Ինքնաստուգում- Քոլեջ

1.Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները։

Աշխարհագրություն,այն ուսումնասիրում է բնական և արտադրական տարածքային համալիրների ձևավորման և զարգացման օրինաչափուրյունները:

2,Ի՞նչ է աշխարհագրական թաղանթը: Ի՞նչ ոլորտներից է այն բաղկացած:(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր ոլորտները)։

Աշխարհագրական թաղանթը քարոլորտի վերին շերտի և մթնոլորտի ստորին շերտի ամբողջ ջրոլորտի կենսոկորտի և մարդոլորտի փոխկապակցված ամբողջությունն է:

3,Աշխարհագրական թաղանթի համեմատաբար ոչ մեծ տարածք զբաղեցնող տեղամասերը` բնատարածքային համալիրները, դրանց առաջացումը, կառուցվածքը և փոփոխություններն ուսումնասիրող գիտություն է

1) հողերի աշխարհագրությունը

3) գեոմորֆոլոգիան

2) կլիմայագիտությունը

4) լանդշաֆտագիտությունը

4,Որոնք են աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները։(Համառոտ նկարագրել յուրաքանչյուր հատկանիշ)

Ամենակարևոր հատկանիշներից մեկը ամբողջականությունն է:

Բաղադրիչների միասնականությունը:

5,Ո՞ր շարքի երկրներն են բնակչության թվով գերխոշոր

1) Չինաստան, Հնդկաստան, Կանադա

2) ԱՄՆ, Եգիպտոս, Ինդոնեզիա

3) Ճապոնիա, Չինաստան, Իրան

4) Պակիստան, Նիգերիա, Բանգլադեշ

6,Ընտրել բնակչության թվով գերխոշոր երկրների ճիշտ շարքը

1) Գերմանիա, Ճապոնիա, Չինաստան

2) Ավստրալիա, Բրազիլիա, Եգիպտոս

3) ԱՄՆ, Պակիստան, Ինդոնեզիա

4) Հնդկաստան, Բանգլադեշ,Վիետնամ

7,Ընտրել պետությունների ճիշտ շարքն ՝ ըստ բնակչության թվի նվազման հաջորդականության

1) Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան

2) Ռուսաստան, Հայաստան, Պակիստան, Ուկրաինա

3) Չինաստան, Հնդկաստան, Կանադա, Ճապոնիա

4) ԱՄՆ, Ավստրալիա, Բանգլադեշ, Իրան

8,Ընտրել պետությունների ճիշտ շարքն ՝ ըստ դրանց տարածքի մակերեսի աճման հաջորդականության.

1) Ֆրանսիա, Ուկրաինա, Չինաստան, Հնդկաստան

2) Իրան, Թուրքիա, Ինդոնեզիա, Ավստրալիա

3) Գերմանիա, Ղազախստան, Չիլի, Բրազիլիա

4) Ճապոնիա, ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան

9,Ո՞ր շարքում են պետությունները դասավորված ըստ տարածքի մակերեսի նվազման հաջորդականության 1. Ռուսաստան 2. Չինաստան 3. ԱՄՆ 4. Կանադա

1) 1, 2, 3, 4

2) 1, 4, 2, 3

3) 1, 3, 4, 2

4) 1, 4, 3, 2

10,Բացարձակ միապետություններ են.

1) Սաուդյան Արաբիան և Օմանը

2) Մեծ Բրիտանիան և Քուվեյթը

3) Ճապոնիան և Նորվեգիան

4) Լիբանանը և Հորդանանը

11,Միապետություններ են

1) Ռուսաստանը և Նիդերլանդները

2) Ճապոնիան և Չինաստանը

3) Իսպանիան և Շվեդիան

4) Հնդկաստանը և Սաուդյան Արաբիան

12,,,Պետություն — պետական կառավարման ձև,, զույգերից ընտրել սխալը

1) Նորվեգիա — միապետություն

2) Լիբանան — հանրապետություն

3) Իրաք — միապետություն

4) Եգիպտոս — հանրապետություն

13,Ո՞ր պնդումն է ճիշտ

1) Աշխարհում գոյություն ունեցող միապետությունների ճնշող մեծամասնությունը բացարձակ միապետություններ են:

2) Պետական կառուցվածքի ձևը կապ ունի բնակչության կրոնական կազմի հետ:

3) Կառավարման հանրապետական ձևը բնորոշ է միայն տնտեսապես զարգացած երկրներին:

4) Պետության կողմից իշխանության իրականացման եղանակների ու միջոցների ամբողջությունը կոչվում է պետական վարչակարգ:

14,Ո՞ր պնդումն է ճիշտ

1) Աշխարհի երկրների մեծ մասը կառավարման ձևով միապետություն է:

2) Նախագահական հանրապետությունում երկրի նախագահն ընտրվում էպառլամենտի (խորհրդարանի) կողմից:

3) Աշխարհի երկրների ճնշող մեծամասնությունը տարածքային կառուցվածքովունիտար (միացյալ) են:

4) Դաշնային պետության տարածքային միավորներն ունեն բացարձակ պետական անկախություն:

15,Պետական կառավարման այն ձևը, երբ գերագույն իշխանության իրավունքը պատկանում է մեկ անձի և անցնում է ժառանգաբար, կոչվում է.

1) հանրապետություն

2) նահանգապետություն

3) միապետություն

4) գաղութատիրություն

16,Սահմանադրական միապետություններ են

1) Իսպանիան և Շվեդիան

2) Մեծ Բրիտանիան և Ֆինլանդիան

3) Դանիան և Չեխիան

4) Իտալիան և Շվեյցարիան

17,Զարգացած երկրների մեջ առանձին ենթախումբ են կազմում արևմտաեվրոպական հին արդյունաբերական երկրները: Դրանցից չեն

1) Ավստրիան և Բելգիան

2) Դանիան և Նիդերլանդները

3) Իսպանիան և Պորտուգալիան

4) Շվեյցարիան և Նորվեգիան

18,Զարգացող երկրների մեջ առանձնացվում են, այսպես կոչված, առանցքային
երկրներ: Դրանցից չէ

1) Հնդկաստանը

2) Չինաստանը

3) Բանգլադեշը

4) Մեքսիկան

19,Հետամնաց ագրարային երկրներ են

1) Չադը և Եթովպիան  

2) Հնդկաստանը և Չինաստանը

3) Արգենտինան և Մեքսիկան

4) Քուվեյթը և Վենեսուելան

20,Զարգացած երկրներ չեն

1) Ավստրիան և Բելգիան

2) Սինգապուրը և Հարավային Կորեան

3) Հնդկաստանը և Նեպալը

4) Կանադան և Ավստրալական Միությունը

21,Անցումային տնտեսություն ունեն

1) Իսպանիան և Պորտուգալիան

2) Հունաստանը և Իռլանդիան

3) Ուկրաինան և Ռումինիան

4) Սինգապուրը և Վիետնամը

22,Անցումային տնտեսություն ունեն

1) Իրանը և Թուրքիան

2) Հունաստանը և Վրաստանը

3) Հայաստանը և Ադրբեջանը

4) Ճապոնիան և Ռուսաստանը

23,Աշխարհի քաղաքական քարտեզում ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել փաստացի անկախացած երկրների միջազգային ճանաչումը

Այն հանգեցնում է ավելի շատ բարեփոխումների և այդ երկրները կարող են ունենալ գործնական հարաբերություններ այլ երկրների հետ:

24,Որո՞նք են զարգացող և զարգացած երկրների բնութագրիչները

Զարգացող և զարգացած երկրները միմյանցից տարբերվում են նրանով, որ զարգացած երկրներում ամեն ինչ շատ բարձր մակարդակի վրա է գտնվում, ամեն ինչ զարգացած է: Իսկ զարգացող երկրներում դեռ որոշ անելիքներ կան ՝ երկիրը զարգացնելու ու բարձր մակարդակի վրա հասցնելու համար: Զարգացող երկրներում յուրաքանչյուր տնտեսություն դեռ զարգանալու, աճելու փուլում է:

25,Ինչպիսի՞ գործոնների ազդեցությամբ կարող է փոփոխվել պետության քաղաքա- աշխարհագրական դիրքը

Պետության քաղաքա- աշխարհագրական դիրքը կարող է փոփոխվել, օրինակ ՝ պատերազմ սկսվելու պատճառով: Պատերազմի ընթացքում լինում են պետություններ, որոնք կորցնում են իրենց տարածքները: Օրինակ ՝ Արցախի դեմ մղված պատերազմում, Արցախից մնաց քիչ տարածք, իսկ մնացած մասը հանձնվեց Ադրբեջանին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *