Արտադրական նախագիծ

Մածունի պատրաստում:

1.Կաթը պետք է եռացնել և թողնել գոլանա.
2.Պետք է դառնա ժողովրդական լեզվով ասած «մատնագոլ» աստիճանի, որ ձեռքի համար տաք չլինի ,բայց նաև շատ հովացած չլինի:
3.Մեկ լիտր կաթը մերելու համար սուրճի բաժակի մեջ խառնել 1 լիքը թեյի գդալ մածուն և 1 լիքը թեյի գդալ թթվասեր: Ավելացնել մի քիչ կաթ , որ լավ խառնվի և լցնել մնացած կաթի մեջ: Եթե տանը կա քամած մածուն, ապա մերեք դրանով, ավելի պինդ կստացվի:

4.Լավ խառնել և փաթաթել սրբիչներով , որ տաք մնա մերվի:
5. Երեք ժամ անց, երբ բացեք տեսնեք մերվել է, դնել սառնարան:
6. Եթե ուզում եք մերված մածունը ավելի պնդանա, ապա կողքից 3-4 ճաշի գդալ վերցնում եք , որ փոս առաջանա ու դնում սառնարամ, մի քանի ժամը մեկ այդտեղ շիճուկ կհավաքվի, շիճուկը քաշեք , կմնա ավելի պնդացած մածունը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *