Նախագծի ժամկետ՝ Հոկտեմբեր

Դաստիրակներ՝ Նարինե Մակարյան,Գայանե Ավետիսյան

Համակարգող՝Ռոզի Փուրթոյան

Նախագծի մասնակիցները՝ քոլջի 2-4 տարեկան խումբեր

Նպատակը`  Սովորցնե համեմատել միմյանցից զգալիորեն տարբեր մեծության առարկաները և համեմատել՝ «մեծ»,«փոքր» բառերով։

Խնդիր՝ Արդրման և վերդրման եղանակով տարբերել առարկաների չափերը:

Անրաժեշտ պարագաները՝Մեծ և փոքր արջեր,մեծ և փոքր ափսեներ,աթոռներ:


 Ընթացքը`

Խաղը սկսվում է հանելուկով՝

Բրդոտ մռթով, թաթը ծուռ:

Տանձ է սիրում,ոչ թե՝նուռ:

-Ի՞նչ է սա:(Արջ):Ինչպիսի՞ն է այն:(Մեծ):Ինչպե՞ս է նա մռնչում:

-Ի՞նչ է սա  (Արջուկ):Ինչպիսի՞ն է այն:(Փոքր):

Ապա ցույց է կտամ  ափսեները:

-Սրանցից մեկը մայր արջի համար է,իսկ մյուսը՝ քոթոթի:Մեծ ափսեն  տվեք  մեծ արջին ,փոքրը՝ փոքրին:

Երեխաները ընտրում են  համապատասխան ափսեները:

-Ո՞ր ափսեից է ուտում մեծ  արջը ,«Մեծից»:

-Ո՞ր ափսեից է ուտում փոքր  արջը,«Փոքրից»:

Փոքրիկ արջը խնդրեց մայրիկին,որ թույլ տա հյուր  կանչել  հարևան  փոքրիկ արջերին : Արջուկներն եկան և միասին սկսեցին խաղալ գորգի մի անկյունում:

Մեծ արջը որոշեց նրանց հյուրասիրել ,բայց այ’ քեզ բան ,հաշվել չգիտեր և չէր կարող որոշել,թե քանի փոքր ափսե պետք է բերի,որ բոլոր արջուկներին մեղր հյուրասիրի:

Ես-Երեխաներ ,քանի՞ փոքր արջուկ կա:«Շատ»:Իսկ քանի՞ փոքր ափսե:«Մեկ»: Եկե՜ք օգնենք  մեծ արջին՝  բաժանել  ափսեները:

Արջը բերեց ափսեները

ՈՒ բաժանեց մեկիկ-մեկիկ,

Ամեն փոքրիկ արջի առաջ

Դրեց մեկ հատ ափսե փոքրիկ:

Տես՜՝ ինչ եղավ.

ՈՒրախ-ուրախ հյուրասիրեց,

Արջուկները մոտ վազեցին

ՈՒ տաք,անուշ կաթ խմեցին,

Երբ վերջացրին,լպստեցին,

Ափսեն մաքուր մի կողմ դրին:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *