Արամե 
1․ Հիմնադրել է Վանի թագավորությունը
2․ Ընդարձակել է թագավորության սահմանները
3․ Պահպանել է երկրի ռազմաքաղաքական հզորությունը

Լուտիպրի
Նրա մասին տեղեկություն չկա

Սարդուրի Ա
1․ Դիմակայել է Ասորեստանի կողոպտչական արշավանքներին
2․ Ընդարձակել և ամրապնդել է թագավորության սահմանները
3․ Հիմնադրել արքունի նոր բերդաքաղաք՝ Տուշպանը

Իշպուինի
1․ Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մենուայի հետ
2․ Կատարել է շինարարական ձեռնարկումներ(բերդաքաղաքներ, պալատներ, ամառանոցներ, այգիներ, ոռոգիչ առուներ և այլն)
3․ Ընդարձակել և ամրապնդել է թագավորության սահմանները

Մենուա
1․ Ընդարձակել է սահմանները իր հոր հետ միասին(հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանիարևելյան սահմաններին)
2․ Նրա օրոք Վանի թագավորությունն ապրել է ռազմաքաղաքական վերելք
3․ Կառուցել է բազմաթիվ ամրոցներ (ինչպես նաև տաճարներ)

Արգիշտի Ա
1․  Վանի հայկական թագավորությունը հասցրել է հզորության գագաթնակետին
2․ Թագավորությանն է միավորում Դիաուխի Տայքը, որը հարուստ էր մետաղահանքերով
3․ Թագավորության սահմանների մեջ է ներառում էթիունյան դաշնության երկրամասերը և հարևան տարածքները

Սարդուրի Բ
1․ Հզորացրել է զինված ուժերը
2․ Ամրապնդել միապետության դիրքերը
3․ Արշավանքներով ճնշել  է ծայրամասային ցեղերին

Ռուսա Ա
1․ Ծավալել լայն շինարարական աշխատանքներ
2․ Իրականացրել է վարչական վերափոխումներ
3․ Ընդարձակել պետության սահմանները, հատկապես հյուսիս-արևելքում (Սևանի ավազան) և հարավ-արևելքում՝ (Ուրմիայի հյուսիսային ավազան)։

Արգիշտի Բ
1․ Ամրապնդել է կենտրոնական իշխանությունը
2․ Վերացրել է Ասորեստանի Սարգոն II թագավորի ավերիչ արշավանքի (մ.թ.ա. 714) հետևանքները
3․ Հզորացրել է բանակը

Ռուսա Բ
1․ Կառուցել է 72կմ-անոց ջրանցք
2․ Հիմնել է նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ
3․ Անխախտ է պահել պետության սահմանները

Սարդուրի Գ
1․ Նրա օրոք թուլացել է Ուրարտուի հզորությունը
2․ Բարիդրացիական հարաբերություններ է պահպանել Ասորեստանի Աշշուրբանիպալ թագավորի հետ

Էրիմենա
Հայտնի չէ, թե ով է թագավորել Վանի թագավորությունը՝ Էրիմենան կամ Ռուսա Գ-ն։

Ռուսա Գ
1․ Հինադրել է Էրեբունին
2․ Հինադրել է Արգիշտիխինիլին

Ռուսա Դ
Հիշատակվում է Կարմիր բլուրի որոշ պեղածոների, այդ թվում՝ իր արքայադրոշմ կավե սալիկների արձանագրություններում։ Գործունեության մասին այլ տեղեկություններ չեն հայտնաբերվել։

Սարդուրի Դ
1․ Կառավարման ժամանակ Վանի թագավորությունն անկում է ապրում
2․ Կորցնում էր իր վերահսկողությունը երկրի ծայրամասերի նկատմամբ
3․ Մայրաքաղաքը Վանից տեղափոխվեց Թեյշեբաինի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *