Մեծ ու փոքր առարկաներ

Մասնակիցներ ՝ 2-4 տարեկաններ Դաստիարակ ՝ Նարինե Մակարյան,Գայանե Ավետիսյան Համակարգող ՝ Ռոզի Փուրթոյան Թեմա ՝ մեծ ու փոքր առարկաներ Նպատակը ՝ Սովորեցնել համեմատել միմյանցից զգալիորեն տարբեր մեծության առարկաները և համեմատել՝ «մեծ»,«փոքր»-ը բառերով։ Խնդիրը ՝ Արդրման և վերդրման եղանակով տարբերել առարկաների չափերը: ընթացքը ՝ Երեխաներին ցույց ենք տալիս տարբեր չափի առարկաներ և առաջարկում ընտրել ամենամեծը կամ ամենափոքրը։Հետո … [Read more…]

«Բնության դերը նախադպրոցական տարիքի երեխայի անհատականության ձևավորման գործում».

Բնության ազդեցությունը երեխայի զարգացման վրա հսկայական է։ Դա առաջին կոնկրետ գիտելիքի և ուրախ փորձառությունների աղբյուրն է, որոնք հաճախ հիշվում են ողջ կյանքի ընթացքում: Բնությունը նախադպրոցական տարիքի երեխաների կրթության և զարգացման կարևորագույն միջոցն է։ Քանի՜ բացահայտումներ է անում երեխան՝ շփվելով նրա հետ։ Երեխայի տեսած յուրաքանչյուր կենդանի էակ յուրահատուկ է: Բազմազան են նաև բնական նյութերը (ավազ, կավ, … [Read more…]

(Untitled)

Նախագծի ժամկետ՝ Հոկտեմբեր Դաստիրակներ՝ Նարինե Մակարյան,Գայանե Ավետիսյան Համակարգող՝Ռոզի Փուրթոյան Նախագծի մասնակիցները՝ քոլջի 2-4 տարեկան խումբեր Նպատակը`  Սովորցնե համեմատել միմյանցից զգալիորեն տարբեր մեծության առարկաները և համեմատել՝ «մեծ»,«փոքր» բառերով։ Խնդիր՝ Արդրման և վերդրման եղանակով տարբերել առարկաների չափերը: Անրաժեշտ պարագաները՝Մեծ և փոքր արջեր,մեծ և փոքր ափսեներ,աթոռներ:  Ընթացքը` Խաղը սկսվում է հանելուկով՝ Բրդոտ մռթով, թաթը ծուռ: Տանձ է սիրում,ոչ թե՝նուռ: -Ի՞նչ է սա:(Արջ):Ինչպիսի՞ն է … [Read more…]

Շունն ու Կատուն

Հեղինակ Ժամանակով Կատուն ճոն էր,Շունն էլ գըլխին գըդակ չուներ,Միայն, գիտեմ ոչ՝ որդիանց որդիՃանկել էր մի գառան մորթի:Եկավ մի օր, ձմեռվան մըտին,Կատվի կուշտը տարավ մորթին: Շուն  Բարի աջողում, ուստա Փիսո,Գլուխըս մըրսեց, ի սեր աստծո ,Ա՜ռ էս մորթին ու ինձ համարՄի գդակ կարի գըլխիս համար:Վարձիդ համար միամիտ մընա՜,Համա-համա շատ չուշանա:  Կատու ―Աչքիս վըրա, քեռի Քուչի.Մի գըդակ ա, հո մի քարք չի.Քու թանկագին խաթեր համարՈւրբաթ օրը համեցեք տար:Փողի մասին ավելորդ ա,Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա.Ի՛նչ մեծ բան ա, տո՜, հե՜ր օրհնած,Միա՛յն, միա՛յն մի գդակի վարձ: Հեղինակ Ուրբաթ օրը քեռի Քուչին՝Ուստից առաջ՝ բաց-բաց կուճինԹափ-թափ տալով՝ ծանըր ու մեծ,Ուստա Կատվի շեմքում կանգնեց. Շուն — Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…— Մի քիչ կացի— հրես կերևա:  Հղինակ Ուստեն եկավ քուրքը հագին,Շանը տեսավ, բեղի տակինԻրեն-իրեն քիչ փընթփընթացՈւ մուշտարու վըրա թընդաց. Կատու — Ցուրտը տարա՞վ… վա՛հ, տընա՜շեն,Չես թող անում մի շունչ քաշեն.Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմՑըրցամ տըվել, թե որ կարեմ: Շուն — Դե հե՜ր օրհնած, Էտե՜նց ասա,Էդ բարկանալդ Էլ ընչի՞ս ա:Փող եմ տըվել, վախտին կարի,Թե չէ՝ ասա՜ էգուց արի:Համ ասում ես, համ չես կարում,Համ խոսում ես, վըրես գոռում,Հա՜մ, հա՜մ, հա՜մ, հա՜մ,Քանի՞, ա՜խպեր, գընամ ու գամ…Ասավ Քուչին ու նեղացածՎերադարձավ գըլուխը բաց:  Հեղինակ Մին էլ եկավ, դարձյալ չըկար.Էս անգամը դիպան իրար,Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,Էլ հին ու նո՛ր, էլ հեր ու մե՛ր,Էլ գող Փիսո՛, էլ քաչալ Շո՛ւն…Բանը հասավ դիվանբաշուն:Շունը մինչև գընաց, եկավ,Ուստա Կատուն կոտըրն ընկա:Գըլուխն առավ ու մի գիշեր,Հայդե՛, կորավ, էն կորչիլն էր… Էն օրվանից մինչև օրս էլՇունն էս բանը չի մոռացել.Մըտքում հլա դեռ պահում ա,Որտեղ կատվին պատահում ա,Վեր ա թըռչում, վըրա վազում,Իրեն մորթին ետ ա ուզում.Իսկ սևերես Կատուն հանկարծԵտ ա դառնամ ու բարկացածՓըշտացնում ա. մըթամ նոր եմՑըրցամ տըվել, թե որ կարեմ: Հովհաննես Թումանյան

Նախագիծ (բնագիտական փորձ)

Համակարգող ՝ Ռոզի Փուրթոյան Մասնակիցներ ՝ 2-4 տարեկաններ Դաստիարակներ ՝ Նարինե Մակարյան,Գայանե Ավետիսյան Թեմա ՝ Բնագիտական փորձ  Ընթացք ՝ Վերցնում ենք պլաստիկե շիշը , ապա լցնում ենք քացախը , փուչիկի մեջ լցնում սոդան, որից հետո զգուշությամբ դնում ենք շշի վրա , ապա փուչիկի միջինը դատարկում ենք քացախի վրա և մեր փուչիկը փչվում է։ Անհրաժեշտ պարագաներ ՝ պլաստիկ շիշ,քացախ,փուչիկ,սոդա Նպատակ ՝ Բնագիտական փորձի … [Read more…]

Նախագիծ — փաթեթ

Անվանում ՝ բնագիտական փորձ Ժամանակ՝ շուրջտարյա Տևողությունը ՝  Մասնակիցներ՝ Դատարակ ՝  Համակարգող ՝ Ռոզի Փուրթոյան Նպատակ ՝ Բնագիտական փորձի հիման վրա նախնական պարզագույն բնագիտության մասին տեղեկությունների հաղորդում: Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում, Երևույթներին հետևելու, հետևություններ անելու հմտությունների ձևավորում: Խնդիր ՝ Հարցեր ձևակերպել, առաջադրել և դրանց պատասխանները գտնել: Ճանաչել կարևոր տեղեկություններ, բացատրել տվյալները սեփական բառերով: Ձևավորել փորձերի ժամանակ անվտանգության պահպանման կանոնների կարողություն: Փորձի … [Read more…]

Թվերի աշխարհ

Նախագծի ժամկետ՝ Հոկտեմբեր Դաստիրակներ՝ Նարինե Մակարյան,Գայանե Ավետիսյան Համակարգող՝Ռոզի Փուրթոյան Նախագծի մասնակիցները՝ քոլջի 2-4 տարեկան խումբեր Նպատակը`  զարգացնել  մանր մոտորիկան , սովորել արագ կողմնորշվել ,  կրկնել թվերը ,  սովորել  խմբային  խաղեր  խաղալ։  Խնդիր՝ կարողանալ համաձայնեցնել գնդակների քանակը օղակների մեջ գրված թվերի հետ։  Ընթացքը`   Թվերի աշխարհ խաղը խաղալու ենք  խմբում։ Մինչև   խաղալը,  վարժություներ ենք  կատարելու և  մարզվելու  ենք։ Մարզվելուց  հետո խաղալու  ենք  … [Read more…]

《Չափման գործիքներ》

Նախագիծ Թեմա՝Ծանր ու թեթևը ճանաչելու կարողություն համակարգող՝ Ռոզի Փուրթոյան Դաստեարակ՝  Նարինե Մակարյան Մասնակիցներ՝3-4տարեկանների խումբ Նպատակ՝  Մաթեմատիկական փորձի հիման վրա նախնական պարզագույն մաթեմաֆիկայի մասին տեղեկությունների հաղորդում: Պարզագույն փորձերի կազմակերպում և իրականացում, հետևություններ անելու հմտությունների ձևավորում: Խնդիրներ՝ Ընդացքը՝ շուրջտարյա Անհրաժեշտ պարագաներ՝ Ծանր ու թեթև առարկաներ Վերլուծություն՝  Արդյունքներ՝ 

Չափորոշիչներ (ներածություն)

Վերլուծություն Նախաբան Սույն փաստաթուղթը ներկայացնում է ՀՀ«Ծննդից մինչեւ 6 տարեկան երեխաների զարգացման եւ կրթական չափորոշիչների» (2011թ.) վերանայված տարբերակը, որի նպատակն է օգնել ընտանիքներին իրենց երեխաների կրթադաստիարակչական հարցերում, ինչպես նաեւ աջակցել ՀՀ նախադպրոցական կրթության մասնագիտական համայնքին’ 0-6 տարեկան երեխաների համար բարձրորակ ծրագրեր եւ ծառայություններ մատուցելու մանկապարտեզներում, այլընտրանքային ծառայություններում եւ տարբեր զարգացման կենտրոններում:Նորացված չափորոշիչները հնարավորություն կտան թե … [Read more…]

Տարրական մաթեմատիկական պատկերացումներ

Մաթեմատիկայի ուսուցումը երեխաների մտավոր զարգացմանը նպաստող իմացական ընդունակությունների համակարգված ու հետեւողական գործընթաց է: Տարրական մաթեմատիկական պատկերացումների ձեւավորման եւ զարգացման միջոցներն են` մաթեմատիկայի պարապմունքները, դիդակտիկ, զարգացնող, մրցակցային, ինտելեկտուալ խաղերը, զբոսանքները, էքսկուրսիաները, պարապմունքների զանազան տեսակների կապերը: Ձեւավորվում են քանակական պատկերացումները, երկրաչափական պատկերների եւ մարմինների վերաբերյալ պատկերացումները, տարածության,ժամանակի ընկալման առանձնահատկությունները:Մաթեմատիկական բովանդակությամբ յուրաքանչյուր խաղ ունի իրխնդիրը` զարգացնել բանավոր համրանքը, … [Read more…]