ԱռաջաԴրանքներ

1.Փակագծում տրված  բառերից ընտրի՛ր ճիշտը:

Հեռավոր անապատում (մոլեգնում, վարարում)  էր մրրիկը:

(Հայերեն լեզուն, հայերենը)  հնդեվրոպական լեզվաընտանիքում առանձին լեզու է:

Երեկոյան (բառաչում, մայում) էին  արոտավայրերից տուն եկող կովերն ու հորթերը:

Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր տարածվում լռության մեջ:

Քամին (փռփռացնում, փրփրեցնում) էր նրա հագուստի փեշերը:

(Ամոլ, ամուլ) դաշտերը դարձան արգասաբեր ու բերրի:

Ամառները նա հաճախ էր գնում  գյուղ՝ (իր, իրեն) պապերի ծննդավայրը:

Բնավորության այդ գծերը նա (ժառանգել, ժառանգություն էր ստացել ) ծնողներից:

Անդրանիկ զորավարի մասին ժողովուրդը  բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) է ստեղծել:

Աբովյան (փողոցի վրա, փողոցում)  մի նոր գրախանութ է բացվել:

2.Ընդգծիր ճիշտ ձևերը:

Բազմիցս – բազմիցս անգամ

Կրկին – կրկին անգամ

Սովորացնել – սովորեցնել

Ներեղություն – ներողություն

Ի շնորհիվ – շնորհիվ

Պայթեցնել – պայթացնել

Թարմացնել – թարմեցնել

Առաջին — առաջի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *