«Գիքոր»


Դերերում՝

• Գիքոր – Ալբերտ Ղուլինյան

• Համբո – Սոս Սարգսյան

• Նանի – Գալյա Նովենց

• Բազազ Արտեմ – Արմեն Ջիգարխանյան

• Նատո – Ժենյա Ավետիսյան

• տատիկ – Էմմա Ստեփանյան

Վստահ ենք ՝ արդեն կռահեցիք, թե որ ֆիլմն ենք քննարկելու այս շաբաթ:

Բոլոր ժամանակների հայ կինոարտադրության լավագույն ֆիլմերից մեկը, որը հուզել և այսօր էլ հուզում է հայ մարդուն:

Ֆիլմ, որը յուրատիպ էր անգամ դերասանական կազմի ճիշտ ընտրությամբ: Անգամ Գիքորի կերպարը մարմնավորող գյուղացի հասարակ երեխայի ընտրությունը արդարացված էր:

«Գիքոր». ֆիլմի քննարկում

Հոր պահանջով Գիքորին գյուղից ուղարկում են քաղաք, որպեսզի հոր խոսքերով Գիքորը մարդ դառնա։ Քաղաքում երեխան բազում դժվարությունների է հանդիպում, որոնք էլ լավ նկարագրում են մարդկանց ապրելակերպը, մտածելակերպը և առօրյան այդ ժամանակաշրջանում։ Իմ կարծիքով այն ժամանակ մարդիկ ավելի շատ էին մտածում թե հարևանը կամ կողքինը ինչ կմտածի իր մասին, դա լավ ներկայացնում է բալի հետ կապված պատմությունը։ Խավերի տարբերությունը նույնպես վառ ներկայացվում է պոեմում։ Չէ՞ որ կինը անընդհատ նեղացնում էր տղային, ցույց տալով որ բանի պետք չէ։ Կարևոր խնդիրներից, որը ներկայացվում է պոեմում, դա մարդկանց անտարբերությունն է ուրիշների հանդեպ։ Տեսնելով Գիքերի վատ վիճակը տանտերը կարող էր նրան հանգիստ թողնել որոշ ժամանակով կամ գյուղ ուղարկել, բայց նա Գիքորին հասցրեց այնպիսի առողջական վիճակի, որ բարձր տենդի պատճառով վերջիվերջո մահացավ։

Թումանյանը այդ գործով ուշադրության կենտրոն է բերել այնպիսի խնդիրներ, որոնք քննարկվում են առայսօր։ Այդ թեմաներից են՝ անտարբերությունը, խավերի անհավասարությունը, մեծերի և փոքրերի միջև անհասկացությունները։

 Ինձ այս ստեղծագործությունը այնքան էլ դուր չեկավ, որովհետև շատ տխուր էր: Բայց ինձ մի քանի տեսարաններ դուր են եկել, օրինակ՝ գյուղի բնությունը:

Գիքորը շատ միամիտ էր, նա սիրում էր բնությունը և իր հարազատներին: Համբոն ամեն ինչ կաներ, որ իր երեխաները ուրախ ապրեն, դրա համար էլ ուզում էր Գիքորին տանել քաղաք: Բազազ Արտեմը խիստ է և օրենքներին ուշադիր հետևող: Տիկին Նատոնը բազազ Արտեմի պես է, բայց գյուղացիներին համարում է ”գազաններ”, որից մենք ենթադրում ենք, որ նա այնքան էլ բարի չի: Դեդին, մեր կարծիքով, իրենց տան ամենաբարի և զգացմունքներ ունեցող մարդն էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *