Խաղեր 3-5 տարեկան երեխաների համար

Զարգացնենք երեխաներին ես և դու: 1.Ի՞նչ աղմուկ է Հերթով տարբեր կենդանիների ձայներ հանեք։ Խաղի մյուս մասնակիցը պետք է գուշակի, թե ինչ կենդանի է դա։ Սա նաև լավ հնարավորություն է պատմել երեխային տարբեր կենդանիների մասին։ 2.Լվացք Երեխայի հետ հավաքեք բոլոր այն խաղալիքները, որ թույլատրվում է լվանալ։ Լցրեք տարրայի մեջ և սկսեք լվացքը։ Քաջալերեք երեխային հատ առ հատ լվանալ իր խաղալիքները՝ միաժամանակ խաղալով ջրի մեջ։ Հետո միասին չորացրեք խաղալիքները։ 3.Հնչեցնենք հարցեր և երեխաներից լսենք իրենց պատասխանները: 1.Ի՞նչ է անում բժիշկը: (Բուժում է հիվանդին):2.Ո՞վ է հիվանդը: (Այն մարդը, ով ունի ցավող տեղ, ով վատ է զգում իրեն): 4.ՃԱՆԱՉԻՐ ԱՌԱՐԿԱՆ Այս խաղը շոշափողական հիշողության համար է: Կապում եք երեխայի աչքերը և հերթով նրա ձեռքն եք տալիս տարբեր … [Read more…]

Երեխաների մասին

Վեց հիմնարար սկզբունք Ցանկացած իրավիճակում հարգել յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու արժանապատվությունը: Լուսաբանելիս և հարցազրույց վարելիս՝ հատուկ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր երեխայի գաղտնիության և անանուն մնալու, կարծիք հայտնելու, վնասից և հատուցումից պաշտպանության ու իրենց վերաբերող որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքներին: Ամեն ինչից առավել՝ գերակա պահել յուրաքանչյուր երեխայի լավագույն շահը. այն է՝ աջակցել երեխայի իրավունքների պաշտպանությանը և բարձրաձայնել երեխային … [Read more…]

Նախագիծ«Խաղեր երեխաների հաՄաՐ»

Օրը՝ հունվարի 18, ժամը՝ 11։00 Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ Մասնակիցներ՝ քոլեջի 2-5 տարեկանների խումբ Ներկայացված է խաղեր 3-5տարեկան երեխաների դաստիրակման և զարգացման համար: Առաջարկում ենք խաղեր, որոնք չեն պահանջում հատուկ խաղալիքներ կամ առարկաներ: Այդպիսի խաղերում օգտագործվում են հիմնականում կենցաղային իրեր, այնպիսիք, որ կարելի է գտնել ցանկացած տանը եւ որոնց երեխաները բախվում են ողջ օրը: … [Read more…]