Խոսքի եվ հաղորդակցման ոլորտ (վերլուծություն)

Չափորոշիչներ 

1.1.1 Օրինակ (2-3 տարեկան) 

Երբ մայրն ասում է <Արջուկին քնեցրու > , երեխան պառկեցնում է արջուկին:

1.1.1 Օրինակ (3-4 տարեկան )

Մեծի հրահանգով խաղալիքը տեղավորում է պահարանում,դուռը ծածկում է եվ վերադառնում է իր տեղը:

Հետեվություն 

Մեծանում է երեխայի կատարվող հրահանգների քանակը :

1.2.1 Օրինակ (2-3 տարեկան )

Երբ մայրն ասում է «Վերցրու գիրքը հատակից եվ դիր սեղանին» , երեխան վերցնում է գիրքը եվ դնում սեղանին:

1.2.1 Օրինակ (3-4 տարեկան )

Պպաիկն ասում է «Գնա հեքիաթների գիրքը բեր,որ … »,երեխան շարունակում է . «Նայենք» կամ «Կարդանք» :

Հետեվություն 

Երեխան արդեն իսկ մեկ տարի հետո սկսում է ոչ միայն լսել ու կատարել այլ նաեվ իր մեջ վերլուծել եվ միանալ ու շարունակել լսած խոսքը :

1.3.1 Օրինակ (2-3 տարեկան )

Երբ մայրն ասում է «դիր գնդակը տուփի մեջ»,երեխան դնում է տուփի մեջ:

1.3.1 Օրինակ (3-4 տարեկան) 

Հետեվում է հեքիաթի ընթացքին ` հայացքն ուղղելով ընթերցողին կամ գրքին :

Հետեվություն 

3-4 տարեկանում ուղղակիորեն չի ենթարկվում կամ լսում խոսացածը այն ընկալում է եվ վըրլուծում ամեն բան:

1.4.1 Օրինակ (2-3 տարեկան )

«Ով քանդեց խոզուկի տնակը» հարցին պատասխանում է . «Գայլը» :

1.4.1 Օրինակ (3-4 տարեկան )

Երբ մայրը բարձր տոնով ասում է . «Գնա խաղալիքներդ հավաքիր» , երեխան ասում է . «Մայրիկ, ինչու ես բարկացել» 

Հետեվություն 

3-4 տարեկանում արդեն ձայնի տոնայնությունից տարբերակում է,թե ինչ տրամադրությամբ են իր հետ խոսում:

2.1.1 Օրինակ (2-3 տարեկան)

«Սա իմ ավտոն է »

2.1.1 Օրինակ (3-4 տարեկան )

《Ինչու ես մենակ նստել》 հարցին պատասխանում է . 《Որովհետև ինձ չեն խաղացնում》։

Հետեվություն 

3֊4 տարեկանում հակիրճ պատասխաններ տալու փոխարեն արդեն իսկ փորձում է հաղորդակցման մեջ մտնել։

2.2.1 Օրինակ (2-3 տարեկան ) 

«Ես ուզում եմ գնանք բակ » 

2.2.1 Օրինակ (3-4 տարեկան )

Գազանանոց այցելելուց հետո երեխան ընկերներին պատմում է . «Ես գազանանուցում շատ մեծ արջ տեսա » :

Հետեվություն 

3֊4 տարեկանում արդեն պարզ ընդարձակ նախադասությունների փոխարեն օգտագործում է ավելի մեծ քանակով բառեր ունեցող նախադասություններ,և մտնում է տարբեր խոսակցությունների մեջ։

2.3.1 Օրինակ (2֊3 տարեկան )

《Անին կգա մեր տուն,ու մենք տուն֊տունիկ կխաղանք》։

2.3.1 Օրինակ (3֊4 տարեկան)

Նկարագրում է քարտերի վրա ներկայացված նկարները. 《Տատիկը թխեց գնդիկ֊բոքոնիկ,դրեց պատուհանին,իսկ նա դուրս ընկավ》։

Հետեվություն 

Մեծանում է երեխայի խոսակցական բառապաշարը

3.1.1 Օրինակ (2֊3 տարեկան)

《Ուզում եմ,որ ձմեռ պապիկն ինձ ինքնաթիռ բերի》։

3.1.1 Օրինակ (3֊4 տարեկան)

Կրկնում է առաջարկված բառերը ` ճիշտ արտաբերելով հնչյունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *