հա ես մեծանալու եմ ու ախպորս կիսատ թողածը ավարտին հասցնեմ:Հա ես դեռ փոքր եմ բայց դա կապ չունի ես ինչով կարողանում եմ հիմա օգնում եմ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՍ ախպորս խոսքերը հիշում եմ ու ավելի եմ ինքս ինձ ուժ տալիս:

-Ես քեզ սիրել եմ,սիրում եմ ու կսիրեմ վաղը: -Ւնչի՞ ես հիմա ասում: -Որովհետև ետ եմ գնում պատերազմ ու չգիտեմ ՝ինչքան է բախտս բերելու: -Ասեցիր՞,թեթևացար:՞Իսկ հիմա հասկանու՞մ ես ,որ ես այդ ամեն ինչով պիտի ապրեմ մի մարդու հետ ,ում չեմ սիրում:

Կարծում եմ՝ շատերը, ինչպես և ես, այս ֆիլմն ընկալել են էմոցիոնալ մակարդակով: Այո, պարզ երկոսությունների, հայացքների, չասված խոսքերի մեջ այնքան շատ էմոցիաներ կան, որ մարդ ուղղակի դադարում է այն որպես ֆիլմ ընկալելուց, սկսում է ապրել, զգալ, ուրախանալ ու լացել հերոսների հետ մեկտեղ: Ու հենց դա է ֆիլմի մեծությունը, ստեղծագործական արժեքը, այն մտնում է սրտիդ մեջ ու ինչ-որ բան փոխում: Դերասանները բավական լավ էին խաղում:

Մեր օրերում քիչ կհանդիպես էսպիս արժեքով ֆիլմի:

Դիտեք անպայման եթե դեռ չեք հասցրել:Շնորհակալություն

Ներկայացնեմ մի փոքր սյուժեն…

Ֆիլմը պատմում է 4 ընկերների, որոնց ընկերությունը սկսվել է դեռևս դպրոցական տարիներից, և նրանց 2 քույրերի մասին: Ֆիլմում ներկայացված է, թե այդ տարիներին ինչպես են դասավորվել չորս ընկերների և նրանց երկու քույրերի ճակատագրերը: Ֆիլմի 25-ամյա հերոսները, որոնց ընկերությունը ծնվել է դպրոցական տարիներից, ունեցել են տարբեր ճակատագրեր, բայց բոլորի պատմությունը մեկն է՝ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ:Ֆիլմը նսև ստացել է մրցանակ <<ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ>>:Նկարահանված էր 2016թվականին մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին ֆիլմը՝ նվիրված Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին:

Կյանք ու կռիվ.jpg

Проект для дистанционки

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *