Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններ

9.3. Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով ընտրելու իր նախասիրած գործունեությունը, խորացված ուսուցումը, ակումբը, լրացուցիչ կրթությունը:

9.4. Սովորողն ուսումնառության ընթացքում օգտվում է ինքնավարության իր ընտրած տարբերակից, ինքնասպասարկումից և ազատությունից ` իր ստեղծագործական ներուժը, ։մասնագիտական հետաքրքրությունները դրսևորելու և զարգացնելու նպատակով: Մասնաճյուղի ղեկավարը, Տնօրենը աջակցում են, որ սովորողներն անարգել իրացնեն իրենց ինքնավարությունը մասնաճյուղում, կրթահամալիրում:

9.6.  Սովորողն իրավունք ունի սահմանված կարգով հայց ներկայացնելու կրթահամալիրի Խաղարկային դատարան` Օրենսդրությամբ, Կանոնադրությամբ, ուսումնառության պայմանագրով նախատեսված իր կամ (և) այլոց իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: 

9.8. Սովորողն իրավունք ունի իր ընտրությամբ մասնակցելու ցանկացած ծրագրի կազմման, իրականացման, գնահատման, տարածման աշխատանքներին:

Ընտրել եմ այս կետերը, քանի որ նրանք կողմ են ուսանողի զարգացմանը յուրաքանչյուր ոլորտում, օգնելով նրան պահպանել իր իսկ իրավունքները։ Նաև ուսանողները ձեռք են բերում բազում հնարավորություններ, ինչը մեծ օգուտ է հանդիսանում նրանց համար։ Այսպիսով կրթահամալիրում բոլորին տրվում է ազատ խոսքի, մտածելու ու հետաքրքիր նախագծեր ու առաջարկներ անելու իրավունք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *