Սեբաստացիական նախագծեր

  • Կրթահամալիրը սեբաստացիների աչքերով
  • Արատեսը սեբաստացիների աչքերով
  • Երևանը սեբաստացիների աչքերով
  • Հայաստանը սեբաստացիների աչքերով

Դե ինչ սկսեմ առաջին կետից…(ԵՍ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԵՄ ԵՎ ՈՒՐԱԽ ԵՄ ԴՐԱ ՀԱՄԱՐ):

Ես սիրում եմ մեր կրթահամալիրը,մեր քոլեջը ամեն ինչ այնտեղ հաճելի է և գեղեցիկ սիրում եմ մեր կրթահամալիրը թե թերություններով թե առավելություններով չնայած,որ չկա թերություններ ու հա չի էլ լինելու:

Քոլեջի նկարներից կիսվեմ

Միքիչ էլ պատեմ մեր առօրյաից… քանի որ փակեցին քոլեջը ԿՈՌՈՆԱՅԻ պատճառով մենք գնում էինք մեկա ու Սահմանում դե հա կռիվ ա մենք փորձում էինք մեր կատարած աշխատանքով գոնե օգնել մեր եղբայրներին ովքեր մեզ համար կյանք են տալիս:

Սիրում եմ իմ քոլեջը:

Արատես

Մե հրաշք տեղ ահավոր շատ սիրեցի հետաքրքիր էր անցնում շատ ու հագեցած:

մանրամասը այստեղ https://roziphurtoyan.edublogs.org/2020/09/11/%d5%a1%d6%80%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd/

ԵՐԵՎԱՆ

Երևանը համայնք է՝ Երևանի բնակչության հանրություն:
Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:
Երևանը իրավաբանական անձ է, ունի սեփականության իրավունք և գույքային այլ իրավունքներ: Երևանն ունի բյուջե, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք:
Երևանում տեղական ինքնակառավարումը հիմնվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված սկզբունքների վրա` ապահովելով Երևանի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացումը:
Երևանի վարչական սահմանները սահմանված են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով:
Երևանի տեղական ինքնակառավարման մարմիններն են Երևանի ավագանին, Երևանի քաղաքապետը: Երևանի տեղական ինքնակառավարման մարմինները գործում են իրենց նստավայրում` Արգիշտիի փողոց 1 հասցեում: Ավագանու որոշմամբ ավագանին իր գործունեությունը (ներառյալ` նիստերի անցկացումը) կարող է կազմակերպել այլ վայրում:
Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների։  Երևանի տարածքը կազմում է 223 քկմ, բնակչությունը՝ 1075.1 հազ. մարդ։ Երևանը գտնվում է Արարատյան դաշտավայրի հյուսիսարևելյան մասում, Հրազդան գետի երկու ափերին՝ ծովի մակերևույթից 900-1200 մետր բարձրության վրա։ Քաղաքի կլիման խիստ ցամաքային է՝ շոգ ու չոր ամառ և համեմատաբար խստաշունչ ձմեռ։ Երևանը վարչական սահմանով հարում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերին։ Երևանը բաժանված է 12 վարչական շրջանների՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ և Քանաքեռ-Զեյթուն։   Մ.թ.ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջանում է Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:
Արգիշտի Ա արքան իր տիրակալության 5-րդ տարում` մ.թ.ա. 782թ., հիմնադրում է Էրեբունի ամրոց-քաղաքը` ներկայիս Երևանը, որը դառնում է երկրի վարչատնտեսական կարևորագույն կենտրոններից մեկը: Էրեբունու հիմնադրման տարեթիվը ստույգ հայտնի է մեզ հասած սեպագիր արձանագրությունից.
«Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին` Մենուայի որդին, ասում է. այս հզոր ամրոցը կառուցեցի, սահմանեցի Էրեբունի անունը Բիայնիլի երկրի հզորության համար, ի սարսափ թշնամական երկրների: Արգիշտին ասում է. հողը ամայի էր, հզոր գործեր ես այնտեղ կատարեցի Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտի` Մենուայի որդի, թագավոր հզոր, թագավոր Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»: Մեր մայրաքաղաքի անունը գալիս է դեռևս ուրարտական շրջանից` Էրեբունուց:

Երևի բոլորդ էլ հասկացաք, որ իմ սրտի մայրաքաղաքը իմ Երևանն է: Երևանը շատ հին, գեղեցիկ և մարդաշատ քաղաք է: Ամեն օր Երևանում նորանոր շինություններ են ավելանում, կառուցվում են բարձրահարկ շենքեր և տեսարժան վայրեր: Երևանը գեղեցիկ է իր շենքերով: Մենք նշում ենք շատ տոներ: Օրինակ՝ անկախության օրը, որը նշում են սեպտեմբերի 21-ին: Մեր քաղաքը հայտնի է Հանրապետության հրապարակով, Օպերայով, Կասկադով, Հյուսիսային պողոտայով և շատ թանգարաններով:

Մեր սիրելի քաղաքում կան շատ եկեղեցիներ: Օրինակ՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, որը հիմնադրվել է 1998 թվականին: Կամ Սուրբ Սարգիս եկեղեցին, որը նույնպես գտնվում է Երևանում: Ներկայիս Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է 1835-1842 թվականներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *