Լեռնանիստ💙

ԲԱՐԻ ՕՐ…💙

Լեռնանիստ գյուղը հիմնադրվել է 1828թ-ին: Նախկինում կոչվել է Վերին Ախտա, 1978 թվականին   վերանվանվել է Լեռնանիստ:

Այն Հրազդանի տարածաշրջանի ամենամեծ գյուղական համայնքն է, բնակչության թվաքանակը՝  3218  մարդ:  Համայնքն ունի 663 տնտեսություն: Գտնվում է Երևանից 45 կմ, իսկ  Հրազդանից՝ 7 կմ հեռավորության վրա։Լեռնանիստ համայնքը բարձր լեռնային բնակավայր է,  ձմեռային  ամիսներին  ձյունը  առատ  է, ձնածածկույթը պահպանվում է ավելի քան 4 ամիս:

Ես առաջին անգամ էի այնտեղ և շատ տպավորված եմ։Բոլիրը շատ լավն էին թե աշխատողների անձնակազմը թե տեղի ապրողները…🤗

Մի լավ սահեցինք և զվարճացանք…Եղանակը շատ ցուրտ էր որի հետևանքով արդեն մի քանի օր է ուշքի չեմ գալիս😄 Բայց իրոք արժեր հիվանդանալ կարևորը լավ ժամանակ անցկացրինք:

Դե վառարապի վրա դրված տաք լավաշի մասին չեմ խոսի ահավոր համեղ էր հատուկ դրա համար արժի մի անգամ էլ գնալ։

Այ վերջում մեր տղաների շնորհիվ դուրս եկանք Լեռնանիստի ձյունոտ ճանապարհը իմ հոլովակում դուք կտեսնեք թե ինչի մասին է խոսքը🤫

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *