Իմ տերյանը

Տերյանն իմ մեջ է, ես Տերյանի բանաստեղծությունների մեջ եմ։ Ես Տերյանի բանաստեղծությունների մեջ ինձ եմ գտնում, Տերյանի բանաստեղծություններով ինքս ինձ եմ հասկանում։ Երբեմն թաթախվում եմ Տ no cu տերյանական զգացմունքների մեջ, երբեմն մոռանում եմ դրանք։ Նրա տողերը բացատրում են իմ բոլոր զգացմունքները մարդկանց հանդեպ։ Տերյանի բանաստեղծությունները ինձ համար ապրելու միջոց են։ Տերյանը քանդում է զգացմունքների կծիկը։ Եթե որոշ զգացմունքների մեջ խճճվել եք, փորձեք Տերյան կարդալ և անպայման նրա բանաստեղծություններից գոնե մեկի մեջ կգտնեք ձեզ։ Երբեմն տերյանական տրամադրությություն եմ ունենում, այսինքն զգացմունքների մեջ լողում եմ, լռում եմ, վայելում եմ աշխարհը ու ինքս ինձ։ Տերյանին հիմնականում ավելի խորը զգում եմ աշնանը։ Աշնանային մշուշներ, անձրևներ ու տերևները, այդ բոլոր աշնանային մասնիկները Տերյանի հոգու մասնիկներն են։ Թվում է, թե Տերյանն է հենց աշունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *