Ղազարոս Աղայան. «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները»

Ընթերցի՛ր Ղազարոս Աղայանի   «Մանկական աշխարհայացք կամ Լույս ու մութ աշխարհները» :

Տատիկը էլ  բան պատմելու տրամադրություն չունի, սկսեցին խառնիխուռն հարցեր տալ։ Աղջկերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե աղջիկը Կանաչ-Կարմրի տակովն անց կենա՝ տղա կդառնա, տղերքը հարցնում էին, թե՝ այնպես չէ՞, տատի՛կ, որ եթե մեկը կարենա իր արմունկիցը պաչել՝ ծիտ կդառնա, և ուրիշ այս տեսակ հարցումներ։

Եվ ամենքիս սիրով պատասխանում էր Գյուլնազ տատը։ Ողորմի իրան, շատ բարեսիրտ պառավ էր. նա իսկապես մի պառավ երեխա էր, որովհետև հավատում էր այն բաներին, ինչին որ միայն երեխաները կհավատան։

Ղազարոս Աղայանը մեզ ներկայացրել է,որ մարդիկինչքան էլ մեծ լինեն միևնույն է հավատում են այդմանկական բաներին։ Իմ կարծիքով մենք բոլորս էլ մեր հոգով մանուկ ենք և պետք չէ ամաչել։

«Հին ժամանակներում, ճշմարիտ է, Ներքի և Վերին աշխարհների մեջ սերտ հարաբերություն է եղել, բայց հետո մեր մեղքիցն է եղել, թե պատահմամբ՝ մեր աշխարհը ցածրացել է, առաջ՝ քիչ, և հետո՝ շատ։ Լսած ենք, որ մեր հեռացած ժամանակն էլ մի սանդուղք է եղել, և այդ սանդուղքով արդար մարդիկը վեր բարձրանալիս և վայր իջնելիս են եղել, բայց հիմա այդ սանդուղքն աներևութացել է, էլ չի երևում…»:

Իմ կարձիքով մարդիկ պետք է դառնան բարի և իրենց լուսավոր կողմերը վերականգնեն, այսինքն կատարեն բարի գորխեր, չխաբեն, օգնեն և այլ բարի գործեր անեն։

– Մենակ ծառերը չեն, որ հիմարաբար գոռոզանալ գիտեն, մի ժամանակ մարդիկն էլ են այդպես եղել։ Նրանք էլ մի աշտարակ են շինել այն մտքով, որ նրա ծայրը երկինք հասցնեն և այնտեղից Աստուծո հետ կռիվ սկսեն։ Աստված համբերել է միառժամանակ, մինչև նրանք աշտարակի ծայրը մոտեցրել են երկնքին և սկսել են ավելի գոռոզանալ։ Դրա վրա Աստուծո համբերությունը հատել է. նրանց աղմուկից ու աղաղակներից ձանձրացած՝ սաստիկ քամի է բարձրացրել և աշտարակի ամեն մի քարը, ամեն մի քարփիչը ուրիշ-ուրիշ աշխարհք է գցել…

Այս տողերը նրա մասին է, որ միայն մարդիկ կամ կենդանիները չեն, որ կարող են գոռոզանալ այլ նաև բնությունն և այս հատվածու երևում է թե ինչի է հասցնում մարդկան, կենդանիների կամ բնության գոռոզությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *