Նախաշավիղ

Երեխաների ֆիզիկական ու հոգեկան զարգացման առումով բացառիկ նշանա­կություն ունի նախադպրոցական տարիքը: Խաղը երեխայի մտավոր զարգացման առաջնահերթ միջոցներից է: Այն երե­խային մղում է անցնելու զարգացման մի աստիճանից մյուսը,այսինքն’ նորածնի զգայական ընկալումներից դեպի նախադպրոցականի մինչգործնական եւ ապա տարրական դպրոցի երեխային հատուկ գործնական մտածողության: Խաղը նպաստում է ճանաչողական ունակությունների զարգացմանը: Այն միաժամանակ ֆիզիկական, զգացմունքային եւ սոցիալական որակների ձեւավորման կարեւորա­գույն գործոն է: Խաղն իրենից ներկայացնում է իրական գործու­նեություն: Երեւակայականն այն իրադրությունն է, որն ստեղծվում է խաղի ժամա­նակ (նստած են վագոնի մեջ, բայց վագոն չկա): Խաղի ընթացքում է ձեւավորվում սիմվոլային (նշանային) գործառույթը (իրական առարկաների փոխարինումը խորհրդանիշերով): Օրինակ, որպես ձի երեխան օգտագործում է փայտաձողը, որպես ջերմաչափ’ գդալը, որպես գնացք՜խորանարդիկը: Եվ գլխավորն այն է, որ արտաքին իրական փոխարինողների օգտագործմամբ կատարվում են ներքին փոխարինումներ: Այդ երեւույթն էլ վերափոխում է երեխաների հոգեկան բոլոր գործընթացները, թույլ տափս մտովի պատկերացնել առարկաները:Կերպարը հաճախ այնպես է գայթակղում երեխային, որ նույնիսկ չի պատասխանում, երբ նրան դիմում են անունով: «Ես Կարենը չեմ, ես վիրաբույժ եմ»,- կարող է արձագանքել նա: Իսկ երբ դաստիարակը դիմում է նրան եւ ասում. «Ընկեր վիրաբույժ, ես հիվանդի մայրիկն եմ, թույլ կտա՞ք նրա կողքին հերթապահեմ»: Կարենը հեղինակավոր եւ լուրջ տոնով պատասխանում է. «Թույլկտամ, եթե հիվանդի ջերմությունը բարձրանա»:Նման իրավիճակներում երեխաների մեջ ձեւավորվում է ինքնուրույնություն դրսեւորելու լայն հնարավորություն: Պայմաններ են ստեղծվում, որ նրանք իրենց զգան ավելի հասուն:Խաղի հիմնական հոգեբանական հատկություններից մեկն այն է, որ շո­շափվում են երեխայի անձնավորության բոլոր որակները, նրա մեջ աշխուժորեն աշխատում է միտքը, հարստանում են հույզերը, պահանջվում են հատուկ գործու­նեություն եւ կամային ջանքեր:Խաղը գործունեություն է, ուր հաղթահարվում են երեխայի անմիջական հույզերը, ցանկությունները: Եվ նա սովորում է գործել ոչ թե վայրկենական հույզերի կամ ցանկությունների ազդեցությամբ, այլ առաջիկա գործունեության իրադրության թելադրանքով: Ահա ինչու խաղը նոր պահանջմունքների դպրոց է:Խաղը կարող է ծառայել երեխաների դաստիարակության եւ զարգացման բարդ խնդրի իրագործմանը միայն այն դեպքում, երբ այն ներառվում է կազմակերպվող եւ կառավարվող մանկավարժական գործընթացի մեջ:Ստեղծագործական խաղերի առավել արդյունավետ ղեկավարման կարեւո­րագույն պայմաններից են’ երեխաների կողմից վստահության նվաճումը, սերտ շփումների ապահովումը եւ խաղընկերոջ դերի ստանձնումը: Միեւնույն ժամանակ դաստիարակի մասնակցությունը խաղին թույլ է տալիս որոշակիորեն զսպել չափից դուրս եռանդուն, ուրիշներին ճնշող, միշտ իրենց ցանկությունները պարտագրող երեխաներին: Ցանկացած տարիքի երեխա որեւէ գործի մեջ ընդգրկվելու, որեւէ բան հետա- զոտելու իր ընտրությունը կատարելու կամ սկսած գործով հետեւողականորեն զբաղվելու համար չընդմիջվող ժամանակի կարիք ունի: Դրական արդյունքի հասնելու համար մեծահասակները պետք է ընտրեն համապատասխան ճիշտ գործելակերպի եղանակներ.• Երեխայի միայնակ կամ համատեղ խաղի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ցուցաբերում:Երեխաներին’ միայնակ կամ կողք ֊կողքի խաղալու համար նույնա­տիպ խաղալիքների տրամադրում: Ավելի ճիշտ է ունենալ սիրված խա­ղալիքից մի քանի հատ, քան տարբեր խաղալիքների եզակի նմուշներ: Անհրաժեշտ է, որ մեծահասակները մասնակցեն տիկնիկներով եւ տաոոեր պարագաներով ու պիտույքներով խաղերին: Այդ ընթացքում նոանք երեւակայական վարք են մշակելու: Օրինակ’ երեւակայական երեկույթի ժամանակ մեծահասակը կարող է խմել երեւակայական թեյը եւհոճվել դրա համով: „ _Մեծահասակները երեխաներին պետք է օգնեն խաղի ընթացքում, նրտնց ավելի երկար պահեն հետաքրքրասիրության մթնոլորտում, այսինքն հրապուրեն որեւէ առարկայով, զբաղմունքով, կամ հուշեն հետաքրքիր սյուժեներ:Մեծահասակները նախապատրաստելու են այնպիսի միջավայր, ուր հնարավոր լինեն կանխատեսումներ ու կրկնություններ, իսկ իրա­դարձությունները զարգանան այնպես, ինչպես կանխատեսվել են: Երեխաներն ամեն օր դրսում խաղալու եւ հետազոտական պարապ­մունքների հնարավորություն պետք է ունենան: Նրանք խաղալու են ջրով եւ ավազով:Նրանք մշտապես իրենց փոքրիկ մկանները խաղի մեջ մարզելու, գլուխկոտրուկներ լուծելու, նկարելու, կարտելու եւ համանման գոր­ծողություններ կատարելու հնարավորություն պետք է ունենան:• Խաղալիքներն անհրաժեշտ է տեղավորել բաց դարակ­ներում, որ երեխաները ցանկության դեպքում կարողանան դրանք ինքնուրույնաբար վերցնել:о Երեխաներին տրվելու են հաաղորդակցական հմտու­թյունների զարգացման բավականաչափ հնարավորու­թյուններ’ համագործակցելու, միմյանց օգնելու, կողմե­րի մասնակցությամբ միջանձնային խնդիրներ լուծելու նպատակով:о Մեծահասակները պետք է նպաստեն դրական հաղորդակ­ցական հմտությունների արմատավորմանը, երեխաների համար առավելբարենպաստ մթնոլորտի ձեւավորմանը:

Աճող սերնդի բնապահպանական
դաստիարակության խնդիրները ուշադրության կենտրոնում

Ամեն մարդ իրավունք ունի ապրելիք
առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա
միջավայրում, պարտավոր է անձնապես
և այլոց հետ պահպանել այն’
ներկա և գալիք սերունդների համար:

Բնապահպանությունը ավանդաբար դիտ վել է որպես կենսաբանության բաժիններին մեկը: Ոաումնասիրության հիմնական առարկան վերաբերում էր բուսական ու կենդանական ա շխարհի և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների
ամբողջությանը: Կենդանի օրգանիզմի և միջավայրի ա ռնությունները կենսոլորտ ի
ա ննա խ ա դեպ ախաոտվածության պա տ ճառով ներկայումս բնութագրվում են կենսական կարևորությամբ: Բնապահպանությունը հենց ա յս ա նհրա ժեշտությա մբ էլ
վերա ճել է առա նձին գիտության, որը ներառում է նաև մարդու օրգանիզմի կենսագործունեության, մշակույթի, կրթական համակարգի, ճարտ արա պ ետ ությա ն,
արդյունաբերության, գյուղատնտեսության և մյուս բոլոր բնա գա վա ռների խնդիրները; Այն ըստ էության կիրառական գիտությյուն է, որն ա նմիջա կա ն աղերսներ ունի
մարդու առօրյա կենցաղավարության հետ։

Մեր հանդեսը պարբերաբար անդրադարձել է աճող սերնդի բնապահպանական կրթության և դաստիարակության հիմնախնդիրներին: Այս համարում
ներկայացվում են նախադպրոցական տարիքի երեխաների կրթադաստիարակչահան աշխատանքներում բնապահպանական դաստիարակության իրականացման
որոշ ուղիներ և եղանակներ առաջադրող մի քանի հոդվածներ. Նախկինում օգտագործվել են և’ «էկոլոգիա», և’ «բնապահպանություն» եզրույթները. Այսուհեա նախընտրելի ենք համարում հայերեն համարժեքի գործածությունը.

Խաղը որպես բնապաեպանական-գԵղագիտական
դաստիարակության միջոց

Բնապահպանական դաստիարակությանը համեմատաբար նոր ողղոութուն
է նախադպրոցական մանկավարժության մեջ: Այն սկզբունքորեն տարբերվում է
այսպես կոչված «Բնությանը մանուկների ծանոթացում» ավանդական աոարկայից։ Աշխարհի նկատմամբ բնապահպանական վերաբերմունքը ձևավորվում ու զարգացնում է մարդու ամբողջ կյանքի ընթացքում։ Հայտնի է նաև, որ իսկական գեղեցկությումը թաքնված է բնության մեջ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *