Կուլտուրական լանդշաֆտ

Կուլտուրական է կոչվում այն լանդշաֆտը,որտեղ մարդու միջամտությամբ տեղի է ունեցել բնական լանդշաֆտի օպտիմացում և մեծացել է այդ լանդշաֆտի արդյունավետությունը: Մշակվող հողատարածքները,այգիները բոլոր տիպի կուլտուրական կառույցները լանդշաֆտի շարքին պետք է դասել:
Կան նաև այնպիսի օբյեկտներ,որոնք շրջապատի վրա բացասական են անդրադառնում, օրինակ ջէկ-երը,թափոններ արձակող արդյունաբերական ձեռնարկությունները,սակայն դրանք մարդուն խիստ անհրաժեշտ են:
Լանդշաֆտները ունեն սեզոնային,տարեկան և բազմամյա ռիթմ,նրանցում անընդհատ փոփոխություններ է կատարվում մանավանդ մարդու ներգործությամբ:
Լանդշաֆտի փոփոխություններին հետևելու նշանակությունը մեծանում է,և այդ պատճառով ստեղծվում են հիմնարկներ.այս գործընթացը կոչվում է մոնոթորինգորը բառացիորեն նշանակում է բնության ընթացքին հետևել:
Տարեցտարի ընդարձակվում են լանդշաֆտի կուլտուրական արեալները.
1.Չփոխված լանդշաֆտ-այստեղ մարդը առանձին տարրեր է փոխել,լանդշաֆտը պահպանել է իր ամբողջականությունը,բնական վիճակը:Օրինակ անտառում կտրատել են ծառերը,որոնք խանգարում են մատաղ ծառերի աճին:
2.Թույլ փոփոխված  լանդշաֆտ-երբ փոխվել են որոշ բաղադրիչներ,օրինակ տափաստանը վարել են,ցանել մոնոկուլտուրա՝ցորեն,ճակնդեղ:
3.Արմատապես վերափոխված լանդշաֆտ-Այս լանդշաֆտը ոչ մի նմանություն չունի բնականին:Եթե մարդը այլևս  չօգտագործի այն միևնույնն է չի վերականգնվի: Լանդժաֆտի վերականգնումը պետք է կատարվի միայն տեղանքի բազմակողմանի ուսումնասիրությունից հետո,որպեսզի պատահական և չնախատեսված երևույթներ չառաջանան:Վերակառուցված լանդշաֆտը պիտի լինի ավելի արդյունավետ,քան բնականը:Լանդշաֆտը փոխելիս պետք է հնարավոր չափով պահպանել միջավայրի անաղարտությունը ու կենսաբազմազանությունը:

Լանդշաֆտի բաղադրիչների կապերը

Լանդշաֆտի վերը թվարկած բաղադրիչները միմյանց հետ սերտ կապի մեջ են, պայմանավորում են իրար և լանդշաֆտը ներկայացնում է մի երկրահամակարգ ,միևնույն ժամանակ՝էկոհամակարգ:Բույսը և հողը միմյանց հետ կապված են նյութապես.բույսը հողից վերցնում է նրա կազմում գտնվող ազոտը,կալիումը,կալցիումը,ֆոսֆորը և այլ տարրեր՝ջրի մեջ լուծված վիճակում:Այստեղ կա ուղիղ կապ: Իր կենսագործունեությունն ավարտելուց հետո բույսը մեռնում է սկսվում է հակադարձ կապը,մանրօրգանիզմները քայքայում են այն և հողին վերադարձնում բույսի կլանված տարրերը:
Էներգետիկ կապերը նույնպես ցայտուն են արտահայտված:Լույսի քվանտը ընկնելով քլորոֆիլի հատիկի վրա առաջացնում է լուսասինթեզի երևույթը,այդ էներգիայի միջոցով ջուրը ջուրը և ածխաթթու գազը տրոհվում են ,սինթեզվում է նոր նյութ ՝գլյուկոզա:Այս պրոցեսի վրա ծախսվում է արեգակնային էներգիա,որը կուտակվում է բույսի մեջ:Կուտակված էներգիան նորից վերադառնում է բնության այրման միջոցով:Վաղ անցյալում կարբոնի ժամանակաշրջանում բույսերի վիթխարի կուտակումներն արտահայտված են քարածքի հսկայական պաշարներով:Մենք այժմ ունենք կաուստոբիլիտների վիթխարի պաշարներ:Բնության մեջ գոյություն ունեն նաև ինֆորմացիոն կապեր :Ինֆորմացիոն ասելով հասկանում ենք տեղեկության հաղորդում:Վերջին ժամանակներս այն ընդգրկում է նաև հատկությունների փոխանցումը:Երկրաշարժից առաջ շատ կենդանիներ ընկալում են ինչ-որ ալիքներ և անհանգիստ են .սա ինֆորմացիայի արգասիք է: Շատ կենդանիներ իրենց վարքով հաղորդում են մոտալուտ վտանգը:Օր. մեղուները,բույսերն արձակում են ֆիտոնցիդներ,որոնց միջոցով վանում են թշնամիներին,գրավում բարեկամներին:
Կարևոր մեխանիզմ է երկրահամակարգում բնության ինքնավերականգնումը:Յուրաքանչյուր լանդշաֆտ ունի որոշակի հավասարակշռություն որը ձեռք է բերել միլիոնավոր տարիների ընթացքում:Օրինակ տայգայում հողը,բույսերը,կենդանիները յուրահատուկ են և եթե ինչ-որ տարր փոխվում է , ապա բնությունը շուտով այն վերականգնում է:
Բնության մեջ երբեմն էլ տեղի են ունենում տարբեր երևույթների ուժեղ բռնկումներ,որոնց էությունը մինչ օրս պարզաբանված չէ:Բնությունն ունենալով ինքնավերականգման մեխանիզմ կարողանում է չեզոքացնել արհավիրքը:
Բնության մեջ յուրաքանչյուր երևույթի բուռն զարգացումը պարունակում է հետագայում այդ երևույթը արգելակելու մեխանիզմ,որով զսպվում են հետագա բռնկումները :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *