Հոգեբանության հաշվետվություն

Հույզեր և զգացմունքներ

Եթե զգայությունների, ընկալման, մտածողության և մտապատկերների շնորհիվ արտացոլվում են բազմազան առարկաներ և երևույթներ, նրանց մեջ առկա բազմատեսակ կապեր և հարաբերություններ, ինչպես նաև նրանց տարբեր որակներն ու հատկությունները, ապա մարդը հույզերում և զգացմունքներում դրսևորում է որոշակի վերաբերմունք իմացության բովանդակության նկատմամբ:

Հույզերում և զգացմունքներում մարդն արտահայտում է նաև իր վարքի, գործունեության, այլ մարդկանց, բնության նկատմամբ ունեցած բավարարվածությունն ու անբավարարվածությունը:

Հույզերն ու զգացմունքները մարդու յուրօրինակ սուբյեկտիվ վերաբերմունքն են շրջակա իրականության և ինքն իր նկատմամբ: Դրանք ուղեկցվում են արտահայտիչ շարժումներով՝ միմիկայով (դեմքի մասերի շարժում) և պանտոմիմիկայով (մարմնի մասերի շարժում, ժեստեր), որոնք լրացնում են մարդու ապրումները, դարձնում ավելի վառ և զրուցակցի համար մատչելի:

Սակայն մարդն իր հոգեկան կառուցվածքով այնքան բարդ է, որ ոչ միշտ է հնարավոր լինում նրա արտահայտիչ շարժումներով որոշակիորեն դատել նրա ապրումների մասին: Որքան հասուն է մարդը ու հարուստեն նրա ապրումները, այնքան դրանց արտահայտման ձևերն ավելի բարդ են ու ինքնատիպ:

Դաստիարակություն: Ընտանեկան դաստիարակություն

https://youtube.com/watch?v=vdLKKKpFiUY%3Ffeature%3Doembed
https://youtube.com/watch?v=NMwv-M53EPQ%3Ffeature%3Doembed
https://youtube.com/watch?v=jbRoU8PWor8%3Ffeature%3Doembed

Իմ կարծիքով՝ երեխայի դաստիարակությունը, պետք է համարվի երեխային ճիշտ մեծացնելու առաջին կանոնը։ Երեխան ինչպես փոքրուց դաստիարակվում է, այնպես էլ ամբողջ կյանքում շարունակում է։ Դաստիարակությունը մի այնպիսի բան է, որը մենք երեխային տալիս ենք մեր ամբողջ կյանքի ընթացքում, գուցե չնկատենք, բայց եթե երեխային ինչ-որ բան չենք սովորեցնում, միևնույնն է՝ եթե մենք կատարում ենք երեխան մեզանից ընդօրինակում և սովորում է։ Դաստիարակությունը երեխային սովորեցնում է՝ կարգ ու կանոն, դեռ փոքրուց երեխային նախապատրաստում է հասարակության մեջ իրենց պահելաձևի՝ դրսևորելու կանոնները, նախապատրաստում է ամեն դժվարություններ հաղթահարելուն և նմանատիպ շատ ու շատ մանր մունր բաներ, որոնք իրենց լավ մարդ դառնալու համար պետք են։ Եվ ի վերջո երեխան մեծանում է այնպես՝ ինչպես իր ծնողն է մեծացել, դաստիարակվում է այնպես ինչպես իր ծնողն է դաստիարակվել։ Դաստիարակության մեջ կարևոր է նաև երեխային ուսման տալը, քանի որ երեխան սովորելով դառնում է ավելի կիրթ, գրագետ և պիտանի մարդ, չնայած այստեղ էլ ծնողի միջամտությունն ու հետևողականությունը պարտադիր է, մեկ անգամ էլ նշեմ, որ կրթությունն էլ է համարվում դաստիարակություն։ Այս ամենը միայն իմ կարծիքն է։

Դաստիարակության տեսությունը սերնդից սերունդ կուտակված փորձի փոխանցումն է: Դաստիարակությունը հասարակական կյանքի համընդհանուր անհրաժեշտ կատեգորիա է։ Սերտորեն կապված է ուսուցման հետ։ Դաստիարակության հիմնական եղանակներն են՝ ընտանեկան (տես ընտանեկան դաստիարակություն) և հասարակական։Set an example": A mother of two children created a safe environment, ...

Դաստիարակությունը տեխնոլոգիաների, մեթոդների, միջոցների համակարգ է, որն ուղղված է երեխայի անձի նպատակաուղղված ձևավորմանը։

Դաստիարակությունը ինստիտուցիոնալ տեսնակյունից լինում է․

  • ընտանեկան
  • կրոնական
  • հասարակական ( դպրոց, բուհ)
  • հակասոցիալական
  • շտկողական

Ընտանեկան դաստիարակության գերագույն նպատակը մարդ կերտելու գործընթացն է, ոչ իբրեւ ֆիզիկական գոյություն, այլ որպես բարոյական հատկանիշների միասնություն:

Դարեր շարունակ երեխաների դաստիարակությունն իրականացվել է ընտանիքում և ուսումնական հաստատություններում: Ընտանեկան դաստիարակության առնչությամբ հանդես եկան 3 հիմնական ուղղություններ, որոնք առաջադրվեցին երեք հեղինակի կողմից.

1. Պեստալոցին էր, որը տունը համարում էր բնական դաստիարակության հիմք, գտնում էր որ մարդկանց ընտանեկան հարաբերությունն առավել բնական հարաբերություններն են և

դաստիարակությունը նույնպես, սակայն նա չէր ժխտում ուսումնական հաստատությունների դերը:

2. Անգլիացի սոցիալիստ Ռոբերտ Օունն էլ ընտանիքը համարում էր էգոիզմի և երեսպաշտության բույն, բացասական կարծիք ուներ ընտանեկան դաստիարակության մասին:

3. Մեկ այլ մոտեցմամբ երեխաների դասիարակությունն իրականացվում է դպրոցի, ընտանիքի, հասարակության համատեղ ջանքերով: Ընտանիքի ազդեցությունը երեխաների զարգացման և ձևավորման վրա ունի անփոխարինելի ուժ, որովհետև յուրաքանչյուր խելամիտ ծնող լավ է ճանաչում իր երեխային:

Երեխայի ընտանեկան դաստիարակության համար ամուր հիմքը

ծնողների միմյանց սերն է: Առաջին պայմանը ընտանեկան համախումբն ու ձևավորումն է պարտքի պատասխանատվության խոր զգացումն է, երեխաների իրար նկատմամբ

բոլոր հարազատների նկատմամբ հարգանքի բարձր զգացողության և բարձր զգացմունքի ձևավորումն է: Ընտանեկան դաստիարակության երկրորդ պայմանը չափավորությունն է: երեխային չի կարելի անընդհատ պատժել և երես տալ բոլոր պահանջները կատարել: Երրորդ կարևոր պայմանը ծնողների սկզբունքայնության կայունությունն է, այս դեպքում սկզբունքայնությունը վերաճում դառնում է վճռական: Չորրորդ կարևոր պայմանը երեխաների հայրենասիրական հումանիստական, կոլեկտիվիստական, աշխատանքային զգացմունքների ձևավորումն է և դաստիարակումը : Ընտանիքում կարևոր նշանակություն ունի երեխաների բարոյական այնպիսի որակների ձևավորում ինչպիսիք են մանկական հաղորդակցության դերը:

UNICEF and H&M launch an interactive digital tool

Մեծ նշանակություն ունի ծնողների անձնական օրինակը, ինչպես նաև նրանց կողմից խելացի վերահսկողության դերը: Մեծ նշանակություն ունի աշխատանքային, գեղագիատակն, ֆիզիկական դաստիարակության դերը, որոնք պետք էր իրականացնել ըստ տարածքային փուլերի:

Ընտանեկան դաստիարակության համակարգում կարևոր է դպրոցականների ուսման բարձր արդյունավետությունն ապահովելու համար ծնողները կատարում են մի շարք պայմաններ: Դպրոցը պետք է հաշվի առնի ընտանիքի կառուցվածքի առանձնահատկությունները: Մեզ մոտ ամենաշատ դերը տրվում է մորը, տատիկին, ժամանակակից ընտանիքի համար բնորոշ է ծնողների կրթական, հասարակական գործունեություն: Ծնողները սկսել են դպրոցից պահանջել ավելին:

Ընտանեկան դաստիարակության սկզբնաղբյուրն է ինչ կատարվում է երեխայի դաստիարակության և նրա անձնավորության ձևավորման գործում: Ուրեմն դպրոցը ընտանիքի օգնականն է և պետք է օգնի ծնողին մասնագիտական կողմնորոշման գործում : Ըստ օրենսդրության կա հատուկ կետ, որտեղ նշվում է ծնողի և նրա պարտականությունների փոխարինողների իրավունքների, բնագավառում:

Տիֆլոմանկավարժություն

Главная.

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:

Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.

* Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:

* Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը:

* Մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և վերականգնման ուղիները:

* Տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը ` հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները:

* Կույր և թույլ տեսնող երեխաների ուսուցման , դաստիարակության , աշխատանքային և պրոֆեսիոնալ պատրաստականության կազմակերպման բովանդակության, մեթոդների և պայմանների մշակումը:

* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ճանաչողական հնարավորությունների զարգացմանը նպաստող ուսումնադաստիարակչական գործընթացի ուսումնական պլանների, ծրագրերի , դասագրքերի, տեխնիկական միջոցների գիտական հիմքերի մշակումը:

* Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ միջոցառումների համակարգի մշակումը / լուսավորվածության չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և այլն/:

Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.

* Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3 դիոպտր/;

* Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6 դիոպտր/;

* Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից բարձր դիոպտր/;

Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և ձեռքբերովի:

Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները

Բնածին-Ծննդաբերության ժամանակ,Ժառանգական,Ինֆեկցիոն

Ձեռքբերովի-Ծննդաբերական վնասվածքներ,Ինֆեկցիոն,Բորբոքային,Վնասվածքներ,այրվածքներ

Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի չկոորդինացված շարժումները:

Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու տեսողության մեխանիզմը:

Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է, որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից, վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի կանխման համար անհրաժեշտ է .

* Հիգիենայի կանոնների պահպանումը:

* Ռացիոնալ ռեժիմի ապահովումը:

* Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:

* Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:

Զգայություններ և ընկալում

Զգայությունը մի գործընթաց է, որում արտացոլվում է առարկայի որևէ օբյեկտիվ հատկանիշ` որևէ վերլուծիչի վրա որևէ ազդեցության ընթացքում (լույսի, գույնի, ձայնի զգայություն և այլն): Պերցեպցիան՝ ընկալումը, թերևս, ամբողջական է, և իրար նայելով՝ մարդիկ համայն պատկեր են տեսնում, ոչ թե առանձին հատկանիշներ: Զգայությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս հասկանալ այն մեխանիզմները, որոնք կապված են մարդու զգայական ընկալման և տեղեկությունների մեկնաբանման համար:
Ամբողջի ու առանձինի հարաբերութունը խնդրահարույց է. նախորդ դարի որոշ հատվածում առաջնային են համարվել առանձին զգայությունները: Գեշտալտ (Gestalt՝ ձև, պատկեր, դաշտ) հոգեբանության մեջ զարգացավ ընկալման ամողջության առաջնայինության դրույթը: Գեշտալտ հոգեբանների պնդմամբ մարդկային ընկալումն ընթանում է ֆիգուրի և ֆոնի առանձնացման միջոցով:
Զգայությունների հետազոտությունների մեծ մասն արված է տեսողական վերլուծիչի վերաբերյալ: Տեսողական վերլուծիչն ամենամեծ կշիռն ունի տեղեկությունների ընկալման գործում: Այնուամենայնիվ, ուսումնասիրվում են բոլոր զգայությունները՝ տեսողություն, լսողութություն, հոտառություն, համ և շոշափելիք: Սրանք էն էքստերոցեպտիվ (արտաքին) զգայությունները, որոնցից բացի կան նաև ինտերոցեպտիվ (ներքին) զգայությունները՝ ներքին օրգաններից եկող, և պրոպրիոցեպտիվ զգայությունները, որոնք մարդուն տեղեկացնում են մարմնի սխեմայի և դիրքի մասին: Զգայությունների հետ կապված կարևորագույն հասկացություններից է շեմը՝ բացարձակ և հարաբերական: Բացարձակ ստորին շեմն այն նվազագույն ազդեցության քանակն է, որն անհրաժեշտ է տվյալ զգայության առաջացման համար: Բացարձակ վերին շեմըն այն առավելագույն քանակն է, որից հետո զգայությունը վերանում է կամ փոխվում: Տարբերակման շեմն այն փոքրագույն փոփոխությունն է, որն ընկալելի է մարդու համար: Ենթաշեմային են այն զգացողությունները, որոնք, մնալով ընկալման շեմից ներքև, գիտակցության վրա որևէ ազդեցություն են ունենում:
Զգայությունների հետ է կապված մտապատկերի հասկացությունը: Այն զգայության՝ հիշողության մեջ ամրագրվող պատկերն է, որը հետզհետե փորձ է դառնում՝ հետադարձ ազդելով յուրաքանչյուր նոր ընկալման վրա: Ընկալումները բնորոշվում են կառուցվածքայնությամբ, իմաստավարվոածությամբ, առարկայականությամբ և կատեգորիալությամբ: Ընկալման կառուցվածքայնությունը ընկալման կառուցվածքային հատկանիշների ընկալումն է և հիշողության մեջ պահպանումը: Ընկալման կատեգորիալությունը ենթադրում է, որ մարդն ընկալում է ոչ թե ինֆորմացիայի պարզ հոսք, այլ դասակարգում է այն: Կատեգորիալությունը երբեմն դրդում է չափազանցված ընդհանրացման: Ընկալման ամբողջականությունը դրդում է մասի հետ առնչվելով ամբողջական պատկերի ընկալմանը: Զգայարանների միջև ակտիվ փոխազդեցություն է ընթանում, որը թույլ է տալիս մի զգայություն բնորոշել մի այլ զգայությամբ: Երբեմն այն վերածվում է խանգարող հանգամանքի (ՄաքԳուրքի էֆեկտ):

https://youtube.com/watch?v=eB8wkVexnEg%3Ffeature%3Doembed

Էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։
Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.
կոնտակտային
երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)
դիստանտային` 
երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)
հոտառական 
զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Ընկալում (ըմբռնում) — զգայական իմացության ձև է։ Այն առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկերն է։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։  Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։

Ընկալման առանձնահատկություններն են

  1. Առարկայնությունը, որը պատասխանատու է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին։ Այն ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում էկյանքի ընթացքում:
  2. Ապերցեպտիվությունը կախված է մարդու անցյալի փորձի հետ:
  3. Ամբողջականությունը  արտացոլում է առարկային առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։
  4. Կառուցվածքայնությունը ընկալումը զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մարդն ընկալում է զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։
  5. Հաստատունությունը առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։
  6. Իմաստավորվածություն- ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։
  7. Ընտրողականությունը որպես առանձնահատկություն-. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։
  8. Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։

Մտածողություն

Статьи о том, как эффективно и быстро учить английский для работы и бизнеса...

Մտածողություն

Մտածողությունն այն իմացական գործընթացն է, որի օգնությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթների ներին, էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները: Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

Իրադրության պահանջներից և իրենց զարգացման տարիքային փուլի յուրահատկություններից ելնելով՝ մարդիկ առավելապես օգտվում են մտածողության այս կամ այն տեսակից, ընդ որում դրանք գործում են ինքնաբերաբար, պրոբլեմային իրավիաճակի կամ խնդրի ընկալման հետ միասին: Մարդու մտածողության հիմնական տեսակներն են՝

ա) Ակնառու-գործնական մտածողությունը իրագործվում է առարկաների հետ կոնկրետ, շոշափելի գործողություններ կատարելու ընթացքու և ապահովում է դրանց արդյունավետությունը: Ակնառու-գործնական մտածողությունը առաջնային է մարդու զարգացման ընթացքում:

բ) Ակնառո-պատկերավոր մտածողության դեպքում խնդիրները լուծվում են մտապատկերների հետ կատարվող գործողությունների միջոցով: Ակնառու-պատկերավոր մտածողության զարգացումը անձի ստեղծագործական երևակայության ծագման նախապայմանն է:

գ) Խոսքային-տրամաբանական մտածողությունն անվանում են նաև վերացական կամ տեսական: Այն ընթանում է խոսքի, լեզվի պարտադիր մասնակցությամբ: Հիմնական առանձնահատկությունը հասկացությունների և տրամաբանական կառուցվածքների օտագործումն է, որոնք գոյություն ունեն և գործում են լեզվական միջոցների օգնությամբ:

Samsung видит будущее смартфонов в искусственном интеллекте

Կյանքի առաջին տարիներին արգացած է ակնառու-գործնական մտածողությունը, որին հաջորդում է ակնառու-պատկերավորը: Դպրոցական տարիքում արդեն առավել զարգանում է խոսքային տրամաբանական մտածողությունը:

Մտածողության զարգացման հիմնական ուղղությունը նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեի տերմինալոգիայով համապատասխանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին:

Նախադպրոցականի մտածողությունը պատկերավոր է, այն դեռևս ձեռք չի բերել մեծահասակների տրամաբանական դատողությունները: Հետևելով Ժ. Պիաժեի օրինակին մանկական մտքի յուրահատկություններն է ուսումնասիրել նաև ռուս հոգեբան Օբուխովան: Նա զրուցել է երեխաների հետ.

 Հարց. Ինչո՞ւ աստղերը չեն ընկնում:
Պատասխան. Նրանք շատ փոքր են ու թեթև:

Հարց. Ինչու՞ է քամին փչում:
Պատասխան. Որպեսզի օգնի նավերին:

Հարց. Որտեղի՞ց է լուսինը երկնքում հայտնվել:
Պատասխան. Երևի նրան կառուցել են կամ էլ ինքնուրույն է  աճել:

Հարց. Ինչու՞ լուսինը չի ընկնում:
Պատասխան. Որովհետև պարաններով կապված է։

Չնայած նմանատիպ մանկական դատողությունների` երեխաները  կարող են նաև ճիշտ եզրակացություններ անել և լուծել բավականին դժվար խնդիրներ:

Հոգեբանների կարծիքով ճիշտ պատասխաններ կարելի է ակնկալել որոշակի պայմանների դեպքում: Ամենից առաջ երեխան պետք է հասցնի մտապահել խնդիրը, բացի այդ խնդրի պայմանները նա պետք է  պատկերացնի: Հետևաբար անհրաժեշտ է այնպես ձևակերպել խնդիրը, որ այն հասկանալի լինի երեխային:

Ամերիկյան հետազոտությունների ժամանակ չորս տարեկան երեխային ցույց են տալիս  չորս  ավտոտնակ և երեք  մեքենա,  որոնք կանգնած են եղել երեք ավտոտնակում, իսկ մի ավտոտնակ դատարկ է եղել: Երեխաներին հարցնում են` բոլոր մեքենաներն են ավտոտնակներում կանգնած, երեխաները սովորաբար պատասխանում են` ոչ: Բայց այս սխալ պատասխանով չի կարելի ասել, որ երեխաներին անհասկանալի է ՙբոլոր հասկացություններըը: Փոքր երեխան կարծում է, որ եթե չորս ավտոտնակ է, պետք է լինի չորս  մեքենա, որոնցից մեկը ինչ-որ տեղ կորել է: Հետևաբար նրա համար մեծահասակի պնդումը` բոլոր մեքենաներն են կանգնած ավտոտնակներում, իմաստ չի ունենում:

Ճիշտ լուծմանն հասնելու լավագույն եղանակն այն է, երբ երեխան հնարավորություն  է ունենում համապատասխան եզրակացություններ անել հիմնվելով սեփական փորձի վրա: Այս առումով հետաքրքրական է Զապորոժեցի փորձը, երբ նա հարցնում է երեխաներին նրանց քիչ ծանոթ ֆիզիկական երևույթների մասին, մասնավորապես՝ ինչու՞ մի առարկան լողում է, իսկ մյուսը՝ սուզվում: Ստանալով ավել կամ պակաս ֆանտաստիկ պատասխաններ` նա առաջարկում է երեխաներին ջրի մեջ գցել զանազան առարկաներ: Բավականին փորձերից հետո երեխաները սկսում են տրամաբանական դատողություններ անել:

Այսպիսով, երբ նախադպրոցականը լուծում է իր համար հասկանալի, հետաքրքիր խնդիր և դրա հետ մեկտեղ էլ  կուտակում է  իր համար մատչելի փաստեր, կարող է ճիշտ դատողություններ անել:

Նախադպրոցական տարիքում խոսքի ինտենսիվ զարգացման հետ  կապված երեխան յուրացնում է կենցաղային բնույթի հասկացություններ:

Նախադպրոցականի մտածողության զարգացման և առանձնահատկությունների մասին առավել հանգամանալից պատկերացում ունենալու համար քննարկենք և վերլուծենք շվեցարացի հոգեբան Ժան Պիաժեի ինտելեկտի զարգացման հիմնադրույթը:

Stupidity

Իր տեսական պատկերացումները Պիաժեն կառուցել է հստակ փորձարարական հիմքի վրա` երեխայի մտածողության և խոսքի զարգացման վերաբերյալ նյութերի վրա: Կիրառելով զրույցի, հարցման, գիտափորձի մեթոդները` Պիաժեն եզրակացնում  է, որ մեծահասակը մտածում է, դատում է սոցիալապես (այսինքն մտովի դիմում է մյուս մարդկանց ) նույնիսկ, եթե մնում է ինքն իր հետ մենակ, իսկ երեխան մտածում է էգոցենտրիկ (եսակենտրոն),  նույնիսկ երբ գտնվում է մյուսների շրջապատում: Նա խոսում է բարձրաձայն` չդիմելով ոչ մեկին: Այդ խոսքը նույնպես Պիաժեն անվանեց էգոցենտրիկ: Պիաժեն առաջին հոգեբանն էր, որ ցույց տվեց երեխայի և մեծահասակի մտածողության տարբերությունները: Ավելին, նա հստակ մատնանշում և քննարկում է  մանկական մտածողության առանձնահատկությունները: Դրանք են մտածողության սինկրետիզմը,  պարտիցիվացիան, մոգականությունը, անիմիզմը:

Էգոցենտրիկ մտածողության դեպքում երեխան կենտրոնացված է իր դիրքերի, իր հետաքրքրությունների վրա և ի վիճակի չէ իրեն նայել կողքից, քննադատորեն: Այդ դատողությունները կարգավորում է երազանքի տրամաբանությունը, որը հեռանում է ռեալ իրականությունից:

Մարդիկ տարբերվոմ են իրենց մտածողության անհատական առանձնահատկություններով՝

Մտածողության ինքնուրույնությունը բնութագրվում  է նրանով, որ մարդ ունակ է առաջադրելու նոր խնդիրներ և գտնելու դրանց լուծման ուղիները՝ կիրառելով մարդկության փորձը;

մտքի լայնությունը թույլ է տալիս գտնել կապեր գիտելիքների և երևույթների տարբեր, առաջին հայացքից իրարից շատ հեռու բնագավառների միջև

մտքի խորությունը արտահայտվում է բարդ հարցերի մեջ խորանալու, այնտեղ հիմնախնդիր տեսնելու կարողությամբ

մտքի ճկունությունը թույլ է տալիս հաշվի առնել իրադրությունների փոփոխությունները և փոխել գործողությունների սկզբնական պլանը

մտքի արագությունը դրսևորվում է իրադրության մեջ արագ կողմնորոշվելու, լավ մտածելու և ճիշտ որոշում ընդունելու կարողությամբ։

Внутренний мир человека: что это такое, как и зачем его нужно развивать

Լոգոպեդական աշխատանքներ

Ռնգախոսության ժամանակ տարվող կորեկցիոն աշխատանքն ընթանում է արտաբերական ապարատի կառուցվածքի և շարժողական ոլորտի կարգավորմամաբ, բոլոր հնչյունների շտկմամաբ, հնչյունների ռնգախոսության երանգի վերացմամբ, հնչյունների շեշտադրմամբ, ֆոնեմատիկ ընկալումների զարգացմամբ։
Ռնգախոսության ժամանակ տարվող կորեկցիոն աշխատանքը՝ խոսքի հնչյունային խանգարման վերացման դեպքում, տարվում է երեխաների մանրամասն լոգոպեդական հետազոտությունների հիման վրա։

Հետազոտում են՝

  • Քմըմպանային անբավարարության աստիճանը
  • Փափուկ և կոշտ քիմքերի սպիացող փոփոխությունները
  • Նրա երկարությունը
  • Ըմպանի հետին պատի հետ միացման բնույթը (լինում է պասիվ, ակտիվ և ֆունկցիոնալ)
  • Ատամնածնոտային անոմալիաներ
  • Արտաբերական ապարատի շարժունակության առանձնահատկությունները։

Կորեկցիոն-դաստիարակչական աշխատանքի համակարգը արտաբերական հնչյունների զարգացման համար, ընթանում է հետևյալ ուղղություններով

  • Արտաբերական ապարատի կառուցվածքի և շարժունակության կարգավորում
  • Բոլոր հնչյունների շտկում և հետագա կարգավորում
  • Հնչյունների ռնգային երանգի վերացում
  • Հնչյունների շեշտադրում
  • Ֆոնեմատիկական ընկալումների զարգացում
  • Հնչյունային վերլուծության և համդրության զարգացում՝ գրավոր խոսքի խանգարումները կանխելու նպատակով

Այն երեխաների ուսուցումը, որոնք ունենում են միայն ֆոնեմատիկական կողմի թերզարգացում, ընթանում է հետևյալ ուղղություններով.

  • Արտաբերական ապարատի գործունեության ակտիվացում
  • Ձայնի արտիկուլացիայի ձևավորում
  • Արտաբերական հնչյունների ձևավորում
  • Ռնգային ձայնի վերացում
  • Ձայնի դեֆերենցիայի՝ ձայնային անալիզների խանգարումները տարբերակելու նպատակով
  • Խոսքի պրոսոդիկական (արտահայտչականության) կողմի նորմալացում
  • Ազատ խոսքային շփման մեջ ձեռք բերված հմտությունների և գիտելիքների ավտոմատացում

Կորեկցոն դաստիարակչական ուսուցումը հնչյունահնչութային թերզարգացումով երեխաների համար վերը թվարկվածին ավելացնում ենք՝

  • Ֆոնեմատիկ ընկալման կորեկցիա
  • Մորֆոլոգիական ընդհանրացումների ձևավորում
  • Դիսգրաֆիայի հաղթահարում

Խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաների կորեկցիոն դաստիարակչական ուսուցումը ուղղված է՝

  • Խոսքի լիարժեք ֆոնեմատիկական կողմի ձևավորում
  • Հնչութային պատկերացումների ձևավորում
  • Կապակցված խոսքի զարցացում

Դեմքի մկանների մարզում

Դիմաշարժ մկանի գիմնաստիկայի (դիմային նյարդի վերին և միջին ճյուղեր) համար 1-6 կիրառվում է միայն դեմքի մկանի պարեզի ժամանակ։

  1. Բերանը լայն բացած դեմքը ամբողջությամբ կնճռոտել։
  2. Հոնքերը բարձրացնել և իջեցնել։ Բարձրացնելիս աչքերը բացել, որի ժամանակ ճակատի վրա հայտնվում են երկայնական կնճիռներ։ Իջեցնելիս աչքերը փոքր-ինչ փակում են և քթարմատի վրա գոյանում է ինչպես ուղղահայաց այնպես էլ լայնական կնճիռներ։
  3. Միաժամանա, հետո փոխելով բացել և փակել աչքերը։
  4. Փոփոխելով բացել և փակել աչքերը։ Եթե աչքերից որևէ մեկը, երբեմն երկուսն էլ չի բացվում, ապա ոչ լավ բացվող կոպը մատով պահում ենք փակ դիրքում և այդ ժամանակ մյուս աչքը ռիթմիկ ձևով բացվում և փակվում մյուս աչքի շնորհիվ, և այն սկսվում է բացվել։
  5. Միաժամանակ, իսկ հետո փորձելով կկոցել։
  6. Դանդաղորեն աչքերը կկոցել, սկզբում երկուսն էլ իրար հետ, ապա հերթով՝ աջ և ձախ։
  7. Հերթով բարձրացնել բերանի անկյունները
  8. Կատարել հոտոտելու վարժություններ։ Ծնոտները սեղմված վերին շրթունքը փոքր-ինչ բարձրացնել (քթաշրթնային ծալքը կտրուկ արտահայտվում է)։
  9. Միաժամանակ բարձրացնել երկու անկյունները։ Հերթով բարձրացնել աջ և ձախ այտերը։ Ներշնչել քթով, արտաշնչել բերանով։
  10. Սեղմել ծնոտները։ Հերթով բարձրացնելով բերանի անկյունները։
  • Փակում ենք համապատասխան աչքը և բարձրանում է ողջ այտը։
  • Առանց աչքերը փակելու՝ ամենափոքր չափով բարձրացնում ենք այտը։ Ներշնչել քթով, արտաշնչել բերանով

Ծանոթություն։ Եթե բերանի անկյունը չի բարձրանում, ապա բերանի անգործունիա անկյունը մատերի ռիթմիկ շարժումներով մի փոքր բարձրացնում ենք։
11. Ատամներն ու շուրթերը միացնել։ Հերթով իջեցնել բերանի անկյունները։ Շնչառությունն իրականացնել քթով։
12. Ատամները և շուրթերը սեղմել։ Միաժամանակ իջեցնել բերանի անկյունները։ Շնչառությունն իրականացնել քթով։

Վարժությունները նպաստում են տարբերակման աշխատանքներին՝ դեմքի ձախ կեսը աջ, նրա վերին, միջին և ստորին շրջաններից։ Դեմքի կտրուկ, անհամաչափաձևության դեպքում այս վարժությունը կատարվում է մինչև իջեցված կեսի արգելքի հասնելը։

Այտերի և շուրթերի մարզում

  1. Միաժամանակ փչել ուռեցնել երկու այտերը
  2. Հերթով փչելով ուռեցնել այտերը (օդը տեղափոխելով մեկ այտից մյուսը)
  3. Այտերը ներս քաշել դեպի բերանի խոռոչ՝ պահելով ատամների արանքում
  4. Կատարել ծծելու շարժումներ։ Շրթունքները միացրած կնճիթի նման առաջ բերել և հետո վերադարձնել նորմալ դիրքի։ Ծնոտները սեղմել
  5. Ծնոտները սեղմած շրթունքները ձգել կողմ, վերև, ներքև՝ մերկացնելով երկու շարքի ատամները, լնդերը, իսկ հետո շուրթերը իրար հանգիստ միանում են (համապատասխանաբար արտասանել ի, ս, զ, պ, բ, մ)
  6. Ատամները բաց, ծնոտները իրար կպած, շրթունքները կնճիթի նման բերել առաջ և կնճիթով ներշնչել օդի հոսքը, իսկ արտաշնչելիսարտաբերել –ս-, զ, ի
  7. Շրթունքները իրար միացրած բացել և փակել բերանը
  8. Ատամները բաց
  • Բացել բերանը
  • Միացնել ծնոտները
  • Միացնել շուրթերը

9. Աննշան բացած բերանով բացել ատամները
10. Շուրթերը ներքաշել խողովակի, ձագարի ձևով(ծնոտները իրարից հեռու)
11. Շուրթերը ձգել ձագարի ձևով. Փչել մոմը, փչել փոքրիկ կղպջակներ(փչել –ու, օ-)։ Նախորդ բոլոր վարժությունները սկզբում իրականացվում է գրգիռի տարածմամբ, ներգրավելով հարևան ատամները, իսկ հետո աստիճանաբար աշխատանքը կենտրոնանում է միայն շուրթերի վրա, իսկ մյուս բոլոր մկանային խմբերին տրվում է հնարավորություն օգնության հանգստի վիճակում
12. Շուրթերը ներքաշել դեպի ներս և ատամներով պինդ սեղմել
13. Ծնոտները սեղմած, շրթունքները միասին բարձրացնել վեր(դեպի քիթը) և ներքև
14. Բարձրացնել վերին շրթունքը. Երևում է միայն վերին ատամնաշարը
15. Ներքև քաշել ներքևի շրթունքը. Երևում է միայն ստորին ատամնաշարը
16. Հերթով բարձրացնել երկու շուրթերը
• Վերինը բարձրացնել
• Ներքինը իջեցնել
• Վերինը իջեցնել
• Ներքինը բարձրացնել
17. Նմանակել ատամները ողողելուն։ Այս գործողության սկզբում կարելի է հերթով փչել այտերին
18. Հավաքած օդը հերթով լցնել վերին շրթունքի մեջ, հետո՝ ներքևի շրթունքի մեջ
19. Վերին շրթունքով ներծծել ստորին շրթունքը, և կտրուկ բացել բերանը
20. Ստորին շրթունքով ներծծել վերին շրթունքը
21. Կատարել շրթունքներով վիբրացիա (ձիու փռնչոց)
22. Շրթունքները կնճիթաձև, հետո նաև ձգված շարժել աջ և ձախ
23. Շրթունքները կնճիթաձև, շրջանաձև պտտել
24. Ծնոտները միասին ներքևի շրթունքը շարժել աջ և ձախ
25. Ծնոտները միասին վերին շրթունքը շարժել աջ ու ձախ
26. Ծնոտները միասին, շրթունքները իրար միացած շարժել վերև՝ դեպի քիթը և ներքև։ Շնչել քթով։
27. Ուժային գիմնաստիկա (շրթունքների ողջ տուլության դեպքում)
• Վարժություն բերանով
• Ուժեղ փչել ուռեցնել այտերը, հնարավորության դեպքում օդը պահել շրթունքներով բերանի խոռոչում
• Շրթունքներով պահել մատիտ, ապակյա խողովակ, շնչառության ժամանակ օդը դուրս է գալիս բերանի ողջ անկյուններով՝ միանգամից կամ հերթով։

Լեզվի մարզում

  1. Լեզուն բահի նման դուրս համնել, այն ընդունում է տափակ ձև և կողմնային կողմերով շոշափում է բերանի անկյունները։ Սկզբում լեզուն լարած տեղադրել շրթունքների արանքում, ապա այն իջեցնել միայն ներքևի շրթունքի վրա, հետո պահել ատամների արանքում։ Եթե լեզուն երկար ժամանակ չի ստացվում բավականաչափ լայն պահել, ապա՝
  • Շրթունքների արանքում գտնվող լեզվով արտասանել

Բյա-բյա Մյա-մյա Ժե-ժե

  • Շրթունքների արանքում գտնվող տարածված լեզվին ուժեղ փչել
  1. Լեզուն սրած դուրս հանել

Եթե այս գործողությունը երկար ժամանակ չի ստացվում, ապա լեզուն սեղմում ենք ատամների արանքում, սեղմում ենք նաև կողմնային մասերը կամ լեզուն մատերով շարժում ենք կամ ձգում ենք դուրս՝ շարժելով աջ, ձախ, և երբ այն բերանի անկյունով նեղանում է զգուշորեն տանում ենք բերանի մեջտեղի հատվախը և ֆիքսում ենք նրա դիրքը։

  1. Լեզուն դուրս հանել մեկ բահի մեկ սրած ձևով
  2. Դուրս հանած լեզվով անել բահ և սրել
  3. Նույն գործողությունը անել բերանի խոռոչում, լեզվի ծայրը հպվում է վերին կամ ստորին ատամներին
  4. Լեզուն բերանից դուրս հանել, իսկ հետո ներքաշել բերանի խոռոչ այնպես, որ գոյանա մկանների կծկում, իսկ լեզվի ծայրը մնում է աննկատ
  5. Ուժեղ դուրս հանել լեզուն և շարժել աջ կամ ձախ
  6. Բարձրացնել ր իջեցնել լեզվի հիմքը, լեզվի ծայրը հենվում է ստորին լնդին։

Եթե այս գործողությունը չի ստացվում, ապա օգտագործում են օժանդակ մեթոդներ

  • Լեզվի մեջքին դնում ենք կպչուն կոնֆետ կամ քսում ենք մեղր, և երեխան փորձում է սեղմել լեզվի մեջքը քիմքին՝ փորձելով ծծել կոնֆետը կամ մեղրը
  • Կիսածալած ցուցամատը դնում ենք ենթակզակային ոսկրին, իսկ բութ մատով արտաքինից կատարում ենք սեղմում վերևից ներքև, ինչի շնորհիվ լեզվի մեջքը հրվում է դեպի քիմքը։
  1. Լեզուն բահի նման ծծում են քիմքին և վերջինիս անջատումից առաջանում է կտոց, սկզբում ծնոտը փակ վիճակում, ապա բաց, որպեսզի խուսափենք լեզվի բարձրացումը ստորին ծնոտի օգնությամբ, այդ ամենի համար օգտագործում ենք բերանալայնիչ կամ խցան։ Իսկ ծնոտի աջ կամ ձախ անկյուններում տեղադրվում է լոգոպեդի ճկույթի հաստությամբ խցան։ Խցանը կարող է լինել փայտից կամ ռեզինից։
  2. Բահի պես դուրս հանած լեզուն հպում ենք վերին շրթունքին, իսկ հետո հոտ ենք քաշում դեպի բերանի խոռոչ՝ հպվելով վերին ատամներին և քիմքին։
  3. Լեզվի ծծումը քիմքին հպած բերանը բացելով և փակելով, իսկ լեզվի ծայրը հատվում է վերին լնդին։
  4. Լեզվի մեջքի ծծումը քիմքին և նրանից անջատումը կատարվում է սկզբում բերանի փակ այնուհետև բաց վիճակում, այդ ժամանակ լեզվի ծայրը հենվում է ստորին լեզվին։
  5. Լեզուն նույն դիրքում պահած բացել և փակել բերանը
  6. Լեզուն ուժով ներխուժում է ատամների արանքը այնպես, որ վերին կտրիչները քսվում են լեզվի մեջքին։
  7. Նույն շարժումը կատարել, բայց լեզվի ծայրը ստորին լնդին հպելով։
  8. Քիչ շարժունակ լեզվի ժամանակ խորհուրդ է տրվում հացի կտորներ կամ ոլոռի հատիկներ։
  9. Լեզվի ծայրով շրջանաձև լիզե, լ շրթունքները, աստիճանաբար մեծացնելով շրթունքների բացվածքը։
  10. Լեզվի ծայրով, շրջանաձև լիզել ատամները։

Փափուկ քիմքի մարզում

  1. Կուլ տալ ջրի փոքր բաժիններ, որն առաջացնում է փափուկ քիմքի բարձրացում
  2. Լեզվի ծայրին կաթեցնել ջուր և կուլ տալ
  3. Կատարել հորանջելու շարժումներ
  4. Կատարել հազալու շարժումներ
  5. Կոկորդը ողողել տաք ջրով, որն առաջացնում է Պասավանի ալիքի մկանների էներգետիկ վիճակում։ Այս կարող է երկարել մինչև 4-5 մմ, որը քչացնում է քմըմպանային անբավարարությունը։ Կատարվում են նաև հազալու վարժություններ, որի ժամանակ կատարվում է քթային և բերանային խոռոչների միջև լրիվ փակում։ Հազալն իրականացվում է նախ մեկ շնչով, հետո լեզուն դուրս հանած, ապա դադարեցնելով։

Արտաբերել ձայնավոր հնչյուններ՝ ձայնի բարձր տոնով, որի ժամանակ տեղի է ունենում էներգիայի ճշգրիտ կորուստ։ Դրա հետ մեկտեղ բերանի խոռոչում մեծանում է ռեզոնանսը և քչանում է ռնգային երանգը։ Թվարկված վարժությունները տալիս են դրական արդյունք մինչվիրահատական և հետվիրահատական շրջանում

Դիմախաղ մկանների մարզում

  1. Շրթունքները դարձնել խողովակաձև և թուլացնել
  2. Բերանի անկյունները կողմ տանել և թուլացնել
  3. Բերանի անկյուններով աստիճանաբար ներշնչել և արտաշնչել օդ
  4. Բացել բերանը, շրթունքները միացնել իրար և թուլացնել
  5. Ցույց տալ վերին ատամնաշարը
  6. Ցույց տալ ստորին ատամնաշարը
  7. Լիզել վերին և ստորին ատամնաշարերը
  8. Այտերը ուռեցնել և թուլացնել
  9. Ներքաշել այտերը և թուլացնել
  10. Հավաքել օդը վերին շրթունքի տակ
  11. Հավաքել օդը ստորին շրթունքի տակ
  12. Փոխանցել օդը մի այտից մյուսը
  13. Անձայն շշնջալ մ, բ, պ, օ, ու, ի
  14. Անձայն արտասանել բառեր՝ բոբ, բիպ, բոմ, կոմ, ռոմ, տիմ

Ծամիչ մկանների մարզում

  1. Բացել բերանը և փակել
  2. Ստորին ծնոտը առաջ բերել
  3. Բացել բերանը և փակել
  4. Շրթունքները ուռեցնել և թուլացնել
  5. Բացել բերանը և փակել
  6. Ստորին ծնոտը կողմ քաշել
  7. Բացել բերանը և փակել
  8. Ներքաշել շրթունքները և թուլացնել
  9. Ստորին ատամներով վերին շրթունքը կծել և բերանը փակել
  10. Բացել բերանը, գլուխը հետ գցած վիճակում, իսկ գլուխը ուղիղ դիրքում բերանը փակել

Այս վարժությունները կրկնել 3-4 անգամ՝ օրվա ընթացքում՝ հայելու առաջ։ Յուրաքանչյուր վարժություն կատարել 5-6 անգամ

ՁԱՅՆԱՅԻՆ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բացի լեզվի այտերի և այլ վարժություններից կատարում են նաև ձայնային վարժություններ ձայնավոր հնչյունների համար։
Առաջին հերթին դրվում են Ա, Օ, Ու, Է ձայնավորները։ Ձայնավոր հնչյունները սկզբում արտասանվում են առանց ձայնի։ Այս ամենը հատկապես օգտակար է այն երեխաների համար, որոնց մոտ արտահայտված է դեմքի կոմպենսատոր շարժումները։ Աստիճանաբար մեծանում է կրկնող ձայնավորների թիվը։

Օրինակ՝ ա է

ա, ա է, է
ա, ա, ա է, է, է

Հաջորդ փուլում

Օրինակ՝ ա, օ ա, օ, ու

ա, ու ա, ու, է
ա, է է, ա, ու

Այնուհետև երեխաներից պահանջվում է ձայնավորները արտաբերել փոքր ընդմիջումներով 1-3 վայրկյան, որի ժամանակ պահպանվում է փափուկ քիմքի բարձր դիրքը։

Օրինակ՝ ա-, ա—, ա-, է—, ա—, ու—։ Ձայնավորները արտաբերել երկարատև։

Ձայնարտաբերության ճիշտ դաստիարակումը անց է կացվում սովորական կորեկցիոն մեթոդներով։ Կարևորը օդի հոսքի ուղղության մշտական հսկումն է։ Դժվար դեպքրում կարելի է կիրառել քթանցքների ժամանակավոր սեղմում, որի ժամանակ հնչյունն արտասանվում է առավել հնչելի ու ցայտուն։

Ռնգախոսության ժամանակ ձայնի խանգարումը բազմակողմային է։ Առաջատարը ձայնի տեմբրի խանգարումն է բաց ռնգայնացումը, տհաճ քթային ռեզոնանսը, որոնք ամբողջությամբ խոսքին տալիս է խուլլ հնչողություն։ Ռնգախոսությունն ի հայտ է գալիս քթային և բերանային խոռոչների սահմանափակության բացակայումով։ Ձայնը դառնում մոնոտոն, թույլ։ Քիմքի ճողքվածքները բերում են կոկորդի կառուցվածքի ասիմետրիա և դիսկորդինացնում է ըմպանի ֆունկցիան։

Ապացուցված է, որ փափուկ քիմքը առաջացնում է փոփոխություն՝ ձայնային ապարատում, այդ պատճառով փափուկ քիմքի և ըմպանի մկանների անատոմիական և ֆունկցիոնալ ասիմետրիան բերում է ձայնի ֆունկցիոնալ ասիմետրիա, որը իջեցնում է ձայնի ուժը և այն դառնում է ճնշված, ոչ մոդուլացված։ Նշված բոլոր պաթոլոգիկ հասկացությունները սաստկացնում է ձայնի ֆոնացիոն շնչառության խանգառմամբ։

Քիմքի ճեղքվածքների դեպքում ձայնի հնչողությունը և ֆոնացիան դառնում է այնքան յուրահատուկ, որ Զեեմանը ռնգախոսության ժամանակ ձայնի խանգարումն առանձնացրեց որպես ինքնուրույն խանգարում։ Այս ամենից պարզ է դառնում, թե ինչ կարևոր տեղ է զբաղեցնում ձայնի կորեկցիան ռնգախոսության և ռինոֆոնիայի կորեկցիոն աշխատանքներում։ Հիմնական խնդիրը ձայնի տեմբրի կարգավորումն է՝ կոկորդի շարժողական ֆունկցիայի վերականգնումը։

Մինչ վիրահատությունը քիմքի, ձայնի կարգավորման համար դրվում է ֆիզիոլոգիական և ֆոնացիոն շնչառությունը, ըմպանի և քիմքի մոսկոզատոր դիստրոֆիայի վերականգնումը, ձայնարտաբերութան վերականգնումը։ Վիրահատությունից հետո ձայնի վրա տարվող աշխատանքը կազմված է շնչառական վարժություններից՝ արտաշնչումը երկարացնող և ներքին միջկողային մկաններն ակտիվացնող ինչպես նաև դիաֆրագմայի շարժունակությունը քմըմպանային միացման ուժեղացումը, ձայնի դիապազոնի ընդլայնումը, ինչպես նաև կոկորդի շարժողական ֆուկցիայի խանգարման կոնպենսացիա։

Ձայնային վարժություններն առաջին հերթին դիտվում են ձայնավորներով։ Երկրորդ փուլում դրանք շարունակվում են վոկալային վարժությունների տեսքով, որը լավ արդյունք է տալիս փափուկ քիմքը զարգացնելու համար։

Հոգեբանական խաղեր ամաչկոտ երեխաների հետ աշխատանքի համար

Երեխաները տարբեր են․ կան շատ շփվող երեխաներ, կան նաև բավական կաշկանդված և լարված երեխաներ։ Եթե ձեր փոքրիկի մոտ 2-րդ տարբերակն է, հանարավոր է, որ դուք բախվել եք մանկական ամաչկոտության խնդրին։ Առաջարկված խաղերի շարքը կօգնի ձեր փոքրկին հաղթահարել ամաչկոտությունը։

Երեխաների մոտ ամաչկոտությունը նկատվում է դեռ վաղ տարիքում։ Արդեն 2 արեկանում  երեխան սկսում է ցուցաբերել ամաչկոտության չկառավորվող դրսևորումներ, խուսափում է մարդկանցից առանց պատճառի։ ։ Ամաչկոտ  երեխաների ֆիզիկական ակտիվությունը  շատ ցածր է, ինչը չենք ասի նրանց մտավոր գործունեության մասին։ Նրանց ներաշխարհը հարուստ է և հագեցած։

Ամաչկոտությունը նման վաղ տարիքում հատուկ է և՛ աղջիկներին, և՛ տղաներին։

Ցանկացած տարիքում երեխաների ամաչկոտության հաղթահարումը ավելի հեշտ և էֆեկտիվ է խաղերի ձևով։ Դիտարկենք մի քանի նման խաղեր (Տ․ Շիշվաոյի «Ամաչկոտ անտեսանելին» գրքից)։

Տարբեր քայլվածքներ

(առաջադրված է Վ․ Լևի կողմից։ 7-10 տարեկան երեխաների համար)

Ամաչկոտ տղային կամ աղջկան առաջարկեք քայլել ինչպես

—          Փոքրիկ, որը նոր է սովորում քայլել

—          Զառամյալ ծերունի

—          Հարբած մարդ

—          Առյուծ

—          Գորիլլա

—          Դերասանը բեմին

 «Գուշակիր հույզը»

(4-10 տարեկան երեխաների համար)

Խաղի կանոնները շատ պարզ են։ Վարողը միմիկայով որևէ  հույզ է ցույց տալիս, իսկ խաղացողները անվանում են այն և փորձում կրկնել։ Նա, ով առաջինն է կրկնում, ստանում է միավոր։ Սկսեք հեշտ գուշակվող էմոցիաներից՝ զարմանք, վախ, ուրախություն, թախիծ։ Դրանք պետք է ցույց տալ  չափազանցված  ձևով և նույնիսկ երգիծանքով։ Աստիճանաբար լայնացրեք հույզերի շրջանակը, ցույց տվեք դրանց տարբեր երանգներ (օր․՝ զայրույթ, վրդովմունք, ցասում, կատաղություն)։

 Նկարագրիր կենդանուն

(4-10 տարեկան երեխաների համար)

Այս խաղը օգտագործվում է շատ մասնագետների կողմից։ Երեխային առաջարկվում է պանտոմիմիկայի միջոցով ցույց տալ տարբեր կենդանիներ և թռչուններ։ Այստեղ կարևոր է հաշվի առնել 2 բան։ Նախ պետք է ստեղծել զվարճալի միջավայր, որ ամեն մի ներկայացում ընթանա բուռն ծիծաղով և ծափահարություններով։ Եվ երկրորդ, երեխային չպետք է տալ բարդ առաջադրանքներ։ Փորձեք ամեն անգամ առաջինը ներկայացնել ինքներդ։ Փորձեք նմանակել վառ առանձնահատկություններ ունեցող և հեշտությամբ գուշակվող կենդանիներ։ Հետո երեխաների հետ անպայման քննարկեք, թե ինչ բնավորություն ունի ցույց տված կենդանին։ Ամաչկոտ երեխաները շրջապատի հետ շփվելիս ունենում են դժվարություններ։ Պանտոմիմիկ խաղերը օգնում են ձեր երեխաներին, ոչ միայն ազատում են ամաչկոտությունից, այլև հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ այլ մարդկանց։

Թե որտեղ էին, մեք չենք ասի, իսկ ինչ ենք արել՝ ցույց կտանք

(5-10 տարեկան երեխաների համար)

Այս տարածված խաղի առաջադրանքն է առանց բառերի ցույց տալ ինչ-որ գործողություն։ Եթե երեխաները շատ են, կարելի է բաժանվել 2 խմբի։ Մի խումբը ցույց է տալիս, մյուսը՝ գուշակում։ Հետո նրանք փոխվում են տեղերով։

Պանտոմիմիկ ներկայացումներ

(5-10 տարեկան երեխաների համար)

Վարողը կրճատ ներկայացնում է իրավիճակը, իսկ երեխան (կամ երեխաները՝ բաժանելով դերերը միմյանց մեջ)պետք է ցուցադրի այն պանտոմիմիկայի միջոցով։ Իրավիճակը պետք է լինի ոչ բարդ և էմոցիաներով հարուստ։ Օրինակ, «Տղան սահում է չմուշներով, հանկարծ ընկնում է, ուզում է արտասվել, բայց զսպում է իրեն՝ հիշելով, որ պետք է տղամարդ լինել ու, չնայած մեծ դժվարությամբ, բայց նույնիսկ ժպտում է»։

«Երեխան ափսեի մեջ նկատում է մրգեր։ Զգուշորեն նայում է, թե արդյոք մայրիկը տեսնում է իրեն։ Եթե տեսնի կբարկանա, չէ՞ որ իրեն մայրիկը թույլատրել է միրգ ուտել միայն ճաշից հետո։ Նա բերանն է գցում մրգերից մի կտոր և դեմքը ծռմռում։ Փաստորեն ափսեում կիտրոն էր դրված»։ Խաղացեք մայրիկ, իսկ հետո փոխվեք դերերով։ Ինչքան շատ դերեր տանի երեխան, այնքան ավելի լավ։

«Կռվարար տղան հարվածում է մի երեխայի։ Նա վախենում է, ցանկանում է փախչել, սակայն հավաքում է ուժերը և նրան տալիս պատասխան հարված։ Կռվարարը սկսում է արտասվել»։

«Երեխան դուրս է գալիս բակ և տեսնում խաղացող փոքրիկներին։ Սկզբում նա չի կողմնորոշվում ՝  մոտենա՞ նրանց թե՞ ոչ։ Բայց հետո մոտենում է և ծանոթանում (առանց բառերի, միայն ժեստերով)»։

«Աղջնակը զբոսնում է անտառում, սունկ հավաքում, նայում ծառերին, հիանում գեղեցիկ ծաղիկներով։ Հանկարծ քիչ է մնում տրորի մրջնաբույնը։ Սկսում է թափահարել ոտքը, որի վրա մրջյուն էր բարձրացել։ Օ՜յ։ Մրջյունը կծեց նրան։ Շա՜տ է ցավում»։ (կարելի է երեխային առաջարկել, որ նա ինքը շարունակի այս պատմությունը)։

Զրույց խուլ տատիկի հետ

(4-10 տարեկան երեխաների համար)

Երեխան զրուցում է խուլ տատկի հետ։ Տատիկը խոսում է, իսկ փոքրիկը բացատրում նրան ժեստերով, որովհետև տատիկը ոչինչ չի լսում։ Բնական է, որ դպրոցական տարիքի երեխաների հետ խաղը պետք է մի փոքր բարդացվի և ավելացվի հումոր։ Օրինակ, 4ամյա փոքրիկին բավական է պարզապես ասել «որտեղ է գտնվում տատիկի ակնոցը»։ Իսկ 3-րդ դասարանի երեխան արդեն ունակ է ժեստերով բացատրել ակնոցը և ասել այն կոտրվել է կամ ինչ-որ մեկը անզգուշորեն նստել է դրանց վրա։ Այս, ինչպես և նախորդ խաղում, տարբերակները կարող են բազմազան լինել։ Ամեն բան կախված է ձեր երևակայությունից։ Որպեսզի օգնենք ձեզ գլուխ հանել այս խաղից, ցուցադրենք մի փոքրիկ օրինակ։

Տատիկը թոռնիկի առջև բացում է դուռը։

Տատիկ- Ու՞ր էիր կորել, չարաճճի։

Թոռնիկը ժեստերով ցույց է տալիս, որ ֆուտբոլ էր խաղում։

Տատիկ- Ինչպե՞ս է տրամադրությունդ։

Թոռնիկը բարձրացնում է բթամատը վերև, որ նշանակում է հիանալի։

Տատիկ- Իսկ ինչու՞ ես կաղում։

Թոռնիկը թափահարում է ձեռքը, որ նշանակում է ուշադրություն մի դարձրու, մանրուք է։

Տատիկ- Ոչ։ Ի՞նչ է,դու ընկե՞լ ես։

Թոռնիկը առանց խոսքերի ցույց է տալիս, թե ինչպես է հարվածել գնդակին և ընկել՝ վնասելով ծունկը։ Ոտքը ցավում էր, բայց ցույց չէր տալիս։

Ծիծաղելի իրավիճակ ստեղծելու ամենապարզ մեթոդը, երբ թոռնիկը ինչ- որ բան է խնդրում տատիկին ժեստերով, բայց տատիկը սխալ է հասկանում և անում այլ բան։ Այստեղ շատ բան է կախված մեծահասակի արտիստիզմից։ Հիշե՛ք, խաղում ինչքան շատ է հումորը, այնքան հեշտ ձեր երեխան կթուլանա և կազատվի ամաչկոտությունից։

 Ապակու միջով

(առաջադրված է Ն․ Կոխտինի կողմից։ 6-10 տարեկան երեխաների համար)

Պատկերացրեք, որ դուք ինչ-որ մեկի հետ շփվում եք ձայնամեկուսիչ ապակու միջով և պետք է նրան առանց բառերի պատոմիմայի միջոցով հաղորդեք ինչ-որ տեղեկություն։ Օրինակ, «դու մոռացել ես դնել գլխարկդ, իսկ փողոցում շատ ցուրտ է», «գնանք լողանալու, ջուրն այսօր տաք է», մոտեցրու ջրամանը, ես ուզում եմ ջուր խմել» և այլն։ Կարելի է գուշակել տեղեկությունը և դրա դիմաց ստանալ միավորներ և կարելի է , հակառակը, կատարել վարողի տված առաջադրանքները։ Այդ դեպքում նա պետք է գնահատի՝ ճի՞շտ է արդյոք փոխանցվում իր բառերի միտքը ժեստերով։

Ինչպես բոլոր նմանատիպ խաղերը, այստեղ նույնպես, բացի մնացած ամեն ինչից, կախված է նաև ձեր ընդունակությունից և խելամտությունից։

Նյութը պատրաստել են ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի բաժնի ուսանողներ Լենդրուշ Սիմոնյանը և Անի Սարգսյանը։

PECS

PECS-ը (Picture Exchange Communication System) լրացուցիչ (ագումենտատիվ) և այլընտրանքային հաղորդակցման (ADC) համակարգ է, որը մշակվել է Pyramid Educational Consultants, Inc. կողմից: PECS-ը մշակվել է 1985 թվականին Դելավերի աուտիզմի ծրագրի կողմից՝ Էնդի Բոնդիի, բ.գ.դ. և Լորի Ֆրոստի, մագիստրոսի և վկայագրված լոգոպեդի (CCC-SLP) ղեկավարությամբ։ PECS-ի մշակողները նկատել են, որ հաղորդակցման ավանդական մեթոդները, ներառյալ խոսքի իմիտացիան և ժեստերի լեզուն, հենվել են ուսուցչի վրա՝ նախաձեռնելու (նախաձեռնելու) սոցիալական փոխազդեցությունները (փոխազդեցությունները), և նրանցից ոչ մեկը չի կենտրոնացել ուսանողներին սովորեցնելու վրա, թե ինչպես սկսել փոխազդեցությունները: Այս դիտարկումների հիման վրա Բոնդին և Ֆրոստը ստեղծել են հաղորդակցման ֆունկցիոնալ գործիքներ հաղորդակցման տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Թեև PECS-ն ի սկզբանե մշակվել է աուտիզմի սպեկտրի խանգարումներ (ASD) ունեցող փոքր երեխաների համար, դրա օգտագործումը շատ ավելի լայն տարածում է գտել: Տարիների ընթացքում PECS-ը հաջողությամբ օգտագործվել է տարբեր ախտորոշումների և տարիքի մարդկանց մոտ: PECS-ը ապացույցների վրա հիմնված պրակտիկա է, որը շատ հաջողակ է եղել ֆունկցիոնալ հաղորդակցման հմտությունների զարգացման գործում:

PECS արձանագրություն
Ամրապնդման գույքագրում. Մինչև PECS արձանագրության իրականացումը, խորհուրդ է տրվում, որ ուսուցիչը, ծնողը կամ խնամակալը մշակեն այնպիսի իրերի գույքագրում, ինչպիսիք են խաղալիքները, գրքերը և ուտելիքը, որոնք աշակերտը հաճույք է ստանում: Նյութերը ներկայացվում են ուսանողին՝ որոշելու, թե որն է ուզում: Նախապատվության այս գնահատումն ավարտվում է օրվա ընթացքում տարբեր ամենօրյա գործունեության ընթացքում: Ցանկալի իրը կամ գործողությունը որոշելուց հետո հաղորդակցվող գործընկերը գայթակղում է աշակերտին առարկա(ներ)ով՝ պահելով կամ ցույց տալով իրը: Այսպիսով, բանավոր հուշումներ պետք չեն[3]։ Ընտրված ուժեղացուցիչները պետք է գնահատվեն ազդեցության ուժի համար՝ ապահովելու համար, որ նրանք հետևողականորեն մոտիվացնեն ուսանողին[4]:

PECS արձանագրությունը տեղի է ունենում վեց փուլով.

Փուլ 1. Ինչպես շփվել. Առաջին փուլը կենտրոնանում է ուսուցանելու վրա, որ ուսանողը նախաձեռնի սոցիալական փոխազդեցություն՝ կիսելով ցանկալի նյութի նկարը: Այս փոխանակումը ուսուցանվում է՝ ներկայացնելով թերապևտի կողմից ընտրված մեկ պատկեր՝ հիմնվելով ուսանողի նկատած նախասիրությունների վրա: Առաջին փուլում ներգրավված է երկու ուսուցիչ. Մեկը հանդես է գալիս որպես ուսանողի հաղորդակցական գործընկեր, իսկ մյուսը հանդես է գալիս որպես ֆիզիկական հուշող, որը հուշում է ուսանողին այն բանից հետո, երբ նա նախաձեռնում է ցանկալի առարկան: Ուսանողին սովորեցնում են վերցնել նկարը և նկարով ձեռք մեկնել շփվող գործընկերոջը՝ պահանջվող իրի դիմաց:

Փուլ 2 — Հեռավորություն և հաստատակամություն. 2-րդ փուլի ընթացքում ուսանողին սովորեցնում են ընդլայնել նախաձեռնված սոցիալական փոխազդեցությունը՝ աշակերտի համար ստեղծելով մոտիվացիա՝ փնտրելու հաղորդակցման գործընկեր, նույնիսկ եթե նա մոտակայքում չէ: Այս փուլի նպատակն է սովորողին օգտագործել իրենց խնդրանքները տարբեր վայրերում և տարբեր մարդկանց միջև և մեծացնել ինքնաբուխ հաղորդակցության հավանականությունը: Ուսանողին սովորեցնում են շփվել երկար հեռավորությունների վրա՝ լինի սեղանի շուրջ, թե այլուր, գտնել հաղորդակցվող գործընկեր և նախաձեռնել ինքնաբուխ հաղորդակցություն: Դասընթացը պետք է անցկացվի տարբեր միջավայրերում, հաղորդակցման տարբեր գործընկերների և տարբեր տեսակի մոտիվացնող և նախընտրելի առարկաների հետ՝ օգնելու ընդհանրացնել (ընդհանրացնել, այսինքն՝ հասկանալ, որ նույն կանոնները կարող են գործել տարբեր միջավայրերում) PECS-ի օգտագործումը:

Փուլ 3. Նշանների միջև ճանաչում. Երբ ուսանողը մի քանի իրավիճակներում դրսևորի «հեռավորություն և հաստատակամություն» բազմաթիվ հաղորդակցման գործընկերների հետ, նա պատրաստ է ծանոթանալու IIIA փուլին՝ տեսողական ճանաչում: Կառուցվածքային ուսումնական նիստերի ընթացքում ուսանողը կսկսի աշխատել խիստ նախընտրելի և ոչ նախընտրելի առարկաների առանձնացման վրա: Օրվա մյուս ժամերին ուսանողը պետք է շարունակի ընդհանրացնել II փուլի հմտությունները: Հաջորդ քայլը ուսուցանելն է ճանաչել երկու առարկա, որոնք համատեքստում համապատասխան են (համապատասխան) ​​և ցանկալի են ուսանողի համար: Դա արվում է իրավասության ստուգումների միջոցով՝ համոզվելու համար, որ ուսանողը խնդրում և ընդունում է այն առարկան, որը նա պահանջում է: Սա սովորեցնում է կերպարների ճանաչում և ինչպես ընտրել այնպիսի կերպար, որը ներկայացնում է ցանկալի տարրը: Եթե ​​ուսանողները ճանաչման հետ կապված դժվարություններ ունեն, ապա կան սխալները շտկելու համակարգված ուղիներ և այլընտրանքային ռազմավարություններ [6]: Pyramid Educational Consultants-ի կողմից ստեղծված ECS Phase III հավելվածը թերապևտներին տալիս է մեկ կամ մի քանի ուսանողների հետ մեկ կամ մի քանի ուսանողների պատկերի ճանաչումը կիրառելու հեշտ միջոց:

Փուլ 4 — Օգտագործելով արտահայտություններ. 4-րդ փուլում ուսանողը սովորում է ստեղծել պարզ նախադասություններ՝ նախադասության մեջ բաց թողնված բառերի փոխարեն դնելով «Ես ուզում եմ ____» հարցումներում: Հարցումները բաղկացած են «Ես ուզում եմ» նախադասությունից և ցանկալի գործողության կամ առարկայի նկարից: Հաղորդակցական գործընկերը կարդում է նախադասությունը աշակերտի կողմից այն կազմելուց հետո: Այն բանից հետո, երբ աշակերտը սովորում է նախադասություն կազմել և մատնանշել գծագրերը, ձայնի բարձրացումը խրախուսելու համար հաղորդակցվող գործընկերը, նախադասությունը կարդալիս, դադար է դնում «Ես ուզում եմ» և ցանկալի առարկայի պատկերի միջև: Դադարի կետում գտնվող ուսանողը կարող է սկսել բարձրաձայնել առարկայի անունը: Խոսքը և վոկալիզացիան խրախուսվում է՝ ուսանողին տրամադրելով ավելի շատ պահանջվող առարկա կամ գործունեություն և լրացուցիչ նախընտրելի տարրեր՝ որպես ապագա փոխանակումների ժամանակ խոսքի մոտիվացման միջոց: Խոսքը և ձայնային հնչյունները երբեք չեն պահանջվում ուսանողից, այլ միայն խրախուսվում են դադարի օգտագործման միջոցով: PECS-ի օգտատերերին սովորեցնելը, թե ինչպես ստեղծել նախադասություն՝ օգտագործելով այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են «Ես ուզում եմ ___»-ն ավելի բարդ նախադասությունների յուրացման առաջին քայլն է: Այն բանից հետո, երբ ուսանողը սովորում է նախադասության հիմնական կառուցվածքը, նրանց սովորեցնում են նկարագրական բառեր (նկարագրիչներ), ինչպիսիք են գույնը, ձևը, չափը, թիվը, որպեսզի ուսանողը կարողանա ավելի կոնկրետացնել իր նախասիրությունները, օրինակ՝ «Ես ուզում եմ 3 մեքենա»։

Փուլ 5 – Պատասխանել ուղիղ հարցին. 5-րդ փուլում ուսանողին սովորեցնում են պատասխանել «Ի՞նչ ես ուզում» հարցին։ Այս քայլի նպատակն է, որ ուսանողը պատասխանի «Ես ուզում եմ ___»-ն այն բանից հետո, երբ իրեն խնդրել են

Զգայություններ և ընկալում

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ զգայություններն առաջանում են տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումների տեսքով, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների , միջավայրի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝  ըմբռնման  և  մտածողության  զարգացման համար: Զգայության հիմնական տեսակներն ըստ զգայարանների լինում են՝ տեսողության, համի, հոտի, լսողության և շոշափելիքի: Սակայն մեկ այլ դասակարգման, որն առաջարկել է Շերինգտոնը զգայությունները լինում են՝ ինտերոցեպտիվ, էսքտերոցեպտիվ և  պրիոպրոցեպտիվ:

Էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։
Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.
կոնտակտային
երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)
դիստանտային` 
երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)
հոտառական 
զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Ընկալում (ըմբռնում) — զգայական իմացության ձև է։ Այն առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկերն է։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։  Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։

Ընկալման առանձնահատկություններն են

  1. Առարկայնությունը, որը պատասխանատու է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին։ Այն ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում էկյանքի ընթացքում:
  2. Ապերցեպտիվությունը կախված է մարդու անցյալի փորձի հետ:
  3. Ամբողջականությունը  արտացոլում է առարկային առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։
  4. Կառուցվածքայնությունը ընկալումը զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մարդն ընկալում է զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։
  5. Հաստատունությունը առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։
  6. Իմաստավորվածություն- ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։
  7. Ընտրողականությունը որպես առանձնահատկություն-. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։
  8. Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։

Զգացողություն

Զգացողությունները ճանաչողական գործունեության սկզբնական փուլն են, որոնց շնորհիվ արտաքին և ներքին ազդակները հասնում են գիտակցություն, դառնալով վերջինիս բովանդակությունը։ Մարդը նման ձևով կարողանում է արտացոլել առարկաների և երևույթների առանձին հատկություները (սառը, տաք, չոր, թթու և ալն)։ Ընդունված է առանձնացնել զգացողությունների մի քանի տեսակ (մոդուս)՝ օպտիկական (տեսողական), ակուստիկ (լսողական), համի և հոտի, տակտիլ (շոշափողական)։ Որոշ հեղինակներ նշում են նաև ջերմային, ցավային, վիսցերալ, կինեստետիկ, ստատիկ զգացողություններ։ Ըստ ռեֆլեկտոր աղեղի կառուցվածքի, որն ապահովում է զգացողության պրոցեսը, դրանք խմբավորվում են նաև ըստ ֆունկցիոնալ չափանիշի. էքստերոցեպտիվ զգացողություններ՝ արտաքին միջավայրից ստացված զգացողությունները կամ ինֆորմացիան, ինտերոցեպտիվ զգացողություններ՝ ներքին միջավայրից (օրգաններից և համակարգերից) ստացված զգացողությունները կամ ինֆորմացիան, պրոպրիոցեպտիվ զգացողություններ՝ բուն մարմնից և նրա շարժումներից ստացված զգացողությունները կամ ինֆորմացիան։ Զգացողությունները ճանաչողական պրոցեսի առաջին փուլն են, դրանք քարհատիկներ են, որոնց վրա աստիճանաբար կառուցվում է հոգեկան աշխարհի տաճարը։ Սրանց դերն ու նշանակությունն ավելի գնահատելի են դառնում հոգեկանի կառուցման հետագա փուլերում։ Զգացողությունները հոգեկան գործունեության սկզբնաղբյուրն են։ Մարդու գիտակցական կյանքը զարգանում է զգացողություններից։

Զգացմունք

Զգացմունք, իր պահանջմունքների օբյեկտների նկատմամբ մարդու վերաբերմունքի (դիրքորոշման) սուբյեկտիվ արտացոլումն ու ապրումը որպես ներհոգեկան գործընթաց։ Զգացմունքն անձի կայուն վերաբերմունքն է և դրսևորվում է հուզական տարբեր վիճակների ձևով։ Տարբեր իրադրություններում կարող է դրսևորվել ոգևորության, ուրախության, զայրույթի, թախծի կամ այլ հուզական վիճակներով։ Զգացմունքը կարելի է դիտել նաև որպես ավելի բարդ հոգեկան կազմավորման՝ դիրքորոշման բաղադրիչներից մեկը և հոգեկան արտացոլման ձև։  Հոգեբանության մեջ «զգացմունք» բառը սովորաբար օգտագործվում է նկարագրելու համար էմոցիաների սուբյեկտիվ գիտակցված փորձը։ Ֆենոմենոլոգիան և հետերոֆենոմենոլոգիան փիլիսոփայական մոտեցումներ են, որոնք տալիս են զգացմունքների մասին որոշ հիմնական գիտելիքներ։ Հոգեթերապիայի մի շարք դպրոցներում թերապևտները ձեռք են բերում իրենց հիվանդների զգացմունքների մասին որոշակի գաղափարներ, որի շնորհիվ էլ առկա է մեթոդաբանություն տերմինը։ Զգացմունքներ կիսելու կամ այլ մարդկանց զգացմունքները հասկանալու մեջ որոշակի դեր ունեն նաև ներանձնային հարաբերությունների մասին որոշ թեորիաներ։ Ֆիզիկական աշխարհի մասին իմացությունը անպայմանորեն չի առաջանում համամարդկային ռեակցիաներում, սակայն տարբեր է լինում՝ կախված, թե ով ինչպես է հսկում իրավիճակը, ինչպես է իրավիճակը կապված ընդունողի նախկին փորձերի հետ և մի շարք այլ գործոններով։ Զգացմունքները նաև գիտակցական վիճակներ են, որոնք կարող են առաջանալ հույզերի, տրամադրության կամ ցանկությունների ժամանակ։

Հոգեբանական թեստ

Ինքներդ ձեզ հասկանալու համար հարկավոր է ընտրել գավաթներից մեկը: Նայեք դրանց, պատկերացրեք, որ ուզում եք թեյ պատրաստել: Ո՞րը կընտրեիք թեյ ըմպելու համար: Շատ մի մտածեք, վստահեք ձեր ինտուիցիային: Որոշեցի՞ք: Իսկ հիմա ժամանակն է պարզել ձեր լավ և վատ բնավորության գծերը, որոնք թաքնված են ձեր մեջ:

Իրականում ինչպիսի՞ մարդ եք․

Գավաթ 1

Դուք շփվող և դրական անձնավորություն եք: Դուք գնահատում եք հարմարավետությունը, ջերմ մարդկանց և անկեղծ արարքները: Սիրում եք անկեղծ զրույցներ հետաքրքիր մարդկանց հետ: Բոլորը կարծում են, որ դուք բարի եք: Այդպես էլ կա, մարդկանց մեջ միայն լավն եք տեսնում, և ինքներդ երջանիկ եք դրանից: Բայց երբեմն մարդկանց նկատմամբ այս հավատը շրջվում է ձեր դեմ:

Գավաթ 2

Կյանքում որակը ձեզ համար ավելի կարևոր է, քան քանակը: Դուք նուրբ անձնավորություն եք, ով ատում է այն, երբ ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում: Շուրջբոլորը կարող են խոսել այն մասին, թե որքան ձանձրալի է առօրյան, բայց դուք դրանում ձեզ հարմարավետ եք զգում: Դուք ստեղծել եք իսկական հարմարավետության գոտի, որից չեք ցանկանում հեռանալ: Դուք վստահ տեսք ունեք, բայց դրա հետևում կարող է թաքնված լինել ցածր ինքնագնահատականը:

Դուք այն մարդն եք, ով ամեն ինչ վերահսկողության տակ է պահում, ում մոտ ամեն ինչ պլանի համաձայն է: Խելացիությունն ու իմաստությունը օգնում են վերահսկել շրջապատի ամեն ինչ: Ամեն ինչ կարծես թե լավ է, բայց երբեմն վստահում եք նրանց, ովքեր դրան ընդհանրապես արժանի չեն: Զգույշ եղեք շրջապատի նկատմամբ:

Գավաթ 3

Դուք գուցե չցանկանաք դա ընդունել, բայց ձեզ համար կարևոր է օգտակար լինել ուրիշներին: Ձեզ համար կենսական է գնահատված լինելը: Ուրիշների գնահատականը երբեմն որոշում է ձեր գործողությունները:

Աշխատանքում հաջողակ եք, կարող եք միաժամանակ մի քանի խնդիր լուծել: Իդեալական աշխատակից, ով կարող է հաղթահարել ցանկացած մարտահրավեր: Բայց ձեր անձնական կյանքում ամեն ինչ այլ է. Ձեզ համար դժվար է հավասարակշռություն գտնել, և դուք հաճախ նյարդայնանում եք դրանից: Որպեսզի ամեն ինչ ստացվի, պետք է հավասարակշռություն գտնել:

Գավաթ 4

Դուք միշտ ինչ-որ տեղ եք շտապում: Դուք շատ անելիքներ ունեք, զբաղմունքներ, հանդիպումներ, և ձեր կյանքը շարունակական փոթորիկ է: Եթե ​​կարողանայիք, ապա ոսկե ձկնիկին օրական ավելի շատ ժամ կխնդրեիք: Այնուամենայնիվ, դրա հետևում ձեր մտքերի հետ մենակ մնալու ցանկությունն է: Այդ պատճառով դուք ձգտում եք զբաղվել ինչ-որ բանով:

Ապրեք դուք, ձեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվում, բայց պետք է մտածել, թե իրականում ինչ եք ուզում կյանքից: Մի պահ կանգ առեք և վայելեք ձեր շրջապատող աշխարհը:

Գավաթ 5

Դուք շատ բարի մարդ եք, բայց կյանքում զգացմունքների պակաս ունեք: Ապագան անորոշ է թվում, իսկ նպատակները՝ չնախանշված: Ձեր սիրելիները ձեզ համար կարևոր են, նաև դուք գնահատում եք կյանքը, գնահատում եք լավ հանգիստը, բայց երջանկություն չեք գտնում ձեր աշխատանքում: Դուք պետք է ձեզ զգաք անհրաժեշտ և արժեքավոր, և դրա համար փորձեք հասկանալ, թե ինչն է ձեզ երջանկություն բերում:

Գավաթ 6

Դուք աշխատասեր եք և փոփոխական: Ձեզ համար կարող է դժվար լինել զգացմունքների ցուցադրումը, բայց վստահ եք, որ կարող եք փոխել աշխարհը: Ձեր շրջապատը գնահատում է ձեր պարզությունն ու անկեղծությունը: Ձեզ հետ հեշտ է, լավ և հարմարավետ:

Երբեմն դուք թույլ եք լինում և ենթարկվում եք անհիմն տխրությանը: Դուք չպետք է դա անեք, և նույնիսկ ավելին, չպետք է տխրության մեջ ինչ-որ խորը իմաստ փնտրեք: Փորձեք հրաժարվել դրանից և այլ կերպ նայել աշխարհին:

Գավաթ 7

Սիրում եք նախօրոք պլանավորել՝ անակնկալներից խուսափելու համար: Հաճախ ձեզ տիրում է տագնապը՝ անհանգստանում եք թե առիթով և թե անառիթ: Մյուս կողմից, պլանավորումը փրկում և հարթեցնում է այս բոլոր զգացմունքները: Մի վախեցեք թույլ տալ, որ ձեր կյանքը դուրս գա վերահսկողությունից և վայելել կյանքը լիարժեք:

Գավաթ 8

Դուք մտածող, նվիրված անձնավորություն եք, ում դժվար է հունից հանել: Դուք խելացի եք և գիտեք ինչպես լավ կատարել ձեր աշխատանքը, ձեր ինտելեկտի հետ ամեն ինչ կարգին է: Նորարար գաղափարներն ու ծրագրերը միշտ պտտվում են ձեր գլխում, բայց ձեզ համար դժվար է դրանք բարձրաձայնելը: Իրականում, դուք փակ մարդ եք, ինտրովերտ  հարուստ ներքնաշխարհով:

Գավաթ 9

Դուք ծաղկում եք, երբ ինչ-որ մեկը սիրում և երկրպագում է ձեզ: Ձեր իդեալական օրը բաղկացած է զրույցներից, լավ գրքերից, նոր գիտելիքներից և սիրված երաժշտությունից: Ձեր հոբբիները կիսելը ձեր կյանքի անբաժանելի մասն է: Երբեմն հակված չեք ցուցադրել ձեր ձեռքբերումները, ինչը հաճախ փչացնում է ձեր կերպարը:

Ցանկացած մարդ կնախանձի ձեր ինքնագնահատականին և ինքնասիրությանը, պարզապես սովորեք դա անել ոչ ուրիշների հաշվին: Նայեք ձեր շուրջը և հասկացեք, որ կյանքում դեռ շատ հետաքրքիր բաներ կան:

Այս թեստը կարծես կատակ թեստ է, բայց դրանում ինչ-որ ռացիոնալ բան կա: Մենք հաճախ չենք ընդունում մեր թերությունները, նույնիսկ երբ նկատում ենք: Բայց թերությունների գիտակցումը՝ ավելի լավ եսին տանող ճանապարհն է:

Մնեմոնիկան և մեխանիկական հիշողությունը

Մնեմոտեխնիկան՝ որպես երեխաների խոսքի զարգացման մեթոդ, կարող էք ծանոթանալ՝ բացելով հղումը։ 

Մնեմոնիկան կամ մնեմոտեխնիկան՝ հիշողությունն ամրապնդելու արվեստ է։ Անվանումը կապված է Մնեմոսինեի հետ։ Մնեմոնիկան տարբերվում է «մեխանիկական հիշողությունից»՝ «տեխնիկայի» առկայությամբ, այնինչ մեխանիրորեն հիշելը (անգիր սովորելը) զուրկ է որևիցե տեխնիկայից։ Ինֆորմացիան մեխանիկորեն հիշվում է կրկնողության միջոցով կամ առանց կրկնելու (Ֆոտոհիշողություն)։

https://youtube.com/watch?v=xQy3L1lRcJ0%3Ffeature%3Doembed

Ուշադրություն

Ուշադրություն, արթունության ակտիվ վիճակ, ընկալման ընտրողական ուղղվածություն, որը բնութագրվում է օրգանիզմի պատրաստակամությամբ՝ պատասխանելու ազդակին և արտահայտվում որոշակի օբյեկտի նկատմամբ հոգեկան գործունեության ուղղվածությամբ, որն անհատի համար ունի հաստատուն կամ իրավիճակային նշանակություն, հոգեկանի կենտրոնացում, որը ենթադրում է զգայական, ինտելեկտուալ և շարժողական ակտիվության բարձր մակարդակ։ Ուշադրության առաջացման հիմքում ընկած է նյարդային գործընթացների ակտիվացումը, որոնք նպաստում են արթուն մի վիճակից անցնելու ավելի բարձր վիճակի։ Ուշադրության՝ որպես հոգեբանական ֆենոմենի վերաբերյալ հոգեբանության մեջ չկա միասնական կարծիք։ Մի կողմից, ուշադրությունը դիտարկվում է որպես ինքնուրույն հոգեկան երևույթ։ Կա կարծիք, որ ուշադրությունը ինքնուրույն երևույթ չէ, քանի որ այս կամ այն չափով դրսևորվում է ցանկացած հոգեկան գործընթացում։ Մյուս կողմից, խնդիր է առաջանում, թե հոգեկան երևույթների որ դասին է պատկանում ուշադրությունը։ Որոշները գտնում են, որ այն ճանաչողական հոգեկան գործընթաց է։ Մյուսները՝ ուշադրությունը կապում են կամքի և գործունեության հետ, քանի որ ցանկացած գործունեություն, այդ թվում՝ ճանաչողական, հնարավոր չէ առանց ուշադրության, իսկ հենց ուշադրությունը պահանջում է կամային ներդրում։ Ուշադրության ֆենոմենի բացատրությունը դժվար է, որովհետև ֆունկցոնալ առումով այն միշտ «ինչ-որ բանի ուշադրություն է»։ Ուստի ուշադրությունը հոգեֆիզիոլոգիական գործընթաց է, վիճակ, ճանաչողական գործընթացների դրսևորման դինամիկա։ Ուշադրությունը հենց պայմանավորում է զգայության օրգանների միջոցով ստացված ինֆորմացիայի ընտրողականությունը, գիտակցումը։ Ուշադրությունն ապահովում է գիտակցության հստակությունը, հոգեկան գործունեության գիտակցումը այս կամ այն ժամանակահատվածում։ Ֆիզիոլոգիական տեսանկյունից ուշադրության հիմքում ընկած է կողմնորոշային ռեֆլեքսը։ Ուշադրության դրսևորումը համարվում է հետազոտական վարքի, օրգանիզմի հարմարվողական ճանաչողական գործունեության սկիզբը, անհրաժեշտ տեղեկատվության ընտրությունը։

Ուշադրությունը, ինչպես և ցանկացած հոգեկան գործընթաց, կապված է որոշակի ֆիզիոլոգիական երևույթների հետ։ Որոշակի գրգռիչների առանձնացումը և որոշակի ուղղվածությամբ գործընթացներ կենտրոնացումը պայմանավորված է նյարդային համապատասխան կենտրոնների դրդմամբ և արգելակմամբ։ Մարդու վրա ազդող գրգռիչն առաջացնում է գլխուղեղի ակտիվություն։ Վերջինս էլ իրականացվում է ցանցաձև գոյացության (formatio reticularis) միջոցով։ Ցանցաձև գոյացության վերընթաց մասերի գրգռումը առաջացնում է արագ էլեկտրական տատանումներ գլխուղեղի կեղևում, մեծացնում նյարդային գործընթացների շարժունակությունը և ցածրացնում զգայունակության շեմերը։ Ընդ որում, գլխուղեղի ակտիվության մեջ ներառված են տեսաթմբային և ենթատեսաթմբային համակարգերը։

Ցանցաձև գոյացության գործարկման մեխանիզմներում մեծ դեր ունի կողմնորոշիչ ռեֆլեքսը. մարդկանց և կենդանիների բնածին ռեակցիան շրջակա միջավայրի ցանկացած փոփոխության նկատմամբ։ Սակայն, ուշադրությունը չի կարող բացատրվել միայն կողմնորոշիչ ռեֆլեքսի միջոցով։ Նրա նյարդաֆիզիոլոգիական մեխանիզմներն ավելի բարդ են. օրինակ՝ անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնք ունակ են առանձնացնելու նոր գրգռիչը տվյալ պահին ազդող մյուս գրգռիչներից։ Այդ պատճառով առանձնացվում են երկու տեսակի մեխանիզմներ՝ ծայրամասային և կենտրոնական։

Ծայրամասային մեխանիզմների մեջ է մտնում զգայարանների վերակառուցումը։ Օրինակ՝ թույլ ձայնի նկատմամբ շրջվելով՝ մարդու ականջի թմբկաթաղանթի մկանները լարվում են՝ մեծացնելով վերջինիս զգայունակությունը, իսկ բարձր ձայնի դեպքում՝ մկանները թուլանում են, ինչը վատացնում է ներքին ականջ տատանումների մատակարարումը։ Լարված ուշադրության դեպքում շնչառության դադարը նույնպես նպաստում է ձայնի սրմանը։

Ոչ կամային ուշադրություն

Ոչ կամային ուշադրությունը բնածին գործընթաց է, իրականանում է օրգանիզմի վրա որոշակի ուժի գրգռիչի ազդեցության ժամանակ և մարդուց հատուկ ջանքեր չի պահանջում։ Ոչ կամային ուշադրության մեխանիզմները մարդու և կենդանիների մոտ ընդհանուր են, դրանց հիմքը կազմում է կողմնորոշիչ ռեֆլեքսը։ Ընդ որում, ոչ կամային ուշադրությունը կապված է առավելապես միջին ուղեղի և ուղեղաբնի ստորին բաժինների հետ

Ոչ կամային ուշադրությունը համարվում է ուշադրության առավել պարզ, պասիվ տեսակ, քանի որ ծագում է անկախ մարդու գիտակցությունից։ Այն ավելի շատ կախված է մեզ վրա ազդող գրգռիչներից, քան ինքներս մեզնից։ Ոչ կամային ուշադրության ծագումը կախված է մի շարք պատճառներից՝ ֆիզիկական, հոգեֆիզիոլոգիական, հոգեկան։ Դրանք կապված են միմյանց հետ, բայց պայմանականորեն բաժանվում են չորս կատեգորիաների.

  • Առաջին խումբը կապված է գրգռիչի բնույթի հետ։ Այստեղ պետք է ներառել գրգռիչների ինտենսիվությունը, տարածականությունը։ Սուբյեկտի ներառվածությունն այստեղ նվազագույնն է, թեև չի բացառվում։ Այսինքն՝ ցանկացած ուժեղ գրգռիչ՝ բարձր ձայն, ուժեղ հոտ և այլն, անուղղակիորեն ուշադրություն են գրավում։ Ընդ որում, կարևոր է աչ այնքան գրգռիչի բացարձակ, որքան հարաբերական ուժը։ Օրինակ՝ մարդիկ տարբերվում են ընկալման շեմերով, ուստի գրգռիչը, որը մի մարդու մոտ բավականին ինտենսիվ է ուշադրություն գրավելու համար, այլ մարդու կողմից գուցե և չընկալվի։ Այսինքն՝ նույն գրգռիչին երկու տարբեր մարդիկ արձագանքում են տարբեր կերպ՝ պայմանավորված անհատական առանձնահատկություններով։

Մեծ նշանակություն ունի նաև գրգռիչների հակադրությունը (կոնտրաստը), ինչպես նաև գրգռիչի տևողությունը, մեծությունը, ձևը։ Այս խմբի մեջ կարելի է ներառել նաև գրգռիչի նոր լինելը, անսովորությունը։ վերջինիս վերաբերում է նաև տարածության մեջ գրգռիչների միախառնումը։ Այս պատճառներով պայմանավորված ուշադրությունը կողմնորոշիչ կամ հարկադրական ուշադրությունն է՝ կախված մարդու վրա ազդող գրգռիչի բնութագրերից։

  • Երկրորդ խումբ պատճառները կապված են մարդու ներքին վիճակի, ներքին գրգռիչների հետ, ընդ որում, դրանք բխում են հենց նրա պահանջմունքներից։ Օրինակ՝ քաղցած և կուշտ մարդիկ տարբեր կերպ են արձագանքում ուտելիքի մասին խոսակցությանը, սննդին։ Այս հանագամանքւ ևս պայմանավորված է մարդու անհատական առանձնահատկություններից։
  • Երրորդ խումբ պատճառները կապված են անհատի ընդհանուր ուղղվածության հետ։ Այն, ինչ սովորաբար հետաքրքրում է մեզ, այդ թվում և մասնագիտական հետաքրքրությունները, որպես կանոն, ուշադրություն են գրավում։ Այս պատճառներով պայմանավորված ուշադրությունն անվանում են «սովորական կամ ընտելական» ուշադրություն, որն ուղղակիորեն կապված է մարդու նախկին փորձի հետ(օրինակ՝ նկարիչն անմիջապես ուշադրություն է դարձնում հնագույն շինության ճարտարապետական նրբություններին, գրողը նկատում է գրքում առրված սխալներն՝ այն ուղղակի ընթերցելիս)։ Այսինքն՝ անհատի ընդհանուր ուղղվածությունը և նախկին փորձի առավելությունն ազդում են ոչ կամային ուշադրության առաջացմանը։
  • Պատճառների չորրորդ խմբի մեջ առանձնացվում են այն զգացմունքները, որոնք առաջացնում է ազող գրգռիչը։ Այն, ինչ հետաքրքրում է մեզ, առաջացնում է որոշակի հուզական ռեակցիա, որը ոչ կամային ուշադրության անհրաժեշտ պայման է։ Օրինակ՝ հետաքրքիր գիրք կարդալով՝ մենք լիովին կենտրոնանում ենք նրա բովանդակության ընկալմանը և ուշադրություն չենք դարձնում, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Այսպիսի ուշադրությունը կարելի է անվանել առավելապես հուզական։

Կամային ուշադրություն

Հասարակական գործունեության ընթացքում մարդը կարողանում է կառավարել իր ուշադրությունը։ Ուստի մարդու կամքին ենթարկվող ուշադրությունը կոչվում է կամային։ Կամային ուշադրությունը իրականացնում են կեղևի ճակատային բլթերը։ Այն արտահայտվում է նրանում, որ սուբյեկտը կարող է կամային կերպով կենտրոնացնել իր ուշադրությունը մեկ, ապա ուրիշ օբյեկտի վրա։ Մենք կարող ենք գիտակցականորեն ուշադրություն դարձնել նույնիսկ այն ամենին, ինչը մեզ հետաքրքիր չէ։ Կամային ուշադրության գլխավոր ֆունկցիան հոգեկան գործընթացների ակտիվ կարգավորումն է։ Այս տեսանկյունից՝ կամային ուշադրությունը որակապես տարբերվում է ոչ կամային ուշադրությունից։

Կամային ուշադրության մեխանիզմները սոցիալական են իրենց ծագմամբ և միջնորդավորված են ներքին խոսքային գործընթացներով. այն չի հասունանում օրգանիզմում, այլ երեխայի մոտ ձևավորվում է մեծահասակի հետ շփման ընթացքում։ Ինչպես ցույց է տվել Լև Վիգոտսկին, կամային ուշադրության զարգացման սկզբնական փուլերը բաժանված են մեծի և փոքրերի միջև։ Մեծն առանձնացնում է առարկան միջավայրից և անվանում բառով, իսկ երեխան պատասխանում է այդ ազդանշանին՝ կրկնելով բառը։ Այս կերպ, տվյալ առարկան արտաքին միջավայրից առանձնանում է երեխայի համար, ինչի արդյունքում երեխաները սկսում են ինքնուրույն նպատակ դնել։ Երեխայի կամային ուշադրության զարգացումը սկզբում ենթարկվում է մեծահասակի խոսքին, իսկ հետո՝ սեփական խոսքին։ Կամային ուշադրությունը կապված է նաև հույզերի, հետաքրքրությունների, նախկին փորձի հետ, թեև դրանց ազդեցությունը վերջինիս վրա անուղղակի է։

Կամային ուշադրության ենթատեսակները տարբերվում են լուծվող խնդրի և նպատակի բնույթով։

  • Սեփական կամային ուշադրություն, որն ընկած է մարդու կողմից իրականացվող գործունեության հիմքում։ Օրինակ՝ այդպիսի ուշադրություն է պահանջում բարդ մենագրության ընթերցումը։
  • Հաճախ կամային ուշադրությունը ձեռք է բերում կամքի դրսևորման ձև։ Այն պահանջում է կամային ճիգեր, որը պահում է ուշադրությունը գործունեության ողջ ընթացքում։ Կամային ներդնումը լարվածություն է, ուժերի մոբիլիզացում խնդրի լուծման համար։ Կամային ներդնումն անհրաժեշտ է, որպեսզի կենտրոնանալ, չշեղվել առարկայից և չսխալվել (օրինակ՝ լուռ սենյակում գիրք կարդալը կպահանջի կամային ջանքեր, եթե ինչ-որ մեկը հեռուստացույց միացնի)։
  • Կամային ուշադրությանը հաճախ ավելացվում է ևս մի տեսակ՝ սպասողական ուշադրություն կամ զգոնություն։ Զգոնությունն առանձնահատուկ է նրանով, որ ուշադրության օբյեկտ, որպես այդպիսին, բացակայում է, իսկ մարդու գործունեությունը կայանում է որոշակի ազդանշանների սպասման մեջ։ Օրինակ՝ այսպիսի ուշադրություն բնորոշ է ձկնորսներին խայծին սպասելիս։

Կան շատ պայմաններ, որոնք հեշտացնում են կամային ուշադրության դրսևորումը։ Մտավոր գործունեության վրա ուշադրության կենտրոնացումը հեշտանում է, եթե այն ուղեկցվում է պրակտիկ գործունեությամբ։ Օրինակ՝ գիտական գրքի ընթերցումը հեշտ է, եթե այն ուղեկցվում է մշակմամբ։

Ուշադրության կենտրոնացման համար մեծ նշանակություն ունի մարդու հոգեվիճակը։ Հոգնած մարդուն դժվար է, օրինակ, կենտրոնանալ։ Անհանգստությունը, հիվանդությունը նույնպես թուլացնում են կամային ուշադրությունը։ Կամային ուշադրության կենտրոնացումը որոշակի ինֆորմացիայի վրա՝ կամային ճիգերի ուղեկցությամբ, տևում է 20 րոպե։

Հետկամային ուշադրություն

Գոյություն ունի նաև ուշադրության մեկ այլ տեսակ, որը կրում է նպատակաուղղված բնույթ և սկզբում պահանջում է կամային ճիգեր, իսկ հետո մարդը «ներգրավվում է » աշխատանքի մեջ. հետաքրքիր և նշանակալից է դառնում գործունեության ընթացքը և ոչ միայն նրա արդյունքը։ Հետկամային ուշադրությունը ձևավորվում է գործունեության մեջ ներառվելուց հետո՝ սկզբում պահանջելով կամային ջանքեր, իսկ հետո՝ հետաքրքրության առաջացման հետ, դրանք ինքնըստինքյան անհետանում են. արդյունքում երկար ժամանակահատվածի ընթացքում պահպանվում է նպատակաուղղվածությունը, լարվածությունը թուլանում է, և մարդը չի հոգնում, չնայած, որ հետկամային ուշադրությունը կարող է ժամեր տևել։ Այն համարվում է ուշադրության ամենաերկարատև և արդյունավետ տեսակը։ Ի տարբերություն ոչ կամային ուշադրության՝ հետկամային ուշադրությունը կապված է գիտակցական նպատակների և հետաքրքրությունների հետ և, ի տարբերություն կամային ուշադրության՝ նրանում բացակայում են կամածին ճիգերը։

Հետկամային ուշադրութունը մեծ նշանակություն ունի մանկավարժության մեջ։ Լավ մանկավարժը պետք է գրավի աշակերտին, հետաքրքրություն առաջացնի ուսումնական գործընթացի նկատմամբ։

Կարելի է ասել, որ մարդու ազատ ընտրությամբ կատարվող աշխատանքն առավելապես իրագործվում է հետկամային ուշադրությամբ։

ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուշադրությունն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք բնութագրում են այն որպես ինքնուրույն հոգեկան գործընթաց։

Ծավալ

Ազդակների և զուգորդությունների այն քանակն է, որը միաժամանակ պահպանվում է պարզ գիտակցության սահմաններում։ Այդ ծավալը հավասար է կարճատև հիշողության ծավալին և կազմում է 7±2 միավոր տեղեկություն։ Հայտնի է, որ մարդը չի կարող միաժամանակ մտածել տարբեր բաների մասին և կատարել տարբեր աշխատանքներ։ Այս սահմանափակումը ստիպում է դրսից եկող տեղեկատվությունը բաժանել մասերի, որոնք չեն գերազանցում վերամշակման համակարգի հնարավորությունը։ Ուշադրության ծավալի կարևոր առանձնահատկությունն այն է, որ գործնականորեն չի փոխվում ուսուցման և վարժանքի արդյունքում։

Ծավալի ուսումնասիրությունը սովորաբար իրականացվում է միաժամանակ ներկայացվող տարրերի քանակի վերլուծության ճանապարհով, որոնք կարող են հստակ ընկալվել սուբյեկտի կողմից։ Ուշադրության ծավալի հասկացությունը շատ մոտ է ընկալման ծավալ հասկացությանը։ Մեր ուշադրության դաշտում գտնվող միմյանց հետ կապված տարրերի քանակը կարող է շատ ավելին լինել, եթե այդ տարրերը միավորված են իմաստավորված ամբողջության մեջ։ Ուշադրության ծավալը փոփոխական մեծություն է։

Կենտրոնացվածություն

Շախմատիստ Տիգրան Պետրոսյանը պարտիայի ժամանակ (Ռիո, 1979)

Բնութագրվում է գործունեության օբյեկտի վրա դրա կենտրոնացվածության ինտենսիվությամբ կամ աստիճանով։ Ինչքան քիչ է ուշադրության օբյեկտների քանակը, ինչպես նաև ընկալման մակերեսը, այնքան կենտրոնացված է ուշադրությունը։ Այն ապահովում է ուսումնասիրվող օբյեկտների և երևույթների խորին ուսումնասիրում։ Ալեքսեյ Ուխտոմսկին ենթադրում է, որ ուշադրության կենտրոնացումը կապված է կեղևում գրգռման դոմինանտ օջախի գործառնության առանձնահատկությունների հետ. կենտրոնացումը դոմինանտ օջախում գրգռման արդյունք է գլխուղեղի կեղևի մյուս շրջանների միաժամանակյա արգելակման դեպքում։

Ուշադրության չափազանց կենտրոնացումը (հիպերպրոզեկսիա) արտահայտվում է ցրվածությամբ, ինչ-որ բանով չափազանց տարվածությամբ, երբ չեն նկատվում այլ ազդակներ, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին։

Բաշխվածություն

Ուշադրության բաշխումը մարդու ընդունակություն է՝ միաժամանակ կատարելու մի քանի տեսակի գործողություններ։ Սերտ կապված է դրա ծավալի հետ, սակայն այս դեպքում խոսքը ոչ թե մեկ, այլ երկու և ավելի օբյեկտների վրա ուշադրության կենտրոնացվածության մասին է։

Ինչպես ցույց է տալիս կենսափորձը, մարդը կարող է միաժամանակ կատարել միայն մեկ տեսակի հոգեկան գործունեություն, իսկ մի քանի տեսակի գործողությունների կատարման միաժամանակության սուբյեկտիվ զգացողությունն առաջանում է մի տեսակի գործողությունից մյուսին արագ, հաջորդական անցման արդյունքում։ Վիլհելմ Վունդտն ապացուցել է, որ մարդը չի կարող կենտրոնանալ երկու՝ միաժամանակ ներկայացվող գրգռիչների վրա։ Սակայն երբեմն մարդն ընդունակ է միաժամանակ կատարել երկու տեսակի գործողություն, սակայն, իրականում, դրանցից մեկը պետք է լիովին ավտոմատացված լինի և ուշադրություն չպահանջի։ Հակառակ դեպքում, այդպիսի գործունեությունը անհամատեղելի է։ Ուշադրության բաշխվածությունը որոշ մասնագիտությունների մեջ մեծ նշանակություն ունի։ Օրինակ՝ վարորդ, ուսուցիչ, օդաչու։ Ֆիզիոլոգիական տեսանկյունից՝ ուշադրության բաշխվածությունը բացատրվում է նրանով, որ կեղևի օպտիմալ գրգռման դեպքում առանձին շրջաններում նկատվում է մասնակի արգելակում, ինչի որդյունքում դրանք ունակ ղեկավարելու մի քանի գործողություններ։

Կայունություն

Կայունությունը որոշակի ժամանակահատվածում միևնույն օբյեկտի վրա կենտրոնանալու ընդունակությունն է, տևականություն, որի ընթացքում ուշադրությամբ առանձնացված գործընթացները պահպանում են դոմինանտ բնույթը։ Այս առանձնահատկության կարևոր պայման է ուշադրության օբյեկտի նոր կողմերի և կապերի հայտնաբերումը։ Եթե մեր առջև դրված խնդիրը պահանջում է կենտրոնանալ ինչ-որ առարկայի վրա, և մենք բացահայտում են նրանում նորանոր ասպեկտներ, ապա ուշադրությունը կարող է երկար ժամանակ կայուն մնալ։ Այն դեպքերում, երբ առարկայի բովանդակությունը մեզ համար բացահայտված է, մենք հեշտությամբ շեղվում ենք նրանից, մեր ուշադրությունը տատանվում է։ Այս առումով ուշադրության կայունությունը սերտորեն կապված է հետաքրքրության հետ։ Միօրինակ գործողությունները նվազեցնում են ուշադրության կայունությունը։ Ֆիզիոլոգիական առումով դա բացատրվում է նրանով, որ միևնույն գրգռիչի երկարատև ազդեցությունը բացասական ինդուկցիայի կանոնով արգելակում է գլխուղեղի կեղևի տվյալ շրջանը, և կայունությունը նվազում է։

Պետք է նշել, որ եթե ուշադրությունը բոլոր դեպքերում լիներ անկայուն, անհնարին կդառնար քիչ, թե շատ արդյունավետ մտավոր աշխատանքի կատարումը։ Պարզվում է, որ մտավոր գործունեությունը, բացահայտելով առարկայի նոր կողմերն ու կապերը, պայմաններ է ստեղծում ուշադրության կայունության համար։ Այս պայմանների թվին են դասվում նյութի բարդության և դրա հետ ծանոթ լինելու աստիճանը, դրա հասանելիությունը, սուբյեկտի վերաբերմունքը և այլն։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում ուշադրության կայունության ուսումնասիրությունները, որոնց համար սովորաբար օգտագործվում են Բուրդոնի, ինչպես նաև Կրեպելինի աղյուսակները։

Տեղափոխելիություն

Ուշադրության իմաստավորված տեղափոխումն է մի օբյեկտից մյուսին. որոշակի դիրքորոշումներից արագ անջատվելու և նորերին՝ փոփոխված պայմաններին համապատասխանողներին, անցնելու կարողություն։ Ընդհանուր առմամբ, ուշադրության տեղափոխումը նշանակում է բարդ, փոփոխվող իրավիճակում կողմնորոշվելու ընդունակություն։ Տեղափոխելիության հեշտությունը տարբեր է տարբեր մարդկանց մոտ և կախված է մի շարք պայմաններից՝ ամենից առաջ նախորդող և հաջորդող գործողությունների հարաբերակցությունից և դրանցից յուրաքանչյուրի նկատմամբ սուբյեկտի վերաբերմունքից։ Որքան հետաքրքիր է գործունեությունը, այնքան ավելի հեշտ է ուշադրությունը տեղափոխել դրա վրա։ Ընդ որում, այս տեղափոխելիությունը դասվում է լավ վարժեցվող առանձնահատկությունների շարքին։

Ուշադրության ուղղությունը, ծավալը և կայունությունը ապահովող արտաքին գործոնների խմբին են պատկանում գրգռչի հաճախականությունը, դրա նորույթի աստիճանը և համակարգվածության աստիճանը։ Ներքին գործոնների թվին են դասվում այն ազդեցությունը, որն ընկալման և գործունեության վրա թողնում են սուբյեկտի պահանջմունքները, հետաքրքրությունները և դիրքորոշումները։

Ցրվածություն

Ցրվածություն ցուցաբերող կին

Ուշադրության ցրվածությունը նրա ոչ կամածին տեղափոխումն է մի օբյեկտից մյուսին։ Այն առաջանում է մարդու վրա կողմնակի գրգռիչների ազդեցության արդյունքում, երբ նա զբաղված է ինչ-որ գործունեությամբ։ Ցրվածությունը կարող է լինել արտաքին կամ ներքին։ Արտաքին ցրվածությունն առաջանում է արտաքին գրհռիչների ազդեցությամբ.ավելի շատ դրան նպաստում են առարկաներն ու երևույթները, որոնք հայտնվում են հանկարծակի և գործում փոփոխական ուժով և հաճախականությամբ։ Ի պատասխան դրանց՝ մարդու մոտ առաջանում է դժվար դադարող կողմնորոշիչ ռեֆլեքս։ Արտաքին ցրվածության ֆիզիոլոգիական հիմքը կատարվող գործունեության հետ կապ չունեցող արտաքին գրգռիչների ազդեցությամբ ծագած արգելակման և գրգռման բացասական ինդուկցիան է։

Ներքին ցրվածությունն առաջանում է ուժեղ ապրումների, կողմնակի հույզերի, աշխատանքի հետ կապված պատասխանատվության զարգացման և դրա հանդեպ հետաքրքրության բացակայության ազդեցության տակ։ Ուժեղ զգացմունքներով և ցանկություններով պայմանավորված ներքին ցրվածության դեպքում ուղեղի կեղևում հայտնվում է գրգռման հզոր օջախ, որի հետ չի կարող մրցակցել ուշադրության օբյեկտին համապատասխանող ավելի թույլ օջախը, որում բացասական ինդուկցիայի օրենքով առաջանում է արգելակում։ Հետաքրքրության բացակայությամբ պայմանավորված ցրվածությունն ուղեկցվում է վերսահմանային արգելակմամբ, որը զարգանում է նեյրոնների հոգնածության ազդեցության տակ։

Պետք է նշել, որ ցրվածություն անվանում են երկու տեսակի երևույթներ. առաջինը ցրվածություն է անվանվում աշխատանքի մեջ չափից ավելի խորացման արդյունքը, երբ մարդը ոչինչ չի նկատում իր շրջապատում։ Այս տեսակն ընդունված է անվանել կարծեցյալ ցրվածություն, քանի որ առաջանում է որևէ գործունեության վրա կենտրոնացման արդյունքում։

Ցրվածության այլ տեսակ է դիտվում այն դեպքում, երբ մարդն ի վիճակի չէ ոչ մի բանի վրա երկար կենտրոնանալու, երբ նա մշտապես անցում է կատարում մի օբյեկտից մյուսին՝ ոչ մի բանի վրա չպահպանելով իր կենտրոնացումը։ Սա իրական ցրվածություն է, որը ֆիզիոլոգիապես բացատրվում է ներքին արգելակման անբավարար ուժով։ Վերջինիս պատճառներ կարող են լինել զանազան հիվանդությունները, նյարդային համակարգի ֆունկցիոնալ վիճակը, նաև ստացվող տպավորությունների մեծ քանակը և այլն։

Լարվածություն

Կենտրոնացված ուշադրությունը կարող է ունենալ լարվածության տարբեր աստիճաններ։ Լարվածությունը հոգեկան-նյարդային եռանդի այն քանակն է, որը ծախսվում է գործունեության կատարման ընթացքում։ Լարվածության աստիճանը պայմանավորված է ուշադրության առարկայի նկատմամբ մարդու հետաքրքրությամբ, օբյեկտի նշանակությամբ և այլն։

Մտավոր գործունեությունն առավել արդյունավետ է ուշադրության կենտրոնացվածության և լարվածության ընտրողականության դեպքում։

Դիտողականություն

Այն հատկությունն է, որի շնորհիվ մարդը կարողանում է առավել մանրամասն ուսումնասիրել առարկաներն ու երույթները և գտնել դրանցում առկա քողարկված հատկությունները։ Այն հնարավորություն է տալիս մարդուն առարկաների և երևույթների միջև կատարելու համեմատում, գտնելու նմանություններ և տարբերություններ։ Ուշադրության դիտողականությունը շատ կարևոր է և կապված է մյուս հատկությունների հետ, ուստի պատահական չէ, որ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքում հոգեբանամանկավարժական աշխատանքի ընթացքում կիրառվում են բազմաթիվ մեթոդներ և տեխնիկաներ, որոնք զարգացնում են երեխաների ուշադրության դիտողականությունը։

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Ինչպես նշում է Ուիլյամ Ջեյմսը, ուշադրության էությունը բանականության այս կամ այն օբյեկտի տիրապետումն է կամ մտքերի ուղղվածությունը, գիտակցության կենտրոնացումը և ֆոկուսավորումը։ Այն պահանջում է այլ առարկաներից հեռացում մյուսների հետ առավել արդյունավետ փոխազդելու համար։ Ստացվում է, որ ուշադրության առաջին գործառույթը որոշակի տպավորությունների, մտքերի կամ առարկաների վրա ֆոկուսավորումն է և շեղումն այլ՝ տվյալ պահին ոչ պետքական մտքերից, առարկաներից։ Այսինքն՝ իմացական գործընթացը, որում ներառված է ուշադրությունը, բնորոշվում է ընտրողականությամբ, իսկ ուշադրությունը ընտրելու գործառույթով։ Ընտրությունն ունի երկու կողմ. դրական կողմն ընտրելն է այն, ինչն անհրաժեշտ է գործունեության նպատակին հասնելու համար, իսկ բացասական կողմը՝ այն ավելրոդ հեռացնելն է, ինչը կարող է խանգարել անհրաժեշտի ընկալմանը։

Երկրորդ՝ ուշադրությունը կապված է գիտակցության կենտրոնացման՝ ճանաչողության օբյեկտի վրա կենտրոնանալու հետ, որը մենք կարող ենք պահել գիտակցության մեջ որոշակի ժամանակահատված։ Այստեղ ուշադրությունն իրականացնում է որոշակի տպավորությունների և մտքերի պահման ֆունկցիա։ Ուշադրության պահպանումն ուղեկցվում է ջանքերի սուբյեկտիվ ապրումով։

Վերը թվարկված գործառույթները համապատասխանում են ուշադրության երկու ասպեկտներին. սելեկտիվ (լատ. selectio-ընտրություն բառից)՝ կապված ընտրելու ֆունկցիայի հետ, և ինտենսիվ (ռեսուրսային)՝ կապված պահպանելու՝ դրսևորվելով ուշադրության կենտրոնացման մեջ։ Այս երկու ասպեկտները սերտորեն կապված են միմյանց հետ։ Ուշադրությունն ընտրողական է այն բանի պատճառով, որ նրա «ռեսուրսների» քանակը սահմանափակ է, և ուղղակի հնարավոր չէ միաժամանակ ուշադրություն դարձնել ամեն ինչին։ Կոգնիտիվ հոգեբանության մեջ ուշադրության երկու ասպեկտների հիման վրա՝ առանձնացվում է ուշադրության երկու տեսակ՝ ֆոկուսավորված ուշադրություն, որի ֆունկցիան ընտրելն է արտաքին գրգռիչներից կամ ներքին պատկերացումներից, իսկ մյուսը՝ բաշխված ուշադրություն, որը միաժամանակ ուղղվում է մի քանի գործողությունների կամ մտքերի վրա։

Այսպես ամփոփելով ասվածը կարելի է տալ ուշադրության հետևյալ ֆունկցիաները.

  1. Հոգեկան և ֆիզիոլոգիական տվյալ պահին օգտակարի ակտիվացում և ոչ օգտակարի հեռացում։
  2. Հոգեկան ակտիվության ընտրողական և երկարատև կենտրոնացվածության ապահովում նույն օբյեկտի կամ գործունեության տեսակի վրա։
  3. Օրգանիզմ ներթափանցող ինֆորմացիայի կազմակերպված և նպատակաուղղված ընտրության ունակություն՝ նրա ակտուալ պահանջմունքներին համապատասխան։

ԴԵՐԸ ՄՅՈՒՍ ԻՄԱՑԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ

Ուշադրությունն այնպիսի գործընթաց է, որում կան ինչպես իմացական, այնպես էլ հուզակամային բաղադրիչներ։ Հենց մի կողմից օբյեկտների հուզակամային նկարագիրը շատ հաճախ ուշադրություն է գրավում, ընդ որում, երբեմն առանց մեր ցանկության։ Մյուս կողմից, եթե մարդը սկսի շատ ուշադրություն դարձնել հուզական-անձնական խնդիրներին, դա կադժվարացնի նրա առօրյա կյանքը։ Ուշադրությունը պահանջում է նաև կամային ջանքեր՝ ուղեկցվելով յուրահատուկ հուզական ապրումներով։

Ակնհայտ է նաև ուշադրության կապը հետաքրքրությունների և դրդապատճառների հետ։ Մի կողմից, մենք չենք կարող ուշադիր չլինել մեզ՝ կենսականորեն անհրաժեշտ առարկաներին՝ կապված կենսաբանական պահանջմունքների հետ։ ՙՄյուս կողմից, չունենալով ցանկություն՝ հանդիպելու որևէ մարդու կամ հենց առարկայի՝ մենք ուղղակի ուշադրություն չենք դարձնում վերջինիս։ Այս կերպ, ուշադրությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում իմացական գործընթացների շրջանում։ Նրա մասնակցությունը ընկալման գործընթացին անխուսափելի է։ Աշխարհն իրականում անսահման է. նրանում կան բազմաթիվ առարկաներ, ձայներ, հոտեր և այլն, ուստի մարդն ի վիճակի չէ ընկալելու միաժամանակ բոլորը։ Դա է պատճառը, որ ընկալումը պահանջում է որոշ առարկաներից շեղում, որպեսզի կարողանանք ընկալել կարևորը։ Այսպես, ընկալված առարկան՝ որպես ուշադրության օբյեկտ, մեզ համար դառնում է առավել հստակ։ Ընկալումը և ուշադրությունը գործում են փոխկապակցված, ուստի դժվար է նրանց միջև հստակ «սահման գծել»։

Նույնը կարելի է ասել ուշադրության և մտածողության կապի մասին։ Երբ մենք մտածում ենք, ուշադրությունը կենտրոնացնում է գիտակցությունը լուծվող խնդրի վրա, որպեսզի բաց չթողնենք ոչ մի մանրամասնություն։ Ուշադրությունը մտքերին տալիս է այնպիսի ուղղություն, որը տանում է խնդրի ճիշտ լուծմանը։ Ուշադրությունը փոխկապակցված է նաև խոսքի հետ։ Ընդ որում, խոսքն է օգնում կազմակերպել ուշադրությունը։ Ստացվում է, որ ուշադրությունը «հագեցնում է» մեր ճանաչողությունը։

Հաշվի առնելով ուշադրություն նման առանձնահատկությունները՝ Լև Վեկկերը այն դասում է, այսպես կոչված, սինթետիկ հոգեկան գործընթացների շարքին, որոնք կազմակերպում են մարդու ճանաչողական ոլորտը և ինտեգրում հոգեկանի տարբեր մակարդակները։ Այսպիսի իմացական գործընթաց է նաև հիշողությունը։ Այս տեսանկյունից՝ անխուսափելի է նաև հիշողության և ուշադրության կապը։

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

Ուշադրության հոգեբանական ուսումնասիրությունները, որպես կանոն, ուղղված են կամային ուշադրության ուսումնասիրմանը՝ հատկապես ծավալի, կայունության և բաշխման ուսումնասիրությանը։

Ուշադրության ծավալի ուսումնասիրությունր չափազանց կարևոր է, եթե հաշվի առնենք նրա նշանակությունը գործնականում։ Կան մի շարք մասնագիտություններ, որոնցում ծավալի ցուցանիշն առաջնային է՝ կապված միաժամանակ տըրվող մեծ քանակությամբ ինֆորմացիայի հետ։ Ծավալի ուսումնասիրությունը սովորաբար կատարվում է միաժամանակ ներկայացվող տարրերի քանակի վերլուծության ճանապարհով, որոնք կարող են հստակ ընկալվել սուբյեկտի կողմից։ Այս նպատակի իրագործման համար օգտագործվում է տախիստոսկոպ գործիք (հունարեն՝ տախիստո-արագ, սկոպիո-նայել բառերից)։ Դա թույլ է տալիս չափել օբյեկտների թիվը, որոնք հասանելի են միաժամանակյա ճանաչման համար։ Ուշադրության ծավալի ցուցանիշ է հստակ ընկալվող առարկաների քանակը. սովորաբար այն տատանվում է 5±2-ի սահմանում։

Ուշադրության կայունության ուսումնասիրումը նպատակ ունի պարզելու.

  • ինչքան կայուն և հաստատուն է պահպանվում ուշադրությունը որոշակի խնդրի լուծման համար երկարատև ժամանակահատվածի ընթացքում։
  • դիտվում են, արդո՞ք, այդ ընթացքում ուշադրության տատանումներ։

Այս նպատակով, սովորաբար օգտագործում են Բուրդոնի աղյուսակները, որոնք կազմված են առանձին տառերի անկանոն հաջորդականությունից, ընդ որում, յուրաքանչյուր տողում նույն քանակով։ Պարզ դեպքերում պետք է ջնջել մեկ կամ երկու տառ, բարդ դեպքերում՝ տրված տառը միայն այն դեպքում, եթե այն տեղակայված է ուրիշ տառից՝ օրինակ՝ ձայնավորից առաջ։ Խնդրի համար փորձարկվողին առաջարկվում է տևական ժամանակահատված (3, 5 10 րոպե)։ Փորձարկողը նշում է ամեն րոպեի ընթացքում ջնջած տառերի և բացթողումների քանակը։ Նմանապես, ուշադրության կայունությունը չափվում է Կրեպելինի այղյուսակների օգնությամբ, որոնք կազմված են թվերի սունակներից, որոնք փորձարկվողը պետք է գումարի տևական ժամանակահատվածում։ Աշխատանքի արդյունավետությունը և սխալների քանակը կարող են ծառայել որպես ուշադրության տատանումների ցուցանիշ։

Գործնական նշանակություն ունի ուշադրության բաշխման ուսումնասիրումը երկարատև աշխատանքի ընթացքում։ Այդ նպատակի իրագործման համար օգտագործում են Շուլտի աղյուսակները, որոնցում պատկերված են երկու շարք անկանոն բաշխված կարմիր ու սև թվեր։ Փորձարկվողը պետք է հերթականությամբ ասի թվերի շարքերը՝ ամեն անգամ հաջորդելով կարմիր և սև թվերը։ Երբեմն փորձը բարդացնում են. կարմիր թվերն անհրաժեշտ է ասել աճման կարգով, իսկ սևերը՝ նվազման։

Պետք է հաշվի առնել, որ տարբեր մարդկանց մոտ ուշադրության առանձնահատկությունների ցուցանիշները տարբեր են՝ կապված նյարդային գործընթացների շարժունության հետ, որը նույնպես հաշվի է առնվում հետազոտությունների ընթացքում։

ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

Հանդիսանում են ախտաբանական վիճակի կարևորագույն ախտանիշներից մեկը, և դրա ուսումնասիրումը կարող է կարևոր դեր խաղալ ուղեղային վնասվածքների ուսումնասիրման մեջ։ Ուղեղի խորքային բաժինների նշանակալի վնասվածքի դեպքում կարող են դիտվել կողմնորոշիչ ռեֆլեքսի, ինչպես նաև դրա ինտենսիվության մարման երևույթներ։ Կլինիկայում դա դրսևորվում է այն բանում, որ հիվանդները դրսևորում են թուլության, ոչ սպոնտանության նշաններ, ընդհանրապես ռեակցիա չեն տալիս շրջապատում տեղի ունեցողին կամ դրսևորում են բարձր գրգռողականության և ցանկացած գրգռիչների վրա շեղման նշաններ։ Ուշադրության բարձրագույն ձևերի խանգարման առավել բնորոշ օրինակ են ցուցադրում ուղեղի ճակատային բաժինների վնասվածքով հիվանդները։ Այս հիվանդների մոտ կողմնորոշիչ ռեակցիայի բացակայություն հաճախ չի նկատվում, սակայն բառային հանձնարարականով որևէ հանձնարարության կատարման վրա կենտրոնանցնել նրանց ուղղակի անհնար է, խորապես խախտված է կողմնորոշիչ ռեակցիայի խոսքային կառավարումը։

Ծավալի նեղացում

Արտահայտվում է կամածին նպատակաուղղված գործունեության շրջանակներում բավական մեծ թվով պատկերացումներ պահպանելու և դրանցով ազատ գործողություններ կատարելու անկարողություն։ Որևէ աշխատանքի իրականացման դեպքում վերանում են դրան ներկայացվող այս կամ այն պահանջները, հաշվի են առնվում միայն դրանիցից մի քանիսը և անտեսվում են մնացած հանգամանքները։

Հիվանդները դառնում են ցրված, մոռացկոտ։ Իրենց իսկ խոսքերով, արժե միայն շեղվել զրույցից, իսկույն մոռանում են այն միտքը, որն ուզում էին արտահայտել։ Հարևան սենյակ պետքական առարկայի հետևից գնալով՝ ճանապարհին շեղվում և մոռանում են, թե ինչի հետևից են գնացել։ Հաշվելուց, հատկապես մտքում, սկսում են սխալվել, եթե թվերի և օպերացիաների քանակը անցնում է, այն ծավալից, որը նրանք կարող են պահել ակտիվ ուշադրության սահմաններում։

Ուշադրության ծավալի նեղացումը բնորոշ է տարբեր, հաճախ օրգանական ծագման, աստենիկ վիճակներին։

Խորության նվազում  մակերեսայնություն

Բնութագրվում է պասիվ ուշադրության գերակայությամբ ակտիվի հանդեպ։ Կլինիկայում դա արտահայտվում է բարձր ցրվածությամբ, դիտողունակության թուլացմամբ, ուշադրության մակերեսայնությամբ և անկայունությամբ։ Հիվանդը ի վիճակի չի լինում կենտրոնացնել ուշադրությունը որևէ մեկ բանի վրա, երկար կենտրոնանալ ինչ-որ գործի վրա, սկսածը չեն վերջացնում, շեղվում են։ Նրանց համար դժվար է միտքը զարգացնել, տրամաբանական ավարտի հասցնել, մնալ խոսակցության թեմայի սահմաններում։ Հարցերը լսում են անուշադիր, պատասխանները տրվում են «իմիջիայլով», լավ չեն մտածում դրանց վրա, հիվանդները անընդհատ շեղվում են այլ բաներով, հիշողություններով, դատողություններով։ Ուշադրության շեղվածության ծանր մակարդակը՝ հիպերմետամորֆոզը, դրսևորվում է ակտիվ կենտրոնացման կարողության բացարձակ կորստով։ Ուշադրությունը տարածվում է պատահական արտաքին գրգռիչների վրա և, կանգ չառնելով մեկ օբյեկտի վրա, այդժամ անցում է կատարում տեսադաշտում հայտնված մեկ այլ օբյեկտի։

Երեխաներին, ում ընդհանարպես բնորոշ է պասիվ ուշադրության գերակայությունը ակտիվի նկատմամբ, հազվադեպ չեն հանդիպում վիճակներ, որոնց ժամանակ նրանք կարող են իրենց հետաքրքրող գործունեությամբ զբաղվել, սակայն ունակ չեն կատարել գործ, որը կամային ջանք է պահանջում։

Բարձր հյուծվողականություն

Չափազանց շուտ սպառվելը արտահայտվում է որոշակի երևույթի կամ գործունեության վրա ուշադրության երկարատև կենտրոնացման կարողության անկման ձևով՝ հիվանդներին բնորոշ արագ հյուծվելու պատճառով։ Ոչ երկարատև, բայց բարձր տեմպով աշխատանքից հետո առաջանում է հոգնածության զգացում, բարձր ցրվածություն, կորցնում է հետաքրքրությունը գործունեության նկատմամբ, առաջանում է հանգստի կամ գործունեությունը փոխելու պահանջ, քնկոտություն, անհանգստություն։

Դժվարաշարժություն

Արտահայտվում է ուշադրությունը մի երևույթից կամ գործունեությունից մյուսին արագ և հաճախ տեղփոխելու անընդունակության ձևով, դիրքորոշումների իներտությամբ, կպչունությամբ, զրույցի ժամանակ որոշակի թեմայի վրա կենտրոնալալով, նպատակային ուղությունների փոփոխման դժվարություններով։

Ուշադրության ուղղվածության խանգարում

Ուշադրությունը գամված է երևույթներին, որոնք հիվանդից կոծկում են կյանքի այլ կարևոր կողմերը։ Պաթոլոգիական ռեֆլեքսիայի ժամանակ ուշադրությունը տարված է ինքնավերլուծությամբ, սեփական արարքների, մտքերի, մարդկանց հետ հարաբերությունների մասին անընդահտ մտորումներով։ Հաճախ այս հիվանդները օրագրեր են վարում, որոնցում մանրակրկիտ կերպով նկարագրվում են ապրումները, մտքերը կյանքի իմաստի մասին, արտացոլվում է ինքն իրեն հասկանալու ձգտումը։ Ռեֆլեքսիան դառնում է ինքնանպատակ և ներքին կյանքի հիմնական բովանդակությունը, մնացած ամեն ինչը արտամղվում է երկրորդ պլան։

Ուշադրության հիպոխոնդրիկական ֆիքսացիայի ժամանակ այն ամբողջովին կլանված է ինքնազգացողությամբ, հիվանդագին զգայություններով, առողջության խնդիրներով։ Դեպրեսիվ հիվանդների ուշադրությունը սովորաբար կենտրոնացած է կյանքի տխուր կողմերի վրա՝ անցյալի և ներկայի մռայլ իրադրությունների և դիպվածների։ Հաճախ ուշադրությունը մեծ մասամբ ուղղված է դեպի անցյալը, կպչուն ապրումները, ցնորքները, զառանցանքները։ Նշված խանգարումները ուղկեցվում են ուշադրության բարձրագույն, կամային տեսակների բացակայութմաբ։

Շիզոֆրենիայով հիվանդների ուշադրության առանձնահատկությունը կայանում է այն բանում, որ այն հաճախ ցրվում է մանրուքների վրա։ Բժշկի հետ խոսակցության ընթացքում հիվանդը կարող է անփութորեն պատասխանել հարցերին, դրանք անուշադրության մատնելով, ոչ մի հետաքրքրություն չդրսևորել իր ճակատագրի հանդեպ։ Նա առավելապես զբաղված է այն բանով, որ ուսումնասիրում է պատի վրայի լաքաները, հագուստից պոկում և ոլորում է թելերը, մաքրում է եղունգները, պտտում է կոճակները, ինչ-որ բան նկարում։ Վ.Ա. Գիլյարովը նշում է, որ ակտիվ ուշադրության թուլացման հետ մեկտեղ շիզոֆրենիայով հիվանդների մոտ կարող է երկար պահպանվել բավական բարձր մակարդակի վրա պասիվ ուշադրությունը։ Հիվանդները ներկաների վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում, կողմնորոշիչ ռեակցիաներ չեն դրսևորում և ընդհանրապես կարծես ռեակցիա չեն տալիս շրջապատում կատարվածին։ Սակայն պարզվում է, որ տեղի ունեցած ցանկացած բան նրանց ուշադրությունից չի վրիպել, նույնիսկ՝ որոշ նուրբ, աննկատ դետալներ։ Բրոենի և Սթորմսի հիպոթեզի համաձայն շիզոֆրենիայի ժամանակ միտում կա ռեակցիա տալ ոչ դոմինանտ ազդակներին։ Շաչովի կարծիքով «շեղվող ուշադրությունը» շիզոֆրենիայով հիվանդների մոտ հանդես է գալիս որպես հիմնական կոգնիտիվ խանգարում։

Պարապրոզեկսիա

Ուշադրության յուրահատուկ խանգարում, որը բնութագրվում է այն բանով, որ լարված սպասումը արգելակում է համապատասխան օբյեկտի հայտնվելը նկատելու կարողությունը։

Ապրոզեկսիա

Ինչպես կամածին, այնպես էլ ոչ կամածին ուշադրության բացակայություն, տեղի ունեցողի նկատմամբ հետաքրքրության լիակատար բացակայություն, և արտաքին խրախուսման միջոցով այդ հետաքրքրությունը առաջացնելու լիակատար անհնարինություն։

Հիշողություն

Հիշողություն, իմացական գործընթաց, որը կոչված է կուտակելու, պահպանելու և վերարտադրելու ձեռք բերված փորձը։ Հիշողության գործընթացներն են մտապահումը, պահպանումը, վերարտադրումը և մոռացումը։ Պատկերավոր հիշողությունը զգայական ինֆորմացիայի պահպանումն է, հիշողություն՝ պատկերացումների, կյանքի և բնության պատկերների, ինչպես նաև ձայների, հոտերի և համերի։ Այն լինում է տեսողական, լսողական, շոշափելիքի, համային, հոտառության։ Տեսողական և լսողական հիշողությունները սովորաբար լավ զարգացած են և առաջնային դեր են խաղում բոլոր նորմալ մարդկանց կյանքում։ Շոշափելիքի, համի և հոտառության հիշողությունները որոշ վերապահումներով կարելի է անվանել մասնագիտական տեսակներ։ Դրանք ինտենսիվ զարգացած են լինում գործունեության յուրահատուկ պայմաններից ելնելով։ Էյդետիզմը (հին հունարեն՝ էյդոս-պատկեր, արտաքին տեսք) հիշողության հատուկ արտահայտչաձև է, հիմնականում դիտողական տպավորությունների, որոնք թույլ են տալիս պահպանել և վերարտադրել ընկալած առարկայի կամ երևույթի կենդանի պատկերը։ Էյդետիկ պատկերները կարող են ամբողջանալ ընկալման այլ տեսակների (լսողական, տակտիլ, շարժողական, համային, հոտի և այլն) միջոցով։ Էյդետիզմն այս կամ այն չափով բնորոշ է յուրաքանչյուրին, հատկապես մանկության, դեռահասության շրջանում։ Էյդետիկ հիշողությունը առարկայի վերարտադրումն է իր բոլոր մանրամասնություններով, որոնք տվյալ պահին չեն ներգործում տեսողական անալիզատորների վրա։ Էյդետիկ պատկերները սովորականներից տարբերվում են նրանով, որ մարդը կարծես շարունակում է ընկալել առարկան, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ առարկան բացակայում է։ Էյդետիկ պատկերների ֆիզիոլոգիական հիմքը անալիզատորի մնացորդային գրգռումն է։ Իմպրինտինգը տպավորվելու մեխանիզմ է, այսինքն հիշողության մեջ որոշակի ինֆորմացիայի ֆիքսում։ Իմպրինտինգ երևույթը բացահայտել է Կոնրադ Լորենցը՝ ուսումնասիրելով մոխրագույն սագերին և այդ տերմինը ներկայացրել գիտության մեջ։ Իմպրինտինգն իրականանում է կյանքի կոնկրետ փուլերում՝ մանկության և դեռահասության շրջաններում։ Հիշողության մեջ ֆիքսվում են օբյեկտները և դրանց հատկանիշները։ Այդ օբյեկներն են՝ ծնողների, քույրերի, եղբայրների, թշնամիների կերպարները, ծննդավայրն իրեն բնորոշ առանձնահատկություններով։

ԲԱՌԱՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

Բառատրամաբանական հիշողությունը արտահայտվում է մարդկանց մտքերի մտապահման և վերարտադրման մեջ։ Մարդ հիշում և վերարտադրում է մտքերը, որ առաջացել են մտորելու, տրամաբանելու պրոցեսում, հիշում են կարդացած գրքի, ընկերների հետ խոսակցության բովանդակությունը։ Հիշողության այս տեսակի առանձնահատկությունն այն է, որ մտքերը լեզվից առանձին գոյություն չունեն, այստեղից էլ բխում է անվանումը՝ խոսքային-տրամաբանական։

ՇԱՐԺՈՂԱԿԱՆ

Շարժողական հիշողությունը տարբեր շարժումների և դրանց համակարգերի մտապահումը, պահպանումն ու վերարտադրումն է։ Հիշողության այս տեսակի նշանակությունը կայանում է այն բանում, որ այն տարբեր գործնական և աշխատանքային հմտությունների հիմք է, որոնք հավասարազոր են քայլի, գրելու և այլ հմտությունների։ Սովորաբար շարժողական հիշողության չափանիշ է հանդիսանում մարդու ֆիզիկական ճկունությունը, աշխատանքում արագ կողմնորոշվելու կարողությունը։

ՀՈՒԶԱԿԱՆ

Հուզական հիշողությունը կողմնորոշված է զգացմունքների վրա։ Մարդու կողմից ապրված և հիշողության մեջ պահպանված զգացմունքները հանդես են գալիս կամ որպես գործունեության խթան, կամ որպես գործունեությունից հետ պահող ուժ, քանի որ դրանք անցյալում առաջ են բերել բացասական ապրումներ։ Այլ մարդկանց կարեկցելու կարողությունը կապված է հուզական հիշողության հետ։Ըստ գործունեության նպատակի՝

  • կամային,
  • ակամա։

Ըստ տևողության

  • կարճատև,
  • երկարատև
  • օպերատիվ

Կարճատև հիշողությունը բնութագրվում է ընկալվող ինֆորմացիայի շատ կարճաժամկետ պահպանմամբ։ Կարճատև հիշողության ծավալը յուրաքանչյուր մարդու համար անհատական է։ Առանց կարճատև հիշողության անհնար է երկարատև հիշողության նորմալ ֆունկցիոնալությունը։ Վերջինիս մեջ կարող է ներթափանցել և երկարատև ամրապնդվել միայն այն, ինչ երբևէ եղել է կարճատև հիշողության մեջ։ Այս պատճառով կարճատև հիշողությունը հանդես է գալիս որպես ինքնատիպ զտիչ, որն անցկացնում է միայն անհրաժեշտ, արդեն ընտրված ինֆորմացիան երկարատև հիշողության մեջ։ Օպերատիվ հիշողություն հասկացությամբ առանձնացնում են պրոցեսները, որ սպասարկում են մարդու կողմից անմիջականորեն իրականացվող ակտուալ գործողությունները։ Որևէ մաթեմատիկական հաշվարկ կատարելիս մենք այն կատարում ենք մաս առ մաս և հաշվարկների կատարման ընթացքում տարբեր թվեր հիշողության մեջ ենք պահում։

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

Ճանաչողական մյուս գործընթացների նման հիշողությունը նույնպես ունի խանգարումներ։ Դրանցից են դիսմնեզիան և պարամնեզիան իրենց տարբեր տեսակներով։

Դիսմնեզիաները հիշողության դինամիկ գործընթացների ֆորմալ խանգարումներն են։

Պարամնեզիաները հիշողության պաթոլոգիկ արդյունքներն են։ Ոչ միշտ են հիշողության խանգարումները (հատկապես ֆորմալ) հոգեկան խանգարման արդյունք։ Դրանք կարող են հանդիպել նաև հոգեպես առողջ անձանց մոտ, ովքեր գտնվում են գերհոգնածության, աֆֆեկտիվ, սոմատիկ հիվանդությունից առաջացած ասթենիայի վիճակում։ Սակայն հաճախ հիշողության խանգարումները հոգեկան տարբեր հիվանդությունների և անոմալիաների արդյունքներ են։ Հիպերմնեզիան հիշողության ոչ կամածին ակտիվացումն է։ Դա անցյալի մոռացված իրադարձությունների և ներկայի ոչ նշանակալի փաստերի ակտիվ վերարտադրման ընդունակությունն է։ Ընդ որում շատ է տուժում կամածին մտապահումն ու վերարտադրումը։ Հիպերմնեզիայի ժամանակ նկատվում է մեխանիկական հիշողության սրացում և տրամաբանական-իմաստային ցուցանիշների վատթարացում։ Հիշողության նման խախտում է հանդիպում գիտակցության հատուկ վիճակներում, հիպնոտիկ քնի ժամանակ, խմիչք, թմրանյութեր օգտագործելիս և հոգեկան տարբեր հիվանդությունների դեպքում։ Հիպոմնեզիան հիշողությունից ինֆորմացիայի մասնակի կորուստն է։ Խախտվում է առանձին իրադարձությունների կամ դրանց մասերի մտապահման, պահպանման, վերարտադրման ընդունակությունը։ Վատ են վերարտադրվում տարեթվերը, ամսաթվերը, անունները, տերմինները։ Հիպոմնեզիան առավել հաճախ հանդիպում է հիշողության կլինիկական խանգարումների ժամանակ։ Այն կարող է լինել ժամանակավոր, էպիզոդիկ, ինչպես նաև կայուն և անդառնալի։ Հիպոմնեզիան մտնում է բազմաթիվ հոգեպաթոլոգիական համախտանիշների կառուցվածքի մեջ, ինչպիսիք են նևրոտիկ, հոգեօրգանական պաթոլոգիաները և թուլամտությունը։ Ամնեզիան (a+ հուն. mnesis-հիշողություն) մասնակի կամ ամբողջական հիշողության խանգարում, որն առաջանում է ուղեղի տարբեր լոկալ ախտահարումների ժամանակ։ Ամնեզիան կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի տարի։ Տարբերվում է մի քանի հիմնական ձևեր՝ ռետրոգրադ, անտերոգրադ, անտերոռետրոգրադ, պսիխոգեն, վերարտադրողական (ռեպրոդուկցիոն), ֆիքսացիոն, պրոգրեսիվ։ Ռետրոգրադ ամնեզիայի ժամանակ մոռացվում են այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք նախորդում են հիվանդությանը կամ տրավմային։

Անտերոգրադ ամնեզիայի ժամանակ մոռացվում են այն դեպքերն ու իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հիվանդության կամ տրավմայի պահից հետո։ Անտերոռետրոգրադ ամնեզիան անտերոգրադ և ռետրոգրադ ամնեզիաների համակցությունն է։ Պսիխոգեն ամնեզիայի ժամանակ խանգարվում են այն հիշողությունները, որոնք դրսևորվում են տհաճ, տրավմայի ենթարկող անցյալի փորձի մոռացության դեպքում։ Վերարտադրողական ամնեզիան կոնկրետ պահին անհրաժեշտ տեղեկությունների, անունների, թվերի, տարեթվերի, ամսաթվերի, ձևակերպումների վերարտադրման դժվարությունը կամ անհնարինությունն է։ Ֆիքսացիոն ամնեզիան ընթացիկ դեպքերն ու իրադարձությունները հիշելու անհնարինությունն է։ Պրոգրեսիվ ամնեզիան հաճախ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում հիշողության դանդաղ ու անվերադարձ կորուստ։ Կոնֆաբուլյացիան հիշողության խանգարման դեպքում դիտարկվող ոչ ճշգրիտ հիշողությունն է։ Կոնֆաբուլյացիաների բովանդակությունը կարող են կազմել հնարավոր կամ իրական դեպքեր, որոնք պատկերային հիշողությունների ձևով տեղափոխվում են ավելի մոտ ժամանակներ կամ ներկա՝ լրացնելով հիվանդների հիշողության դատարկ մասերը։ Հիվանդը խոսում է հորինված դեպքերի և իրադարձությունների մասին, որոնք երբեք տեղի չեն ունեցել իր կյանքում։ Սրանք սովորաբար վերաբերում են առօրյա, կենցաղային հարցերին, սակայն երբեմն արտահայտվում է պաթոլոգիկ երևակայություն։ Կոնֆաբուլյացիաները սովորաբար համադրվում են մտածողության խանգարումների, ամնեզիաների հետ։ Պսեվդոռեմինիսցենցիաները սխալ մտապատկերներն են, հիշողության պատրանքները։ Ճշգրիտ իրադարձությունները հիշվում են մեկ այլ ժամանակային ինտերվալում, հաճախ անցյալից տեղափոխում են ներկա։ Երբ անցած իրադարձությունները ապրվում են ներկայում, սկսում է տեղի ունենալ մարդկանց սուտ, 27ոչ ճշգրիտ ճանաչում։ Նման տարբերակը երբեմն ունենում է այնպիսի ելք, երբ մարդը չի ճանաչում իրեն հայելու մեջ։ Կրիպտոմնեզիան հիշողության խեղաթյուրում է, որի ժամանակ տեսածը, լսածը հիվանդին թվում է իրականում ապրված, ուրիշի մտքերն ու գաղափարները իր սեփականը կամ անձնական դեպքերն ու իրադարձությունները ընդունվում են որպես օտար։ Օրինակ, ֆիլմում տեսածը կամ գրքում կարդացածը ընդունվում է որպես սեփական կյանքում ապրված։ Գոյություն ունեն նաև էխոմնեզիաներ, որոնց ժամանակ ներկա պահին տեղի ունեցող դեպքերը թվում են նախկինում արդեն տեղի ունեցած։ Սա նման է դեժա վյուին, սակայն դրանք նույնական չեն։

Հոգեբանություն

A Measure of Consciousness

Հոգեբանությունը գիտություն է, որը ուսումնասիրում է հոգեկան գործունեությունը, մարդու հոգեկան բնույթին վերաբերվող գործընթացները և համաչափությունները:

Հոգեբանության մի մաս է հանդիսանում պրակտիկ հոգեբանությունը, որի հիմնական նպատակը մարդկանց մոտ առկա հոգեբանական խնդիրների լուծմանը անմիջականորեն աջակցելն է:

Հոգեբանություն (փսիխոլոգիա) հասկացությունը ունի հունական ծագում։ Այն բաղկացած է ,,փսյուխե – հոգի,, և ,,լոգոս – գիտություն,, արմատներից։

Դեռևս հնագույն ժամանակներից սկսած ` մարդու մեջ ձևավորվել են հասարակական, համայնական կյանքի պահանջմունքներ, որոնք ստիպել են նրան ճանաչել ու հասկանալ շրջապատող մարդկանց, հաշվի առնել նրանց առանձնահատկությունները, ինչպես նաև ճանաչել ինքն իրեն։ Ընդհանրացնելով հոգեբանության՝ որպես գիտության և նրա զարգացման պատմական ընթացքը, գալիս ենք այն եզրակացության, որ հոգեբանությունը գիտություն է մարդու, նրա հոգեկան աշխարհի, նրա գիտակցության, վարքի և գործունեության մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *