1․ Ե՞րբ և ինչո՞ւ սկսվեց Պավլիկյան շարժումը

Պավլիկյան շարժումը մեծ դեր է խաղացել Մեծ Հայքի հոգևոր− կրոնական կյանքում։ Այն ծնունդ է առել Հայաստանում և ապա սփռվել Բյուզանդական կայսրության փոքրասիական շրջաններում։ Այն լուրջ սպառնալիք դարձավ կայսրության եկեղեցու միասնության համար, դրա համար էլ նրա դեմ ծավալվեց դաժան պայքար։
2․ Ինչպե՞ս ընթացավ և ի՞նչ ավարտ ունեցավ 571- 575 թթ․ համաժողովրդական ապստամբությունը

Այս դարաշրջանում աղանդավորական շարժումների պատմության մեջ առանձնանում է պավլիկյան շարժումը։ Վերջինս հզոր և նշանակալի մի շարժում էր, որ իր անվանումն ստացել է շարժման հիմնադիր Պողոսի անունից։ Շարժումը հատկապես ուժեղ էր Բյուզանդիային ենթակա Արևմտյան Հայաստանում։ Այն բավականին ուժեղ էր նաև Արևելյան Հայաստանում։ Արևելյան Հայաստանում վտանգն այնքան սպառնալից էր, որ կաթողիկոս Հովհան Օձնեցին հատուկ աշխատություն գրեց պավլիկյանների վարդապետության դեմ։ Նա նաև դիմեց կտրուկ և խիստ քայլերի ՝ պավլիկյան շարժումն արմատախիլ անելու համար։ 
3․ Ե՞րբ, ի՞նչ պայմաններում, ո՞ւմ միջև տեղի ունեցավ Հայաստանի երկրորդ բաժանումը

Հայաստանի երկրորդ բաժանումը տեղի է ունեցել 591 թ.։ Բաժանումը տեղի է ունեցել Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդական կայսրության միջև։ Բաժանման ընթացքում վճռորոշ դեր են խաղացել ժամանակի հայ նախարարները, որոնց մեծ մասը պաշտպանել է բյուզանդացիներին։
4․ Ներկայացրե՛ք Թեոդորոս Ռշտունուն որպես հայոց իշխան․  ի՞նչ քայլեր կատարեց, ի՞նչ տեղի ունեցավ իր գահակալության շրջանում

Սասանյան Պարսկաստանի՝ արաբների կողմից գրավելուց և դրա հետևանքով Մարզպանական Հայաստանի փաստացի անկախություն ձեռք բերելուց հետո Թեոդորոս Ռշտունին իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտպանությունը։ Նա լարված հարաբերություններ է ունեցել բյուզանդական մասի Հայաստանի կառավարիչ Մժեժ Գնունու հետ։ Հայ նախարարների և կաթողիկոս Ներսես Գ Տայեցու աջակցությամբ միավորել է նաև Բյուզանդիային ենթակա Հայաստանը։ 639 թվականին միավորված Հայաստանը փաստացի վարել է ինքնուրույն քաղաքականություն ՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ։ Նա ամրացրել է Հայաստանի բերդերը, հզորացրել է հայոց այրուձին և հաջողությամբ դիմակայել է թշնամուն։
5․ Բյուզանդական և արաբական արշավանքները՝ նպատակ, ընթացք, արդյունք

6․Արմինիա (Հայաստան, Վիրք և Աղվանք) վարչական միավորման ստեղծումը

7․ Վարդանակերտի ճակատամարտը և արաբների պարտությունը

8․ Հայ նախարարների ողջակիզումը Նախճավանի և Խրամի եկեղեցիներում (“Կրակի տարի”)

9․ Հարիսի (Հերթի) աշխարհագիրը։

10․ Աշոտ Բագրատունին Հայոց իշխան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *