Պապ Թագավոր

Картинки по запросу "պապ թագավոր"

Պապ թագավորը բոլորիս կողմից հայտնի է , շատ հայտնի է:Նա շատ երիտասարդ էր:

Պապ թագավորը գահ է բարձրացել 370 թվականին: Նա Հայաստան է մտել Տետենտիոսի գլխավորած հռոմեացիների օգնությամբ և կարճ ժամանակամիջոցում ջախջախելով պարսիկներին, հաստատվում է գահին:Պապը բանակի թիվը հասցնում է մոտ 100 հազարի:Կարգի գցելով բանակը` Պապը մի շարք բարեփոխումներ իրականացրեց հայոց երկրում: Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի:Նա վերացնում է պտղին և տասնորդը: Պապը նաև փակել տվեց երկրի կուսանոցները, այրիանոցները և ստիպեց բոլոր աղջիկներին և կանանց ամուսնանալ երկրի բնակչությանը զարկ տալու համար:  Եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելով` ստիպեց  հոգևորականությանը աշխատել, մի մասին էլ անցնել պարտադիր ծառայության: Նախկին վանքապատկան հողերն արքան շնորհեց բանակում ծառայող ազնվականությանը: Նա նաև վերացրեց բնակչության` եկեղեցուն տրվող տասնորդն ու պսակի հարկը: Նա փակեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները, որոնք քամում էին պետական գանձարանը և ապաստան էին ծառայում բազմաթիվ անբանների համար: Սա, իհարկե, չէր կարող չառաջացնել հոգևորականության զայրույթն ու չէր կարող շարունակական դավադրությունների տեղիք չտալ:

Ամփոփում

Ես կարծում եմ, որ Պապը շատ կարևոր քայլ կատարեց առաջ հայոց անկախ պետականության կայացման մեջ: Նա իշխանության գալով Հռոմի օգնությամբ, կարողացավ կարճ ժամանակահատվածում կարողացավ անկախանալ Հռոմից և վարել անկախ քաղաքականություն: Նա միևնույն ժամանակ կարողացավ հարված հասցնել և´ Հռոմին ,և´ Պարսկաստանին: Նա անկախացրեց եկեղեցին Հռոմից և վերացրեց Պարսկաստանի բազմահազարանոց զորքերը: Չնայած այն ժամանակ այդ քայլը լավ չնդունվեց, դա հենց նրա վաստակն է, որ հիմա մեր եկեղեցին անկախ է մյուս եկեղեցիներից: Նա փակեց բոլոր կուսանոցները և այրիանոցները և ստիպեց բոլորին ամուսնանալ: Դրա շնորհիվ նա զարկ տվեց երկրի բնակչության աճին: Նա փակեց աղքատանոցները, որոնք քամում էին պետության բյուջեն: Նա ստիպեց հոգևորականությանը աշխատել և զինվորագրվել, որի շնորհիվ բանակի թիվը հասցրեց 100 հազարի:

Պապը իշխանության եկավ դժվարությամբ, սակայն շատ արագ սիրվեց ժողովրդի կողմից: Նա կրճատեց եկեղեցիների հողը, վերացրեց մի շարք հարկեր (պրղի, տասներորդ): Այսպիսով նա կարողացավ փոքրացնել եկեղեցու դերը պետական կառավարման հարցում:

Պապը փորձեց կանխել նախարարների կենտրոնախույս լինելը: Դրա համար նա բոլոր նախարարներից մշտական զորք պահանջեց: Այս քայլի համար նա արժանացավ նախարարների դժգոհությանը: Նա ուղղեց հոր քայլը և Սպանդարատ Կամսարականին վերադարձրեց հայրենի Շիրակ և Արշարունիք գավառները:

Այսպիսով Պապը լինելով հակասական պատմական դեմք և կառավարելով ընդամենը 4 տարի, նրան կարելի է համարել հայոց պատմության լավագույն թագավորներից մեկը, եթե ոչ լավագույնը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *