Լուսաբաց

  1. Ծուղրուղո՜ւ,
    Աքլորը զիլ կանչեց քառին:
  2. ճիկ՜ճիկ, ճիկ՜ճիկ,
    Զարթնեց մթում ծիտը ծառին:
  3. Ծուղրուղո՜ւ,
    Կանչեց ծեգին երկրորդ բերան: – Հո-հո՜, հո-հո՜,
    Նախիրն արդեն հանդը տարան:
  4. Ծուղրուղո՜ւ,
    Լույսը բացվեց երրորդ կանչին: – Վույ, վույ, վույ, վո՜ւյ,
    Նստեց նանը տեղի միջին:

Բկլիկ-ձկնիկ
Աթաբեկ Խնկոյան
Ձկնիկ, լո ղ տուր, լո ղ արա, Դրսի որսը թո ղ արա.
Իջիր ջրի հատակը,
Մինչեւ անցնի վտանգը:
Տե՜ս, փորձանք կա քո գլխին, Մի լավ մտիկ երեխին.
Որդ է խփել իր կարթին, Չմոտենաս էդ որդին:
Ինձ չլսեց շեկլիկը,
Ինձ չլսեց բկլիկը,
Հոպ, կուլ տվեց նա որդը, Կարթը մնաց կոկորդը:

Լուսին
Աթաբեկ Խնկոյան
Լուսին, լուսին, Լուսերես,

Ինչքան, ինչքան Կլոր ես:
Լույս ես տալիս Գիշերով,
Քո վառվռուն Թշերով:

Մուկն ու կատուն
Խաղում են 20-25 հոգով: Երեխաներից մեկը ընտրվում է մուկ, մյուսը կա­ տու: Երեխաները ձեռք ձեռքի բռնած շրջան են կազմում, մուկը վազում է շր­ ջանի շուրջը կատվից փախչելով: Երեխաները օգնում են մկնիկին, որպեսզի մտնի շրջանի մեջ, որ կատուն չկարողանա բռնել նրան: Երբ բռնում է, ուրիշ զույգ է դառնում մուկ ու կատու:

Մուկ-կատու
Երեխաները ձեռք ձեռքի տված շրջան են կազմում նախապես մեկին մուկ, մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից որեւէ թեւամիջով ներս է մտնում եւ կատվին խաբելով դուրս է գալիս մեկ ուրիշ տեղով: Կատուն հետապնդում է նրան եւ նույն տեղերով մտնելով ու դուրս գալով աշխատում է բռնել նրան եւ դերը նրա հետ փոխել: Բայց երբ մկանը շուտ բռնելու տենչով տարված կա­ տուն ոչ թե նախորդի անցած ճանապարհով է անցնում, այլ ուրիշ թեւամիջով, այդ ժամանակ նրան փոխարինում է շրջանում կանգնած մեկը խաղը նույնու­ թյամբ շարունակելով:


**Փիսոն
Երեխաները կանգնում են շրջանաձեւ: Կենտրոն է գալիս փիսոն: 4-5 երեխա կանգնում է շրջանից դուրս որպես արձագանք: Բոլորը կքանստում են: Ար­ տասանելիս ոտքի են կանգնում, կրկին կքանստում: Երբ խաղը յուրացնում են, ստացվում է բանաստեղծությանն համապատասխան ռիթմիկ շարժում: Սկզբում դաստիարակն է փիսո լինում, որ երեխաները բանաստեղծությունն անգիր սովորեն:
Խումբ – Փիսոն, փիսոն, մլավան
(փիսոն մլավում է):
Արձագանք – Մլավա՜ն, վա՜ն, վա՜ն, վա՜ն,: Խումբ – Թավրիզ թողեց, փախավ Վան: (Փիսոն վազվզելով պտտվում է շրջանում): Արձագանք – Վա՜ն, վա՜ն, վա՜ն:
Խումբ – Լեզուն թաթխան, երկար պոչ, (ցույց են տալիս),
Արձագանք- Պո՜չ, պո՜չ, պո՜չ:
15

Փիսո – Ինչ ուզեցի, ասին ո չ: (Լաց է լինում):
Խումբ – Ինչ որ ուզեց, ասին ո չ: Արձագանք – Ոչ, ո՛չ, ոչ:
Խումբ – Փիսոն գնաց գողեգող,
(փիսոն քայլում է գողեգող, երեխաներն էլ շշուկով են արտասանում): Արձագանք – Գո՜ղ, գո՜ղ, գո՜ղ:
Խումբ – Փո՜րը դատարկ, սիրտը դող,
(փիսոն ցույց է տալիս փորն ու սրտի դողը):
Արձագանք – Դո՜ղ, դո՜ղ, դո՜ղ:
Խումբ – Դունչը մեկնեց կովկիթին,
(կատուն ուրախ-ուրախ դունչը բարձրացնում է վեր):
Արձագանք – Թի՜ն, թի՜ն, թի՜ն:
Խումբ – (մոտենում են փիսոյին եւ ձեռքով դիպչում փիսոյի ճակատին): Փիսո լացակումած – Շերեփն իջավ ճակատիս:
Արձագանք – Վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Շերեփն իջավ ճակատին:
Արձագանք – Տի՜ն, ւոի՜ն, տի՜ն:
Խումբ – Վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Շերեփն իջավ ճակատին:
Արձագանք – Տի՜ն, տի՜ն, տի՜ն:
Խաղի ընթացքում կարելի է ուրիշ ոտանավոր օգտագործել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *