Հայեր

Օգտվել եմ այստեղից

Հայերէթնիկ խումբ, որը սերել ու կենսագործում է Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում[43][44]։

Հայերը մեծամասնություն են կազմում Հայաստանի և փաստացի անկախ Արցախի Հանրապետություններում։ Հայերը ցրված են ամբողջ աշխարհում և ունեն 6-8 միլիոնանոց սփյուռք, որի անդամները միշտ կամ ժամանակ առ ժամանակ ապրում են Հայաստանի սահմաններից դուրս։ Հայկական սփյուռքի ամենամեծ կենտրոններ են ՌուսաստանըԱմերիկայի Միացյալ ՆահանգներըՖրանսիանՎրաստանըԻրանըԳերմանիանՈւկրաինանԼիբանանըԲրազիլիան և Սիրիան։ Բացի Իրանի և նախկին խորհրդային երկրների գաղթավայրերից, մնացած գաղթավայրերը ստեղծվել են հիմնականում Հայոց ցեղասպանության հետևանքով[45]։

Հայերի մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, որը աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկն է։ Հիսուսի մահից քիչ անց քրիստոնեությունն սկսել է տարածվել հայերի մեջ։ Հայաստանում քրիստոնեություն են տարածել Հիսուսի երկու առաքյալները՝ Թադեոսը և Բարդուղիմեոսը[46]։ 4-րդ դարի սկզբներին՝ Արշակունիների թագավորության ժամանակ, Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը պաշտոնապես ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն[47]։

Հայերենը պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքին[48]։ Այն բաժանված է երկու մասի՝ արևելահայերեն և արևմտահայերեն։ Արևելահայերենը տարածված է ՀայաստանումԱրցախումԻրանում և հետխորհրդային երկրներում, իսկ արևմտահայերենն օգտագործվել է պատմական Արևմտյան Հայաստանում, իսկ այժմ խոսվում է ցեղասպանության արդյունքում առաջացած գաղթավայրերում։ Հայոց գրերը ստեղծվել են Մեսրոպ Մաշտոցի կողմից՝ 405 թվականին։

Հայերի մի ստվար մասը ծպտյալ է, որոնք ինչ-ինչ պատճառներով թաքցնում են իրենց իրական արմատները։ Ծպտյալ հայերը բնակվում են հիմնականում Թուրքիայի տարածքում, որոնց թիվը հասնում է շուրջ 5 մլն-ի (կան նաև այլ տվյալներ՝ 2-7 մլն[49][50][51]): Ծպտյալ հայերը հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանի տարածքում, որոշակի քանակությամբ նաև Կիլիկիայում։ Նրանք ցեղասպանությունից փրկվելու համար թուրքացվել, քրդացվել կամ արաբացվել են[52][53]:

Հայերի ծագման վերաբերյալ հիշատակություններ և ավանդազրույցներ կան մի շարք գրավոր աղբյուրներում, որոնցից հատկապես մեծ կարևորություն ունեն հայկականհունականվրացականարաբական և հին եբրայական ավանդազրույցները, քանի որ դրանք կարևոր սկզնաղբյուրներ են[54]։Հայ ժողովրդի նախահայր Հայկ Նահապետը, որը, հաղթելով Բելին, հաստատվեց Հայկական լեռնաշխարհում

Հայկական ավանդազրույցը պահպանվել է Մովսես Խորենացու շնորհիվ և ունի զարգացման 2 ժամանակաշրջան՝ նախաքրիստոնեական և քրիստոնեական։

Նախաքրիստոնեական փուլում հայերի ծագման վերաբերյալ նշվում է, որ նրանք սերել են աստվածազուն Հայկ Նահապետից, որը առաջին արարչագործ աստվածների հսկա որդիներից էր։ Նախաքրիստոնեական ավանդազրույցը հստակ չի նշում, թե ում որդին էր Հայկը, սակայն այս բացը կարելի է լրացնել շումմերա-աքքադական արձանագրությունների միջոցով, որտեղ նշվում է, որ Հայկի հայրը Արատտայի հովանավոր աստված Հայ(ա)ն է։ Հայ(ա) աստծո պաշտամունքը կապված է տիեզերական ջրերի և Եփրատ ու Տիգրիս գետերի հետ․ նա համարվում է այդ գետերի սկզբնավորողը։

Քրիստոնեական փուլում, երբ 301 թվականին հայերը ընդունում են քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն, անհրաժեշտություն է առաջանում հայերի ծագման ավանդազրույցը հարմարեցնել Աստվածաշնչի հետ։ Ըստ Աստվածաշնչի Ծննդոց գրքի՝ համաշխարհային ջրհեղեղի հետևանքով վերացել էր ամբողջ աշխարհի մարդկությունը․ փրկվել էր միայն Նոյը՝ իր ընտանիքի հետ միասին։ Հենց Նոյի երեք որդիներից՝ ՀաբեթիցՔամից և Սեմից, առաջացան աշխարհի ազգերը։ Ըստ նոր ավանդազրույցի՝ Հաբեթի որդի Թորգոմից էլ սերել է Հայկ Նահապետը, որը, չցանկանալով ենթարկվել բռնակալ Բելին, վերցնում է իր ընտանիքը և Միջագետքից տեղափոխվում Հայկական լեռնաշխարհ։ Ավանդությունը պատմում է, որ Հայկը պատերազմել է Միջագետքի տիրակալ բռնակալ Բելի դեմ և հաղթել նրան։ Բուն Հայոց թվականը սկսվում է հենց այդ օրից՝ Ք․ա 2492 թվականի օգոստոսի 11-ից։

Հենց Հայկի անունից էլ մեր ազգը անվանվեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան[55]։

Հունական աղբյուրներում պահպանվել է հայերի ծագման մասին պատմող մի ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սեր վայելող արգոնավորդներից մեկից։ Յասոնը և մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կողքիս, որտեղ էլ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդ երկրի բնակիչները՝ «արմեններ»։Արգոնավորդները, որոնց մեջ էր գտնվում նաև հայերի նախահայրը (ըստ հունական ավանդազրույցի)։

Ք․ա․ I դարի հույն մատենագիր Ստրաբոնն ավելի մանրամասն է անդրադարձել այս պատմությանը՝ նշելով, որ իր սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու զորավարների պատմություններն են։ Այս ամենը թույլ են տալիս կարծել, որ ավանդազրույցը ստեղծվել և տարածում է գտել հիմնականում Մակեդոնացու արշավանքների ընթացքում։ Այդ պատճառով հայերի ծագման այս ավանդազրույցը կարող է արժանահավատ չլինել, քանի որ հնարավոր է ստեղծված լինի քաղաքական միտումներով։ Իրենց արշավանքներին օրինական տեսք հաղորդելու համար միապետները հաճախ են ապավինում այսպիսի ավանդազրուցների ստեղծմանը։ Դրա վառ ապացույցներից է նաև այն, որ հելլենիզմի ժամանակաշրջանում հայտնվեցին և սկսեցին շրջանառվել նաև պարսիկների ու մարերի հունական ծագման մասին նույնանման ավանդազրույցներ[56]։

Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից 9-11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի՝ Թարգամոսի (Թորգոմի) 8 որդիներից առաջացել են մի շարք կովկասյան ժողովուրդներ։ Այս 8 որդիներից ավագը Հայոսն էր, որից էլ առաջացան հայերը։ Մյուս որդիներից Քարթլոսից առաջացան վրացիները, իսկ մնացած որդիներից՝ աղվանականլեզգիական և մի շարք այլ կովկասյան ցեղերը։

Դատելով ավանդազրույցի մեջ տեղ գտած անձնանունների վերջավորություններից, կարելի է կարծել, որ այս ավանդազրույցի համար որպես սկզբնաղբյուր հանդես է եկել ինչ-որ հունական պատում, որը սակայն չի պահպանվել։ Ավանդազրույցը ստեղծվել է մի ժամանակաշրջանում, երբ Բագրատունիները իշխող դիրք էին գրավում ոչ միայն Վրաստանում, այլ նաև մնացած կովկասյան երկրներում։ Այս փաստով էլ կարելի է բացատրել Հայոսի ավագության իրողությունը[57]։

Արաբական ավանդազրույցը գրի է առնվել Յակուտիի և Դիմաչկիի երկերում 12-13-րդ դարերում։ Այն նույնպես հայերի ծագումը կապում է համաշխարհային ջրհեղեղից հետո միակ ողջ մնացած մարդու՝ Նոյի որդիների հետ[58]։ Ըստ ավանդազրույցի՝ Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթանը (Թորգոմ)։ Հենց նրանից էլ սերեց հայերի նախնին՝ Արմինին։ Ավանդազրույցը հավաստում է, որ Արմինինի եղբայրներից էլ առաջացան վրացիները և աղվանները։ Այս պատմությունը պահպանել է նաև հնդեվրոպական ժողովուրդների եղբայրության ու բարեկամության փաստը՝ նշելով, որ հայերին ազգակից են հույներըսլավոններըֆրանկները և պարսիկները[57]։

Հին եբրայական ավանդազրույցը գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք․ա I-Ք․հ․ I դարեր) կողմից «Հրեական հնախոսություն» գրքի էջերում, ըստ որի՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Այս տեղեկության վերաբերյալ կա տարակարծություն։ Հնարավոր է, որ խոսքը վերաբերում է Հայկի սերունդներից Արա Գեղեցիկին։ Ըստ մեկ այլ վարկածի՝ խոսքը վերաբերում է Վանի թագավորության արքա Ռուսային, քանի որ նա հայտնի է որպես «Ռուսա Էրիմենայի որդի», և նրա անունը հիշատակվում է նաև «Ուրսա» տարբերակով[59]։

Գիտական վերլուծություններ

Հնդեվրոպական լեզուների տարածվածությունը Հնդկաստանից մինչև Արևմտյան Եվրոպա։

19-րդ դարի սկզբին ստեղծվում է համեմատական լեզվաբանությունը, որը կարևոր դեր խաղաց հայերի ծագման հարցի ուսումնասիրման գործում։ 1837 թվականին Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Պետերմանը հայտարարեց, որ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի մի լեզվաճյուղ է կազմում։ Մինչ այդ տեսակետներ կային, որ հայերենը իրանական լեզվաճյուղին պատկանող լեզու էր, որը սակայն ամբողջությամբ մերժվեց և դուրս եկավ գործածությունից։ Պրոֆեսոր Հայնրիխ Հյուբշմանը իր աշխատություններում վերջնականապես հաստատեց հայերենի հնդեվրոպական առանձին լեզվաճյուղ լինելը։

Որոշ հետազոտողներ, հասկանալով, որ եթե տարբեր ազգերի լեզուներ ունեն նման հնչյունական կազմ և քերականություններ, ապա այդ ազգերը պետք է ունենան նաև նույնանման ծագում, սկսեցին փնտրել հնդեվրոպական նախահայրենիքի տեղադրությունը։ Այս նախահայրենիքի վայրը Հայկական լեռնաշխարհն էր, Փոքր Ասիայի արևելքը, Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքը և Հյուսիսային Միջագետքի հյուսիսային շրջանները։ Այս ամենը ամբողջացնելով՝ գիտնականները հանգեցին այն համոզմանը, որ հայերը և հնդեվրոպական մնացած ազգերը (անգլիացիները, ֆրանսիացիները, պարսիկները, հնդիկները, հույները և այլն) ապրել են հնդեվրոպական նախահայրենիքում, այսինքն՝ այս ազգերը ազգակից են։ Ք․ա․ 4-րդ հազարամյակի վերջում հայերենը առանձնացել է հնդեվրոպական ընդհանուր լեզվից, իսկ մնացած ազգերը ցրվել են ամբողջ աշխարհով և զբաղեցրել Հնդկաստանից մինչև Արևմտյան Եվրոպա ընկած տարածքները։

Ըստ Լեոյի՝ հայերենը ունի 2 շերտ, որից մեկը հնդեվրոպական է, իսկ մյուսը՝ ոչ։ Այս փաստը նա բացատրվում է նրանով, որ հայ ժողովուրդը բաղկացած է երկու ֆիզիկական տիպերից։ 1880-ական թվականներին Քերովբե Պատկանյանը պնդում էր, որ հայ ժողովուրդը առաջացել է հայերի և արմենների միաձուլումից։ Նույն տեսակետը 20-րդ դարի սկզբին առաջ էր տանում նաև Նիկողայոս Մառը, որը պնդում էր, որ կա հայոց լեզվի երկու շերտ՝ գրաբար և աշխարհաբար։ Նա այդ երկու շերտերին տվեց արմենական և հայկական անվանումները, որով նա նույնպես փաստեց, որ արմենները եկվորներ են, իսկ հայերը՝ տեղաբնակներ։Հին Հունաստանի ցեղերը, որոնց մեջ նկատելի են հյուսիսում բնակվող թրակիացիները, որոնց հետ բնակվում էին նաև դեռևս փոքրաթիվ արմենները։

Ըստ Ստրաբոնի և Հերոդոտոսի՝ հայերը թրակիացիների և փռյուգիացիների հետ ունեցել են ազգակցական կապ։ Դա պայմանավորված է հենց արմենական ցեղերով, որոնք Ք․ա․ II հազարամյակում սկսեցին իրենց գաղթը Եվրոպայից դեպի Ասիա։ Հենց այս գաղթի ճանապարհին էլ նրանք հաստատվում են մի երկրում որը կոչվում է Թրակիա։ Հենց այս շրջաններում էլ հիշատակվում է մի քաղաք, որի անունը Արմենիոն էր, և որը գտնվում էր Հին Հունաստանի Թեսալիա մարզում։ Հետաքրքրական է, որ հենց հունական ավանդազրույցում էլ պահպանվել է այն փաստը, որ հայերի նախնին Արմենիոն քաղաքից էր։ Տեղի տալով նոր ազգերի ճնշումներին՝ թրակիական և փռյուգիական ցեղերը սկսեցին տեղաշարժվել և փոխել իրենց բնակության վայրերը։ Նրանց հետ միասին էլ իրենց բնակության վայրը փոխեցին արմենները, որոնք, անցնելով Դարդանելի և Բոսֆորի նեղուցները, Ք․ա․ 15-րդ դարում բնակություն հաստատեցին Փոքր Ասիայում։

Այս ժամանակաշրջանում արմենները փոքրաթիվ ժողովուրդ էին, որոնք մինչև Ք․ա․ 7-րդ դարը ապրում էին փռյուգիացիների հետ։ Նրանք այդ ժամանակաշրջանում հաղորդակցվում էին հարևան երկրների՝ խեթերի, ուրարտացիների հետ։ Հենց Ք․ա․ 7-րդ դարում էլ սկսվեցին քաղաքական փոթորիկները։ Կիմերների և սկյութների անդադար արշավանքները իրական իրարանցում ստեղծեցին այստեղ բնակվող ազգերի շրջանում, որի հետևանքով էլ արմենները սկսեցին շարժվել դեպի արևելք և բնակություն հաստատեցին Եփրատ գետից արևելք։ Այս ժամանակաշրջանում էլ արմենները դաշնակցում են մարերի և բալբելոնացիներ հետ և գրավում Նինվեն, որից հետո էլ Հայաստանի հարավ-արևմուտքում ստեղծում են իրենց թագավորությունը։ Հետագայում՝ մինչև Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքները, արմենները և բնիկները ձուլվեցին միմյանց հետ և ստեղծվեց հայ ժողովուրդը, որին օտարները անվանում են «արմեններ», իսկ ինքնավանումն է «հայ»[60]։

Հնագույն ժամանակաշրջան

Ք․ա․ III-II հազարամյակներում Հայկական լեռնաշխարհի հարավում բնակվում էի շումերները, որոնք հետագայում տեղափոխվեցին ավելի հարավ՝ Միջագետք, սակայն պահպանեցին իրենց կապը իրենց նախահայրենիքում բնակվող բնիկների հետ։ Հենց շումերական արձանագրություններն էլ մեզ կարևորագույն տեղեկություններ են հաղորդում հայկական ամենահին թվագրվող թագավորության՝ Արատտայի վերաբերյալ։ Թագավորությունը թվագրվում է Ք.ա. XXVIII-XXVII դարերին։ Այս արձանագրություններում հիշատակվում է Արատտայի վայրի մասին տեղեկություններ, որը անժխտելիորեն համապատասխանում է Հայկական լեռնաշխարհին։ Շումերական արձանագրություններում պահպանվել են նաև Արատտայի գրի, տնտեսության, ճարտարապետության վերաբերյալ տվյալներ[61]։Հայասա, հայոց պետականություն, որը գոյություն է ունեցել Ք․ա․ 16-14-րդ դարերում։

Հաջորդ հնագույն հայկական թագավորությունը Հայասան է, որը հիշատակվում է հիմնականում խեթական արձանագրություններում՝ թվագրվելով Ք․ա․ 16-14-րդ դարերով։ Այս թագավորության անվանման հիմքում ընկած է հայ ժողովրդի ինքնանվանումը՝ «հայ», որին ավելացել է խեթերենում տեղանվանակերտ վերջավորությունը՝ «ասա»-ն։ Հայասան գտնվել է Սև ծովիԵփրատ գետիՀայկական Տավրոս լեռների և Վանա լճի միջև, այսինքն՝ Հայկական լեռնաշխարհի արևմտյան մասում։ Երկրի մայրաքաղաքն էր Կումմախան՝ հետագա Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Անի-Կամախը, որտեղ էլ գտնվում էր հայոց թագավորների դամբարանը։ Հայասան ռազմադաշտ էր դուրս բերում 10 հազար հետևակ և 700 մարտակառք, որը այդ ժամանակների համար զգալի ուժ էր։ Խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասան մի դեպքում հանդես է գալիս որպես հակառակորդ, ապա որպես դաշնակից, որի հետ նույնիսկ խնամիական կապեր կային[62]։

Մյուս պետական կազմավորումը Նաիրին էր, որը ցեղային հիմունքներով միավորված պետություններ էին։ Այս երկրները հիշատակվում են Ք․ա․ 14-10-րդ դարերում։ Առաջին անգամ հիշատակվել են Ասորեստանի արքա Սալմանասար Ա-ի օրոք։ Նա, ի թիվս մի շարք գրավված երկրների, հիշատակում է նաև Նաիրի երկրների անունը։ Նրա որդու՝ Թուկուլթի-Նինուրտա Ա-ի օրոք տեղի ունեցած արշավանքի ժամանակ նա հիշատակում է դաշնակից 40 թագավորների, որոնք դուրս էին եկել իր դեմ։ Այսինքն Նաիրի երկրի արքաները վերահաս վտանգի դեպքում միավորվում էին[63]։

Հայտնի էին նաև այլ ցեղային միություններ, որոնցից էին՝ ՀայասաՊախխուվաԶուխմաԱլշեԻսուվաԹեգարամաՄալդիաԿումմախաՏումաննաՊալա և այլն։Հին ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանի թագավորությունը Ք․ա․ 743 թվականին, երբ Սարդուրի II-ի օրոք ուներ տարածքային ամենամեծ աճը։

Վանի թագավորությունը թվագրվում է Ք․ա․ 9-6-րդ դարերին և գոյություն է ունեցել սկզբնական ժամանակներում Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում, ապա սկսել է իր իշխանության տակ առնել ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Թագավորությունը հայտնի է նաև որպես ԲիայնիլիՆաիրիՈւրարտու, իսկ Աստվածաշնչում՝ Արարատյան թագավորություն։ Թագավորության հիմնադիր արքան Արամեն է, որն էլ առաջին անգամ հիշատակվում է ասորեստանյան արձանագրություններում։ Երկրի մայրաքաղաքը Տուշպա-Տոսպ-Վանն էր, որը կառուցվել էր Սարդուրի I-ի ժամանակ։ Նրա որդի Իշպուինիի օրոք ստեղծվեց տեղական սեպագիր, միասնական դիցարան և սկսվեց արհեստավարժ բանակի ստեղծումը, որն էլ ավարտվեց նրա որդի Մենուայի օրոք։ Վանի թագավորությունը Արգիշտի I-ի օրոք դարձավ տարածաշրջանային աշխարհակալություն և երեք կողմից շրջափակման մեջ վերցրեց Ասորեստանը։ Ի վերջո՝ Ք․ա․ 6-րդ դարում Վանի թագավորությունը սկսեց թուլանալ և հեռանալ պատմության թատերաբեմից՝ իր տեղը զիջելով Երվանդունիների համահայկական թագավորությանը[64]։Երվանդունիների թագավորությունը Ք․ա․ 250 թվականին, որը արդեն անկախացել էր Աքեմենյան Պարսկաստանից և այնտեղ իշխում էր Շամը

Երվանդունիների համահայկական թագավորությունը առաջին անգամ հիշատակվում է Ք․ա․ 681 թվականին Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում։ Այն նույնացվում է ասորեստանյան արձանագրություններում հիշատակվող Արմե-Շուբրիա պետականության հետ, որի ղեկավարը Սկայորդին էր։ Նրա որդին՝ Պարույրը, Ք․ա․ 612 թվականին դաշնակցելով Բաբելոնի և Մարաստանի հետ, արշավում է դեպի Նինվե և ոչնչացնում Ասորեստանը։ Նրա սերունդներից հայտնի է դառնում Երվանդ Սակավակյացը, որի անունից էլ առաջացել է թագավորության անվանումը։ Նրա օրոք Երվանդունիները ռազմադաշտ էին դուրս բերում 40 հազար հետևակ և 8 հազար հեծելազոր։ Սակայն Երվանդի օրոք Երվանդունյաց Հայաստանը ընկնում է Մարաստանի իշխանության տակ, որը թոթափում է նրա որդին՝ Տիգրան Երվանդյանը՝ դաշնակցելով Կյուրոս Մեծի հետ։ Ի վերջո՝ Ք․ա․ 521 թվականի Երվանդունիները կորցնում են իրենց անկախությունը և մտնում Աքեմենյան Պարսկաստանի կազմի մեջ՝ կազմելով 13-րդ սատրապությունը։ Այս իրավիճակը շարունակվում է մինչև Գավգամելայի ճակատամարտը՝ Ք․ա․ 331 թվական, որից հետո Երվանդ III-ը վերականգնում է Երվանդունյաց անկախությունը։ Պետությունը գոյատևեց մինչև Ք․ա․ 201 թվական և անկում ապրեց Սելևկյանների արշավանքի հետևանքով։ Երկրի մայրաքաղաքն էր Երվանդաշատը, որը կառուցվել էր Երվանդ IV Վերջինի կողմից[65]։Արտաշեսյանների թագավորությունը իր հպատակ թագավորությունների հետ միասին Ք․ա․ 95-71 թվականներին, երբ իշխում էր Տիգրան Մեծը։ Նրա իշխանությունը տարածվում էր էլ ավելի հեռու։

Այս արշավանքները ղեկավարվում էին հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի կողմից, որոնք էլ նշանակվեցին հայոց կառավարիչներ (Արտաշեսը՝ Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում)։ Օգտվելով հարմար առիթ դարձած Մագնեսիայի ճակատամարտից, որը տեղի ունեցավ Ք․ա․ 190 թվականին, Ք․ա․ 189 թվականին Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում վերականգնեցին հայոց անկախությունը։ Ստեղծվեց Արտաշեսյանների թագավորությունը։ Արտաշեսը Ք․ա․ 185 թվականին կառուցեց նոր մայրաքաղաք Արտաշատը, որը դարձավ տարածաշրջանի ամենակարևոր քաղաքներից մեկը։ Ք․ա․ 95 թվականին այս թագավորության հզորագույն կառավարիչը դարձավ Տիգրան Բ Մեծը, որը 94-71 թվականների ընթացքում ստեղծեց մի հսկայածավալ պետություն, որը ձգվում էր Եգիպտոսից մինչև Կովկասյան լեռներ և Միջերկրական ծովից մինչև Պարսից ծոց։ Սակայն հայ-հռոմեական պատերազմի (Ք․ա․ 69-66 թթ․) հետևանքով Տիգրան Մեծը կնքեց Արտաշատի պայմանագիրը և կորցրեց իր նվաճումները՝ պահպանելով «արքայից արքա» կոչումը ու չնչին նվաճումներ։ Տիգրանի որդի Արտաշես Բ-ն հոր դիվանագետ էր, որը կառավարում էր դժվարագույն ժամանակաշրջանում, որի հետևանքով էլ գերեվարվեց Ալեքսանդրիա և մահապատժի ենթարկվեց։ Նրան հաջորդեց իր որդին՝ Արտաշես Բ-ն, որը հոր մահվան վրեժը լուծելու համար հրամայեց գլխատել Հայաստանում գտնվող բոլոր հռոմեացիներին։ Սակայն նա Ք․ա․ 20 թվականին դավադրաբար սպանվեց մայրաքաղաք Արտաշատում։ Նրա մահից հետո սկսեց թուլանալ Արտաշեսյանների թագավորությունը և ի վերջո՝ անկում ապրեց Ք․հ․ 1 թվականին՝ Տիգրան IV-ի մահից հետո[66]։Արշակունիների թագավորությունը մոտ 150 թվականին, երբ իշխում էր Սոհեմոս-Տիգրանը։

Երկար պայքարից հետո 66 թվականին Մեծ Հայքում հաստատվեց Արշակունիների արքայատոհմը։ Այս թագավորության հիմնադիր հանդիսացավ Տրդատ I-ը, որը սերում էր Պարթև Արշակունիներից։ Նա կառուցել է նաև Գառնու հեթանոսական տաճարը, որը նվիրված էր հեթանոսական Միհր աստծուն։ Նրան հաջորդում է Սանատրուկը, որը հիմնադրում է Մծուրք քաղաքը, իսկ Վաղարշ I-ը կառուցապատում է Վարդգեսավանը (հետագայում՝ Վաղարշապատ) և դարձնում երկրորդ մայրաքաղաք։ 226 թվականին Պարթև Արշակունիները պարտություն կրեցին Պարսք նահանգի Սասանյաններից և կորցրին իշխանությունը։ Ի պաշտպանություն պարթև Արշակունիների՝ Տրդատ II արքան արշավանք է ձեռնարկում ընդդեմ Սասանյանների և հասնում նույնիսկ մինչև Տիզբոն, սակայն 252 թվականին Շապուհի արշավանքների հետևանքով ստիպված հեռանում է Հայաստանից։ Նրանից հետո սկսում է իշխել Վաղարշ II-ը, որը սպանվում է Անակ Պարթևի կողմից և Հայաստանում սկսվում է «ժամանակ անիշխանության»: Օրինական թագաժառանգ Տրդատին փախցնում են Հռոմ, որտեղ էլ մեծանում է նա, դառնում օլիմպիական չեմպիոն, 276 թվականին հաղթում գոթերի իշխանին և 287 թվականին վերադառնում Հայաստան ու տեր դառնում իր օրինական գահին։ 296 թվականին պատերազմ է սկսվում Հռոմի և Սասանյանների միջև, որը ավարտվում է Սասանյանների պարտությամբ և կնքվում է Մծբինի 40-ամյա պայմանագիրը, որով Սասանյանները ճանաչում էին Արշակունիների թագավորության անկախությունը[67]։

Միջնադարյան ժամանակաշրջան

Վաղ միջնադար

Սասանյան կայսրությունը, որը հաճախ իշխել է Արշակունիների թագավորության վրա։

301 թվականին՝ Տրդատ Գ-ի գահակալման ընթացքում, քրիստոնեությունը Հայաստանում ընդունվեց որպես պետական կրոն։ Նոր կրոնը Հայաստանում տարածվեց արյունահեղության միջոցով, ավերվեցին մի շարք հեթանոսական տաճարներ, որոնցից կանգուն մնաց միայն Գառնու հեթանոսական տաճարը։ Մի շարք մեհյանների փոխարեն կառուցվեցին եկեղեցիներ։ Տրդատ Գ-ին փոխարինեց Խոսրով Կոտակը, որը հիմնադրեց Դվին մայրաքաղաքը և Խոսրովի անտառը (այն աշխարհի առաջին արհեստական անտառներից է)։ Նա նաև պատերազմել է մազքութական ցեղերի դեմ և հաղթանակ տոնել։ Խոսրովին հաջորդում է Տիրանը, որը դեռևս հեթանոսական սովորույթների հետևորդ էր։ Սա հանգեցնում է Տիրանի և Հուսիկ կաթողիկոսի հարաբերությունների սրման։ Երբ Տիրանը ցանկանում է մտնել եկեղեցի, Հուսիկը նրա մուտքը արգելում է, և կաթողիկոսը արքայի թիկնապահների կողմից սպանվում է։ Տիրանը դառնում է Սասանյան Շապուհ արքայի խաբեության զոհը և կուրացվում։ Նրան հաջորդում է հզոր թագավոր Արշակ Բ-ն, որը կարողանում է դիմագրավել արտաքին թշնամիներին ու ամրապնդել սեփական իշխանությունը։ Նա Կոգովիտ գավառում հիմնադրում է նոր մայրաքաղաք Արշակավանը, որը կենտրոնախույզ նախարարական ուժերի կողմից ավերվում են։ Հետագայում Արշակ Բ-ն նույնպես դարձավ Շապուհ Բ Երկարակյացի դավադրության զոհ և կանչվելով Տիզբոն՝ նետվեց Անհուշ բերդ, որտեղ էլ մահացավ։ Նրան հաջորդում է իր 18-ամյա որդին՝ Պապը, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, ցույց տվեց հզոր կամային հատկանիշներ և 371 թվականին հաղթելով պարսիկներին՝ վերականգնեց հայոց անկախությունը։ Նա նաև կրճատեց եկեղեցական հողերը, ապա սկսեց հողային պահանջներ դնել Բյուզանդիայի դիմաց։ Այս ամենը 374 թվականին հանգեցրեց նրան, որ նա դավադրաբար սպանվեց հենց սեփական մայրաքաղաքում։ Պապին հաջորդեցին թույլ արքաներ, որոնց ժամանակաշրջանում Արշակունյաց թագավորությունը սկսեց թուլանալ և ի վերջո 387 թվականին կիսվեց Հռոմեական կայսրության և Պարսկաստանի միջև։ Հայաստանի արևելյան հատվածում գահակալող Վռամշապուհի օրոք տեղի ունեցավ ազգապահպան նշանակություն ունեցող կարևորագույն գյուտ՝ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց գրերը։ Արտաշեսյան վերջին արքա դարձավ Արտաշես Դ-ն, որը 428 թվականին հայ եկեղեցու խնդրանքով գահընկեց արվեց Պարսկաստանի կողմից, ինչով էլ ավարտվեց Արշակունիների թագավորության գոյությունը[68]։Արմինիա կուսակալությունը և Կովկասը մոտ 740 թվականին, երբ գտնվում էին Արաբական խալիֆայության տիրապետության տակ։

Հայաստանը 428-646 թվականներին եղել է Սասանյան Պարսկաստանի իշխանության տակ և կազմել է նրա վարչական միավորներից մեկը։ Այս վարչական միավորը հայտնի էն Մարզպանական Հայաստան անվամբ։ Այս ստեղծվեց Արտաշես Դ արքային գահընկեց անելուց անմիջապես հետո։ Սակայն հայերը պահպանում էին իրենց ներքին ինքնավարությունը։ Պահպանվում է նախարարական համակարգը, ազգային դիմագիծը և ազգապահպան նշանակություն ունեցող կրոնն ու լեզուն։ Սակայն Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտը շուտով սկսեց հայերի ձուլման քաղաքականություն և Հայաստան ուղարկեց մի հրովարտակ, որով պահանջում է հայերի կրոնափոխություն և զրադաշտականության (մազդեզականություն) ընդունում։ Այդ ժամանակ Հայաստանում մարզպան էր Վասակ Սյունին, իսկ սպարապետ՝ Վարդան Մամիկոնյանը։ Ի վերջո՝ 450 թվականին սկսվում է Վարդանանց պատերազմը, ինչը 451 թվականին Ավարայրի ճակատամարտում ստանում է իր հանգուցալուծումը։ Պարսիկների կրոնափոխության պլանի իրագործումը ժամանակավորապես դադարեցվում է։ Սակայն 481 թվականին նորից ուժեղանում են կրոնական հալածանքները, ինչն էլ հանգեցնում է պատերազմի։ Այն սկսվում է 480 թվականին և տևում մինչև 484 թվականը։ Ռազմական գործողությունները ղեկավարվում էին Վահան Մամիկոնյանի կողմից, որի անունով էլ պատերազմը կոչվել է Վահանանց։ 484 թվականին սկսվում է բանակցություններ, և կնքվում է Նվարսակի պայմանագիրը, ըստ որի՝ պարսիկները հրաժարվում են կրոնափոխության պլանից։ Սակայն Սասանյան Պարսկաստանը շարունակում էր զրադաշտականության տարածման փորձերը Հայաստանում նաև 6-րդ դարում։ Հայերը նորից ապստամբում են, այս անգամ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ, որը հայտնի նաև Վարդան Կրտսեր անվամբ[69][70]։

Արաբական արշավանքները Հայաստանում սկսվեցին 640 թվականին։ Այս արշավանքները շարունակվեցին նաև հետագա տարիներին։ 652 թվականին հայոց իշխան Թեոդորոս Ռշտունուն հաջողվում է պայմանագիր կնքել Արաբական խալիֆայության ապագա խալիֆ Մուավիայի հետ։ Հետագայում այս պայմանագիրը որոշ ժամանակ խաղաղություն ապահովեց հայերի համար։ Ի վերջո ուժերի հարաբերակցությունը ակնհայտ թեքվում է արաբների կողմը, և նրանք որոշում են վերջնականապես հաստատվել Հայկական լեռնաշխարհում, որը նրանց հաջողվում է։ Ստեղծվում է Արմինիա կուսակալությունը։ 705 թվականին արաբները դիմում են խաբեության և իրենց մոտ հրավիրելով հայ 1200 ազնվականների՝ նրանց լցնում են Նախիջևանի ու Խրամի բերդերը և բոլորին այրում․ այդ տարին արաբական աղբյուրներում հայտնի որպես կրակի տարի։ Հուժկու ապստամբությունները շարունակվում էին նաև այս ժամանակաշրջանում, սակայն հայերը վերջնական հաջողության կարողանում են հասնել միայն 8-րդ դարի վերջին, երբ հայոց իշխան Աշոտ Բագրատունին վերականգնում է ներքին ինքնավարությունը[71]։

Աշոտ Մսակերի օրոք սկսվում է վերականգնվել հայոց ինքնավարությունը։ Նա սպարապետությունը հանձնում է իր եղբայր Շապուհին։ Նրա իշխանության օրերին խալիֆայության իրավունքների կրճատում է տեղի ունենում, իսկ նրան հաջորդած Բագարատ Բագրատունու օրոք հարկերի գանձումը վերապահվում է հայոց իշխանին, և Արմինիայի կուսակալությունը խալիֆայությանը մուծում էր ընդամենը սիմվոլիկ հարկագումար։ 862 թվականին Աշոտ Բագրատունին ճանաչվեց որպես «Հայոց իշխանաց իշխան», իսկ 885 թվականին թագ ստացավ խալիֆի կողմից, և վերականգնվեց հայոց անկախությունը։

Զարգացած միջնադար

Բագրատունիների թագավորությունը մոտ 1000 թվականին։

Բագրատունիների թագավորությունը միջազգային ճանաչում ստացավ 885 թվականին՝ Աշոտ Ա Բագրատունու իշխանության օրոք։ Թագավորության սկզբում մայրաքաղաքը Բագարանն էր, որին հետագայում փոխարինեցին Շիրակավանը և Կարսը։ 890-914 թվականներին Բագրատունյաց Հայաստանում գահակալել է Սմբատ Ա Նահատակը, որի օրոք արաբական արշավանքները նոր թափ ստացան։ Սմբատը հաճախ կարողանում էր դիմակայել արաբներին, սակայն ի վերջո 914 թվականին արաբների կողմից գերեվարվեց, ապա Դվինի դարպասների վրա խաչ հանվեց։ Նրան հաջորդեց իր որդի Աշոտը, որի օրոք Բագրատունիների թագավորությունը նորից հզորացավ։ Նա 921 թվականին կարողացավ հաղթանակի հասնել Սևանի ճակատամարտում և վերականգնել երկրի լիակատար անկախությունը։ Նրան հաջորդում է իր եղբայր Աբասը։ 961 թվականից թագավորության մայրաքաղաք է դառնում Անին։ Աշոտ Գ Ողորմածի ժամանակաշրջանում Բագրատունիների թագավորության տարածքը կազմում էր շուրջ 250 հազար կմ2 և ներառում էր Հայկական լեռնաշխարհի մեծ մասը։ Բագրատունյաց թագավորության անկման հիմնական պատճառ հանդիսացան թագավորությունից անջատված և նոր ձևավորված թագավորությունները, որոնք հաճախ վարում էին Բագրատունիներին հակառակ քաղաքականություն։ Այդ թագավորություններից հայտնի էին ՎասպուրականիՏաշիր-ՁորագետիՎանանդի և Սյունիքի թագավորությունները։ Ի վերջո Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց 1045 թվականին[72]։Կիլիկիայի հայկական իշխանության տարածքը տարբեր ժամանակաշրջաններում։

Բագրատունիների թագավորության անկման ժամանակահատվածում Հայաստանը բազմիցս ենթարկվեց քոչվոր թյուրք-սելջուկների արշավանքներին, որի հետևանքով հայերի մեծ մասը արտագաղթեց Միջերկրական ծովի հյուսիս-արևելք՝ Կիլիկիա։ Այստեղ առաջին հայկական իշխանությունները հիշատակվում են սկսած 1080 թվականից, որի իշխանը սերում էր Բագրատունիների Ռուբինյան ճյուղից։ Իշխանության սկզբնական հատվածում իշխանության կենտրոնը Բարձրաբերձն էր, որին 1098 թվականին փոխարինում է անառիկ Վահկան։ Հետագայում նվաճվեց նաև Դաշտային Կիլիկիան, որի նվաճումից հետո կենտրոն դարձավ Սիսը։ Այն հետագայում կարևոր դեր խաղաց նաև Կիլիկիայի հայկական թագավորության պատմության մեջ։ Կիլիկիայի իշխանները մեծ օգնություն են ցուցաբերել նաև խաչակիրներին։ Ի վերջո 1198 թվականին՝ Լևոն Բ Մեծագործի օրոք, Կիլիկիայի հայոց թագավորությունը ստացավ միջազգային ճանաչում և դարձավ անկախ պետություն, որտեղ իշխում էին Ռուբինյանները[73]։Կիլիկիայի հայկական թագավորության տարածքը ամենամեծ ընդարձակման տարիներին։

Կիլիկիայի հայոց թագավորության միջազգային ճանաչումը օգնեց դրա զարգացմանը։ Այստեղ իշխող Ռուբինյանները կարողացան պահպանել իրենց իշխանությունը մինչև 1226 թվականը։ Լևոն Բ-ն որդի չուներ, այդ պատճառով գահը կտակեց իր աղջկան՝ Զապելին, որն ամուսնացավ Հեթումի հետ։ Հեթումը դարձավ Կիլիկիայի թագավոր և հիմնեց Հեթումյանների իշխանությունը։ Նա իր գահակալման շրջանում չպատերազմեց Կիլիկիայի վրա հարձակված մոնղոլ-թաթարների հետ, այլ 1254 թվականին մեկնում է Կարակորում և այնտեղ կնքում հայ-մոնղոլական դաշինքը։ 1266 թվականին վերելք ապրող Եգիպտոսի սուլթանությունը մեծ ուժերով հարձակվել է Կիլիկիայի վրա և թալանել Սիս մայրաքաղաքը։ Ի վերջո Կիլիկիայի հայոց թագավորությունը սկսում է թուլանալ և 1375 թվականին անկում է ապրում իր վերջին թագավորի՝ Լևոն Զ-ի օրոք[73]։

Ուշ միջնադար

Հայաստանը ուշ միջնադարում եղել է ամենադժվար իրավիճակում, քանի որ երբեմնի հզոր նախարարական տները թուլացել կամ ընդհանրապես անհետացել էին։ Թուլացել և անկում էին ապրել նաև հայոց պետականության հովանավորներ Վրաց և Բյուզանդական թագավորությունները։ Հայաստանը 1386 թվականին ենթարկվում էր Լենկթեմուրի արշավանքներին, որոնք շարունակվեցին մինչև հաջորդ դարի սկիզբ[74]։ Այս ժամանակաշրջանի միակ լուսավոր կետը Հայ առաքելական եկեղեցու գոյությունն էր, որը ազգապահպան նշանակություն ուներ հայերի համար։ Հայ առաքելական եկեղեցու նստավայր-աթոռը 1441 թվականին Կիլիկիայի տեղափոխվեց Վաղարշապատ։ Այս ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհը դառնում է նոր ձևավորող և զարգացող Սեֆյան Պարսկաստանի և Սուլթանական Թուրքիայի մրցակցության ասպարեզը։ 16-րդ դարի կեսին՝ 1555 թվականին, Հայաստանը կիսվում է երկու՝ արևելյան և արևմտյան մասերի, որոնք գտնվում էին համապատասխանաբար Շահական Պարսկաստանի և Օսմանյան կայսրության իշխանության տակ[75]։

Նոր ժամանակաշրջան

Իսրայել Օրին և Պետրոս I-ը, որոնք բանակցում էին Մոսկովյան ծրագրի շուրջ։

1677 թվականին նկատվում է որոշ աշխուժացում հայ դիվանագիտական մտքի մեջ։ Հայ նշանավոր մի շարք գործիչներ, որոնք գործունեություն էին վարում և՛ եկեղեցական, և՛ առևտրի ոլորտներում, սկսեցին ջանքեր գործադրել Հայաստանը ազատագրելու համար։ Այդ գործիչները հաճախ կոչեր էին ուղղում եվրոպական երկրներին և բանակցություններ սկսում նրանց հետ։ 1677 թվականին Հակոբ Դ Ջուղայեցու կողմից հրավիրվեց Էջմիածնի գաղտնի ժողովը, որին մասնակցում էին Սյունիքի և Արցախի մելիքները։ Ստեղծվեց մի պատվիրակություն, որը պետք է անցներ Եվրոպա և բանակցեր Հայաստանի ազատագրման համար։ Սակայն 1678 թվականին Կոստանդնուպոլիսում մահանում է կաթողիկոսը, և պատվիրակությունը ստիպված վերադառնում է Հայաստան։ Պատվիրակության հետ Հայաստան չի վերադառնում Իսրայել Օրին, որը անցնում է Եվրոպա և հանգրվանում Պֆալց երկրամասի Դյուսելդորֆ քաղաքում։ Այստեղ նա բանակցություններ է սկսում Հովհան Վիլհելմ իշխանի հետ և ստեղծում Պֆալցյան ծրագիրը, որը սակայն քաղաքական անբարենպաստ իրավիճակով պայմանավորված այն չի հաջողվում իրականացնել[76][77][78]։ Նա 1701 թվականին անցնում է Ռուսաստան և այստեղ Պետրոս I-ին է ներկայացվում Մոսկովյան ծրագիրը, որը նույնպես իրականություն չի դառնում, քանի որ Ռուսաստանը զբաղված էր Հյուսիսային պատերազմով[79]։

1722 թվականին աֆղանների կողմից գրավվում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանը, ինչը ակտիվություն է առաջացնում հայերի շրջանում։ Լուր է ստացվում, որ Պետրոս I-ը իր զորքով շարժվում է դեպի Հարավային Կովկաս։ Արցախի մելիքները Եսայի Հասան-Ջալալյանի գլխավորությամբ զորք են հավաքագրում և վրաց Վախթանգ VI-ի հետ միասին ռուսներին սպասում Չոլակ վայրում։ Սակայն ռուսները անակնկալ հետաձգում են արշավանքը, և հայ մելիքները վերադառնում են Արցախ։ Այստեղ ստեղծվում են պաշտպանական ամրություններ՝ սղնախներ։ 1724 թվականին թուրքերը մտնում են Արևելյան Հայաստան և գրավում Երևանի բերդը, ապա շարժվում Արցախ և Սյունիք, վերջինս ուներ կիսանկախ վիճակ և ղեկավարվում էր Դավիթ Բեկի կողմից։ Հայերը մինչև 1728-1730 թվականները կարողանում են դիմանալ թուրքերի արշավանքներին, սակայն ի վերջո պարտություն են կրում[80]։ 1735 թվականին տեղի է ունենում Եղվարդի ճակատամարտը, որի արդյունքով 1736 թվականին Արևելյան Հայաստանը նորից անցնում է Պարսկաստանին։Հովսեփ Էմինը, որը ազատագրական գործունեություն է ծավալել Արևելյան Հայաստանում

1761-1770 թվականներին Հայաստանի ազատագրման գործում կարևոր ներդրում է ունեցել Հովսեփ Էմինը, որի գործունեությունը փաստացի արդյունք չտվեց, սակայն բարձրացավ հայերի ազգային ինքնագիտակցությունը[81]։ Այս ժամանակաշրջանում հայերը ունեին երկու հիմնական գաղթօջախներ՝ Ռուսաստանը և Հնդկաստանը։ 18-րդ դարում ակտիվացավ հնդկահայ գաղութը, որի ներկայացուցիչներ Շահամիր ՇահամիրյանըՀովսեփ Էմինը շարունակում էին հայերի շրջանում ազատագրության կոչեր տարածել։ 19-րդ դարի սկզբին ռուսական շահերը սկսեցին համընկնել հայկական շահերի հետ, քանի որ Ռուսաստանը ցանկանում էր իր ազդեցությունը հաստատել Հարավային Կովկասում։ 1801 թվականին Վրաստանը գրավվեց Ռուսաստան կողմից և 1804 թվականին սկսվեց ռուս-պարսկական պատերազմը[82], որին զուգահեռ ընթանում էր նաև 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմը[83]։ Առաջին ռուս-թուրքական պատերազմը ավարտվում է Բուխարեստի պայմանագրով, ըստ որի Ռուսաստանը հրաժարվեց Կովկասյան ճակատում գրավված տարածքներից և նախընտրեց իր տերությանը միացնել Բեսարաբիան։ 1813 թվականին ավարտվեց ռուս-պարսկական առաջին պատերազմը, և կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։ Ըստ այդ պայմանագրի՝ ամբողջ Արևելյան Հայաստանը (բացի Երևանի և Նախիջևանի խանություններից) անցնում էր Ռուսաստանին։Արևմտյան Հայաստանում ծավալված հայդուկային շարժման գլխավոր դեմքերից մեկը՝ Աղբյուր Սերոբը

Ռուս-պարսկական երկրորդ պատերազմը տեղի է ունեցել 1826-1828 թվականներին, որի ընթացքում ռուսական զորքերին հաջողվեց գրավել ռազմական նշանակություն ունեցող Երևանի բերդը և նույնիս առաջ շարժվել Պարսկաստանի տարածքում[84]։ Ի վերջո՝ կնքվեց Թուրքմենչայի պայմանագիրը, ըստ որի ամբողջ Արևելյան Հայաստանը անցնում էր Ռուսաստանին։ 1828-1829 թվականներին տեղի է ունենում ռուս-թուրքական երկրորդ պատերազմը, որի արդյունքը եղավ Ադրիանապոլսի պայմանագիրը, ըստ որի՝ Ռուսաստանին անցավ Ախալցխան և Ախալքալաքը, նաև սևծովյան շրջանները՝ Փոթի նավահանգստով։ Հաջորդ տարիներին ծավալված պատերազմներից կարևորագույնը 1877-1878 թվականներին տեղի ունեցած ռուս-թուրքական պատերազմն էր, որտեղ ռուսները կատարյալ հաղթանակ տարան և կնքեցին Սան Ստեֆանոյի պայմանագիրը, ըստ որի՝ Ռուսաստանին էր անցնում Արևմտյան Հայաստանի զգալի հատված[85]։ Այս ամենը դուր չեկավ եվրոպական երկրներին և նրանք Ռուսաստանին ստիպեցին Բեռլինի վեհաժողովում իրենց հետ համաձայնեցնել Սան Ստեֆանոյի պայմանագրի կետերը։ Խրիմյան Հայրիկի ղեկավարած պատվիրակությանը թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովին։

Արևմտյան Հայաստանի մի շարք հայաշատ շրջաններ ազատագրական մարտեր էին մղում, որոնցից նշանավոր են ՎանիՍասունիԶեյթունի և այլ հայաշատ շրջաններ։ 1880-ականների սկզբներից Արևմտյան Հայաստանում սկսվեց հայդուկային շարժումը։ Հայ վրիժաուռները անհատապես կամ խմբերով հեռանում էին լեռներ կամ անտառներ ու պատժիչ գործողություններ կատարում թուրքքուրդ և դավաճան հայ պաշտոնյանների հանդեպ։ 1890-ականների սկզբին Աբդուլ Համիդ II-ը հայկական հարցի լուծման ուղին գտավ ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Հենց այս տարիներին էլ հայերին ցեղասպանելու քաղաքականությունը դրվեց պետական մակարդակի վրա և հետագայում օգտագործվեց նաև ազգայնական երիտթուրքերի ժամանակ։ 1894-1896 թվականներին Արևմտյան Հայաստանում և Կոստանդնուպոլիսում սպանվեց 300 հազար հայ, 100 հազարը արտագաղթեցին Ռուսաստան, 200 հազարը Եվրոպա և Ամերիկա, իսկ շատերը ընդունեցին իսլամ, որպեսզի պահպանեն իրենց գոյությունը։Առաջին համաշխարհային պատերազմի կովկասյան ճակատի գործողությունների քարտեզ

Հետագայում հայերի ցույց տված դիմադրություններից նշանավոր է 1904 թվականի Սասունի ապստամբությունը, որի համար պատճառ հանդիսացավ թուրքական իշխանությունների ձեռնարկած հակահայկական արշավանքը։ Այս ապստամբությունը ունեցավ իր արդյունքը, և միջազգային ճնշման տակ թուրքերը ժամանակավորապես հրաժարվեցին հայերին բնաջնջելու քաղաքականությունից։ 1908 թվականին տեղի է ունենում երիտթուրքերի հեղաշրջումը, որին օժանդակում էր նաև հայկական կուսակցություններից ՀՅԴ-ն։ Այդ իշխանությունը նախօրոք խոստանում էր մի շարք հարցերում հայկական բարենորոգումներ իրականացնել, սակայն իշխանությունը զավթելուց հետո նրանք շարունակեցին հայատյաց քաղաքականությունը և առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրականացրին Հայոց ցեղասպանությունը, որին զոհ գնաց ավելի քան 1,5 մլն հայ, իսկ շատերը հայրենազրկվեցին և դառնալով տարագիր՝ ցրվեցին ամբողջ աշխարհում։ 1917 թվականին կնքվեց Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, որով ռուս բոլշևիկները ավարտեցին պատերազմը Օսմանյան կայսրության հետ։ Թուրքերը, օգտվելով հայերի անպաշտպան իրավիճակից, հարձակվեցին Արևելյան Հայաստանի վրա, սակայն հայերը մայիսյան հերոսամարտերի ժամանակ հերոսական դիմադրություն ցուցաբերեցին և հաղթանակ տարան թուրքերի հանդեպ՝ դուրս շպրտելով նրանց Արևելյան Հայաստանից։ Հետագայում երիտթուրքերը դատապարտվեցին և հեռացան Թուրքիայից, իսկ նրանց փոխարինեց Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։ Նա ստեղծեց Թուրքիայի առաջին հանրապետությունը։

Նորագույն ժամանակաշրջան

Հայաստանի առաջին հանրապետությունը 1918-1920 թվականներին

ՍարդարապատիԲաշ-ԱպարանիՂարաքիլիսայի ճակատամարտերում տարած հաղթանակներից հետո՝ 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին։ Հանրապետության դրոշ ճանաչվեց կարմիր, կապույտ և ծիրանագույն գույներով եռագույնը։ Հանրապետությունը տարածքային վեճեր ուներ իր երեք հարևանների՝ ԹուրքիայիՎրաստանի և Ադրբեջանի հետ։ Դեռևս Թուրքիայի տիրապետության տակ էր Արևմտյան Հայաստանի զգալի մասը, Վրաստանը բռնագրավել էր Ախալցխան և Ախալքալաքը, իսկ Ադրբեջանը՝ Գանձակը և Արցախը։ Վրաստանի դեմ տեղի է ունենում հայ-վրացական պատերազմը, որի արդյունքում Լոռի-Փամբակը միանում է Հայաստանին, իսկ Ախալքալաքը և Ախալցխան Գերմանիայի աջակցությամբ՝ Վրաստանին։

Թուրք-ադրբեջանական սադրանքների արդյունքում 1919 հուլիսին Հայաստանում բռնկվեց թուրք-թաթարական խռովություն։ Նույն թվականի վերջում Զանգեզուրի համար լուրջ պայքար էր ծավալվել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Միայն Դրոյի և Անդրանիկի շնորհիվ պահպանվեց Զանգեզուրի ամբողջականությունը։ Մուդրոսի զինադադարով Թուրքիան ընդունել էր իր պարտությունը և դուրս եկել պատերազմից։ Սկսվեցին բանակցությունները, որի արդյունքում, որպես պատերազմի կողմ՝ Թուրքիան Սևրի պայմանագրով Հայաստանին պետք է զիջեր նաև ԷրզրումիՏրապիզոնիՎանի ու Բիթլիսի նահանգները, սակայն դա իրականություն չդարձավ, քանի որ Քեմալ Աթաթուրքը հեղաշրջում կատարեց և ստեղծվեց Թուրքիայի Հանրապետությունը։Սովետական Հայաստանի (ՀԽՍՀ) տարածքը 1921-1991 թվականներին

Ի վերջո 1920 թվականին Ռուսաստանը և Թուրքիան ծրագրեցին և իրականցրին համատեղ ագրեսիա ընդդեմ Հայաստանի։ 1920 թվականի սեպտեմբերի 22-ին թուրքերը առանց պատերազմ հայտարարելու հարձակվեցին Հայաստանի վրա, որին հաջորդեց նաև նոյեմբերի 29-ին Կարմիր բանակի մուտքը Հայաստան։ Պատերազմը ավարտվեց հայերի պարտությամբ և կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ըստ որի՝ Թուրքիային էին զիջվում Արևմտյան Հայաստանի բոլոր տարածքները։ Դեկտեմբերի 2-ին ստորագրվեց նաև Հայաստանի խորհրդայնացման մասին համաձայնագիրը։ 1920 թվականին ստեղծվեց ՀԽՍՀ-ն, որի հենց առաջին օրվանից սկսվեցին զանգվածային ձերբակալություններ և գնդակահարություններ։ 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց մի պայմանագիր, ըստ որի Խորհրդային Հայաստանի և Թուրքիայի սահման էր հաստատվում Ախուրյան գետը։ Հետագայում այս նույն պայմանագիրը ստիպողաբար ստորագրվեց նաև Կարսում։ 1921 թվականի հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի պլենումը հայտարարեց մի որոշում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը հանձնվում էր Ադրբեջանին։ 1922 թվականին փետրվարին ընդունվեց ՀԽՍՀ առաջին Սահմանադրությունը, որը դարձավ առաջինը հայոց պատմության մեջ։ Երկրում սկսեցին զարգանալ գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը, ապա բարձրացավ նաև գրագիտության մակարդակը։ Կոլեկտիվացումը Հայաստանում ավարտվեց 1935–1937 թվականներին, որին հաջորդեց Հայրենական մեծ պատերազմը։ Այս պատերազմում հայերը ունեցան կարևոր մասնակցություն։ Ամբողջ ԽՍՀՄ-ի տարածքից բանակ զորակոչվեց շուրջ 500 հազար հայ, կազմակերպվեցին մի շարք ջոկատներ, որոնքից Թամանյան ջոկատը մասնակցություն ունեցավ 1945 թվականի Բեռլինի գրավմանը։ 1949 թվականին նորից սկսվեց զանգվածային ձերբակալությունները և աքսորը, որից տուժեցին շուրջ 13 հազար հայ։Հայաստանի երրորդ Հանրապետության և Արցախի Հանրապետության միացյալ քարտեզ

1953 թվականին մահացավ Ստալինը, որից հետո սկսվեց «ձնհալի» տարիները, որի ժամանակաշրջանը նշանակալի է հայ ազգային-մշակութային, գրական ազատությամբ։ Հաջորդ տարիներին շարունակվում էր ՀԽՍՀ-ի տնտեսության զարգացումը։ Կառուցվեցին հանրապետական նշանակության մի շարք ենթակառուցվածքներ, որոնք օգտագործվում են մինչև օրս։ 1985 թվականին ԼՂԻՄ-ի հայությունը ցանկություն հայտնեց միանալ ՀԽՍՀ-ին։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Սպիտակի աղետալի երկրաշարժը, որը ամբողջովին կաթվածահար արեց հանրապետությանը։ 1990 թվականին ստեղծվեց Գերագույն խորհուրդը, որով ավարտվեց խորհրդային կարգերի ժամանակաշրջանը։ Վարչության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց անկախության հռչակագիրը, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ հանրաքվե, որի արդյունքում Հայաստանը սեպտեմբերի 23-ին հռչակվեց որպես անկախ պետություն։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին անկախացավ նաև Արցախի Հանրապետությունը[86]։

Հայաստանը անկախանալուց անմիջապես հետո հայտնվեց տնտեսական և քաղաքական շրջափակման մեջ։ Հայաստանի Հանրապետության սահմանները փակ են հարևան 4 պետություններից 2-ի հետ։ Սակայն հայերը կարողացան հաղթանակ տանել Արցախյան ազատամարտում և պահպանել Արցախի անկախությունը։ 1991 թվականի դեկտեմբերի 8-ին ստեղծվեց Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ), որին անդամակցում է նաև Հայաստանը, հետագայում Հայաստանը անդամակցեց նաև Միավորված Ազգերի Կազմակերպությանը (ՄԱԿ)։ 1994 թվականին կնքվեց ԱդրբեջանՀայաստան զինադադարը։ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունվեց ազգային սահմանադրությունը։ 1998 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական է տվել, որին փոխարինել է Ռոբերտ Քոչարյանը։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի է ունենում ահաբեկչական ակտ, որի ժամանակ զոհվում է վարչապետ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և 6 այլ պատգամավորներ։ 2008 թվականին նախագահ է դառնում Սերժ Սարգսյանը։ 2015 թվականին տեղի ունեցավ սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որի արդյունքում ավելի լայն լիազորություններ հանձնվում էր վարչապետին, քան նախագահին։ 2016 թվականի ապրիլին տեղի է ունենում Ապրիլյան քառօրյա պատերազմը, որի ժամանակ Ադրբեջանը չի կարողանում հասնել լուրջ հաջողությունների։ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի է ունենում Թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում ապրիլի 23-ին հրաժարական է տալիս Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ է դառնում Նիկոլ Փաշինյանը։ Նույն թվականի դեկտեմբերին տեղի է ունենում Ազգային ժողովի ընտրություններ, որտեղ հաղթանակ է տանում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած դաշինքը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։

Արմենոիդ ռասա

Հայերի մեծամասնությունը պատկանում են Արմենոիդ ռասային, սակայն այս ռասան տարածված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Մերձավոր Արևելքում։ Արմենոիդների միայն փոքրամասնությունն է շիկահեր և կապույտ, խաժ կամ կանաչ աչքերով, իսկ ռասայի ներկայացուցիչների մեծամասնությունը հիմնականում բնութագրվում են այսպես[87]Արմենոիդ տիպիսիրիահայ տղամարդ, Ուիլիամ Զեբինայի «Եվրոպայի ռասաները. սոցիոլոգիական հետազոտություն»-ից (1911 թվական)։

Անթափանց-սպիտակից մինչև շագանակագույն մաշկ, մուգ մազեր և մուգ աչքեր, առատ մազածածկույթ, միջին հասակ (166), ամրակազմ մարմին, լայն գլուխ, կլորացված ծոծրակ (87), շատ երկար դեմք, ուղիղ և նեղ քիթ (57) բարձր քթի կամուրջով, բարակ շրթունքներ, աչքերի նեղ բացվածք։– Ռենատո Բիսաուտի


Արմենոիդ ռասայի ներկայացուցիչներ կարելի է գտնել նաև ամբողջ Եվրոպայում, սակայն ռասայի տարածվածության հիմնական կենտրոն է հանդիսանում Հայկական լեռնաշխարհը։ Այս ռասային են պատկանում նաև ժամանակակից հրեաների, ասորիների, մարոնիտների, հույների, հարավային թուրքերիքրդերիվրացիների, իրանցիների, արաբ իսրայելցիների, սիրիացիներիդրուզներիեզդիների, շաբակների, մանդեացիները և մհալամների որոշ մաս[88]։ Կան ժողովուրդներ, որոնց նախնիները նույնպես պատկանել են Արմենոիդ ռասային, սակայն ժամանակի հետ սկսել են տարբերվել։ Այդպիսի ժողովուրդներից են ասորիները, աքքադացիները, բաբելոնացիները, քաղդեացիները, էբլայացիները, ամովրհացիներըքանանացիներըքասիթները, գուտիաները, խեթերը, հաթերը, խուռիներըփռյուգիացիներըլիդիացիներըփյունիկիացիներըկարթագենացիները, մեդեսցիները, պարսիկները, իսրայելիտները, սամարացիներ, հուդայացիները, էդոմիտները, մոաբիտները, ամոնիտներփղշտացիներըկիլիկիացիներըկապադովկիացիները և մինոացիները[89]:

Պատմական տարածք

Տե՛ս նաև՝ Մեծ Հայք և Փոքր Հայք

Հայերի հին բնակության սահմանները համընկել են Հայկական լեռնաշխարհի սահմանների հետ, ինչը պահպանվել է մինչև Հայոց ցեղասպանության իրականացումը, որից հետո հայերի բնակության սահմանները կրճատվել են և համընկել միայն Արևելյան Հայաստանի սահմանների հետ։ Դարեր շարունակ հայերը բնակվել են Մեծ և Փոքր Հայքերում։

Մեծ Հայքի սահմանները հետևյալն է․ հարավում սահմանակից է եղել Միջագետքին, սահմանն անցել է Հարավային Տավրոս լեռներով, Եփրատի արմունկով (որով սահմանազատվում էր Կիլիկյան Տավրոսից), Եփրատ և Տիգրիս գետերով ու Նիփատես (Նպատական) լեռով, որոնք սահմանազատում էին Մեծ Հայքը Ասորեստանից, արևմուտքից սահմանակից է եղել Կապադովկիային, սահամնն անցել է Եփրատ գետի մի մասով, Կապադովկիական Պոնտոսի այն մասով, որը հասնում է մինչև Կողքիս և Մոսքական լեռներ, արևելքում սահմանակից է եղել Վրկանի ծովի (այժմ՝ Կասպից ծով) այն մասին, որը Կուր գետի գետաբերանից սկսում և հասնում է մինչև Արաքս գետի գետաբերանը, և Մարաստանին՝ այստեղից մինչև Կասպիական լեռներ, հյուսիսում սահմանակից է եղել Կողքիսի մի մասին՝ Ճորոխ գետի ստորին հոսանքում գտնվող Եգր «փոքր աշխարհին», ապա Վիրքին և Աղվանքին, որոնց հետ սահմանը Կուր գետն էր։ Փոքր Հայքը գտնվում էր Մեծ Հայքից արևմուտք։

Հին գաղթօջախներ

Հայկական առաջին գաղթօջախները ստեղծվել են 3-4-րդ դարերում։ Սասանյան Արտաշիր I և Շապուհ II արքաների գահակալման շրջանում տեղի են ունեցել առաջին բռնագաղթերը։ Բռնագաղթն ավելի հետևողական տեղի էր ունենում նաև կայսրության արևմտյան շրջաններում, ինչը ծրագրված էր Բյուզանդիայի կողմից և շարունակվում է իրականացվել մի քանի դար շարունակ։ Այս շրջանում հայերի գլխավոր գաղթօջախներն էին Բալկաններ՝ ԹրակիաՄակեդոնիա և այլն։ Հայոց հին սփյուռքի ձևավորումը շարունակվել է 7-14-րդ դարերում, երբ Հայաստանը հայտնվել էր մի շարք քոչվոր ցեղերի հարձակման կենտրոնում։ Այս դարերի ընթացքում գաղութային կենտրոններ են ստեղծվում ԱսորիքումՄիջագետքումՂրիմումՌումինիայումԼեհաստանումՀունգարիայումԲուլղարիայումԿիևյան ՌուսիայումՓոքր Ասիայի ծովամերձ շրջաններում։ Հաջորդ գաղութային կենտրոնը, որը հայոց պատմության մեջ ստանում է յուրահատուկ դեր, Կիլիկիան է։ Այստեղ հիմնված հայկական գաղթօջախը այնքան է հզորանում, որ 1080-1198 թվականներին ստեղծվում է Կիլիկիայի հայկական իշխանապետությունը, իսկ 1198-1375 թվականներին՝ թագավորությունը։ Հայկական հին սփյուռքի առաջացմանը նպաստել է նաև 16-րդ դարի ընթացքում տեղի ունեցող ակտիվ առևտուրը։ Հայերը առևտրով էին զբաղվում Հնդկաստանից մինչև Պորտուգալիա ընկած տարածքներում։ 16-17-րդ դարերում տեղի ունեցած բռանգաղթերից հայտնի է Պարսկաստանի շահ Աբբասի կազմակերպած արտագաղթը, որի հետևանքով հարյուր հազարավոր հայեր արտագաղթել են դեպի Պարսկաստանի խորքեր, որտեղ հիմնել են մի շարք քաղաքներ։ Դրանցից նշանավոր է Նոր Ջուղան։Ժամանակակից տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերի ժամանակակից բնակության վայրերը

Հայոց ցեղասպանությունից հետո հայերի բնակության վայրերը ամբողջովին փոխվում են, քանի որ մեծ թվով հայեր ցրվել էին ամբողջ աշխարհում։ Ներկայումս հայերի բնակության վայրերը կարելի է բաժանել երեք խմբի՝ ՀայաստանԱրցախ և Սփյուռք։

Հայաստան

Տե՛ս նաև՝ Հայաստանի բնակչություն

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Հայաստանի մշտական բնակիչների թիվը կազմում է 3.018.854 մարդ, որից՝ 2.961.801-ը հայեր են, այսինքն՝ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, որի բնակչության 98,1%-ը կազմում են հայեր։

Արցախ

Տե՛ս նաև՝ Արցախի բնակչություն

Արցախի Հանրապետության բնակչության թիվը, ըստ 2005 թվականի մարդահամարի տվյալների, հասնում է 137,74 հազարի, որից 137,38 հազարը հայեր են։ Արցախը նույնպես մոնոէթնիկ պետություն է, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են։

Սփյուռք

Հայոց ցեղասպանության քարտեզ․ Թուրքիայի կողմից իրականացված հենց այս գործողության պատճառով էլ ստեղծվեց ժամանակակից սփյուռքը։Հիմնական հոդված՝ Հայկական սփյուռք

Հայկական սփյուռքը Հայաստանից և Արցախից դուրս բնակվող հայերն են, որոնց թիվը հասնում է շուրջ 8-9 մլն-ի։ Հայաստանից արտագաղթերի առաջին դեպքերը գրանցվել են 387 թվականին, երբ Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Պարսկաստանի և Հռոմեական կայսրության միջև։ Հետագայում հայոց պատմության ընթացքում այս շարժումը շարունակվել և հատկապես մեծ չափերի է հասել Հայոց ցեղասպանության տարիներին։ Հայերի գաղթերի պատճառները հիմնականում պայմանավորված են երեք գործոններով՝ տնտեսական, կրոնական և քաղաքական։ Քանի որ հայերը հաճախ չեն ունեցել սեփական պետականություն, այդ պատճառով այս երեք գործոնները հաճախ են ուղեկցել նրանց։

1914-1922 թվականներին տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով Արևմտյան Հայաստանը ամբողջովին հայաթափվել է, որտեղից արտագաղթած հայերը ոչ թե տեղափոխվել են Արևելյան Հայաստան, այլ ցրվել ամբողջ աշխարհով մեկ, որոնք ցայսօր ապրում են տարբեր գաղթավայրերում։

[ցույց տալ]Հայկական սփյուռք

ՄշակույթԿրոն

Հայերը նախկինում եղել են հեթանոսներ, իսկ 301 թվականին Հայաստանում պետական կրոն է ընդունվել քրիստոնեությունը։ Հայերը հաճախ են ենթարկվել կրոնական բռնությունների հարևանների՝ պարսիկներիթուրքերի, հաճախ նաև արաբներիմոնղոլների և այլ ազգերի կողմից, սակայն պահպանել են սեփական կրոնը և ազգային դիմագիծը։ Հայերի մեջ քիչ չափով տարածված է նաև իսլամ։ Սրա հիմնական պատճառը Թուրքիայի վարած պանիսլամիզմի քաղաքականությունն է, որի հետևանքով որոշ թվով հայեր իրենց գոյությունը պահպանելու համար ընդունել են իսլամ։

Հեթանոսություն

Հիմնական հոդված՝ Հայ հեթանոսություն

Հեթանոսության արմատները գալիս են դեռևս հայերի ցեղական խմբավորումներից, երբ սկսվել է առաջին անգամ ձևավորվել հայերի կրոնական հայացքները։ Հայկական հեթանոսությունը կրել է նաև Մերձավոր Արևելքի ազդեցությունը իր վրա։ Այս շրջանում հայկական մշակույթը ավելի շատ փոխազդում էր Արևելքի մշակույթի հետ։ Հայերի հեթանոսական դիցարանի աստվածները միմյանց հետ կապված էին ընտանեկան կապերով։ Դեռևս Վանի թագավորության տարիներին դիցարանում կար 35 աստված և 35 աստվածուհի։ Այսինքն՝ նույնիս հին հայկական դիցարանը քարոզում էր միակնություն և ընտանիքի ամրություն։ Հայ հնագույն դիցարանը ղեկավարվում էր ԽալդիիՇիվինիի և Թեյշեբայի կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *