Նախագիծ«Խաղեր երեխաների հաՄաՐ»

Օրը՝ հունվարի 18, ժամը՝ 11։00

Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

Մասնակիցներ՝ քոլեջի 2-5 տարեկանների խումբ

Ներկայացված է խաղեր 3-5տարեկան երեխաների դաստիրակման և զարգացման համար:

Առաջարկում ենք խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ: Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը եւ որոնց երեխաները բախվում են ողջ օրը: Կարեւորը լինել մշտապես երեխայի կողքին, ուղղորդել նրան եւ սովորեցնել:


1. Պետք է վերցնել տարբեր չափերի շշեր, բացել կափարիչները, խառնել եւ առաջարկել երեխային փորձել ետ փակել այդ շշերը:

2. Վերցնել կոճակներ, ժապավեններ, ամրակներ: Պատրաստել օրինակ նապաստակ եւ գազար, ամրացնել նրանց իրար հետ ժապավենով կամ կոճակով եւ խաղալ՝ կերակրիր նապաստակին գազարով խաղը:

3. Վերցնել երեխային ծանոթ ութից տաս առարկայով լցված պարկ: Երեխան փակ աչքերով հանում է առարկաները եւ անվանում է դրանք: Հետագայում կարելի է դժվարացնել խնդիրը՝ պարկի մեջ դնելով միայն մեկ տառով սկսվող առարկաներ:

4. Ճմրթել, կտրատել կամ ծալել թուղթը: Դա կզարգացնի երեխայի ձեռքերի ճկունությունը: Օրիգամիի պատրաստումը զարգացնում է նաեւ տարածական երեւակայությունը:

5. Մագնիս եւ զանազան առարկաներ, մետաղական եւ առանց մետաղի:

Բոլոր այս խաղերը ոչ միայն օգտակար են եւ զարգացնող, այլ նաեւ ճանաչողական են եւ ցուցադրում են իրական աշխարհը, առարկաները, որոնց հետ բախվում է երեխան ամեն օր: Այս խաղերից շատերը կարող են գայթակղիչ լինել նաեւ շատ մեծահասակների համար:

Նախագիծը շարունակական է։

Նախագծի պատասխանատուներ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *