Բանահյուսության Հաշվետվություն

Հոդվածներ

Ուսուցման, դասավանդման և դասավանդում սովորեցնելու մասին։ Ջորջ Պոյա։

 Դասավանդումը գիտություն չէ ։ Դասավանդումը որոշակի կապի մեջ է ուսուցման հետ։

Մենք չենք կարող ուսուցչի գործողությունները գնահատել, եթե չգիտենք նրա նպատակը։ Մենք չենք կարող ուսուցման գործընթացը իմաստավորված կերպով քննարկել, քանի դեռ որոշակի համաձայնության չենք եկել այն բանի շուրջ, թե ո՛րն է դասավանդման նպատակը։

Ուզում եմ ավելի կոնկրետ լինել։ Հարկ է երիտասարդությանը մտածել սովորեցնել։

«Մտածել սովորեցնել» կարգախոսը նշանակում է, որ մաթեմատիկայի ուսուցիչը ոչ միայն տեղեկատվության աղբյուր պետք է ծառայի, այլ պարտավոր է ջանալ նաև այդ տեղեկատվության օգտագործմանն ուղղված՝ սովորողների ընդունակությունները զարգացնել, նա իր աշակերտների մոտ պետք է աճեցնի մտածելու կարողություն, դրան վերաբերող ունակություններ, խելքի որոշակի կերտվածք։ 

Հարկավոր է բոլոր միջոցներով սովորեցնել ապացուցելու արվեստը` միաժամանակ չմոռանալով նաև կռահելու արվեստի մասին։

Դասավանդումը ոչ թե գիտություն է, այլ` արվեստ։ 

Դասավանդումը (թեև դա պակաս նկատելի է) նաև երաժշտության հետ ինչ-որ ընդհանուր բան ունի։ Դուք, իհարկե, գիտեք, որ ուսուցիչը հաճախակի ստիպված է լինում միևնույն առարկայի մասին խոսել ոչ թե մեկ կամ երկու, այլ երեք, չորս, հինգ անգամ… Սակայն միևնույն ասելիքի բազմաթիվ անգամներ, առանց ընդհատման և առանց ձայնի ելևէջի փոփոխման կրկնությունը կարող է ունկնդրին վանել պատմած նյութից և դրանով իսկ վնաս հասցնել այն նպատակին, հանուն որի կրկնվում եք։ Սովորե՛ք երգահաններից, թե ինչպես դա ավելի լավ անել։ Կարևորագույն երաժշտական ձևերից մեկն է «թեման տարափոխումներով (վարիացիաներով)»։ Մանկավարժություն փոխադրելով այդ երաժշտական ձևը` սկսեք ձեր ասելիքի շարադրանքից` դրա պարզագույն տեսքով, երկրորդ անգամ կրկնեք այն մի փոքր փոփոխությամբ, երրորդ անգամ նոր, ավելի վառ երանգներ ավելացրեք և այլն։ 

 «Ճշմարտությունն այնքան մեծ բան է, որ ոչինչ չպետք է արհամարհենք, ինչը ճշմարտությանն է հասցնում»։

Դասավանդումն արհեստ է, և ինչպես յուրաքանչյուր արհեստ` այն շատ հնարքներ և հնարամտություններ ունի։ Ամեն մի լավ ուսուցիչ իր սեփական հնարքներն ունի, և դրանով էլ ամեն մի լավ ուսուցիչ տարբերվում է ցանկացած ուրիշ լավ ուսուցչից։

Այդ «ուսումնասիրման սկզբունքները» կարող են դիտվել նաև որպես «ուսուցման սկզբունքներ», սա է գլխավոր փաստարկը։

Կա ևս մեկ, հաճախ ձևակերպվող (և վերը նշվածին մոտ) կարծիք. «Ինչ-որ մի բան ուսումնասիրելու լավագույն եղանակն է ինքնու­րույն հայտնաբերելը»: Լիխթենբերգը (18-րդ դարի գերմանացի ֆիզիկոս, ավելի հայտնի որպես ասույթներ հորինող) այստեղ մի հետաքրքիր բնորոշ գիծ է ավելացնում. «Այն, ինչը հարկադրված եք եղել ինքներդ հայտնաբերել, թողնում է ձեր մտքի մեջ մի շավիղ, որից կրկին կկարողանաք օգտվել, երբ դրա անհրաժեշտությունը կառաջանա»: Պակաս գունեղ, բայց գուցե և ավելի լայն կիրաոելի է հետևյալ ձևակերպումը. «Որպեսզի ուսումնասիրումն ավելի գործուն լինի, սովորողը պետք է ինքնուրույն հայտնաբերի ուսումնա­սիրվող նյութի առավել մեծ մասը, որը հնարավոր է տվյալ հանգամանքներում»։

Մենք ասում էինք, որ ուսումնասիրումը պետք է եռանդուն (գործուն) լինի, բայց սովորողը եռանդունություն հանդես չի բերի, եթե դրա դրդապատճառը չունենա։ Նա պետք է մտավոր եռանդունության դրդվի մի որևէ շարժառիթով, օրինակ` պարգև ստանալու հույսով։ 

Ուսումնասիրումն սկսվում է ներգործությունից և ընկալումից, դրանցից անցնում բառերին և հասկացություններին և պետք է ավարտվի մտավոր կերտվածքի ինչ-որ նոր աոանձնահատկությունների դաստիարակմամբ։

Պայմանադրվենք տարբերել աշխատանքի երեք փուլ`հետազոտման փուլ, ձևականացման (ֆորմալիզացման) փուլ և յուրացման փուլ:

Ուսուցիչը պետք է ծանոթ լինի, թե ինչպես է ընթանում ուսումնասիրման գործընթացը։ Նա պետք է խուսափի գիտելիքների ձեռքբերման անարդյունավետ ճանապարհներից և օգտագործի արդյունավետ եղանակների առավելությունները։ Որպեսզի այս սկզբունքներից օգուտ քաղի, ուսուցիչը դրանց պիտի ծանոթ լինի ո՛չ միայն լսածի հիման վրա. նա պետք է խորապես վերապրի դրանք իր անձնական, լավ իմաստավորված փորձով։

Այն, ինչ պատմում է ուսուցիչը դասարանում, իհարկե, կարևոր է, բայց հազար անգամ ավելի կարևոր է այն, ինչ մտածում են սովորողները։ 

Սովորողներին հնարավորություն ընձեռեք մասնակցելու այն խնդրի կազմմանը, որը նրանք պետք է լուծեն։ Եթե սովորողներն իրենց ավանդն են ներդրել խնդրի առաջադրելուն, ապա նրանք շատ ավելի եռանդուն կաշխատեն վերջինիս լուծման վրա։

Սովորողներին հնարավորություն տալով իրենց ավանդը ներդնելու խնդրի նպատակահարմար պայմանը գտնելու մեջ, դուք ոչ միայն դրդում եք նրանց ավելի հաստատակամորեն աշխատելու, այլև նրանց մեջ մտածողության ցանկալի կերտվածք եք զարգացնում:

Երիտասարդը, որը հրաժարվում է մաթեմատիկա սովորելուց, գուցե և իրավացի է։ Պարտադիր չէ, որ ձեր սովորողը ծույլ կամ տխմար լինի`պարզապես նրան կարող է հետաքրքրել լրիվ այլ մի բան։ Ախր աշխարհում այնքա՜ն հետաքրքիր բան կա։ Եվ որպես ուսուցիչ, որպես գիտելիքներ մատակարարող՝ ձեր պարտքն է սովորողի մեջ հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի նկատմամբ, ցուցադրել նրան քննարկվող հարցի նրբագեղությունը և գեղեցկությունը, ստիպել նրան` հասկանալու, որ չի զղջա` ձեր առաջարկած խնդրի վրա ջանքեր թափելով։

Հետևապես` ուսուցիչը պետք է հատուկ ուշադրություն հատկացնի խնդրի ընտրությանը, դրա ձևակերպմանը և այն բանին, թե ինչպես վերջինս ավելի լավ մատուցի։ Խնդիրը պետք է իմաստալից տեսք ունենա ոչ միայն ուսուցչի, այլև սովորողի դիրքից։ Ցանկալի է, որ այն կապված լինի սովորողների առօրյա փորձի հետ, լավ է նաև, եթե խնդրի առաջադրումը կապակցվում է որևէ կատակի, բառախաղի  հետ։

Ջորջ Պոյա— Կարծում եմ նաև, որ այդ երեք սկզբունքներից է անհրաժեշտ ելնել`ուսումնական դասընթացը ծրագրավորելիս, այդ դասընթացի յուրաքանչյուր առարկայի և առանձին առարկայի ծրագրում յուրաքանչյուր բաժնի ծրագիրը կազմելիս։
 

Դիմա Զիցերի «Սիրել հնարավոր չէ դաստիարակել» հոդվածը:

Նախաբան

Հիրավի, սեփական գրքի նախաբանը գրելն անշնորհակալ գործ է և անգամ մի քիչ հիմարություն։ Իրականում այն ամենը, ինչ հեղինակն ուզում է ասել, արդեն ասել է հենց գրքում։ Իսկ սովորեցնել ընթերցողին, թե գիրքն ինչպես կարդալ, ընդհանրապես անհեթեթություն է։ Ուստի եկեք սա ոչ թե նախաբան համարենք, այլ պարզապես համառոտ մեկնաբանություն կամ ավելի ճիշտ՝ ողջերթի խոսք։

Բանն այն է, որ մանկավարժությունը շատ գործնական երևույթ է։ Մենք հաճախ անգամ չենք էլ մտածում այս կամ այն թեմայի շուրջ, մինչև մեր կյանքում մի կոնկրետ իրավիճակ չի ստեղծվում, որը մեզանից կա՛մ անհապաղ արձագանք, կա՛մ ծայրահեղ դեպքում իմաստավորում է պահանջում։ Ընդ որում դա հավասարապես վերաբերում է թե՛ մանկավարժության փիլիսոփայության ոլորտին և թե՛ առաջին հայացքից աննշան թվացող հարցերին՝ ասենք «ո՞ր տարիքում պետք է մարդը սկսի կարդալ», կամ «ինչպե՞ս վարվել մանկական հիստերիայի հետ»։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը, շեշտեմ, հենց այն է, ինչ կոչվում է գործնական մանկավարժություն, որին նվիրված է այս գիրքը։
Այս գրքում ամբողջացված հոդվածները, գրառումները, նշումները կոնկրետ իրավիճակին իմ արձագանքն են, ծնողական հարցումների պատասխանը։ Միաժամանակ դա հրավեր է՝ միասին մտածելու ու կասկածելու ամենատարբեր թեմաների շուրջ, որ վերաբերում է սիրելի մարդկանց հետ մեր փոխհարաբերություններին։ Դրա համար էլ իրականում ձեր առջև մանակավարժական բլոգ է, որում թեմայի հրատապությամբ որոշվում է նոր գրառման բովանդակությունն ու ձևը։
Դուք, իհարկե, միանգամից կնկատեք, որ գիրքը հենց այդ սկզբունքով է կազմված և անգամ գրաֆիկորեն հիշեցնում է սոցիալական ցանցերի գրառումները։ Դա ոչ թե պարզապես դիզայներական խաղ է, այլ ավելի շատ ռեալ առաջարկ՝ ոչ միայն ընթերցող դառնալու, այլև որոշակի իմաստով ակտիվ օգտատեր լինելու։ Իսկ դա նշանակում է ինքնուրույն ձևավորել բովանդակությունը, այսինքն՝ գիրքը միջնամասերում բացել, մի տեղից մյուսը թերթել, սեփական տեսակետը ավելացնել, չբավարարվել պատասխաններով և նոր հարցեր տալ, զայրանալ և վիճել, հիասթափվել ու նորից ոգևորվել։ Ուստի ես անկեղծորեն հրավիրում եմ ձեզ՝ դառնալու համահեղինակ։ Եվ՝ մինչ հանդիպում ցանցում։

Աննորմալ նորմ
Ի՞նչ արած։ Մարդկության համար հեշտ չէ աճող սերնդի հետ։ Եվ գիտե՞ք ինչն է բնորոշը, ամեն անգամ՝ նույն բանը․երեխաները ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ «որն է լավ, որը՝ վատ»։ Այդպես էլ մղվում են ընդվզելու ամեն հասկանալիի, սովորականի նորմալի դեմ։ Մենք էլ, մեր հերթին, հորինում ենք չափանիշեր, որոնցով կկարողանայինք դատել, թե որքանով է մարդն ադեկվատ (մեր տեսանկյունից, իհարկե), առաջարկում ենք կոորդինատների համակարգ «անձնական դասակարգման» համար, մի խոսքով՝ ամբողջ ուժով ջանում ենք կառչել գոնե ինչ-որ իրական, շոշափելի բանից։
Իսկ արդյունքում հաճախ հարաբերությունների գլխավոր թեման լինում են բազմաթիվ մեղադրանքները, թե՝ «Ախր ինչպե՞ս կարելի է։ Ախր, դա նորմալ չէ։ Ես ինձ եմ հիշում քո տարիքում․․․Նայի՛ր հարևանի տղային․ տես ինչ լավն է» և այլն, և այլն։
Ինչպե՞ս վարվել։ Ինչո՞վ առաջնորդվել։ Վերջիվերջո, պե՞տք է հասկանանք՝ նորմալ է մեր երեխան, թե՝ ոչ, ճի՞շտ ուղղությամբ է արդյոք զարգանում։
Ահա դուրս է գալիս, որ նորմի մասին հարցադրումը ոչ միայն պարապ զրույցի հետաքրքիր թեմա է, այլև լուրջ խոսակցություն է մեր ապագայի, մեր երեխաների ու թոռների ապագայի մասին։
Այսպես՝ եկեք մտածենք։ Սկսենք սահմանումից։ Ահա մի քանիսը՝ վերցված ռուսերենի ակադեմիական բառարանից։

Նորմ․

օրինականացված սահմանում, սովորական, բոլորի կողմից ընդունված, պարտադիրկարգ, օրինակ, կանոն։
սահմանված չափ, ինչ-որ մի բանի չափս
միջին մեծություն, որ բնութագրում է պատահական իրադարձությունների, երևույթների զանգվածային ամբողջությունը։
Բոլորի կողմից ընդունված կարգ․․․ միջին մեծություն․․․ պատահական երևույթի զանգվածային ամբողջություն․․․ Հետաքրքիր է, չէ՞։ Մի՞թե մենք իսկապես ցանկանում ենք վստահել մեր երեխաների հաջողություններն ու հենց կյանքը «միջին մեծությանը, որ բնութագրվում է որպես պատահական իրադարձությունների զանգվածային ամբողջություն»։
Որպեսզի հասկանանք կատարվածը, նախ անհրաժեշտ է պարզապես շուրջը նայել։ Ներկայիս աշխարհը նման չէ նախորդին։ Այն թողնում է, եթե կարելի է այդպես արտահայտվել, բազմաալիք ազդեցություն։ Դրա համար էլ լրիվ տրամաբանական է համարվում այն փաստը, որ մարդու մեջ կարող է լավ զարգացած լինել մի «ալիքը», և հետ մնա մյուսը։ Ամեն ինչ հնարավոր չէ հասցնել։ Մարդը միանգամայն կարող է ավելի ընկալունակ լինել պատկերների, քան թվերի լեզվի նկատմամբ, և վերջ։ Եվ մաթեմատիկայից, պարզ է, գործերն ավելի վատ են, քան նկարչությունից։ Մի ուրիշ մարդ կարող է լինել բարի, զգայուն, յուրահատուկ հումորի զգացում ունենա, սակայն ժամանակին չսկսի կարդալ։ Իսկ նրա փոխհարաբերությունն աշխարհի հետ, այնուամենայնիվ, բոլորովին հետ չի մնում․ նա պարզապես օգտագործում է դրա համար այլ գործիքներ։ Չէ՞ որ հիմա իսկապես պահանջված է արմատապես ուրիշ տիպի անձնավորություն (առաջին հերթին ոչ հեռու անցյալի հետ համեմատած)։ Մենք ստիպված ենք լինում այլ կերպ արձագանքել, այլ կերպ գործել, այլ կերպ ինքնաարտահայտվել։ Ահա և ձեզ ինդիգո։
«Մեծերի աշխարհը» շատ կուզեր, որ երեխան ամեն ինչ կարողանար, ցանկալի է՝ բոլորից լավ։ Դրան հակված է ծնողների և ուսուցիչների մեծամասնությունը։ Իսկ ի՞նչ, իրականում սա՞ է «ամբողջը»։ Կարդալ, հաշվել, գրել։ Ո՛չ, ո՛չ, լավ կլինի, իհարկե, և նկարի, գլուխկոնծի տա, ճարտարապետությունից գլուխ հանի և օգնի տատիկին, սակայն դա պակաս էական է։ Իսկ անձի մակարդակը 5-6 տարեկանում հենց որոշվում է՝ ըստ հաշվելու ու կարդալու։ Սա է նորմը։ Մարդիկ կարող են տարբերվել նրանով, թե ինչպես են մտածում, խաղում, տեսնում աշխարհը։ Բայց հաշիվը և ընթերցանությունը՝ աչքս տեսնի։ Եվ դրանով հանդերձ մենք չենք դադարում պատմություններ հիշելուց բոլորիս ծանոթ նշանավոր անհատների մասին, որոնք տարբեր ժամանակներում ցուցաբերել են լուրջ շեղումներ այսպես կոչված նորմից։ Միջակ սովորող Էյնշտեյն, լռակյաց Անդերսեն, որին երկար ժամանակ համարում էին մտավոր հետամնաց, ինչքա՜ն են եղել․․․
Տիեզերքի էության փոփոխության արդյունքում իսկապես աճում է մի նոր սերունդ, որը շատ բաներով տարբերվում է նախորդներից։ Նրանք ցուցաբերում են բազմագործողության զարմանալի ընդունակություն (իսկ նորմ է համարվում գործողությունների հաջորդական կատարումը), նրանց ընկալումը «բազմալիք» է (իսկ նրանց ասում են՝ «Հանի՛ր ականջներիցդ ականջակալները, թե չէ դու չես կարող ինչպես հարկն է կենտրոնանալ»), նրանք ծնվելուն պես պատրաստ են փոխներգործելու ցանկացած տեխնիկայի հետ (իսկ մենք հաստատում ենք՝ «Նախ տեսությունը սովորի՛ր, հետո կանցնենք գործնականին») և այլն, և այլն։

ԱՀԱ ԱՅՍՊԵՍ ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԵԶՐՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏ ԽԱՂԱԼ ՝ ՓՈՐՁԵԼՈՎ ԹԵԹԵՎԱՑՆԵԼ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ․ ԻՆԴԻԳՈ, ԲՅՈՒՐԵՂԱՅԻՆ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՎ ԱՅԼՆ։ ԻՍԿ ԳՈՐԾՆԱԿԱՆՈՒՄ՝ ՍԱ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁՆ Է։

Իսկ մինչ այդ ամեն մի դարաշրջան ունեցել է իր ինդիգոն։ Եվ այսօր կրկին կարծես թե գտնված է ոչ նորմալների սահմանումը։ Դրանք հենց բոլորից նորմալն են։ Այսինքն՝ նրանք, որ իրենց զարգացման մեջ ավելի ճշգրիտ են արտացոլում ժամանակակից նորմը։ Չեն ցանկանում, ասենք, չորս տարեկանում կարդալ, դա նրանց պետք էլ չէ։ Նրանք աշխարհը պակաս ակտիվությամբ չեն ճանաչում, քան իրենց կրթված մայրիկներն ու հայրիկները։ Ի՞նչ էր մնում իրենց նախնիներին՝ ինչ-որ ժամանակ աշխարհը ճանաչելու համար, բացի ընթերցանությունից։ Ո՛չ ճամփորդություններ ունեին, ո՛չ տեսաֆիլմեր, ո՛չ ներկայացումներ։
Իսկ չէ՞ որ այս բոլորը գործիքներ են, որոնք մարդուց պահանջում են ոչ պակաս իմաստավորում, քան գրագիտությունը։ Ինչո՞վ են դրանք վատը։ Մարդը հինգ տարեկանում, մեկնելով ճամփորդության, ծախսում է ինտելեկտուալ և զգայական ահռելի էներգիա։ Եվ իմանում է աշխարհի մասին, հնարավոր է, ավելին, քան նույն տարիքի իր հասակակից ընկերը, որ մնում է տանը՝ կարդալու։ Եվ իր տպավորությունները հաճախ արտահայտում է ավելի հետաքրքիր, քան երկրորդը (և՛ նկարով, և՛ պատումով, իսկ երբեմն՝ պարզապես՝ առանց բառերի)։
Պնդումը, թե բոլոր երեխաները հանճարեղ են, այնքան ծեծված է, որ յուրաքանչյուր կրկնություն արդեն ինքնաբերաբար թախիծ է առաջացնում։ Մանկական ընդհանուր հանճարեղությունը ամենատարածված կլիշեի օրինակ է։ Այդ մասին խոսում են ամեն անկյունում, ամեն երկրորդ մանկավարժ դրա տակ կստորագրի։ Մի՞թե իսկապես հավատում են։ Այդ դեպքում ո՞րն է որոշակի չափանիշների համապատասխանեցնելու իմաստը։ Չէ՞ որ հանճարեղությունը հենց նորմին անհամապատասխան լինելն է։
Մարդկությունը, որ ավելի շատ ուշադրություն է դարձնում նրան, որ մարդիկ այնուամենայնիվ տարբեր են, որոշ ուշադրություն է դարձրել նաև երեխաների վրա։ Իսկապես որ մարդիկ տարբերվում են մաշկի գույնով, ազգությամբ, հավատով, սեռով, տարիքով, վերջապես․․․ Իսկ երեխաների մասին մենք իբր թե ամեն ինչ հասկանո՞ւմ ենք։ Մենք ձգտում ենք դեպի հեռավոր երկրներ՝ ուսումնասիրելու այլ մշակույթներ՝ դրանով մի կողմ քշելով սեփական երեխաներին դեպի «նորմալ» պրոկրուստյան մահիճ։ Ինչո՞ւ։ Դարձյալ մեծահասակների էգոի՞զմն է։ Դարձյալ փորձում ենք հեշտացնե՞լ մեր կյանքը։ Այն, ինչ այսօր կատարվում է նորմի պաշտոնական հասկացության հետ, պարզապես վայրենություն է։ Դժվար է այլ բառ գտնել տիրող կամայականության ձևակերպման համար։ Հնարավոր ամենաանուղղակի նշաններով, որոշվում է այսօրվա զարգացումը և ճակատագիրը՝ ընդմիշտ։
Այս թեմայով այնքան տխուր պատմություններ կան։ Հիշում եմ, որ մեզ էին դիմել ծնողները մի տղայի, որը յոթ տարեկանում կարդալ չէր սովորել։ Նրան, իհարկե, հայտարարել էին մտավոր հետամնաց և օժանդակ դպրոց էին խորհուրդ տվել։
Խորհուրդ էին տվել․․․ Սա այնքան էլ ճշգրիտ բառ չէ, քանզի նրա այդպիսի որակավորմամբ պարզապես պատրաստ չէին սովորական դպրոց ընդունելու։ Այսպես, այդ տղան սկսեց կարդալ մի երկու ամսից։ Ինչո՞ւ։ Պատճառները մի քանիսն էին՝ ներառյալ, իհարկե, նաև անձնական մոտեցումը։ Բայց դրանցից գլխավորը հետևյալն է․ մինչ այդ պարզապես ժամանակ չի եղել։ Դե, ինչպես ասեմ․․․ իսկապես դրա ժամանակը չի ունեցել։ Իհարկե, ցանկալի է, որ մարդը սկսի վաղ կարդալ։ Բայց ինչ կարող ես անել, բոլորը չէ, որ կարողանում են։
Այս պատմությունը վատ չավարտվեց։ Իսկ ինչքա՜ն կան տխուր ավարտով։ Բոլորը չես հաշվի։ Չեմ շարունակի ձանձրացնել ընթերցողներին այս թեմայի զարգացմամբ։ Էությունն այն է, որ անհատի զարգացման տարբերությունը հենց նորմ է։
Չէ՞ որ մեր մեջ զարմանք չի առաջացնում այն, որ մի մարդ կարողանում է պարել, իսկ մյուսը քայլ գցել անգամ չի կարողանում երաժշտության տակ։ Իսկ դա այնքան հեշտ է, իմացիր, փոխիր ոտքերդ։ Նույնը՝ երգելու մասին․ թվում է՝ ի՞նչ դժվար բան կա տարբեր տոների ձայներ արձակելու մեջ։ Սակայն ամեն մեկը չի, որ կարողանում է։ Ինձ հակադարձում են՝ բայց չէ՞ որ դա բնատուր ընդունակություն է․․․ Բոլորովին էլ ո՛չ, լրիվ ձեռքբերովի է, ինչպես ասենք, կարդալու, գրելու ընդունակությունը։ Իմիջիայլոց, ոչ պակաս կարևոր, քան վերջինները։
Ըստ իմ (կարծում եմ նաև ըստ ձեր) երկարամյա դիտարկումների՝ մարդկային յուրահատկությունները ճշմարտապես անկանխատեսելի են։ Ասենք, երեք տարեկան երեխան ոչ մի կերպ չի ուզում խոսել։ Ոչ մի ձևով։ Սակայն հանճարեղորեն նկարում է։ Եվ ի՞նչ։ Այն, որ նորմի տեսանկյունից այդ մարդը հետամնաց է։ Դա կոչվում է «խոսքի զարգացման հապաղում»։ Իսկ այն փաստը, որ տարիքով երկու անգամ մեծ մարդը չի կարողանում որևէ բան պատկերել, դե, դա բնական է։ Շեշտենք, որ այս երկրորդը, որ վրձինն անգամ ձեռքը վերցնել չի կարողանում, անխոս նորմալ է համարվում։ Թվում է՝ հենց այս երևույթի համար մեծահասակները հորինել են հատուկ հասկացություն՝ «ինդիգո»։
Ահա այսպես մենք սկսում ենք որոշել, թե ինչն է նորմալ, ինչը՝ ոչ՝ ջանք չթափելով հասկանալու անհատի էությունը։
Դադար տանք․ ամեն դեպքում ես կուզեի ապահովագրվել։ Կարծում եմ, որ ընթերցողները հասկանում են․ հեղինակը բոլորովին էլ չի պնդում, թե կարիք չկա մարդու զարգացման հետազոտության, ուսումնասիրման, նկարագրության։ Հակառակը՝ զարգացմանն ուղղված դիտարկումները, անհատական համագործակցությունները այսօր հատուկ նշանակություն են ձեռք բերում։ Սակայն մարդու մեջ այսօր զարգանում ու ամրապնդվում է իր հիմնական իրավունքը՝ ինքը լինելու իրավունքը, ընդ որում՝ ցանկացած տարիքում։ Եվ հուսամ՝ հասկացված լինելու իրավունքը։
Եվ մի բան էլ․ որ մարդը երեք տարեկանում չի խոսում, հինգ տարեկանում տառերը չի իմանում, իսկ վեցում չի հաշվում, շա՜տ բան կարող է նշանակել։ Դա անկասկած պատճառ է ակնդետ ուշադրություն դարձնելու համար։ Բայց կարող է լինել և այսպես․ երեխայի բախտը պարզապես չի բերել ծնողների հարցում, որոնց, ինչպես հայտնի է, չեն ընտրում․ բաժին են ընկել ծույլ ու բարձիթողի ծնողներ։ Եվ նրա մեղքը չէ, որ հասակակիցներից հետ է մնում հմտությունների (ոչ թե զարգացման) հարցում։ Գրում եմ այս տողերը, քանի որ չէի ցանկանա, որ այս հոդվածը անտարբերության, ծուլության և անհոգության արդարացում ծառայեր։
Վերը ասվածից հարց է առաջանում․ ի՞նչ անել այս ամենի հետ։ Եկեք պատկերացնենք դասարան, որում իսկապես հավաքվել են տարբեր մարդիկ։ Իրականում մեկը հանճարեղ երգիչ է, մյուսը՝ նկարչուհի, երրորդը՝ պարող, գրող, մարզիկ, կոնստրուկտոր և այլն։ Մի՞թե դուր չի գալիս։ Համոզված եմ՝ դուր է գալիս։ Անհնա՞ր է՝ կասեք։ Այն էլ ինչպես է հնարավոր։ Այդպիսի մոտեցման իրականացման համար հենց նորմերի վերանայում է անհրաժեշտ։
Բայց ոչ թե երեխաների, այլ մեր ու ձեր։ Իհարկե, այսպիսի անսովոր կոլեկտիվի հետ աշխատելու համար պահանջվում են հատուկ մասնագիտական հմտություններ։ Առաջին հերթին հարկավոր է կառուցել այնպիսի կրթական շրջանակ, որում մի կողմից մարդը կարողանա իրացնել իր ընդունակությունները, իսկ մյուս կողմից՝ նորը սովորել, ընդ որում այնպիսի արագությամբ, որը իր համար նորմալ է համարվում։ Կրկնեմ․ոչ թե մեզ համար, այլ իր համար նորմալ։
Եվ եկեք վերջապես պայմանավորվենք․ եթե մենք ընդունակ չենք մարդու մեջ աստվածային կայծը նկատելու, ՄԵՆՔ ենք աննորմալը։ Վերջ։

Հայկական ժողովրդական հեքիաթ

  1. Կարդացեք հեքիաթ:
  2. Ո՞րն է հեքիաթի ասելիքը:
  3. Ի(նչ ընդհանրություններ ունի մյուս հեքիաթների հետ:

Հեքիաթի ասելիքը կայանում է նրանում, որ ինչ հրամայես ուրիշի համար, մի օր կատարվելու է հենց քեզ հետ։

Պետք չէ ամեն ինչին թեթևամտորեն վերաբերվել, քանի որ այդ թեթևամտությունը մի օր կանդրադառնա քեզ վրա։

Հեքիաթը որոշ առումով մնան է մյուս հեքիաթներին։

Ավալ ժամանակին ըլնում ա, չիլնում մի թագավոր: Էս թագավորը իրա ամարաթի աղաքին մի լավ գյուլլի բաղ ա ունենում՝ միջին մի Անմահական վարդի ծառ։ Համա խեղճ թագավորը ի՛նչ անում ա, չի անում, ի՛նչ կատեպան բռնում ա, ի՛նչքամ մուղաթ են կենում, չիլնում՝ հենց գալիս ա բացվելու վախտերքը, խարը գալիս ա էդ վարդն ուտում, էթում, չի թողում, որ բացվի։ Ըսենց անց ա կենում մի տարի, էրկու տարի, իրեք տարի, էդ թագավորը մնում ա հասրաթ էդ վարդի ֆոտին։ Օրեն մի օրը գալիս ա մի կատեպան:

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— որ ինձ կատեպան բռնես, քու վարդին ընենց մուղաթ կկենամ, որ խարը չի ուտի։ Հենց բացվեց թե չէ,—ասում ա,— կքաղեմ, կբերեմ, կտամ քեզ:

— Տղա՛,— ասում ա թագավորը,— աշխարքումն էլ կատեպան չի մնացե՝ էկել ա, ի՜նչ ա չաթե, որ դու ի՛նչ չաթես։

— Թագա՛վորն ապրած կենա, ասում ա,— ես կարամ. չկարացի՝ արինս քեզ հալալ ա։

– Լա՛վ, դո՛ւ գիտաս,— ասում ա թագավորը, կարաս՝ գնա մուղաթ կաց։— Բերում ա, սրան բռնում իրան կատեպան։

Գարունքը գալիս ա թե չէ, էս կատեպանն ա՝ նետուանեղը վեր ա ունում, էթում Անմահական վարդի ծառի տակին գշեր-ցերեկ զարավուլ քաշում։ Կենում ա մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ, հենց էն ա պտի վարդը թտցվեր՝ մի վախտ տղի քունը տանում ա։ Էն դհիցը խարը գալիս ա վարդն ուտում, թողում էթում։ Կատեպանը աչքը բաց ա անում, տենում ո՛նչ վարդ կա, ո՛նչ զադ։

Գալիս ա թագավորին խաբար տալի.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— սաղ շաբաթ գշեր-ցերեկ ղարավուլ քաշեցի, հենց էկավ բացվելու վախտերքը, սատանական քունս տարավ. մի վախտ աչքս բաց արի, տեհա՝ խարն էկել ա կերե, գնացե։ Թագա՛վորն ապրած կենա, էս հետ բաշխա՛, գյալաջաղը ո՛նց ըլնի՝ ես խարի հախիցը կգամ:

— Բա՛ն չկա,— ասում ա թագավորը,— կերել ա՝ կերե, նրա՛ն էլ չի մնա։

Էս մի տարին ըսենց անց ա կենում, գալիս ա էն մի տարին։

Գարունքը բացվում ա թե չէ, էս կատեպանը վեր ա կենում, էլի էթում վարդին մուղաթ կենում։ Հենց գալիս ա բացվելու վախտերքը, տենում ա՝ խարն էլի էկավ, որ ուտի. ուզում ա նետուանեղով տա, էն դհիցը մի բլբուլ թռնում ա գալի, խարին կտցում, տանում։

Վարդը մնում ա սաղ-սալամաթ։ Կատեպանը ուրախ-ուրախ քաղում ա, տանում տալի թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա, հրես վարդը քաղեցի, բերի։ Էս հետ էլ խարն էկավ, որ ուտի, էն դհիցը մի բլբուլ թռավ, էկավ խարին կտցեց, տարավ։

— Բա՛ն չկա,— ասում ա թագավորը,— էն բլբուլին էլ չի մնա։

Էս տարին էլ ա ըսենց անց կենում։ Գյալաշաղը իրա վախտին էս կատեպանը էլի էթում ա վարդին մուղաթ կենում, գշեր-ցերեկ ծառի տակին ղարավուլ քաշում։ Հենց գալիս ա բացվելու վախտերքը, տենում ա՝ էլի մի խար դուս էկավ, վրա պրծավ վարդին հենց էն ա ուզում էր՝ ուտի, էն դհիցը էլի էն բլբուլը վեր էկավ, որ խարին կտցի, տանի՝ որդիան որ էր, թփերի տակիցը մի վիշապ դուս էկավ, բլբուլին էլ, խարին էլ մի հանքի կուլ տվեց. վարդը մնաց էլ եդ իրա տեղը անարատ: Կատեպանը ուրախանում ա, աշխարով մին ըլնում, վարդը քաղում ա, տանում տալի թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա, էս տարի էլ ամեն տարվա պես էլի մի խար էկավ, ուզեց վարդն ուտի, էն դհիցն էլի էն բլբուլը թռավ, վեր էկավ, հենց էն ա ուզում էր՝ խարին կտցի, տանի, ալբիալը թփերի տակիցը մի վիշապ դուս էկավ, վրա հասավ, էրկսին էլ մի հանքի կուլ տվեց։ Հրես սաղ-սալամաթ վարդը քաղեցի, բերի։

— Բա՛ն չկա, ասեց թագավորը,— էդ վիշապին էլ չի մնա։

Էս մի տարին էլ ըսենց անց կացավ, գյալաշաղը էլի կատեպանը վե կացավ գնաց, որ վարդին մուղաթ կենա: Էկավ բացվելու վախտերքը, աեհավ՝ էլի մի խար դուս էկավ, վրա հասավ, որ վարդն ուտի: Էն դհիցը էլի մի բլբուլ թռավ, վեր էկավ, հենց էն ա ուզում էր՝ խարին կտցի, տանի, թփերի տակիցը էլի էն վիշապը դուս պրծավ, վրա հասավ, էրկսին էլ մի հանքի կուլ տվեց։ Կատեպանը որ տեհավ, էս հետ էլ չհամբերեց, քաշեց նետուանեղը, տալու բաշտա՛ն յա՜լլա, վիշապը գլխի վրեն կունտկի տվեց, արենճեճեխ ընկավ գետինը, սատկեց։ Էն սհաթը վարդը քաղեց, տարավ տվեց թագավորին։

— Թագա՛վորն ապրած կենա, — ասեց,— էս տարի էլ խարն էկավ, ուզեց՝ վարդին ուտի, բլբուլն էկավ, ուզեց՝ խարին ուտի, էլի էն անիսաֆ վիշապը թփերի տակիցը դուս պրծավ, վրա հասավ, էրկսին էլ կուլ տվեց։ Էս որ տեհա, ես էլ քաշեցի նետուանեղս, տվի, վիշտպին տեղն ու տեղը չորացրի։

— Դո՛ւ էլ լավ ես արե,— ասեց թագավորը,— համա քե՛զ էլ չի մնա։

Կատեպանը էս խոսքի վրեն մնում ա միտք անելոն, թե էս ի՞նչ բաս ա, թագավորը խի՞ պտի ասի. «Քե՛զ էլ չի մնա»։ Միտք ա անում, միտք ա անում, խելքը բան չի հասնում։ Էթար թագավորին հարցներ՝ վախում էր, չըլնի՞ թե հերսոտի․ ըսենց մնաց, ասեց. «Տենամ՝ սրա վերջն ինչ ա ըլնում»։

Թագավորի գյուլլի բաղի միջին մարմարից շինած մի հավուզ կար, որդե թագավորը, իրա կնիկը վախտ-վախտ գալիս ին լեղանում: Օրեն մի օրը, կատեպանը նի էլավ էդ հավղի կշտի ծառը, վրեն չորուկ֊մորուկ կար, ուզում էր կտրի։ Բիրդան տեհավ՝ թագավորի կնիկը իրա ղարավաշներով էկավ, որ հավղի միջին լեղանա․ նա էլ վախլությունիցը վե չէկավ ծառիցը, ասեց. «Կենամ, լեղանա, պրծնի, էթա՝ եննա»։ Թագավորի կնիկը շորերը հանեց, նի մտավ հավուղը, լեղացավ, պրծավ, դուս էկավ, շորերը հագավ, որ էթա մի ղաֆիլ գլուխը բանձրացրեց, տեհավ՝ կատեպանը ծառի վրեն։ Էլ ձեն֊ծպտուն չհանեց, թողաց էկավ ամարաթը, թագավորին մին-մին նաղլ արեց։

Բա՛ չե՞ս ասի, ըսե՛նց, ըսե՛նց բան. ես գնացել ի հավուղը, որ լեղանամ. լեղացա պրծա, շորերս հագա, ուզում ի էթա, մի ղաֆիլ մտիկ արի, տեհա՝ մեր կատեպանը ծառի վրեն. դու մի ասի, աղաքուց էկել ա նի էլե ձառը, որ տենա՝ ոնց եմ լեղանում։

Թագավորը էս որ լսում ա, կատաղում, ասլան ա դառնում։ Էն սհաթը ձեն ա տալի.— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ։

Էն սհաթը ջանլաթները գալիս են, թագավորին գլուխ տալի, ընդե կաննում։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում են։

— Կէթա՛ք,— ասում ա, էս սհաթին կատեպանին կբերեք, իմ աղաքին քյալլա կանեք։

Ջանլաթներն էթում են, կատեպանին բերում թագավորի կուշտը։ Դե՛ կատեպանը էս որ տեհավ, ալբիալը գլխի ընկավ, թե բանը ընչում ա։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասեց,— չի՞լնի, ինձ թողաս՝ էրկու խոսք ասեմ, եննա ի՛նչ ուզում ես՝ արա՛։

— Լա՛վ,— ասեց թագավորը,— ասա՛ տենամ՝ ի՞նչ ես ասում։

— Թագա՛վորը սաղ ըլնի, ասեց կատեպանը,— մի՞տդ ա, որ ինձ կատեպան բռնեցիր. առաջի տարին էկա քեզ ասեցի, թե. «Խարը վարդին կերավ», դու ասեցիր. «Բա՛ն չկա, նրան էլ չի մնա»։ Լա՛վ։ Էն մի տարին էլ գնացի վարդին մուղաթ կենալու, էկա ասեցի. «Մի բլբուլ էլ էկավ խարին կերավ», դու էլի ասեցիր. «Բա՛ն չկա, դրան էլ չի մնա»։ Լա՛վ։ Վրա իրեք տարին էլ որ էկա ասեցի. «Էս հետ էլ թփերի տակիցը մի վիշապ դուս պրծավ, բլբուլին կուլ տվեց», դու էլի ասեցիր. «Բա՛ն չկա, նրան էլ չի մնա»։ Լա՛վ։ Վրա չորս տարին, որ էկա ասեցի. «Վիշապին էլ ես տվի, սըպանեցի», դու էս հետ ասեցիր. «Բա՛ն չկա, քե՛զ էլ չի մնա»: Հմի, թագա՛վորն ապրած կենա,— ասեց, դրուստ որ ինձ էլ չմնաց, քու խոսքը կատարվեց, որ ուզում ես նհախ տեղը իմ գլուխը թռցնիլ տա։ Դե բաս ըտենց ա, թագա՛վորն ապրած կենա, հմի էլ ես եմ ասում, որ. «Քե՛զ էլ չի մնա»։

Թագավորը որ լսում ա կատեպանի խելոք ջուղաբը, նրան բաշխում ա, էլ չի թողում, որ քյալլա անեն։

ԱՆՄԱՀԱԿԱՆ ԽՆՁՈՐ

Խաղացել ենք խաղ և մեր մրցակցային թիմը պատասխանել են հետևյալ հարցերին․

Ինչո՞ւ գյուղացիները մագուր ջուր չունեյին։

Աղջիկներից յուրաքանչյուրի սինու մեջ ի՞նչ կենդանիներ կային։

Հեքիաթի վերջում՝ փոքր տղան ի՞ինչ է խնդրում հորից և ինչ է ասում։

Տղան ի՞նչ պետք է աներ <<բու>> ի և <<ղի>> ի ժամանակ։

Ինչո՞ւ էր տղան ուզում, որ իրեն չճանաչեն իր հայրն ու եղբայրները։

Խորհուրդն ու իմաստը կայանում է նրանում, որ մարդիկ միշտ պետք է անկախ իրենց կյանում ունեցած դժվարություններից առաջ շարժվեն ու հասնեն իրենց նպատակին։ Միշտ մեր կյանքում, կողքից հասարակության որոշ խմբեր փորձում են խանգարել, կան մարդկ որոնք առաջ են շարժվում կամ՝ լսում են նրանց ու կործանվում։

Ըլնում ա չիլնում ավալ ժամանակին մի թագավոր, ունենում ա իրեք տղա։

Էս թագավորը իրա պալատի աղաքին մի լավ գյուլլի բաղ ա ունենում՝ մեջը Անմահական խնձորի ծառ։ Համա ի՛նչ անում ա չի անում, չի կարում էդ Անմահական խնձորի ծառի բարը ուտի։ Նրա կատեպանները էդ ծառը պահում ին, բեջարում, հենց գալիս էր հասնելու վախտը՝ տենում ին ծառի վրեն էլ ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։

Մի տարի էլ թագավորի մենծ տղեն գալիս ա հորն ասում.― Ա՛յ հեր, էս տարի էլ թո՛ղ ես մուղաթ կենամ․ բալի կարենամ էդ խնձորի գողին կալնի։

— Դո՛ւ գիտաս, ա՛յ որդի,— ասում ա հերը,— թե կարաս՝ գնա մուղաթ կա՛ց։

Հենց որ գալիս ա խնձորի հասնելու վախտերքը, էս մենծ աղպերը վեր ա կենում, էթում Անմահական խնձորի ծառի տակին գշեր-ցերեկ ղարավուլ քաշում, ընչանք հասնիլը։ Գալիս ա խնձորը հասնում. հենց էն էր՝ առավոտը որ լիսանար, պտի քաղեր տաներ տար հորը։ Սաղ գշերը չի քնում. գալիս ա լիսադեմին քունը տանում ա։ Ընդիան մի դև գալիս ա, շուլալվում ծառը, խնձորներն ուտում՝ էթում։ Տղեն աչքը բաց ա անում, թամաշ անում ծառին. տենում ա ծառը լափ դարտակ՝ ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։ Շատ գլխին, ոտին ա անում, համա էլ որդե՜։ Գալիս ա հորը նաղլ անում։

― Ա՛յ հեր,— ասում ա,— ես էսքան վախտ խնձորի ծառը պահեցի, որ զադ չմոտանա. հենց էկավ քաղելու վախտը՝ էդ գշեր սատանական մի սհաթ աչքս կպցրի. մին էլ վե կացա՝ տեհա ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։

Էն մի տարին էլ գալիս ա միջնեկ տղեն։

— Ա՛յ հեր,— ասում ա,— թո՛ղ էս տարի էլ ե՛ս էթամ մուղաթ կենամ․ մարդ ա, բալի ես կարում եմ խնձորի գողին սըպանի։

— Ա՛յ որդի, դու գիտաս,— ասում ա հերը,— գնա՛ մուղաթ կա՛ց։

Միջնեկ աղպերն ա՝ նետուանեղը վեր ա ունում, գալի էդ խնձորի ծառի տակին ղարավուլ քաշում։ Գալիս ա հասնելու վախտերքը, որ էն գշեր պտի մնար, առավոտը քաղեր, տաներ թագավորին՝ մի ղաֆիլ լիսադեմին քունը տանում ա։ Էն դհիցը էլ եդ դևը գալիս ա շուլալվում ծառը, խնձորներն ուտում՝ էթում։ Տղեն բիրդան վեր ա թռնում, ծառին մտիկ տալի՝ տենում ա լափ դարտակ. ո՛նչ խնձոր կա, ո՛նչ զադ։ Փոր-փոշման գալիս ա տուն, հորը նաղլ անում, որ խնձորի գողին չկարաց բռնի։

Էն մի տարին էլ, կգա պուճուր տղեն։

— Ա՛յ հեր,— կասի,— էս տարի էլ թո՛ղ ես էթամ խնձորին մուղաթ կենամ։

Հերը կասի.— Ա՛յ որդի, մենծ աղպերդ, միջնեկ աղպերդ գնացին՝ ի՞նչ չաթեցին, որ դու էթաս՝ ի՞նչ չաթես։

Պուճուր տղեն որ շատ կզոռի հորը, հերը կասի.— Լա՛վ, թե որ էդքամ սրտով ուզում ես՝ գնա՛, էս տարի էլ դո՛ւ մուղաթ կաց։

Պուճուր աղպերն ա՝ նետուանեղը վե կունի, կէթա խնձորի ծառի տակին ղարավուլ կքաշի։ Կկենա մի շաբաթ, էրկու շաբաթ, խնձորները կհասնեն։ Կասի․ «Թո՛ղ էս մի գշերն էլ մնա, լավ հասնի՝ առավոտը քաղեմ, տանեմ հորս»։ Էդ սաղ գշերն էլ, որ ասես, աչքը չի կպցնի։ Կգա լիսադեմին տղի քունը կզոռի։ Կհանի էն սհաթը դանակը, մատը կկտրի՝ վրեն աղ կանի, որ մատը մռմռա, բալի քունը չտանի։

Հենց էն ա լիսվե-լիս էր՝ տղեն կտենա էն դհիցը մի եքա դև էկավ, շուլալվեց ծառը, որ խնձորներն ուտի։ Ջա՜նըմսան տղեն, նետուանեղը կքաշի, տալու բաշտան դևը ծառիցը դըրըմփալեն վե կընկնի։ Վրա կհասնի, որ մըն էլ տա՝ դևը վե կկենա ընենց յարալու կփախնի։ Տղեն էլ կընկնի եննուցը։

Դևը կէթա, կէթա՝ դըրըմփալեն կընկնի մի խոր ֆորի մեջ։ Տղեն կկռանա՝ կտենա որ էդ ֆորը ո՛նչ տուտ ունի, ո՛նչ տակ։ Ֆորը ըտե նշան կանի, ինքը կգա էդ բաղը, Անմահական խնձորները կքաղի, կտանի հորը։

Հերը խնձորները որ կտենա թե չէ՝ էն սհաթը թախտիցը վե կգա, տղի ճակատը կպաչի։

Տղեն կասի.— Ա՛յ հեր, խոսքն էս չի, որ էս տարի խնձորները բերեցի, խոսքն է՛ն ա, որ էն դևին սըպանենք, որ ամեն տարի գալիս ա խնձորներն ուտում։ Ես որ նրան յարալու արի, թողաց փախավ, եննոցն ընկա, տեհա գնա՜ց, գնա՜ց՝ ընկավ մի խոր ֆորի մեջ։ Էդ ֆորն էլ նշան եմ արե. թող մեկել աղպրտինքս էլ հեննես գան՝ էթանք էդ դևին սպանենք։

Թագավորը կասի.— Գնացե՛ք, ա՛յ որդիք. լա՛վ կանեք, որ կարենաք էդ դևի հախիցը գաք, թե չէ գյալաջաղը էլի կգա մեր խնձորները կտանի։

Իրեք աղպերով խոսքները մին են անում՝ վե կենում, էթում։ Էթում են, էթում, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում են էն ֆորի ղրաղը։ Աղաք մենծ աղպորն են կախ տալի։

Մի քիչ որ ներքև ա էթում, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ, ես էրվե՜ցի, քաշե՛ք։

Աղպրտինքն էլ եդ քաշում են, հանում։

Եննա միջնեկ աղպորն են կախ տալի։ Սա էլ որ մի քիչ էթում ա, էթում, ձեն ա տալի.— Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, խաշվե՜ցի, քաշե՛ք։

Աղպրտինքը քաշում են, հանում: Եննա պուճուր աղպերն ա կախ ըլնում։ Ասում ա.— Որ կասեմ՝ էրվե՜ցի, խորովվե՜ցի, դուք անկաջ չեք անի, հա՛ կախ կտաք, ընչանք հասնեմ։

Պուճուր աղպորը կախ են անում։ Ինչքամ ձեն ա տալի. «Ա՛յ հարա՜յ, էրվե՜ցի, փոթոթվե՜ցի», աղպրտինքը անկաջ չեն անում. հա՛ կախ են տալի, ընչանք որ անտակն ա հասնում։

— Աղպրտի՛նք,— կասի,— դե պարանը քաշե՛ք, հասա. ես հմի էթամ դևի հավարին։

Տղեն մի քիչ երըմիշ էլավ, տեհավ աղաքը մի դուռը. բաց արեց, անսաս նի մտավ։ Տեհավ մի հուրի-մալաք աղջիկ ընդե նստել ա, քարգա ա անում. աղաքին էլ դրած ա մի Ոսկե սինի՝ միջին Ոսկե աղվես, Ոսկե թազի, որ աղվեսի եննուցն ա ընկե, ուզում ա կալնի: Օխտը գլխանի դևն էլ գլուխը դրել ա աղջկա ծնկանը, քնե։

Աղջիկը կասի․- Հը՛, ա՛յ տղա, օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը չի կարացե ըստերանք գա, դու ո՞նց ես սիրտ արե էկե։

— Քու սե՛րն ա բերե,— կասի։

— Սերո՛ւմ կենաս,— կասի աղջիկը։— Բա՛ չե՞ս վախում, որ Օխտը գլխանի դևը վե կենա՝ քեզ թիքա-թիքա անի՞։

— Խի՞ պտի վախենամ, ես հենց դրա հավարին եմ էկե։

Տղեն կասի ու թուրը կքաշի, տալու բաշտան՝ օխտը գլուխն էլ մի հետ կթռցնի։

Դևը կասի. — Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Մորիցս մի հետ եմ էլե,– կասի,- մի հետից ավել չեմ տա։

Դևը տեղն ու տեղը կսատկի։

— Ա՛յ տղա,— կասի աղջիկը,— դու որ էդքամ ղոչաղ ես էլե, բա՛ս գնա էս դևի աղպոր կուշտը, հրե՛նիկ կողքի օթախումն ա։ Միջնեկ քիրս էլ նրա ձեռին ա։

Տղեն վե կկենա կէթա էն մի օթախը։ Դուռը բաց կանի՝ կտենա մի հուրի-մալաք աղջիկ. մենծ քվորից դհա սիրուն, նստել ա քարգա ա անում։ Աղաքին Ոսկե սինի՝ միջին Ոսկե հավը, Ոսկե աքլորը ֆըրֆըրահար են գալի։ Տասնէրկու գլխանի դևն էլ՝ գլուխը դրել ա աղջկա ծնկանը, քնե։

Աղջիկը կասի.— Ա՛յ տղա, դո՜ւ ըստերանք։ Օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք հմի սիրտ չի արե ըստերանք ոտ դնի, դու ո՞նց էս սիրտ արե էկե։

— Քու սե՛րն ա բերե։— կասի։

— Սե՛րում կենաս։ Բա՛ էս Տասնէրկու գլխանի դևիցը չե՞ս վախենում, որ էս ա որդե որ ա վե կկենա՝ քու մենծ թիքեն անկաջդ կթողա։ Գնա՛, մեղք ես, քանի թեզ ա փախի՛. թե չէ որ վե կացավ՝ էլ նրա ձեռիցը չես պրծնի։

— Ես էլ հենց դրա հավարին եմ էկե. խի՞ պտի վախենամ, մին նա՛ ա՝ մին ե՛ս։

Կասի թե չէ, տղեն[1] թուրը կքաշի, որ չի տա՝ տասնէրկու գլուխն էլ մի հետ էն դիհը կընկնի։ Դևը կասի.— Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Չէ՛– կասի– մի հետ կտամ. ես մի հետ եմ էլե մորս փորիցը։

Էս դևն էլ ըստե ա սատկում, մնում:

Աղջիկն ասում ա.— Ա՛յ տղա, դու որ էդքամ զոռով ես էլե, բա՛ս գնա էս դևի աղպոր կուշտը. հրե՛նիկ կողքի օթախումն ա։ Իմ պուճուր քիրն էլ նրա՛ ձեռին ա։

Տղեն կէթա մենծ դևի օթախը։ Դուռը բաց կանի, կտենա մի սիրուն, նաշխուն աղջիկ, որ օխտն օր, օխտը գշեր չուտես, չխմես՝ հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես, նստել ա, քարգա ա անում։ Աղաքին էլ Ոսկե սինին դրած՝ միջին Ոսկե կաքավն ու մադեն, ընենց իրար հեննա հաղ են անում, ֆըրֆըրահար գալի, որ դռնիցը մննողի խելք ու քյամալ են տանում։ Քսանչորս գլխանի դևն էլ գլուխը դրել ա աղջկա ծնկանը՝ քնե։

Աղջիկը կասի.— Ա՛յ հողածին, դո՜ւ ըստերանք։ Օձն իրա պորտովը, ղուշն իրա թևովը ընչանք օրս չի կարացե ըստերանք ոտ դնի, դու ո՞նց ես սիրտ արե, էկե։

— Քու սե՛րն ա բերե, — կասի։

— Սե՛րում կենաս։ Բա՛ չե՞ս տենում, որ Քսանըչորս գլխանի դևը քնել ա. որ վե կենա, էլ նրա ձեռիցը կպրծնե՞ս: Մե՛ղք ես, ջահել-ջիվան ես. քանի վախտով ա՝ փախի՛, գլուխդ պրծացրա՛։

— Խի՞ փախնեմ. ես հենց դրա հավարին եմ էկե, որ սըպանեմ։ Մի ջան նա՛ ա, մի ջան՝ ե՛ս, էլ խի՞ պտի վախենամ։

Էս ասում ա թե չէ, գիդիջը՜ղ տղեն, թուրը հանում ա, որ չի՜ ջեպում դևի քյալլի մեջտեղիցը՝ քսանըչորս գլուխն էլ մի հանքի ա ֆը՜ռռում, ընդե վեր ընկնում։

Դևն ասում ա.— Տղա՛, մըկ էլ տո՛ւ։

— Չէ՛, — ասում ա,— էլ չեմ տա, մորիցս ես մի հետ եմ էլե, էրկու հետ չեմ էլե։

Էս դևն էլ ըստե ա չորանում, մնում։

Աղջիկը որ տենում ա տղի ղոչաղությունը, վազում ա փաթըթվում տղի ճտովը։ Ասում ա. «Ես քունն եմ, դու՝ իմը»։ Նո՛ր սրանք նստում են ըստե, իրար հեննա զրից անում։

Աղջիկն ասում ա.— Մենք իրեք քիր ենք՝ ֆլան թագավորի աղջկեքը։ Էս դևերն էկան մեզ փախցրին, բերին շինեցին իրանց կնիկ։ Էս քանի տարի ա մենք մեռանք էդ ջանավարների ձեռին։ Աստոծ քու կռանն ըլնի, տղա՛. դու էլ որ չգայիր մեզ չազատեիր, հո մենք պտի ֆողեց-ֆոգի կորչեինք։

Տղեն կասի.— Էս լա՛վ էլավ. հազիր մընք էլ իրեք աղպեր ենք, իրեքս էլ ազապ, մենծ քվորդ մենծ աղպերս կառնի, միջնեկ քվորդ միջնեկ աղպերս. դու էլ զաթի ի՛մն ես ու իմն ես։

Աղջիկը եննա հանում ա տղին մի թլիսիմը տալի։

— Ա՛ռ,— ասում ա,— ինչ վախտ պետքը գա՝ չախմախին տաս, էն մեր իրեք քվոր Ոսկե սինիքն էլ, իրանց ամեն սարք ու կարգովը կգան աղաքիդ կկաննեն։

Եննա վեր ա ունում, տանում գոմը։— Հրես տե՞նում ես էս իրեք ձին՝ մինը Սև ա, մինը՝ Սիպտակ, մինը՝ Կարմիր. սրանց ամեն մեկիցը մի-մի մազ պոկա՛, պահա՛ մոտիդ. մարդ ա, բալի պետք ա գալի: Ո՛ր մազը կրակին տաս՝ էն ձին էն սհաթը, իրա ամեն սարք ու կարգովը, կգա աղաքիդ կկաննի. եր ուզենաս էլի կթողաս՝ կէթա։— Էլ եդ գոմի դուռը շինում ա, բալանիքը տալի տղին։

Նո՛ր ընդիան էրկսով վեր են կենում գալի էն մեկել քվորտանց կուշտը, նրանց էլ վեր են ունում, եննա գալի, դևերը ինչքամ խազինա ունեին՝ կրում են ֆորի բերանը։

Տղեն ձեն ա տալի.— Դե՛, աղպրտի՛նք, պարանը կախ արե՛ք. իրեք դևին էլ սըպանել եմ, նրանց ունեցած–չունեցածն էլ քոմմա հավաքե, բերե: Սավայի էս՝ իրեք հատ էլ սիրուն, ձեր հավան կացած աղջիկ եմ գտե. մարդիս՝ մինը։

Աղպրտինքը ուրախ-ուրախ պարանը կախ են տալի, խազինեն դուս քաշում։ Վերջը մնում են աղջկերքը։

Տղեն ամենքից աղաք մենծ քվորն ա պարանիցը կապում.- Էս քե՛զ,— ասում ա,— մե՛նծ աղպեր, քաշե՛ք։— Աղպրտինքը քաշում են։

Եննա միջնեկ քվորը.— Էս էլ քե՛զ, մի՛ջնեկ աղպեր։— Սրան էլ են քաշում։

Հմի մնում են պուճուր քիրն ու տղեն։ Աղջիկն ասում ա. «Աղաք, դո՛ւ դուս արի»։ Տղեն ասում ա, «Չէ՛, դո՛ւ աղաք դուս արի»։ Վերջը որ տղեն շատ ա զոռում, աղջիկն ասում ա․- Ինձ անկաջ չե՛ս անում, համա տե՛ս, քու աղպրտինքը քեզ պտի մուխաննաթություն անեն։ Մարդ ա, թե որ ըտենց մի բան ըլնի, չե՛ս վախենա․ կէթաս ուրբաթ օրը, ըստե մի աղբուր կա, էդ աղբրի վրեն կնստես։ Մըկ էլ կտենաս իրեք ոչխար էկան՝ մինը Սև, մինը Սիպտակ, մինը Կարմիր, որ էդ աղբրիցը ջուր խմեն։ Դու քեզ կքցես աղաք Սևի վրեն, Սևը կքցի Կարմրի վրեն, Կարմիրն էլ Սիպտակի վրեն՝ Սիպտակն էլ քեզ Լիս աշխարհ կհանի։ Համա չըլնեմ-չիմանամ աղաք Սիպտակի վրեն ընկնես․ թե չէ Սիպտակը քեզ կքցի Կարմրի վրեն, Կարմիրն էլ Սևի վրեն՝ Սևն էլ քեզ Մութն աշխարք կհանի։

Աղպրտինքը պարանը կախ են տալի։ Տղեն պուճուր քվորը կապում ա պարանիցը։

― Էս էլ ի՛նձ,― ասում ա,― աղպրտինք, քաշե՛ք։

Աղպրտինքը քաշում են, տենում, որ էս պուճուր քիրը քոմմքին էլ գլխեց իրա սիրունությունովը։ Իրար մեջ միտք են անում, թե՝ մեր պուճուր աղպերը էսքան ղոչաղություն արեց, էս թավուր էլ սիրուն աղջիկ ա տանում․ բա՛ մենք ի՞նչ էրեսով էթանք մեր հոր կուշտը․ բա՛ մեզ հմար ամոթ չի՞։ Էկե՛ք պարանը կտրենք, նրան ֆորումը թողանք․ էթանք մեր հորն ասենք, թե․ «Իրեք դևին էլ մենք ենք սպանե, էսքամ խազինեն էլ բերե։ Մեր պուճուր աղպորն էլ,― կասենք,― դևերը կերել են»։

Իրար մեջ խոսք են կապում, պարանը կախ տալի։ Պուճուր աղպերը պարանը կապում ա մեջքիցը։

― Աղպրտի՛նք,- ձեն ա տալի,- դե հմի ի՛նձ քաշեք։

Աղպրտինքը մի պուճուր տեղ քաշում են, քաշում՝ մի ղաֆիլ պարանը կտրում։ Պուճուր աղպերը դըրըմփալեն էլ եդ ընկնում ա ֆորը։ Էրկու աղպերով իրանց զադը-մադը հավաքում են, գալի իրանց քաղաքը։

― Ա՛յ որդիք, բա ձեր պուճուր ա՞ղպերն ուր ա,― հարցնում ա թագավորը։

― Բա չե՛ս ասի, ա՛յ հեր․ նրան դևերը կերան։ Էսքամ խազինեն, մալ ու դովլաթն էլ էն դևերինն ա․ մենք էրկսով նրանց սպանեցինք, ունեցած-չունեցածներն էլ վե կալանք բերինք։

Խեղճ հերն էլ, բեխաբար, աղպորտանց խոսքին հավատում ա։

Սրանց թողանք ըստե, գանք խաբար տանք պուճուր աղպորիցը։

Պուճուր աղպերը մնաց ֆորումը մենակ․ դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ՝ դուս գալու իլլաջ չգտավ։ Վերջը պուճուր աղջկա ասածը միտն ընկավ, որ կենա ընչանք ուրբաթ օրը, էթա աղբրի կշտին նստի, նրա ասած ոչխարների ճամփեն պահի. բալի նրանցով իրան քցի Լիս աշխարք։

Ուրբաթ օրը որ էկավ, տղեն վե կացավ գնաց աղբուրը։ Մի քիչ կացավ, տեհավ իրեք ոչխար էկան՝ մինը Սև, մինը Սիպտակ, մինը Կարմիր. էնքամ էլ սի՜րուն, էնքամ էլ նա՜խշուն, որ տենողի խելքն էր էթում։ Ջուր խմեցին պրծան, ուզում ին էթա՝ տղեն իրան քցեց, ուզեցավ Սևի վրեն ընկնի, շշկլվեց Սիպտակի վրեն ընկավ։ Սիպտակը քցեց Կարմրի վրեն, Կարմիրը՝ Սևի, Սևն էլ քցեց Մութն աշխարք։

Խեղճ տղեն էդ Մութն աշխարքումը դե՛ս ման էկավ, դե՛ն ման էկավ՝ տեղ չգտավ, որ սթար անի։ Վերջը մի պառավի ռաստ էկավ։

― Ա՛յ մերա,― ասեց,― ղոնաղ չե՞ս ուզի։

― Խի՞ չեմ ուզի, ա՛յ որդի, ղոնաղն ա՛սսունն ա։

Պառավը տղին կանչեց, տարավ տուն։ Խեղճ տղեն, էս թամամ իրեք օր, ծարավ էր։

― Ա՛յ մերա,― ասեց,― մի քիչ ջուր տա՞ս խմեմ, էս իրեք օր ա ծարավ թուք ու մուքս կպել ա։

Պառավը գնաց մի փարչ պղտոր ջուր բերեց, էնքամ պղտոր որ կասես ցեխ ըլներ։

Տղեն հարցրեց.― Մե՛րա, ձեր ջուրը խի՞ ա ըսենց պղտոր։

― Ա՛յ որդի,― ասեց,― մեր ջուրը տարեն-տասնէրկու ամիս ըսենց պղտոր ա ըլնում, մենք ըսկի պարզ ջրի էրես տե՞նում ենք որ․․․ Մեր աղբրի ակումը մի Օխտը գլխանի վիշապ ա էկե նստե, չի թողում որ ջուր գա։ Շաբաթը մի էրեխա ենք տանում տալիս Վիշապին, ուտում ա, նոր մի պուճուր ջուր ա թողում, որ ինչ ա՝ խալխը ծարավ չկոտորվեն։ Էգուց էլ թագավորի աղջկա նոբաթն ա, պտի տանեն Վիշապին տան ուտի, որ ջուրը բաց թողա։

― Ա՛յ մերա, բա չե՞ք կարում էդ Վիշապին սըպանի։

― Ա՛յ որդի, նրան ըսկի սըպանելու ճար կըլնի, սաղ երկիրը զվիր ա բերե։ Քանի հետ թագավորը սաղ իրա ղոշնովը գնացել ա վրեն կռիվ՝ բան չի կարացե անի։

Առավոտը որ լիսանում ա, տղեն տենում ա, որ հրեն թագավորի աղջկանը սև շորեր հագցրած տանում են Վիշապին տան։ Ինքն էլ թաքուն աղջկա եննուցն էթում ա։ Վիշապը հեռվան տենում ա, որ ըսօր մի ֆոգու տեղակ էրկուսն են գալի իրան կիրակուր ըլնեն, ուրախանում ա. ատամները սրում ա՝ հազրում, որ գալու բաշտան էրկսին էլ մի դըրբի կուլ տա։ Համա տղեն Վիշապին մոտանում ա թե չէ, թուրը հանում ա՝ ո՛ր չի տալի՜, օխտը գլուխն էլ մի հանքի ա թռնում, էն դիհն ընկնում։

— Տղա՛, մըկ էլ տո՛ւ,— ձեն ա տալի Վիշապը։

— Չէ՛,— ասում ա տղեն,— ես մորիցս մի հետ եմ էլե, էրկու հետ չեմ էլե։

Վիշապը արենկոլոլ աղբրի ակումը վեր ա ընկնում, սատկում։ Էն սհաթը աղբրի ջուրը վարարում ա, խալխը լիանում են, բոլ-բոլ խմում՝ ասսուն փառք տալի։ Թագավորի աղջիկն էլ ուրախ-ուրախ գալիս ա տուն, հորն ու մորը նաղլ անում, որ մի անճանանչ տղա էկավ Վիշապին սըպանեց, իրան էլ նրա ձեռիցը ազատեց։

— Բա՛ էն տղին որ տենաս՝ չե՞ս ճանանչի,— հարցնում ա թագավորը։

— Որ տենամ, խի՞ չեմ ճանանչի,— ասում ա աղջիկը։

Թագավորը սաղ իրա երկրումը շառ ա գոռալ տալի, որ իրա ձեռի տակը ինչքամ մարդ կա՝ քոմմա հավաքվեն իրա պալատի աղաքը։ Նրա երկրումն է՛լ մարդ չի մնում՝ քոմմա էլ գալիս են կիտվում նրա պալատի աղաքին։

— Դե լա՛վ թամաշ արա,— ասում ա թագավորը իրա աղջկանը,— տես էն տղին կճանա՞նչես։

Ավջիկը աչքը դե՛ս, դե՛ն ա ման ածում, ալբիալը էն տղին գտնում ա։

— Հրե՛ն, հրե՛ն, էն տղեն էր,— ձեն ա տալի հորը։

Թագավորը հրամայում ա իրա նազիր-վեզրին, որ էն տղին բերեն իրա կուշտը։ Նազիր-վեզիրը էթում են, տղին բերում։

— Տղա՛, ուզա՝ տամ,— ասում ա թագավորը։

— Թագավորն ապրած կենա, ես զադ չեմ ուզում, թաքիլան ինձ մի Լիս աշխար քցես,— ասում ա տղեն։

— Լիս աշխար ղրկիլը դժար ա, ա՛յ որդի. էդ իմ բանը չի։ Համա ֆլան մեշումը, ֆլան ծառի վրեն մի Զմռուտ ղուշ կա. թե կարենա, նա կտանի, էլ մարդ՝ չէ՛։ Էս քանի տարի ա, էդ ղուշը գալիս ա ինձ գանգատ, թե. «Ես ամեն տարի խեղճ ու կրակ ճուտ եմ հանում, մեծացնում, մի Վիշապ կա, գալիս ա, ճուտերս ուտում, էթում»։ Դու կէթաս էն ծառի տակին ղարավուլ կքաշես, կտենաս որ էն Վիշապն էլի էկավ, շուլալվեց ծառը, որ ճուտերն ուտի՝ կտաս Վիշապին կսըպանես։ Զմռուտ ղուշը որ գա, տենա քու արած լավությունը՝ կհարցնի, թե. «Ի՞նչ ես ուզում»։ Դու կասես, թե. «Ես զադ չեմ ուզում, մենակ ինձ Լիս աշխար տա՛ր»։ Նա էն սհաթը կդնի քեզ թևերի վրեն՝ կտանի։

Թագավորի ասածը տղի բեյինը մննում ա. վեր ա կենում էթում էն մեշեն։ Դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի՝ էն ծառը գտնում ա։ Նստում ա էդ ծառի տակին, Վիշապի ճամփեն պահում։

Մի քիչ կենում ա, տենում ա՝ մի եքա Վիշապ հրեն էկավ, շուլալվեց ծառը, որ Զմռուտ ղշի ճուտերն ուտի. էն սհաթին հանում ա թուրը, տալի սըպանում, ղիմա-ղիմա անում, տանում քցում ճուտերի աղաքը, որ ուտեն։ Ինքն էլ չունքի բեզարել էր՝ պառկում ա էդ ծառի տակին, քնում։

Էն դհից, Զմռուտ ղուշը գալիս ա, տենում՝ մի մարդ հրեն ծառի տակին քնած։

«Ա՛յ հարա՜յ,― ասում ա,― կա-չկա՝ սա ա իմ ճուտերի յուխում տվողը»։

Վրա ա պրծնում, որ ձվիկ-ձվիկ անի՝ ճուտերը չեն թողնում. ասում են, որ սա ա իրանց պրծացրե Վիշապի ձեռիցը։ Նո՛ր Զմռուտ ղուշը էլ ձեռ չի տալի, դեռ հլա թևերը փռում ա վրեն՝ շվաք անում, որ դինջ քնի։

Մի քիչ կենում ա, տղեն զարթնում ա, տենում՝ Զմռուտ ղուշը թևերը վրեն շվաք ա արե։

― Ա՛յ հողածին,― ասում ա Զմռուտ ղուշը,― ուզա՝ տա՛մ։ Դու որ ինձ էս թավուր լավություն արիր՝ ես էլ պտի քեզ մի լավություն անեմ։

― Զադ չեմ ուզում քեզանից,― ասում ա տղեն,― Զմռո՛ւտ ղուշ, թաքիլան ինձ մի քցես Լիս աշխարք։

― Ափսո՜ս, ծեր վախտս ես ռաստ էկե. թե չէ լիս աշխարք տանիլը ինձ հմար հաղ ու պար ա։ Համա ինչ արած. ինչքամ էլ ծերացած ըլեմ, ճա՞րն ինչ, պտի տանեմ. բալի սրանով էլ ա քու լավությունի տակիցը դուս գամ։ Կէթաս թագավորիցը կուզես քառասուն տիկ[2] ջուր, քառասուն հատ էլ գառան դմակ. ո՛նց ըլնի՝ ես քեզ Լիս աշխարք կքցեմ։ Տղեն կէթա թագավորիցը քառասուն տիկ ջուր կուզի, քառասուն հատ էլ գառան դմակ, կբերի Զմռուտ ղշի կուշտը։

— Դե՛, հմի նստի մեջքիս վրեն,— կասի Զմռուտ դուշը,— էդ քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ գառան դմակն էլ դի վրես։ Որ «բո՛ւ» կանեմ՝ ջուրը կքցես, «ղի՛» կանեմ՝ դմակը կքցես. կքցես՝ ընչանք հասնենք Լիս աշխարք։

Տղեն նստում ա Զմռուտ ղշի մեջքին, քառասուն տիկ ջուրը, քառասուն հատ դմակն էլ դնում ա վրեն։ «Բու» ա անում՝ ջուրն ա քցում, «ղի» ա անում՝ դմակը: Ըսենց գալիս են, գալի՝ հասնում Լիս աշխարք։ Զմռուտ ղուշը ըստե տղին վեր ա դնում, ինքն էլ եդ թռնում, գալի Մութն աշխարքը։

Էս տղեն ա, մի ճամփա ա բռնում՝ դպա իրա հոր քաղաքը: Գալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի չոբանի ա ռաստ գալի։

— Բա՛րով,— ասում ա,— չո՛բան աղպեր։

— Ա՛սսու բարին, թագավորի ցեղ։

— Ի՞նչ տամ, որ քու ոչխարներիցը մի հատ մորթես։

— Ինչ որ քեֆդ ա, թագավորի ցեղ, ես ի՛նչ ասեմ։

Չոբանը բերում ա իրա ոչխարներիցը մի հատ վե քցում՝ մորթում։ Տղեն մենակ ոչխարի ղառինն ա վեր ունում, միսը թողում ա չոբանին։

— Չո՛բան աղպեր,— ասում ա,— բե մեր շորերն էլ փոխենք. քու շորերն ինձ տու, իմը տամ քեզ։

Չոբանը ուրախ-ուրախ իրա քրչոտ-մրչոտ շորերը հանում ա տալի նրան, նրա լավ-լավ շորերն առնում։ Տղեն չոբանի շորերը հագնում ա, չոբանին էլ բոլ փող բաշխում, էլ եդ էթում իրա ճամփեն։

Գ՛ալիս ա, գալիս, շատն ու քիչն աստոծ գիտա, որ հասվե-հաս ա ըլնում հոր քաղաքին, էն ոչխարի ղառինը հանում ա, ճխտում գլուխը՝ ըլնում ա լա՛փ զըռ-քաչալ. ըսենց մննում ա հոր քաղաքը։ Բազարի մեջ դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի. էթում ա է՛ս դուքանի աղաքին կաննում, էն դուքանի աղաքին կաննում՝ թամաշ անում։

Վերջը գալիս ա թագավորի զարգյարի դուքանի աղաքին որ երկար կաննում ա, մտիկ անում, զարգյարը հարցնում ա.— Ա՛յ քաչալ, ի՞նչ ես ուզում, ի՞նչ մարդ ես, ըստերանք ի՞նչ ես շինում։ ― Ըսկի՛, ո՛ւստա, ղարիբ տղա եմ, էկել եմ ըստե մի փեշակի, մի բանի կպնեմ, բալի վերջը մի կտոր հացի տեր դառնամ։

― Կգա՞ս, քեզ վեր ունեմ ինձ աշկերտ։

― Խի՞ չեմ գա, ո՛ւստա ջան, դեռ ձեռդ էլ չեմ պաչի՜։

Թագավորի զարգյարը էս քաչալին վեր ա ունում իրան աշակերտ։

Գանք հմի խաբար տա՛նք սրա աղպորտանցիցը։

Նրանք որ էկան թագավորին ասեցին, թե իրանց պուճուր աղպորը դևերը կերել են, թագավորը աղաք ավատաց․ համա եննա ինքն իրան միտք արեց, թե չըլնի՞ սրանք նրա գլուխը մի օղիա են էկե, սուտ ասում են` դևերը կերել են։ Սրա հմար էլ մարդ ղրկեց, որ աշխարե աշխար, երկրե երկիր ման գան, հարց ու փորձ անեն` բալի գտնվում ա․ նրանց էլ չթողաց, որ պսակվեն, ընչանք պուճուր աղպոր գտնիլը։

Համա անցկացավ մի տարի, էրկու տարի, իրեք տարի, ո՛րդե հարցրին, ո՛րդե ման էկան պուճուր տղին չգտան ու չգտան։

Վերջը թագավորի նազիր-վեզիրը էկան թագավորի կուշտը, ասացին․― Թագավո՛րն ապրած կենա, ախա՛ր ընչանք ե՞բ պտի տղեքանցդ չպսակես, չէ՞ որ նրանք էլ մեղք են։ Էս իրեք տարին անց ա կենում․ խալխը ի՞նչ կասեն, չէ՞ որ քու անըմին էլ ա ամոթ։

― Լա՛վ,― ասում ա թագավորը,― էկեք պսակենք։

Բերում ա պսակում․ մենծ տղեն մենծ քվորն ա առնում, միջնեկ տղեն` միջնեկ քվորը․ պուճուր քիրը մնում ա։

Հարսանքից եդը, թագավորը պուճուր քվորը կանչում ա իրա կուշտը, հարցնում․― Ա՛յ որդի,― ասում ա,― ասա՛ տենանք, դո՞ւ ումն ես ուզում առնի։ Տենում ես նշանածդ քու բախտիցը էսքամ տարի կորել ա․ ով գիտա հմի ինչ փորձանքի ա ռաստ էկե․ էլ նոր աստոծ գիտա` գա՞, չգա՞։ Դու էլ մեղք ես, էս իրեք տարի ա նրա խաթեր ազապ ես կացե։ Հմի ասա՛, ո՞ւմ սիրտդ ուզում ա, բերեմ պսակեմ։

― Թագավորն ապրած կենա,― ասում ա աղջիկը,― ում տալիս ես՝ տո՛ւ․ ես ղ՛աբուլ եմ։

― Իմ նազրի տղին կո՞ւզես։

― Դու գիտաս, թագավորն ապրած կենա․ հենց ո՛վ ըլնի` ես ռազի եմ։ — Որ ռազի ես, բա՛ս ես քեզ իմ նազրի տղին եմ տալի։

— Լա՛ վ, թող նազրի տղեն ըլնի, թագավորն ապրած կենա․ համա ես քեզանից իրեք բան կուզեմ․ ընչանք չբերիլ տաս՝ չեմ պսակվի։

— Ա՛չքիս վրա, ո՛րդի, ասա՛. ասա՛ տենանք՝ ի՞նչ ես ուզում:

— Թագավո՛րն ապրած կենա, քեզանից կուզեմ իրեք հատ ընենց Ոսկե սինիք, որ մի սինու միջին Ոսկե կաքավը, Ոսկե մադեն ֆըրֆըրահար գան. մեկի միջին Ոսկե հավը ու Ոսկե աքլորը կաննած ըլնեն. էն մեկելի միջին էլ՝ Ոսկե թազի, Ոսկե աղվես. որ թազին աղվեսի եննուցը վազելիս ըլնի։ Թագավորն ապրած կենա, հրե՛ս իմ ուզած իրեք բանը սրանք են։

— Լա՛վ, ա՛յ որդի․ դրանից հեշտ բա՞ն: Հրե՛ս իմ զարգյարին կանչիլ կտամ, թամբահ կանեմ՝ շինի։

Թագավորը էն սհաթը կանչիլ ա տալի իրա զարգյարին, թամբահ անում, որ աղջկա ուզած իրեք սինիքը շինի։

— Թե չշինեցիր,— ասում ա,— իմաց կաց գլուխդ թռցնիլ կտամ:

— Թագավո՛րն ապրած կենա,— ասում ա զարգյարը.— ինձ մի ամիս մհուլ տո՛ւ, միտք անեմ, չկարացի շինի՝ արինս քեզ հալալ ա։

— Լա՛վ, քեզ մի ամիս վադա եմ տալի. գնա՛ շինա,— ասում ա թագավորը։

Զարգյարը քիթ ու պռունգը վե թողած՝ դառը, տխուր գալիս ա տուն։

— Հը՛, ո՛ւստա, ի՞նչ կա. խի՞ ես ըտենց նոթերդ կիտե,— հարցնում ա քաչալը։

— Կո՛րի, քա՛չալ,— բարկանում ա ուստեն,— դո՛ւ էլ իմ դարդիցը խաբար չես[3]:

Քաչալը ինչ անում ա, չի անում, ուստեն չի ասում իրա դարդը։ Վեր ա կենում էթում դուքան։ Միտք ա անում, միտք անում, շինում՝ քանդում, շինում՝ քանդում, բան չի դուս գալի։ Ամիսն էլ մնացել էր մի հինգ օր, որ թամմի՝ դեռ նա ըսկի զադ չէր շինե։

Մի օր էլ, որ ըսենց իրա մտքի հեննա էր ընկե՝ քաչալը էլի մոտանում ա, հարցնում.— Ո՛ւստա ջան, ո՛ւստա, մի ասա տենանք․ ախար խի՞ ես էդքամ միտք անում, հալբաթ մի բան կա։

Վերջը որ քաչալը շատ ա զոռում, ուստեն մին-մին նաղլ ա անում թագավորի ուզածը։

— Լա՛վ, դրանում ի՞նչ կա, ո՛ւստա, որ դու էսքամ միտք ես անում,– ասում ա քաչալը,– ուզում ես՝ էս սհաթը շինեմ։ Ինձ մի ջվալ պոպոք տու, մի ջվալ էլ պնդուկ, էլ զադ չէ, որ հետը ջարդեմ ուտեմ, հետը շինեմ․ էս քշեր էլ թո՛ղ դուքանումը քնեմ. առավոտը արի տես հա՞զիր ա, թե չէ՛։

Ուստեն, ասենք չէր ավատում, որ քաչալի ձեռիցը էս թավուր հունար դուս գա. համա ասեց. «Մարդ ա, մի փորձեմ տենամ. բալի շինում ա՞»։ Մի ջվալ պոպոք ա տալի, մի ջվալ էլ պնդուկ։ Քաչալը առնում ա մննում դուքանը. ուստեն դուքանի դուռը վրեն շինում ա, էթում։

Էդ սաղ գշեր քաչալը պնդուկն ու պոպոքը ջարդում ա ուտում, ջարդում ա ուտում ընչանք լիս։ Որ լիսանում ա, քաչալը հանում ա էն թլիսմը, չախմախին տալի թե չէ՝ էն սհաթը իրեք սինիքն էլ, իրանց սարք ու կարգովը գալիս են աղաքին կաննում։

Խեղճ ուստեն վաղուց էր դուքանի դռանը ղուլ էլե, կաննե՝ տենա քաչալը ե՞բ պտի ձեն տա, որ դուռը բաց անի։

— Ո՛ւստա,— ձեն տվեց քաչալը,— դուռը բաց արա, թագավորի ուզած սինիքը՝ իրեքն էլ հազիր ա։

Ուստեն ուրախ-ուրախ դուքանի դուռը բաց ա անում։ Որ աչքը չի ընկնում ոսկե սինիքանցը՝ խելքը գլխիցը թռնում ա. էն սհաթը վազում ա քաչալի ճակատը պաչում։

— Զորա՛նաս դու,— ասում ա,— քա՛չալ, զորանաս. ո՛ր էս թավուր հունար ունեիր, բա խի՞ չիր թեզ ասում։ Ես էսքամ վախտ մեռա չարչարվելոն՝ ըսկի խելքս բան չկտրեց․ ասում ի՝ պտի թագավորը ինձ քյալլա անի. հմի ո՛վ գիտա դեռ բոլ էլ փող բաշխի ու ընենց ճամփու դնի։

Զաթի վադեն էլ թամմել էր. ուստեն ոսկե սինիքը վե կալավ, տարավ դուզ թագավորի պալատը։ Թագավորը որ չտեհավ՝ մնաց մաթ էլած վրեն մտիկ անելոն։ Հրամայեց, որ իրա խազինիցը ուստին բոլ փող բաշխեն, ընենց ճամփու դնեն։

Եննա կանչեց աղջկանը․— Ա՛յ որդի,— ասեց,— է՞ս ա քու ուզած սինիքը։

— Էդ ա, թագավորն ապրած կենա. հմի ի՜նչ կասեմ։ Աղջիկը սինիքը որ տեհավ՝ մատը կծեց. «Բալի՜,— ասեց,— էրևում ա նշանածս էկել ա, թե չէ էս սինիքը նրանից սավայի մարդ չէր կարա շինի»։ Աղջկա սիրտը անջախ որ մի քիչ հանդարտեց։

Սրանից եդը թագավորը բերեց աղջկանը նշան դրեց, որ էրկու օրեն եդը հարսանիք անի։ Նշանդրեքից եդը, նորափեսեն իրա թայդաշ տղերանցով դուս էկավ թագավորի պալատի աղաքը՝ ջդիր հաղալու։

Սրանց թողանք ըստե ջդիր հաղան, գանք խաբար տանք մեր քաչալից։

Էդ նշանդրեքի օրը քաչալը ուստից իզին ուզեց, ասեց. «Էթամ հանդը մի շալակ ցախ բերեմ»։ Որ դուս էկավ հանդը, կարմիր մազը կրակ տվեց թե չէ՝ Կարմիր ձին, իրա ամեն սարք ու կարգովը էկավ աղաքին կաննեց։ Քաչալը զառինը գլխիցը հանեց, շորերը փոխեց, նի էլավ ձին, էկավ ջդիր հաղալու։

Քաչալի ձիուն էլ ձի՜ կարար հասնի. ընենց էր թռնում, ծուլ–ծուլ ըլնում, հենց գիտենաս երկնքի աստղերի հեննա էր հաղում։ Մի քանի գլուխ որ մեյդանի միջին դե՛ս քշեց, դե՛ն քշեց՝ ջդրավորները քոմմա էլ մեյդանը թողին, փախան։ Չունքի հենց ում հասնում էր ո՛ր ջդրով չէր տալի՝ տեղն ու տեղը էրեսհարքի վրեն փռկվում էր, վեր ընկնում։

Խաբարը տարան թագավորին, թե ըսենց մի Կարմիր ձիավոր ա էկե, ջդրավորների մեջը խառնըվե. հենց ո՛ւմ ետևիցը որ ընկնում ա, ջդրով տալի՝ ալբիալը ձիուցը կունտկի ա անում՝ յա՛լլա գետինը։ Թագավորը դուս ա գալի, ասում ա՝ տենամ էդ ի՛նչ ձիավոր ա, որ էդքամ ղոչաղություններ ա անում։

Քաչալը թագավորին տենում ա թե չէ՝ էն սհաթը ձիուցը վեր ա գալի էթում ձեռը պաչում։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում ա թագավորը։

Նո՛ր տղեն նստում ա ըստե մին-մին, ինչ որ գլխովը անց էր կացե, թագավորին նաղլ ա անում։

— Ջա՜նլաթ,— ձեն ա տալի թագավորը։ Ջանլաթները գալիս են։

— Ի՞նչ ես հրամայում, թագավորն ապրած կենա։

— Էս սհաթին կէթաք իմ էրկու տղին էլ կբերեք ըստե, հենց իմ աչքի աղաքին քյալլա կանեք։

Նոր ըստե պուճուր տղեն ընկնում ա թագավորի ոնները, աղաչանք-պաղատանք անում.— Բա՛ն չկա, ա՛յ հեր,— ասում ա,— իմ խաթեր պտի աղպորտանցս բաշխես։ Նրանք ինձ մուխաննաթություն արին, ես չեմ անի։ Աստոծ նրանց թո՛ղ բարի տա։

— Լա՛վ,— ասում ա թագավորը,— չունքի դու ասում ես՝ քու խաթեր հմար նրանց բաշխում եմ։

Թագավորը իրա թախտիցը վեր ա գալի, պուճուր տղին նստացնում։ Էն խեղճ աղջիկը զաթի էսքամ տարի սրա ճամփեն էր պահում։ Թագավորը իրա վեզրի տղի նշանը քանդում ա, բերում է՛ն սհաթը թազադան նշան դնում տղի վրեն՝ օխտն օր, օխտը գշեր հարսանիք անում։ Ի՜նչ դափ ու զուռնա, ի՜նչ քեֆ, ի՜նչ ուրախություն, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին:

Ջրի կաթիլը: Հանս Քրիստիան Անդերսեն

Հեքիաթ

Անշուշտ,  տեսած  կլինեք  խոշորացույց`  կլոր,  կորնթարդ,  որի  միջով  բոլոր իրերն  իրենց  իրական  չափերից  հարյուր  անգամ  մեծ  են  երևում:  Եթե նայես  պատահական  ջրափոսից  վերցրած  կաթիլին,  կտեսնես  հազարավոր զարմանալի  գազանիկներ,  որոնք  ջրի  մեջ  առհասարակ  նկատելի  չեն,  թեև կան  ու  այնտեղ  են,  իհարկե: Նայում  ես  մի  այդպիսի  կաթիլի,  ու  քո  առաջ,  ոչ  ավել,  ոչ  պակաս,  մի ամբողջ  ափսե  էակներ  են  վխտում,  զեռում,  թռչկոտում,  կծում  միմյանց առջևի  կամ  ետևի  թաթիկը,  մերթ  այս  հանգույցը,  մերթ  այն  վերջույթը,  բայց  այդուհանդերձ  յուրովի  ուրախանում  ու  զվարճանում  են: Լինում  է,  չի  լինում  մի  ծերուկ  է  լինում,  որին  բոլորը  կոչում  են  Հոգսեն  Զննող:  Նրա  անունն  էր,  ինչ  արած:    Նա  իր  հոգսն  է համարում  զննել  ամեն  ինչ`  դրանցից  դուրս  կորզելով  այն  ամենը,  ինչ  հնարավոր  է:  Իսկ  եթե  չէր  հաջողվում  դրան  հասնել սովորական  ճանապարհով,  դիմում  էր  կախարդության: Նա,  ուրեմն,  մի  անգամ  նստել  ու  խոշորացույցով  զննում  էր  հենց  ճահճից  վերցրած  ջրի  մի  կաթիլ:  Աստված  իմ  Աստված,  ո՜նց էին  այդ  գազանիկներն  այդտեղ  վխտում  ու  եռուզեռում:  Հազարավո՜ր,  հազարավո՜ր,  ու  բոլորն  էլ  ոստոստում  էին,  վազվզում, կծոտում,  խփշտում  ու  խժռում  մեկմեկու:

—  Նողկալի  է,-  բացականչեց  ծերուկ  Հոգսեն  Զննողը:-  Հնարավոր  չէ՞  դրանց  մի  կերպ  հանդարտեցնել,  կարգ  ու  կանոն  մտցնել դրանց  կյանքի  մեջ,  որպեսզի  յուրաքանչյուրն  իմանա  իր  տեղն  ու  իրավունքները:

Ծերուկը  մտածեց-մտածեց,  բայց  ոչ  մի  հնար  չգտավ:  Ստիպված  էր  կախարդության  դիմել:

—  Արի  կլինի`  դրանց  ներկեմ,  որպեսզի  լավ  աչքի  զարնեն,-  ասաց  ու  նրանց  վրա  քիչ  կաթեցրեց  կարմիր  գինի  հիշեցնող  ինչ-որ հեղուկ.  բայց  դա  գինի  չէր,  այլ  վհուկի  արյուն,  և  այն  էլ`  ամենաառաջնակարգ:  Բոլոր  տարօրինակ  գազանիկները  հանկարծ կարմրավուն  երանգ  առան,  և  ջրի  կաթիլն  այժմ  կարելի    էր  մի  ամբողջ  քաղաքի  տեղ  դնել,  ուր  զեռում  են  մերկ  վայրենիներ:

—  Ի՞նչ  բանի  ես.  դա  ի՞նչ  է,-  հարցրեց  ծերուկին  մի  այլ  կախարդ,  որն  անուն  չուներ  և  հենց  դրանով  էլ  տարբերվում  էր մյուսներից:

—  Կարո՞ղ  ես`  կռահիր,-  արձագանքեց    Հոգսեն  Զննողը:-  Թե  որ  կռահես  ինչ  է`  քեզ  կնվիրեմ:  Բայց  գլխի  ընկնելը  հեշտ  չէ,մանավանդ  որ  չգիտես`  ինչն  ինչոց  է: Անանուն  կախարդն  աչքը  մոտեցրեց  փքապակուն:  Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացող մարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք:  Բայց ամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անում իրար:  Ով  ցածում  էր`  անպատճառ  փորձում  էր  վեր  մագլցել,  ով  վերևում  էր`  ցած  էր  ընկնում:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի: Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  Տեսնեն`  ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծ քաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

—  Դա  ճահճաջրի  կաթիլ  է,-  բարբառեց  Հոգսեն  Զննողը:

Առաջադրանքներ

Ա) Ստեղծագործությունից դո’ւրս գրեք տրված մտքերը հաստատող օրինակներ:

• Մարդիկ իրար նախանձում են, չեն հանդուրժում մյուսի առավելությունը:

—  Մի  տե՜ս,  մի  տե՜ս,  հրե  ՜ն  այն  մեկի  ոտքն  իմից  երկար  է,  թող  կորչի,  թող  վերանա:  Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի: Ու  նրանք  կծոտում  էին  խեղճին,  պատառոտում  ու  խժռում  այն  բանի  համար,  որ  մանրիկ  ուռուցք  ուներ:  

• Մարդիկ իրար նկատմամբ լցված են չարությամբ:

Բայց ամենազարհուրելին  այն  էր,  որ  նրանք  անխղճաբար  հրմշտում,  բոթում,  ճանկռոտում,  խածնում  ու  պատառ-պատառ  էին  անում իրար: 

• Մարդիկ աննպատակ դեսուդեն են վազվզում:

Ա  ՜յ  քեզ  բան.  նրա  աչքի  առաջ  մի  ամբողջ  քաղաք  էր  փռված`  վխտացող մարդկանցով  լեցուն,  բայց  բոլորն  էլ  մերկ  էին  դեսուդեն  վազ  տալիս:  Խելքից  դուրս  բան  էր.  սարսափ,  զարհուրանք: 

• Մարդիկ չեն հանդուրժում այն մարդկանց, որոնք ցականում են ընդհանուր թոհուբոհից հեռու մնալ:

Տեսնեն`  ինչ-որ  մեկն իր  համար  նստել  է  զգաստ,  կարմիր  օրիորդի  պես,  ոչ  մեկին  չի  դիպչում,  միայն  թե  իրեն  չդիպչեն:  էդ  էր  պակաս.  վրա  էին պրծնում,  քաշքշում,  ոտնատակ  տալիս,  մինչև  որ  հետքն  անգամ  չմնա:

• Մարդիկ գթասիրտ չեն, չեն մեղմում իրար ցավ, աշխատում են իրար ավելի ցավեցնել:

Իսկ  սա՜.  ականջի  հետևի  ելունդին նայեք.  մանր  ու  ցավոտ:  Ուրեմն  թող  ավելի  ցավի:

• Մարդիկ բնույթով չար են. չարություն անելը նրանց ուրախացնում և զվարճացնում է:

—  Զարհուրելի  զվարճանք,-  ասաց  անանուն  կախարդը:

—  Իսկ  քո  կարծիքով  ինչ  է  դա:  Կարո՞ղ  ես  գուշակել,-  հարցրեց  Հոգսեն  Զննողը:

—  Այստեղ  գուշակելու  ոչինչ  էլ  չկա:  Պարզ  երևում  է,-  պատասխանեց  մյուսը.-  Սա  Կոպենհագենն  է  կամ  մի  որևէ  ուրիշ  մեծ քաղաք.  ախր  դրանք  իրար  շատ  են  նման…  Սա  մեծ  քաղաք  է:

Բ) Ստեղծագործության մեջ ո՞րն է Անանուն կախարդի կերպարի անհրաժեշտությունը: Պատասխանը հիմնավորե՛ք։

Ինձ թվում է դա այն մարդկանց մասին է, ովքեր կողքից նայում եմ մնացածի դժբախտությանը ու ոչ միջամտում են՝ ոչ էլ տխրում, այլ ուրախանում են և զվարճությամբ հետևում այդ ամենին։

գ)Գրեՙք հեքիաթի գաղափարը:

Հեքիաթի գաղափարը այն է, որ մարդիկ՝  չարությամբ են լցված մեկ մեկու հանդեպ։ Նախանձը կործանում է բոլորին։ Մարդիկ չեն սիրում, որ որևէ մեկը իրենցից առաջ է, հասել է այն ամենին, որին իրենք չեն հասել և ցանկանում են խլել դա նրանցից։  Ամենավատն այն է, որ մարդկանց դա դուր է գալիս և հաճույք են ստանում, և ձգտում են ավելի դաժանության։ Եթե որոշները չունեն ինչ-որ բան չեն էլ ցանկանում, որ մյուսները ունենան։ 

դ) Համաձա՞յն եք արտահատված գաղափարի հետ: Պատասխանը հիմնավորեՙք:

Գաղափարի հետ համամիտ եմ, սակայն ինձ թվում է այդքան էլ դաժան չէ ամեն ինչ։ Լավ մարդիկ էլ կան վատ մարդիկ էլ, իհարկե նշել է պետք, որ վատ մարդիկ՝ չարացած ավելի շատ են։ Բայց, այսպիսի դաժանության դեռ չի վերածվել աշխարհը։ Չգիտես ինչու, ոչ ոք ջանք թափել չի սիրում, սիրում են պատրաստի ամեն ինչը ստանալ։ Նախանձում են մեկ մեկու, սակայն չնախանձող մարդիկ էլ կան։

Արեգնազան կամ կախարդական աշխարհ։ Ղազարոս Աղայան

Դուրս գրել բոլոր խորհրդանները։

Նախ նշեմ, որ մեր բոլոր պատմվածքներում, հրաշապատումներում, հեքիաթներում մեր բոլոր հերոսները հաղթանդամ են, քաջ, որ կարողանում են փորձությունները անցնելով դիմակայել և հաղթել թշնամուն։ Չարի և բարու պայքարը միշտ ներկա է լինում և ինչ-որ բան էլ հենց այդ դիմադրությունն է խորհրդանշում երկու կողմերի միջև։ 

Արեգնազան անունը խորհրդանշում է հայերի արևապաշտության անցյալը։

Անմահական ջուր-խորհրդանշում է, որ առանց ազգային արժեքների ժողովուրդը կիսամեռ վիճակում կարող է երկար ապրել։ 

Արմանը խորհրդանշում է հայկական իշխանությունը՝ Արման, Արմենիա, Հայաստան:

Շատ հին ժամանակ, երբ աշխարհքս լիքն էր հրաշքներով, և երբ բարի ու չար ոգիները անընդհատ պատերազմ էին մղում իրար դեմ, ահա՛ այդ ժամանակ Մասիսի ստորոտում կենում էր մի ծերունի իշխան՝ Արման անունով։

Արմանն ուներ երեք զավակ՝ մորից որբ մնացած։ Նրանցից երկուսն աղջիկ էին՝ մինը քան զմյուսը գեղեցիկ, իսկ երրորդը՝ ավելի ևս չքնաղ և չնաշխարհիկ, միայն բարի ոգիները նրա ինչ լինելը թաքցրել էին հողեղեններից։ Այդպես էին կամեցել բարի ոգիները իրանց համար հայտնի նպատակով, և մի ուրիշ ժամանակով, երբ որ ժամանակը լրանար, այնուհետև նա կա՛մ աղջիկ և կա՛մ տղա պիտի դառնար։ Բայց Արմանը նրան չէր որոշում աղջիկներից, և երեքին էլ միաձև աղջկա հագուստով էր պահում։ «Թող սա էլ աղջիկ համարվի,— ասաց նա,— մինչև բարի ոգիների կամքը կատարվի»,— և անունն էլ դրավ Արեգնազան՝ միատեսակության համար, որովհետև մեծի անունը դրել էր Զանազան, իսկ երկրորդինը՝ Զարմանազան։

Արեգնազանը մեծացավ աղջկա պես. և թեպետ հավատացած էր, որ ինքն աղջիկ է և աղջիկներից էլ՝ ամենից գեղեցիկը, բայց ատելով ատում էր աղջկան վայել բաները։ Նա չէր սիրում բուրդ գզել, թել մանել, կար ու գործ անել և, դրա հակառակ, երբ մի լավ ձի կամ մի զենք էր տեսնում՝ խելքը գնում էր։ Մայր չուներ, որ նրան ստիպեր, տնարարություն սովորեցներ, իսկ հայրը, կարծես գիտությամբ, ոչ միայն այդ մասին ոչինչ հոգս չէր անում, այլև նրան իր հետ որսի էր տանում և ձի հեծնել ու զենք գործածել էր սովորեցնում։

Այսպես անցավ մի ժամանակ. մեկ օր Արմանը կանչեց իր զավակներին և ասաց.

— Ես ծառայում էի մեր բարի թագավորին, և նա ինձ շատ սիրում էր։ Ահա՛ այս դաշտերն ու անտառները, այս սարերն ու ձորերը, որ հիմա մեր ձեռին են, բոլորը թագավորն է ընծայել ինձ իմ հավատարիմ ծառայությանս համար։ Երբ որ ձեր մայրը վախճանվեց՝ սաստիկ տխրություն եկավ վրաս։ Վեր առա ձեզ, քաշվեցի այս խաղաղ վայրերը և, տխրությունս փարատելու համար, գլուխս որսորդության տվի։ Դուք հիմա մեծացել եք, իսկ ես՝ ծերացել։ Դուք այստեղ մեծանում եք, ինչպես վայրի եղջերուները։ Ի՞նչ կլինի ձեր վերջը, եթե այստեղ մնաք. իհա՛րկե, շատ վատ։ Ապագա թշվառությունից ձեզ ազատելու համար ես մտածել եմ, որ ձեզանից մեկին, տղայի հագուստով, ուղարկեմ թագավորի մոտ ծառայելու։ Թագավորը սիրով կընդունի և իմ տեղը ժամանակով նրան կտա։ Այդպիսով, ձեզանից մեկը կարող է մյուսներիդ էլ տանել իր մոտ։ Հիմա ո՞րդ կուզենաք գնալ։

— Ե՛ս կերթամ, հայրի՛կ,— ասաց մեծ աղջիկը։

— Ես էլ, հայրի՛կ, ես էլ,— մեջ ընկավ միջնակը։

Արեգնազանը լուռ էր։

— Իսկ դու, Նազանի՛կ, դու չե՞ս կամենալ,— հարցրեց հայրը Արեգնազանին. կարծես ուզում էր, որ գնացողը նա՛ լիներ անպատճառ։

— Ինչո՞ւ չէ, հայրի՛կ. բայց երբ որ իմ մեծ քույրն ուզում է, ես ինչո՞ւ արգելք լինիմ նրան։

— Այստեղ արգելքի բան չկա, հոգի՛ս. ինձ համար դուք երեքդ էլ մեկ եք, միայն՝ դեռ չգիտեմ, թե՝ ձեզանից ո՞րն ավելի հարմար կլինի։

— Ես ամենից հարմարն եմ, հայրի՛կ,— ասաց մեծը,— որովհետև ես ամենից մեծն եմ։

— Շա՛տ լավ, բայց ես առանց պայմանի ոչ մեկիդ չեմ ուղարկելու։ Եթե դու կամենում ես՝ կերթաս, ուրեմն, կփոխես հագուստդ, կընտրես զենք ու զրահ, և առավոտը շատ վաղ քո ձին կհեծնես, կերթաս որսորդության. եթե դատարկ չվերադառնաս, քեզ կուղարկեմ թագավորի մոտ։

Մյուս առավոտուն մեծ աղջիկը, ինչպես պատվիրել էր հայրը, ճանապարհ ընկավ դեպի դաշտ՝ մի բան որսալու համար։ Երբ որ մտավ մի խոր ձորի մեջ և ուզում էր անցնել մյուս կողմը, նրա առաջը կտրեց մի դիմակավորված ձիավոր՝ ոտից մինչև գլուխ զինավորված։ Աղջիկը նրան որ տեսավ՝ այնպես վախեցավ, որ քիչ մնաց լեզուն կապվի. սաստիկ երկյուղից մնաց կաշկանդված, փախչիլ անգամ չկարողացավ։ Ձիավորը մոտեցավ նրան ու ասաց.

— Ա՛յ տղա, սիրո՛ւն տղա,
Ո՞ւր ես գնում այդպես մենակ.
Ինչո՞ւ փափուկ անկողնիցդ
Դուրս ես եկել անժամանակ։

Աղջիկը պատասխանեց կմկմալով.

— Ես… ես… գնում եմ…
Ոչ… ոչ… չեմ գնում…
Հա… հա… պիտի գնամ…
Ի՞նչ երեսով ետ դառնամ…

Ձիավորն ասաց սպառնալով.

— Դու գնո՞ւմ ես, ո՞ւր ես գնում,
Ո՞ւր ես փախչում դու ձեր գեղից.
Ե՛տ դառ իսկույն, թե չես ուզում,
Որ գլուխդ թռչի տեղից…

Այս ասելով ձիավորը հանեց թուրը և բարձրացրեց, որ զարկե աղջկանը, բայց նա բղավեց.

— Վա՜յ, վա՜յ, մի՛ զարկիր, մի՛ զարկիր, ես աղջիկ եմ, ես աղջիկ եմ, ահա՛, ահա՛, ետ եմ դառնում։

— Որ աղջիկ ես, ուրեմն՝ գնա ձեր տուն, ձեր հավերին կուտ տուր։ Տղամարդի հագուստ ունենալը բավական չէ, պետք է տղամարդի սիրտ էլ ունենալ։ Էլի լավ էր, որ ինձ պատահեցար և ո՛չ մի ուրիշին,— ասաց ձիավորը և անհայտացավ։

Աղջիկը դողդողալով վերադարձավ տուն։

— Է՜… ո՞ւր է բերած որսդ,— հարցրեց հայրը,— ինչո՞ւ այդպես շուտ վերադարձար։

— Ճանապարհին ջերմս բռնեց, հայրի՛կ, գլուխս ցավում է,— պատասխանեց աղջիկը։

Մյուս օրը միջնակին ուղարկեց։ Նա էլ մեծին պատահած փորձանքին հանդիպեց. նրա պես վախեցած վերադարձավ տուն։

Երրորդ օրը Արեգնազանին ուղարկեց։ Նրան ևս հանդիպեց միևնույն ձիավորը և ասաց.

— Ա՛յ տղա, սիրո՛ւն տղա,
Ո՞ւր ես գնում այդպես մենակ.
Ինչո՞ւ փափուկ անկողնիցդ
Դուրս ես եկել անժամանակ։

Արեգնազանը պատասխանեց բարկանալով.

— Քեզ ի՞նչ, թե ես ո՛ւր եմ գնում.
Ուր գնում եմ, այդ ե՛ս գիտեմ.
Ես չեմ գնում, որ քեզ նման՝
Խաղաղ մարդոց ճամփեն կտրեմ։

— Ուրեմն, ես ավազա՞կ եմ.
Դո՞ւ ես ասում ինձ այդ բանը.
Այս րոպեիս դու կստանաս
Քո այդ խոսքիդ պատասխանը։

— Այո՛, թե դու ավազակ ես,
Ցույց է տալիս քո դիմակը.
Բայց թե՝ ինչպե՛ս տղամարդ ես,
Այդ թող տեսնե իմ նիզակը…

Այս ասելով Արեգնազանը հարձակվեց նրա վրա, ասելով.

— Դե՛ն ձգիր դիմակդ, տեսնեմ՝ դու ի՞նչ մարդ ես, եթե ոչ՝ այս րոպեիս կթռցնեմ գլուխդ։

Ձիավորն ընդդիմացավ, վահանով պաշտպանվեց և թրով հարձակվեց Արեգնազանի վրա։ Արեգնազանը նույնպես պաշտպանվում էր վահանով և հարձակվում թրով։ Մի ժամ շարունակ տևեց նրանց կռիվը, և ոչ մեկը չկարողացավ զարկել մյուսին. զարկերը վահաններին էին դիպչում։ Միայն Արեգնազանը հետզհետե զորանում էր, իսկ նրա հակառակորդը՝ թուլանում։ Վերջը Արեգնազանը մի ճարպիկ ոստյունով թռավ իր ձիուցը, հակառակորդի փողպատից[1] բռնելով վայր գլորեց ձիուց և հենց այն է՝ ուզում էր, որ մի հարվածով գլուխը թռցներ, նա իսկույն վեր առավ դիմակը…

— Ա՜խ, հայրի՛կ, հայրի՛կ,— բացականչեց Արեգնազանը.— այս ի՞նչ փորձանքի մեջ էիր գցում դու ինձ… եթե մի փոքր ուշ վեր առնեիր դիմակդ՝ ինձ հայրասպան պիտի շինեիր։

Հայրը մոտը նստեցրեց Արեգնազանին և նրա վրան նայելուց չէր կշտանում։ Մի փոքր շունչ առնելուց հետո ասաց.

— Ապրի՛ս, ապրի՛ս, Արեգնազան,
Ծլիս, ծաղկիս, զորանաս,
Հիմա գիտեմ, որ իմ տեղը
Դո՛ւ անպատճառ կստանաս։

Իզուր չեմ քեզ սովորեցրել
Զենք ու զրահ գործածել.
Ի՛նքըդ գիտես, որ ամենքից
Քե՛զ եմ սիրել առավել։

Թող սա՛ լինի, ասացի ես,
Արու զավակ ինձ համար,
Սրա անվախ, անահ սիրտը
Քաջ տղամարդի է հարմար։

Էլ աղջիկ չես այսուհետև,
Չմոռանա՛ս այդ բնավ.
Դու աշխատիր, որ ստանաս
Բարի անուն, մեծ համբավ։

Արքայական ապարանքը
Մի մեծ բույն է փորձության.
Եթե սխալ մի քայլ անես՝
Դու կորած ես հավիտյան։

Այժմ գնա՛, դու իմ հոգյա՛կ,
Օրհնությունս քեզ հետ տար,
Եղի՛ր բարի, մեծահոգի,
Եղի՛ր անմեղ ու արդար…

2

Երբ որ Արեգնազանը ներկայացավ թագավորին և հայտնեց, որ ինքը Արմանի որդին է, թագավորը շատ ուրախացավ։

— Ես այնպես էի կարծում,— ասաց թագավորը,— որ մեր Արմանը հասած տղա չունի։ Անունդ ի՞նչ է, տղա՛ս։

— Տերությանդ ծառա՝ Արեգ։

— Արե՜գ… շա՛տ լավ անուն է և քեզ բոլորովին հարմար։ Ուրա՛խ կաց, տղա՜ս, քեզ այստեղ լավ կպահեն։ Եթե մի նեղություն, մի կարիք ունենաս՝ ինձ հայտնիր։ Վաղը պիտի որսի երթանք, դու էլ կգաս ինձ հետ։

Թագավորը մինուճար մի աղջիկ ուներ, Նունուֆար անունով։ Այնքան գեղեցիկ էր Նունուֆարը, որ արեգակին ասում էր՝ «Դու մի՛ դուրս գա, ե՛ս եմ դուրս գալու»։

Երբ որ թագավորը խոսում էր Արեգնազանի հետ՝ Նունուֆարը վարագույրի հետևից թաքուն նայում էր նրա վրա և զմայլում։

«Սա իսկ և իսկ այն պատկերն է, որին քանի անգամ տեսել եմ ես երազումս»,— ասում էր Նունուֆարն ինքն իրան…

Մյուս առավոտը որսական փողերը հնչեցին։

Հազարից ավելի ձիավոր դուրս եկան, բոլորն էլ զինավորված լայնակամար նետաղեղներով, երկայնակոթ նիզակներով և այլ զենքերով։ Իրանց հետ ունեին բազմաթիվ գամփռներ, բարակներ[2], բազեներ… Մի խոսքով՝ որսի ամեն պատրաստությունով։

Անցան գնացին, հասան մի լայնատարած դաշտ, չորս կողմից ահագին անտառներով շրջապատված։ Որսական շներով անտառներից դուրս փախցրին բոլոր էրեներին[3] դեպի դաշտ, շղթայաձև շրջապատեցին ամբողջ դաշտը և, բոլոր որսերին կալմեջ արած, սկսեցին անխնա կոտորել։

Արեգնազանը թագավորի մոտից չէր հեռանում և նրանից էլ քիչ չէր կոտորում։ Որսասպանության այս թունդ միջոցին թագավորը մի եղջերվի հետևից ձին չափ գցելիս, ինչպես պատահեց, վայր ընկավ ձիուցը, թեև անվնաս, միայն ձին խրտնեց, փախավ, թագավորը մնաց հետիոտն և իսկույն ընկավ մի արջի առաջ։ Արջը հետևի ոտների վրա կանգնեց, բերանը բաց արավ և հենց որ ուզում էր թագավորին իր գիրկն առնել, ջարդել՝ Արեգնազանը մի ակնթարթի մեջ նետի պես սլացավ իր ձիով և թրի մի հարվածով կես արավ արջի գլուխը և վայր գլորեց ամեհի գազանին։ Թագավորն ազատվեցավ, և Արեգը դարձավ նույն օրվա հերոսը։

— Ա՜յ քեզ բախտ… ինչո՞ւ ե՛ս չէի մոտիկ թագավորին…— ասում էին որսորդներից շատերը…

Թագավորին սույն օրվա պատահած դեպքի լուրը շուտով քաղաք հասավ, և պատանի որսորդի արած քաջության համբավը մի րոպեում տարածվեց ամբողջ քաղաքի մեջ։

Տեսնելու բան էր, թե ինչպիսի՛ աղաղակ էին բարձրացնում քաղաքացիք որսորդների վերադարձին։

— Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ քաջ Արեգը,— գոռում էին միաբերան և երգում.

Ո՞վ է ազատել մեր թագավորին
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից…
Մեր քաջ Արեգը, սիրուն պատանին.
Նա՛ է ազատել արջի ճանկերից,
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից…

Երկայն նիզակը բերանն է կոխել,
Գլուխը թրով մեջտեղից կիսել,
Ամեհի գազանին գետին կործանել,
Մեր թագավորին անվնաս պահել
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից։

Արեգն է սիրուն արեգակի պես,
Նոր է դուրս եկել որսական հանդես,
Արջի գլուխը արավ երկու կես,
Մեր թագավորին ազատեց այսպես
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից…

Արեգն է դյուցազն, քաջ ու անվեհեր,
Կեցցե՜ հավիտյան, կեցցե՜ շատ օրեր.

Եթե նա այսօր այնտեղ չլիներ՝
Մեր թագավորին էլ ո՞վ կազատեր
Արջի ճանկերից, հա՜յ, արջի ճանկերից։

Արեգնազանը, այս ցույցերը տեսնելով, ասում էր ինքն իրան.

— Ա՜խ, ի՜նչ լավ բան է տղա լինելը. երանի՛ ես ճշմարիտ տղա լինեի։ Աղջիկը որտեղի՞ց կարող էր այս պատվին արժանանալ…

— Դու այսօր ցույց տվիր ինձ քո շնորհքդ, Արե՛գ,— ասաց թագավորը,— այսուհետև դու ինձնից անբաժան կմնաս։ Ապրի՛ս, տղա՛ս, ապրի՛ս։ Դու մի հազվագյուտ էակ ես. գեղեցկության և ջահելության հետ շատ հաշտ չէ քաջությունը, բայց Երկինքն ուզեցել է քեզ մի բացառություն համարել։ Վաղը դու մեր ձիաներից կընտրես քեզ համար ամենալավը, իմ զենք ու զրահներից՝ ամենից ընտիրները։ Դու ժամանակով դյուցազանց կարգը կընկնիս, և հենց այժմ էլ մի փոքրիկ դյուցազն ես…

Թագավորը շատ ուրախ էր, որ մի փոքրիկ դյուցազն է գտել, բայց Նունուֆարի ուրախությունը սահմանից անց էր կացել։

— Սրան Երկինքն է ուղարկել ինձ համար,— ասում էր Նունուֆարը ինքն իրան,— բանն այնպես է գնում, ինչպես որ պետք էր ցանկանալ։ Բայց ես ե՞րբ պիտի տեսնեմ նրան երես առ երես, կամ նա ինձ ե՞րբ պիտի տեսնի։ Ա՜խ, ինչքա՜ն ցանկանում եմ, որ հենց ա՛յս րոպեիս նա իմ մոտս լինի, մենք միասին կխոսինք, ես նրան կասեմ… նա ինձ կասե… Եվ ինչո՞ւ չկանչել, ինչո՞ւ չխոսել։ Հայրս նրան որդու պես է սիրում, որովհետև իր բարեկամի որդին է. նա ազատ ել ու մուտ ունի բոլոր պալատում։ Այո՛, այո՛, պետք է կանչել։ Է՜յ, ո՜վ կաք այդտեղ,— կանչեց Նունուֆարը, և ներս մտավ մի աղախին։

— Այս րոպեիս կերթաս Արեգի մոտ և կասես, որ գա ինձ մոտ. ասա՝ «Ե՛կ, ինձ տես»…

Աղախինը գնաց և կանչեց Արեգին։

— Չեմ կարող գալ,— պատասխանեց Արեգը։

— Ինչո՞ւ չեք կարող, պարո՛ն. նա հրամայել է,— պնդեց աղախինը։

— Ես նրա մոտ գործ չունիմ, հասկանո՞ւմ ես…

— Պարո՛ն, նա ասում է. «Ե՛կ, ինձ տես»… հասկանո՞ւմ ես…

— Գնա՛ ասա. «Ո՛չ կգամ և ո՛չ կտեսնեմ քեզ»…

Աղախինը գնաց։

Նունուֆարը, Արեգի մերժումը լսելով՝ այնպես սառավ ու տաքացավ, այնպես կարմրեց ու սփրթնեց փոփոխակի, որ աղախինը, այդ տեսնելով՝ սարսափի մեջ ընկավ։

Նունուֆարի սիրտն ուզում էր տրաքիլ, գլխի սկավառակն ուզում էր բարձրանալ։ Նա անդադար այս ու այն կողմն էր ընկնում, մե՛րթ դուռն էր բաց անում, մե՛րթ պատուհանը. նրա սենյակը դարձավ մի հնոց և նրան այրում, խորովում էր։

— Մերժո՜ւմ… արհամարհա՜նք… ի՜նձ, ի՜նձ, ո՜հ, գլուխս, գլուխս տրաքում է, տրաքում…

Աղախինը, տեսնելով իր տիրուհու անսահման սրտնեղությունը, վստահացավ ասել.

— Տիրուհի՛, ես զարմանում եմ, որ դու մի այդպիսի դատարկ բանի համար սիրտդ շուռ ես բերում։ Նա գուցե սաստիկ ամաչում է, և դրա համար է, որ չեկավ։ Երբ որ լսեց, որ դու կանչում ես իրան, ամոթից կարմրեց, վարդ կտրեց և ինչքա՜ն գեղեցիկ էր…

— Ասա՛, ասա՛, խոսիր, շարունակիր… ես չլսեցի քո բոլոր ասածները… Ո՜հ, որքա՜ն ստոր եմ ես հիմա նրա աչքումը, որքա՜ն ստոր… Բայց նա սխալվում է, այնպես չէ՞. նա սխալվում է…

Նունուֆարը, երկար ժամանակ հոգեպես տանջվելով, թուլացավ և ընկավ անկողին։ Թագավորին իմաց տվին. նա գնաց տեսավ, բժիշկներ կանչեց. հավաքվեցան բոլոր բժիշկները, հույս տվին թագավորին, թե՝ հիվանդությունը վտանգավոր չէ և շուտով կբժշկեն, բայց դրա հակառակ, քանի գնաց՝ Նունուֆարի տկարությունը վտանգավոր դարձավ. բժիշկները հուսահատվեցան և ուղղակի հայտնեցին, որ չեն կարողանում իմանալ ոչ ցավի պատճառը և ո՛չ նրա բժշկելու հնարը։

Շատ տխրեց թագավորը։ Նունուֆարը նրա միակ զավակն էր, միակ մխիթարությունը, իր թագավորության միակ ժառանգուհին։ Ամբողջ պալատը և համարյա ամբողջ քաղաքը տխրության մեջ ընկավ։ Արեգնազանն էր միայն անտարբեր մնացողը։ Նրա հոգը չէր ամենևին, և չէր էլ երևակայում, որ ի՛նքն է նրա տխրության միակ պատճառը:

Նունուֆարին փոքրիշատե սփոփողը և ուրախ տրամադրություն տվողը թագավորի ծաղրածուն էր, իսկ նրա վրա հսկողն ու խնամք տանողը վեզիրի կինն էր:

Վեզիրի այրի կինը մի հասած տղա ուներ։ Նա կարծում էր, որ թագավորին արժանավոր փեսացու միայն իր տղան կարող է լինել և ոչ մի ուրիշը։ Այս պատճառով նա գիշեր-ցերեկ չէր հեռանում Նունուֆարի մոտից. աշխատում էր նրան առողջացնել և միևնույն ժամանակ նրա սերը գրավել։

— Տիրուհի՛, ի՞նչ կտաս, որ ես քեզ բժշկեմ,— ասաց մեկ երեկո ծաղրածուն։

— Ի՞նչ պիտի տամ, հիմա՛ր, եթե մի հնար գիտես՝ էլ ո՞ր օրվան համար ես պահում։

— Այդ լավ ասացիր. ինձ պես հիմարին ո՞վ բան կտա. ուրիշ բան է, եթե ես մի հիմար բժիշկ լինեի։ Սպասի՛ր, ես պիտի տեսնեմ՝ քո խելքդ գլխո՞ւմդ է, թե՞ քեզանից խռովել է, գնացել է ուրիշի գլուխ մտել։

— Այդ ինչպե՞ս պիտի իմանաս։

— Ա՛յ ինչպես։ Եթե տասնից երկու պակսեցնես՝ կարո՞ղ ես էլի նորմեկանց տասը շինել։

— Ինչո՞ւ չէ. տասնից կպակսեցնենք երկու, կդառնա ութ. ութի վրա երկու կավելացնենք, կդառնա էլի տասը։

— Այդ ինչպե՞ս կարելի է. տասնից որ երկու գջլես[4], էլ ինչպե՞ս կարող ես կպցնել նրան։ Հիմա որ քո մի կուռը կտրենք, մեկ էլ նորմեկանց տեղը դնենք, կկպչի՞…

— Այդպես չէ, հիմա՛ր։ Եթե դու ունենաս տասը խնձոր, նրանցից երկուսն ուտես՝ տեղը չի՞ մնալ ութ։ Հիմա այս տիկինը, որ քեզ երկու խնձոր տա, կավելցնես մնացած ութի վրա, էլի կունենաս տասը խնձոր։

— Հա՜, հիմա հասկացա։ Ուրեմն՝ դու այնպես ես հաշվում, որ կերած խնձորների տեղը կարելի է ուրիշ խնձորներ դնել։

— Իհա՛րկե, կարելի է։

— Իսկ ես այնպես էի կարծում, թե՝ կերածը կերած է, կորածը՝ կորած, մեռածը՝ մեռած. էլ դրանք ետ չեն դառնալ։ Ուրեմն, այս տիկինն ինչո՞ւ է մեկ մնացել։ Սա մեկ մարդ ուներ, մեռավ. առաջ սա և իր մարդը երկու էին. հիմա եթե սրա վրա ուրիշ մեկ մարդ ավելացնենք՝ խոմ էլի կդառնա՞ երկու։ Բայց առաջվան մեկը վեզիր էր, ողորմի՛ իրան, խելոք մարդ էր կարծվում, երկրորդ մեկը թող լինի մեկ հիմար կարծվող ծաղրածու։ Այս հանգամանքը խոմ մեր հաշվին չի՞ դիպչիլ. տիկինը, որ հիմա մեկով պակաս է՝ առաջվա պես կդառնա երկու…

— Դու իմ հոգսը մի՛ քաշիր, հիմա՛ր,— ասաց տիկինը.— դեղ գիտես՝ քո տիրուհուդ համար արա. թող ես մեկ մնամ…

— Տիկի՛ն, իմ տիրուհին մեկ է, սրան ուրիշ մեկ չի պակսիլ, բայց ուզում է երկու դառնա։ Ես հիմա մտածում եմ, որ սրա համար մի այնպիսի «մեկ» գտնեմ, որ եթե սրա վրա ավելացնենք՝ դառնա էլի մեր առաջվան Նունուֆարը։

Ծաղրածուն մատը ճակատին դրավ և մի փոքր մտածելուց հետո բացականչեց.— Գտա՜, գտա՜…— Եվ սկսեց երգել.

Մե՛կ — րե՛գ, մեր Արեգ,
Չո՛րս — մո՛րս, գնաց որս.
Վե՛ց — նե՛ց, ըսպանեց
Մի արջիկ, մի աղջիկ…

Ես հաշվեցի և գտա
Մեր պալատում մի տղա,
Նրան տեսնող աղջիկը
Խելքը հացով կուլ կըտա։

Ես հիմար եմ, միշտ հիմար,
Ինձ ո՞վ կասի, թե՝ գտար
Իմ սիրելի տիրուհու
Ցավի համար դեղ ու ճար։
Յարալլալի, շարալլալի,
Հայդե՛, հիմա՛ր, դո՛ւրս արի…

Երգեց հիմարը և, մի քանի ոստյուններ անելով, դուրս փախավ…

Վեզիրի կինը «մատը կծեց» և ընկավ մտատանջության մեջ։ «Ես հիմա հասկացա ամեն բան,— ասաց իր մտքումը։— Հիմարն իմ հաշիվը տակնուվրա արավ։ Շա՜տ լավ. քո Արեգին մի այնպիսի տեղ ուղարկեմ, որ գնալն ըլի, գալը չըլի»…

— Մեր հիմարն այնքան հիմար չէ, ինչքան կարծվում է,— ասաց տիկինը Նունուֆարին։

— Այո՛, բայց այս անգամ շատ հիմարացավ,— պատասխանեց Նունուֆարը։

Մյուս առավոտը ամենից կանուխ վեզիրի կինը գնաց թագավորի մոտ։

— Ի՞նչ կա, ինչպե՞ս է աղջկանս առողջությունը,— հարցրեց թագավորը։

— Էլի այնպես է, տե՛ր թագավոր, ինչպես տեսել ես. բայց ես եկել եմ քեզ մի ուրախառիթ լուր հաղորդելու։

— Ի՞նչ լուր, ասա՛ շուտով, գուցե իմ աղջկանն է վերաբերում. ուրիշ ո՛չ մի լուր ինձ չի կարող ուրախացնել։

— Այո՛, այո՛։ Այս գիշեր երազումս երևաց մեր թագուհին և ասաց ինձ, որ Նունուֆարի միակ դեղը «անմահական ջուրն է»։

— Ան-մա-հա-կան ջո՜ւր…— բացականչեց թագավորը,— բայց ո՞վ կարող է բերել այդ անմահական ջուրը, որի միայն անունն ենք լսած, իսկ իրան չենք տեսած։

— Ես հարցրի այդ մասին թագուհուն, և նա ասաց, որ միայն Արե՛գը կարող է բերել…

— Արեգը… լա՛վ, ես կուղարկեմ Արեգին, թող երթա իր բախտը փորձե…

Թագավորը կանչեց Արեգին և առաջարկեց նրան գնալ անմահական ջրի։

— Գնա՜, տղա՛ս, եթե կարողանաս այդ ջրից բերել և իմ աղջկանս առողջացնել՝ ես նրան քեզ կտամ և նրա հետ իմ թագավորությունը։

— Այդ խոստումն էլ որ չլինի, տե՛ր արքա, ես պատրաստ եմ հնազանդիլ քո հրամանին,— ասաց Արեգը,— դու ինձ ասա միայն՝ որտե՞ղ է գտնվում այդ անմահական ջուրը։

— Նրա տեղն ո՞վ կիմանա, որդի՛։ Նա մի առանձին պարգև է, մի առանձին ողորմություն և շնորհք, որ բարի ոգիները միայն իրանց ընտրածին են տալիս։ Թեպետ լսած ենք, թե՝ նա մի աղբյուր է, թե՝ նրա վրա հսկում են աներևույթ ոգիները, որ նա երբեմն բխում և երբեմն անհայտանում է, բայց այդ ո՞վ գիտե։ Դու երեսդ կդարձնես դեպի արևելք, կընկնես երկրե երկիր, աշխարհքե աշխարհք, ամեն տեղ հարցուփորձ կանես, կա՛մ կգտնես, կա՛մ չես գտնիլ. այդ քո ճակատագրից, քո բախտիցն է կախված. բայց ինչ էլ որ լինի՝ հաջողություն թե անհաջողություն, դու շատ բան կտեսնես և շատ բան կսովորես։ Իմ գանձարանը բաց է քեզ համար. որքան կարող ես՝ հետդ ոսկի և ակնեղեն վերցրու. շատ տեղ հարկավոր կգա…3

Արեգնազանը գնաց։

Զարմանալի մի էակ էր Արեգնազանը. միշտ աշխույժ ու զվարթ, միշտ անահ ու անհոգ. նեղության մեջ ընկած ժամանակ ևս իր ուրախ տրամադրությունը չէր փոխում։ Նա գնաց իր Բազիկ ձիով, որ երեք-չորս օրվան ճանապարհը մեկ օրումն էր անցնում։ Նա պտտեց մի քանի թագավորություն, շատ տեղ հարցուփորձ արավ, շատ բան տեսավ, շատ նեղություններից ազատվեցավ, մինչև հասավ կախարդական աշխարհը, ուր ամեն մի քայլափոխում մի նոր հրաշք էր տեսնում, մի նոր զարմանալիք։

Մեկ օր սաստիկ արև էր։ Շոգը որ շատ նեղեց Բազիկին՝ Արեգնազանը իջավ մի լճի մոտ, Բազիկին քաշեց կապեց մի խիտ ստվերի մեջ, ինքն էլ մոտը նստեց, հանեց իր ճամփի պաշարը և սկսեց ճաշել։ Հենց այդ միջոցին մեկ էլ տեսավ, որ ահա՛ մի խումբ աղավնիներ թռած եկան և իջան լճի ափին՝ իրանից շատ մոտիկ։ Նետաղեղը լարեց, որ մի որս անե, մեկ էլ տեսավ, որ բոլոր աղավնիները հանեցին փետուրները և, աղջկերք դառնալով, թափվեցան ջուրը լողանալու։

Արեգնազանը մնաց ապշած մի րոպե. հետո մտածեց նրանց հետ մի խաղ խաղալ և տեսնել՝ ի՞նչ կլինի հետևանքը։ Կուզեկուզ մոտեցավ ափին՝ այնպես, որ իրան չտեսան, վերցրեց նրանցից մեկի փետուրները։ Երկու մեծ թև էր աղավնու, մնացած փետուրներն էլ վրան։

Չանցավ մի քանի րոպե, բոլոր աղջկերքը դուրս եկան, հագան իրանց թևերն ու թռան, բայց մեկը, որ իր թևերը չգտավ, ամաչեց մերկ կանգնել ջրի ափին, իսկույն իրան գցեց ջուրը։ Արեգնազանը, այդ նկատելով, թևերը ձեռին մոտեցավ աղջկանը։ Աղջիկը, ջրումն ընկղմված, միայն գլուխը դուրս հանած, մոտեցավ Արեգնազանին և սկսեց երգել.

Ա՛յ տղա, սիրո՛ւն տղա,
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։

Իմ օրումս չեմ տեսած
Քեզ պես սիրուն մի տղա,
Այդքան գեղեցկության մեջ
Սիրտ չի լինիլ անզգա։

Խնայի՛ր ինձ, աղաչո՛ւմ եմ,
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։

Եթե իրավ տղա ես՝
Կուզեմ դառնաս դու աղջիկ,
Որ քո սեռում չլինի
Քեզ հավասար գեղեցիկ։

Տե՛ս, ահա ես քեզ օրհնում եմ.
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։

Աղավնի աղջիկը լռեց և, վիզը ծռած, մի ամենաքնքուշ ժպիտ բերանին՝ նայում էր Արեգնազանին և սպասում, որ իր թևերն ստանա։

Արեգնազանին այնքան դուր եկավ Աղավնի աղջկա երգի եղանակը, որ ասում էր. «Ո՛չ ուտեմ, ո՛չ խմեմ, սա երգի, ես լսեմ»…

— Շարունակի՛ր, շարունակի՛ր, մի քիչ էլ երգիր,— խնդրեց Արեգնազանը։— Քո երգը ինձ շատ է դուր գալիս, դեռ այդպես բան լսած չկամ կյանքումս։ Միայն մի բան ես չհասկացա, սիրո՛ւն աղջիկ։ Դու ասում ես. «Եթե տղա ես, աղջիկ դառնաս».— այդ ինչպե՞ս կարելի է։

Աղջիկը շարունակեց երգել.

Ամենայն ինչ կարելի է,
Ո՛չ մի դժվար բան չկա.
Եթե իրավ աղջիկ դառար՝
Հիմա դարձի՛ր քաջ տղա։

Թող երեսիդ մորուք բըսնի
Թուխ ու երկայն բեղերով,
Թող կոշտանա սիրուն դեմքըդ
Հաստ ջիղերի գծերով։

Ո՜հ, տեսնում եմ, դու փոխվում ես…
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ,
Ինչ կամենաս՝ քեզ կըտամ։

Մի վայրկենական ուշաթափություն եկավ Արեգնազանի վրա, և նա զգաց մի անսովոր բան, բայց շատ հաճոյական։ Նայեց ջրի երեսին, ուր, ինչպես հայելու մեջ, պատկերացավ մի դեմք, բոլորովին Արեգնազանին նման, միայն՝ նորածիլ բեղերով ու մորուքով։ Այդ պատկերն առաջ մի քիչ խորթ թվաց Արեգնազանին, բայց հետո այնքան զմայլելի եղավ, որ վրան նայելուց չէր կշտանում։— Այս ե՛ս կլինիմ անպատճառ,— ասաց ինքն իրան։— Ես հիմա ճշմարիտ որ Արեգ եմ։

— Սիրո՛ւն աղջիկ, դու տվիր ինձ այն, ինչ որ իմ միակ ցանկությունս էր. այժմ դու ազատ ես, ես չէի սպասում քեզանից այսպես բան. ուրեմն, դու ինձ կասես, դու անպատճառ կիմանաս, թե՝ որտե՛ղ է գտնվում անմահական ջուրը, որի համար ես ահա քանի ժամանակ է թափառում եմ։

Աղջիկն սկսեց երգել.

Թող Նունուֆարդ ուրախանա,
Որ ճանկ գցեց քեզ պես փեսա,
Հիմա հասար քո մուրազին՝
Եկար աղջիկ, կերթաս տղա։

Անմահական ջո՞ւր ես ուզում…
Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, թռչիմ գնամ
Եվ իմ կտցով բերեմ տամ։

Գնա՛ օգնիր տկարներին,
Հոգի ու շունչ տուր քարերին.
Թե որ կուզես, ինչպես հիմա,
Մնալ փոխված այդպես տղա,

Իսկ եթե ոչ՝ լա՛վ գիտենաս,
Որ տղայից քար կըդառնաս,
Երբ քարացած քաղաքի մեջ
Կախարդ կընկան կըմոտենաս։

Թևե՛րըս տուր, թևե՛րըս,
Թևերըս տուր, շուտ հագնեմ,
Թռչիմ գնամ և քեզ համար
Անմահական ջուր բերեմ…

Աղջկա վերջին խոսքերից շատ բան չհասկացավ Արեգը, բայց, չուզենալով այլևս ուշացնել նրան, թևերը տվավ իրան։ Աղջիկը թևերը հագնելուն պես դարձավ աղունակ և թռավ գնաց։ Մի քանի րոպե չանցած՝ մի փոքրիկ շիշ կտցին, անմահական ջրով լիքը, բերավ Արեգին տվավ և ինքը կրկին թռավ գնաց։

Արեգը ձին հեծավ և ճանապարհ ընկավ՝ ձիու հետ խոսելով.

— Բազի՛կ, ես հիմա տղա եմ, գիտե՞ս, էլ աղջիկ չեմ։ Առաջ աղջիկ էի. այդ ոչ ոք չգիտեր, գուցե դու էլ չգիտեիր. հայրս պատվիրել էր, որ ոչ ոքի չասեմ, թե՝ ես աղջիկ եմ. բայց հիմա տղա դառա։ Օ՜, որ գիտենաս, Բազի՛կ, ինչքա՜ն ուրախ եմ հիմա։ Դու չես իմանում. թեպետ աղջիկն էլ լավ է, բայց տղային որտե՞ղ կհասնի։ Ես հիմա չգիտեմ՝ ո՛ւր եմ գնում։ Բազի՛կ, դու ի՛նքդ գնա՝ որ կողմ կուզես. այսուհետև ինձ համար միևնույն է… Բայց սպասի՛ր, ես մի աշտարակի ծայր եմ նշմարում, նա անպատճառ մի քաղաք կլինի, գնանք դեպի այն կողմը։ Զարմանալի անհոգ եմ ես, Բազի՛կ. մեկ չես ասում, թե ինչո՞ւ այդ իմաստուն աղջկանը չհարցրիր, թե՝ ո՛վ դու գեղեցիկ և իմաստուն աղջիկ, ո՞ր կողմով պիտի ետ դառնամ ես իմ աշխարհը։ Դեռ լավ էր, նա առանց իմ ասելուն՝ ինձ տղա դարձրեց. որ բանն ինձ մնար՝ ես դեռ էլի աղջիկ կլինեի։ Ի՞նչ կարող էի մտածել, որ այդպես բան կարող է պատահել։ Բայց երբ որ տեսա, թե այդպես բան լինում է, ինչո՞ւ չասացի՝ սիրո՛ւն աղջիկ, ինձ որ տղա դարձրիր՝ մեր Բազիկին էլ մարդ դարձրու, կամ եթե ոչ՝ գոնե խոսելու ձիրք տուր. հը՞, ի՞նչ կասես, Բազի՛կ։— Ոչի՛նչ, դու տղա դառար, ես էլի մնացի ձի։— Իրա՛վ, իրա՛վ, այդ լավ չեղավ։ Մի բան տեսնելիս այնպես հափշտակվում եմ, որ բոլոր մնացած բաները մոռանում եմ. հետո միտս է գալիս, բայց ուշ է լինում…Այսպես ձիու հետ խոսելով և նրա փոխանակ ինքը պատասխանելով՝ մեր վերանորոգված Արեգը դիմեց դեպի երևացող աշտարակը։ 4

Երբ որ Արեգը մոտեցավ բարձր աշտարակին՝ հետզհետե երևացին և ուրիշ շատ տներ, և նրա առջև բացվեց մի մեծ քաղաք։ Մոտեցավ քաղաքադռանը, տեսավ մի քանի մարդիկ կանգնած, հարցրեց նրանց.

— Տղե՛րք, ի՞նչ քաղաք է սա, և որտե՞ղ են իջնում օտարականները։

Մարդիկը ձայն չհանեցին։

— Ձե՛զ եմ ասում, տղե՛րք, չե՞ք հասկանում։

Ձայն չկա։

«Երևի խուլ են»,— մտածեց Արեգը և գնաց ձեռը դիպցրեց նրանց։

— Ո՜վ երկինք,— բացականչեց Արեգը,— այս ի՞նչ եմ տեսնում. այս ի՜նչ հիանալի արձաններ են, իսկ ես կարծեցի, թե ուղիղ մարդիկ են։ Այս ինչքա՜ն ճարտար քանդակագործ է եղել սրանց շինողը…

Արեգը, կարծելով, թե իր տեսածներն ուղիղ շինովի արձաններ են, ներս մտավ քաղաքը, և նրա առջևը բացվեցին նորանոր տեսարաններ, բոլորն էլ քարեղեն։

Ահագին շուկա, կարգին խանութներ, թե՛ կրպակ, թե՛ տուն, թե՛ կատու, թե՛ շուն, ուտելիք ու հագնելիք, գեղեցիկ գորգեր և ուրիշ զարդեր… բոլորը, բոլորը քարացած։ Ո՛չ ծուխ, ո՛չ կրակ, ո՛չ ձայն, ո՛չ շունչ… կյանքի հետք ու նշույլ չկա…

— Ես հիմա՜ հասկացա. սա՛ է Աղավնի աղջկա ասած քարե քաղաքը,— ասաց Արեգը և սկսեց շրջել քաղաքի մեջ, ուր ամեն մի քայլափոխում մի նոր տեսարանի էր հանդիպում։

Մի տեղ մի խումբ մարդիկ կանգնած՝ որպես թե իրար հետ խոսում են. մեկի դեմքը բարկացած է և բերանը բաց, կարծես մյուսին հայհոյում լինի. մեկը ծիծաղում է, մյուսը լաց է լինում. մի կին, երեխան գրկած, ողորմություն է ուզում. մի տեղ հարսանիքի հանդես է իր ամեն սարք ու կարգով. հարսին տանում են փեսայի տուն։ Մեկ խոսքով՝ եթե շարժման մեջ եղած մի քաղաք մի վայրկյանում տեղնուտեղը քարանա, ինչ պատկեր կստանա, ահա՛ այդպիսի մի պատկեր էր ներկայացնում քարացած քաղաքը։ Մրգավաճառը միրգը քաշել է և կիսով չափ ածել առնողի զամբյուղը, մինչև մյուս կեսն ածելը քարացել են՝ ինքն էլ, կշեռքն էլ, առնողն էլ, միրգն էլ. ահա՛ այսչափ արագ էր եղել քարանալը։

— Խե՜ղճ մարդիկ,— ասաց Արեգը,— հող դառնալու էլ չեք արժանացել, այլ՝ դառել եք ծախու ապրանք։ Ճշմարիտ, եթե մեկը այս անթիվ արձանները կարողանար տանել հեռու աշխարհքներ վաճառելու՝ անչափ հարստություն կդիզեր։ Ահա՛ այն նորապսակ աղջկա արձանին, ով գիտե, իր քաշովը մեկ ոսկի կտային։ Բայց ի՜նչ եմ մտածում ես էլ. այս թշվառությունն աշկարա տեսնողն էլ ի՜նչ կարող է հարստության վրա մտածել։ Ահա՛ հարստություն՝ մեր առջև պատկերացած իր իսկական կերպարանքով… Ա՜խ, երանի՛ թե՝ սրանցից մեկը լեզվավորվեր և ինձ պատմեր իրանց գլխի անցքը։ Արի՛ մեկ բղավեմ, ինչ կլինի՝ կլինի։

— Ո՛վ քաղաքացի՜ք… ինչո՞ւ եք քարացե՜լ…— կանչեց Արեգը։

— Քարացե՜լ…— արձագանք տվին բոլոր քարերը։

— Ք…ա՜…ր,— հանկարծ մի նոր ձայն լսվեցավ։

— Ահա ձայն լսեցի,— ասաց Արեգը և մեկ էլ բղավեց.— Ո՞վ կաք կենդանի՜…

— Ե…ե՜…ս,— պատասխանեց ձայնը։

Արեգը որոշ կերպով լսեց, թե որտեղի՛ց է գալիս ձայնը, գնաց դեպի այն կողմը։ Մի գեղեցիկ ապարանք էր, առջևն ընդարձակ պարտեզ, բոլորն էլ քարացած։ Մի փոքրիկ ծաղկոցում նա գտավ մի քարացած մարդու կենդանի գլուխ։

— Ո՞վ ես դու, ո՛վ մարդ,— հարցրեց Արեգը։

— Ջո՜ւր… ջո՜ւր…— պատասխանեց գլուխը, հազիվ կարողանալով խոսել։

— Ջո՞ւր ես ուզում։

— Ջո՜ւր… ջո՜ւր… տո՜ւր… տո՜ւր…

— Հայրի՛կ, ձեր քաղաքի ջուրն էլ է քարացել, ջուր չկա։

— Մի՜… մի՜… կա՜թ… կա՜թ…

— Մի կաթիլ ջուրը քեզ ի՞նչ կօգնե. քո ծարավը մի կարաս ջրով չի հագենալ։ Ես ունիմ ինձ մոտ մի քանի կաթիլ ջուր, եթե կբավականանաս՝ չեմ խնայիլ քեզանից։

— Հա՜… հա՜… հա՜…

Արեգը հանեց անմահական ջրի շիշը և նրանից մի քանի կաթիլ կաթեցրեց կիսարձանի բերանը։ Կենդանի գլուխը ոչ միայն կատարելապես զովացավ, այլև զգաց մի վերակենդանության ցնցում իր բոլոր մարմնի մեջ և սկսեց պարզապես ասել.

Դու բարի՛ հրեշտակ,
Որտեղի՞ց եկար,
Փախի՛ր, հեռացի՛ր
Մի առ ժամանակ.

Բայց ո՛չ, սպասի՛ր,
Ես էլ եմ գալիս…
Այո՛, գալիս եմ,
Նայի՛ր, մեկ նայի՛ր…

Կիսարձանը կենդանացավ և սկսեց քայլել, առաջ մի փոքր դանդաղ, հետո ավելի շուտ-շուտ, և սկսեց փախչիլ՝ իր հետևից կանչելով Արեգին.

— Փախի՛ր, փախի՛ր, որդիս, ե՛կ իմ հետևիցս, մեզ հարկավոր է թաքչիլ. հիմա ուր որ է՝ պիտի գա քարացնող պառավ հրեշը։ Արի՛, արի՛, մտնենք իմ ապարանքը, գոնե քեզ չգտնե։

Արեգը մնացել էր շփոթված, չէր իմանում, թե ի՛նչ աներ, բայց վերջը հետևեց փախչող մարդուն։ Ձին քաշեց ներս, վարի հարկումը մի մութ անկյունում կապեց, իսկ ինքը վերև բարձրացավ այն մարդու մոտ։

— Ես չեմ հասկանում, թե՝ այդ ի՛նչ հրեշ է, որից այդքան վախենում ես դու,— ասաց Արեգը։

— Այդ հրեշը մի պառավ է, որդի՛, նա՛ է քարացրել մեր քաղաքը. ամեն օր այս ժամանակին գալիս է նայում և զվարճանում իր չարության վրա. հիմա ուր որ է` պիտի գա, և եթե մեզ տեսնի կենդանի՝ իսկույն կքարացնե։

— Հիմա հասկացա։ Բայց ինչպե՞ս է եղել, որ քեզ բոլորովին չէր քարացրել։

— Ավելի տանջելու համար։ Ես այս քաղաքի թագավորն եմ. ինձ կասեն Անդաս թագավոր։ Քավթառ հրեշը գլուխս կենդանի թողեց, ասելով.— Աչքերդ բաց եմ թողնում, Անդա՛ս, որ տեսնես քո թագավորության ոչնչությունը իմ զորության, իմ ուժի առջև։

— Ինչո՞ւմն է նրա զորությունը, կամ ինչո՞վ է նա ուժեղ, չգիտե՞ք։

— Նրա զորությունը իր գավազանների մեջն է։ Նրա գավազանները մահ են սփռում ամեն տեղ։ Նա մի գործիք է չար ոգիների ձեռքում և նրանցով է անում, ինչ որ անում է։ Կամ, ո՞վ գիտե, գուցե հենց ինքը մի չար ոգի է՝ պառավի կերպարանք առած։

— Ի՞նչ ես կարծում, եթե դրա ձեռքից խլենք իր գավազանները…

— Բայց ինչպե՞ս կարելի է մոտենալ նրան. միայն բարի ոգիքը կարող են այդպիսի բան անել կամ այնպիսի մի մարդ, որ բարի ոգիների պաշտպանությունը իր կողմն ունի։

— Ինձ թվում է, որ բարի ոգիները կպաշտպանեն մեզ,— ասաց Արեգը և պատմեց Աղավնի աղջկա հետ հանդիպելը, նրա արածն ու ասածը…

— Օ՜… եթե այդպես է, ապա ուրեմն՝ դու մի բարի ոգի ես, երկնքից ուղարկված,— բացականչեց թագավորը։— Ես կարող եմ այժմ համարձակ դուրս գալ նրա առաջը, իսկ դու ինձ մոտ թաք կկենաս, և երբ հարձակվի ինձ վրա՝ դու իսկույն կբռնես նրան և զինաթափ կանես։ Ահա՛, ահա՛ երևում է նա. տե՛ս, ամպերի մեջ, խնոցու վրա հեծած, օձե մտրակը ձեռին գալիս է։

— Տեսնում եմ, տեսնում… դու սիրտդ պի՛նդ պահիր, չվախենա՛ս, ես նրա հոգին կհանեմ։

Այս ասելով իջան պարտեզ։ Արեգը թաք կացավ մի քարացած ծերունու քամակում։

Պառավը վայր իջավ թագավորի դիմացը, ձեռքն առավ իր երեք գավազաններից մեկը և սպառնալով ասաց.

Այս ի՞նչ եմ տեսնո՜ւմ,
Այստեղ ո՞վ եկա՜վ,
Այս կյանքն, այս հոգին
Սորան ո՞վ տվավ։

Հասե՛ք, ոգինե՜ր,
Հասե՛ք, շո՛ւտ հասեք,
Ձեր խեղճ պառավին
Եկե՛ք, օգնեցե՛ք։

Իսկ դու, գավազա՜ն,
Ինչպե՜ս ես զարկել,
Որ սա նորմեկանց
Ոտքի է կանգնել։

Հապա՜, գավազա՛ն,
Հապա՜ մեկ տեսնենք,
Քո զորությունը
Մեկ այժմ էլ փորձենք։

Գավազանը ձեռին հարձակվում էր պառավը, որ զարկեր թագավորին, ասելով՝

Քա՜ր էիր, Անդա՜ս,
Էլի քար դառնա՜ս.

այս միջոցին Արեգը բռնեց նրա մազերից և այնպես գետին փռեց, որ պառավը կիսաշունչ եղավ։ Թագավորը, որ առանց ուղիղ քարանալու, այլ միայն երկյուղից մնացել էր քարացած, նոր սրտապնդվեց և մոտեցավ պառավին։ Գավազանները խլեցին և պառավի ձեռք ու ոտքը կապեցին։

— Հիմա ի՞նչ պատժով պատժենք քեզ, գարշելի՛ պառավ,— ասաց թագավորը։

Պառավը պատասխանեց.

Ինչ պատիժ կուզեք, մե՜կ է ինձ համար,
Թող ձեր պատիժը ձե՜զ լինի հարմար։
Բայց այդ դու չէիր, Անդա՛ս թագավոր,
Այլ՝ տղայացած աղջի՜կ զորավոր…

Գրվա՜ծ է արդեն իմ ճակատագրում
Եվ ոգիների մատենագրում,
Թե՝ երբ մի աղջիկ կըդառնա տղա՜,
Քո թշվառ կյանքին նա՛ վախճան կըտա։

— Օ՜… եթե այդպես է՝ ես պատրաստ եմ,— ասաց Արեգը,— միայն՝ դու պետք է առաջ կենդանացնես այս քաղաքը։

— Թող այդպե՛ս լինի, թող կենդանանա՛,
Թող ամեն մեկը իր գործի՛ն կենա.
Ուրիշ չարություն շատ ունիմ արած,
Թող Բելիարը[5] նրանցով շատանա…
Ամպե՛ր, գոռացե՛ք,
Կայծակնե՛ր, զարկե՛ք,
Աղբյո՛ւրք, բխեցե՛ք,
Գետե՛ր, վազեցե՛ք։
Մարդ և անասուն,
Գազան և թռչուն,
Հասա՛վ ձեր ժամը,
Հիմա վե՛ր կացեք…

Պառավն իր խոսքը ավարտած-չավարտած՝ խորին լռությունը հանկարծ դղրդաց. քաղաքը մտքի արագությամբ կենդանացավ։ Ամենքն էլ այնպես շարունակեցին իրանց կիսատ թողած գործերը, որ կարծես ո՛չ քարացած են եղել երբևիցե, ո՛չ բան։ Աքաղաղը, որ իր կանչի կիսումն էր քարացել՝ մյուս կեսը հիմա ավարտեց. զուռնաչին, որ զուռնան բերանումն էր քարացել՝ շարունակեց ածելը. պար եկողն էլ, որ ձեռքերը բարձրացրած էր մնացել՝ շարունակեց իր պարը. խոհարարը շարունակեց մսի քափը քաշելը, և բոլորն այսպես… Ոչ մի մարդ, բացի թագավորից, չիմացավ, որ ինքը երբևիցե քարացած է եղել։

— Հիմա ի՞նչ անենք այս չար պառավին,— ասաց թագավորը։

— Գավազանները ձգենք ծովը,— պատասխանեց Արեգը,— իսկ պառավին թողնենք երթա, սրա զորությունը վերացած է այսուհետև։

Պառավը չուզեց կենդանի մնալ և ասաց նրանց.

— Ինձ է՜լ, ինձ է՜լ ծովը ձգեցեք,
Այնտեղից մոտ է Սանդարամետը[6],
Մահացու կյանքից ինձ ազատեցե՛ք,
Թող ինձ ընդունի Սատանապետը։
Լրացավ արդեն մի հազար տարին,
Որ ես գործիք եմ մեծ Բելիարի,
Միշտ չա՜ր գործեցի, չիմացա բարին,
Թող այժմ նորա կամքը կատարի։

Դեռ պառավն իր խոսքը չէր ավարտել, որ թագավորի մեծ վեզիրն ու սպարապետը եկան և, խոր գլուխ տալով թագավորին, ասացին.

— Տե՛ր արքա, բոլոր զորքը պատրաստ է, քո մեծության հրամանին ենք սպասում։

— Ինչո՞ւ համար եք պատրաստել զորքը,— հարցրեց թագավորը զարմանալով։

— Մենք կատարեցինք քո հրամանը. թշնամու զորքը մոտենում է, պետք է նրա առաջքն առնել։

— Սպասեցե՛ք, սպասեցե՛ք… այո՛, այո՛, ես հիմա հիշում եմ… այդ մեզանից ուղի՜ղ քառասուն տարի առաջ էր, ինչ որ ասում եք. մեր քարանալու օրն էր… թշնամու զորքերը եկան և, մեզ քարացած գտնելով, սարսափած փախան…

Վեզիրն ու սպարապետը իրար երես նայեցին և շշնջացին միմյանց.

— Թագավորը խելագարվել է… Այո՛, այո՛, զարմանալի՜ փոփոխություն, երեկ չէ՞ր, որ մոտն էինք. մեկ օրվա մեջ ծերացել է…

— Տեսնո՞ւմ եք դուք այս պառավին,— ասաց թագավորը,— սա՛ է մեր քաղաքի քարացնողը։ Քառասո՜ւն տարի շարունակ սա մեր քաղաքը քարացրած պահեց…

Վեզիրն ու սպարապետը, թագավորին գլուխ տալով, համաձայնություն ցույց տվին, որ իբր թե հավատում են նրա ասածին, բայց իրար հետ շշնջալով՝ «հաստա՛տ խելագարված է սա», ասացին։

— Եթե սա չլիներ,— շարունակեց թագավորը, ցույց տալով Արեգին,— եթե սա չլիներ՝ մենք հավիտյան քարացած կմնայինք։ Սա որ մի հրաշքով աղջկանից տղա էր դառել, և աղավնի դարձող աղջկանից անմահական ջուր էր ձեռք բերել, պատահմամբ ասեմ, թե Երկնքի տնօրենությունով, եկավ և ինձ կենդանություն տվավ իր ջրով, այս չար պառավին էլ բռնեց ու զինաթափ արավ։ Այժմ այս պառավին ձե՛զ եմ հանձնում. տարե՛ք սրան ծովը ձգեցեք… ահա՛ այս գավազանները ևս ծովը ձգեցեք…

Վեզիրն ու սպարապետը դարձյալ սկսեցին շշնջալ՝ դեպի մի կողմ քաշվելով։

— Հաստա՛տ, հաստա՛տ խելագարվել է,— պնդեց վեզիրը։

— Դրան ի՜նչ կասկած,— կրկնեց սպարապետը։— «Սա՛, ասում է, աղջիկ է եղել, տղա է դառել, մի աղջիկ էլ աղավնի է դառել, ինքն էլ անմահական ջուր է խմել, իսկ մենք՝ որպես թե քառասուն տարի է, որ քարացած ենք եղել…»։ Խելքը գլխին մարդը մի՞թե այդպիսի բաներ կխոսի։

Այս մարդոց կասկածը շատ բնական էր։ Վեզիրը քարանալուց առաջ ճաշի էր նստած և գդալը ձեռին բերանը տանելիս քարացել էր, իսկ այսօր գդալը տարել էր բերանը և իր ճաշը վերջացրել, եկել։ Սպարապետը, ոտքի մեկը ձիու ասպանդակումը դրած՝ հեծնել ուզելիս էր քարացել, և այսօր էր ոտը մյուս կողմն անց կացրել և հեծնել ձին ու եկել. էլ ուրեմն, ինչպե՞ս կարող էին երևակայել, որ երբևիցե քարացած են եղել։

— Գիտես ինչ կա, թագավո՛ր,— ասաց Արեգը ծածուկ։— Այս մարդիկը քո խոսքերին չեն հավատում և քեզ խելագար են համարում։ Այս շատ վտանգավոր բան է. կարող են քեզ ճշմարիտ խելագար համարել և թագավորությունից զրկել։ Հիմա դու սպասիր, տես՝ ես ինչ եմ անում, և ի՛նձ հետևիր։— Հետո, դառնալով վեզիրին ու սպարապետին, ասաց.

Եկե՜ք, պարոններ, եկե՜ք,
Մի՛ կասկածեք բնավին,
Տեսե՛ք՝ ինչպե՜ս եմ պատժում
Այս անըզգամ պառավին։

Այս ասելուց հետո, կախարդական գավազաններից մեկը ձեռին, մոտեցավ պառավին և ասաց.

Հրամանով
Բելիարի,
Ուրիելի,
Սադայելի[7]՝
Քա՛ր դառ, պառա՛վ, քա՛ր…

Ասաց ու զարկեց գավազանը։ Պառավը դառավ մի քած[8] էշ և սկսեց խառանչել[9]

— Ա՜յ քեզ բան,— բացականչեց Արեգը,— երևի այս գավազաններից ամեն մեկը մի ջոկ զորություն ունի, կամ գուցե իմ անեծքս էր իշավարի, և պառավն իր խառանչյունով ծիծաղում է ինձ վրա։ Փորձենք երկրորդ գավազանը։

Սադայելի ահեղ սրով,
Տարտարոսի[10] մեծ զնդանով,
Քեզ զարկում եմ, անիծում եմ,
Քա՛ր դառ, պառա՛վ, քա՜ր…

Պառավը դարձավ մի սև ագռավ և ուզեց թռչիլ, բայց ոտները կապած էին, չկարողացավ…

— Սպասեցե՛ք, երրորդ գավազանը փորձենք։

Առավ երրորդ գավազանը և սկսեց ավելի թունդ անիծել՝ կարծելով, թե իր անեծքի թուլությունիցն է, որ պառավը քար չի դառնում։

Քարեկարկո՜ւտ,
Արյունանձրև՜,
Մե՜գ, մառախո՜ւղ,
Թանձր մռա՜յլ,
Խիտ աղջամո՜ւղջ,
Թունդ երկրաշա՜րժ,
Մահտարաժա՜մ[11],
Որո՜տ, կայծա՜կ,
Հրդե՜հ, կրա՜կ,
Նավթահեղե՛ղ
Դժոխային
Թափվի գլխիդ,
Ո՛վ սև ագռավ,
Դահի՛ճ պառավ…
Քեզ զարկում եմ
Չա՛ր մահակով,
Դագանակո՜վ,
Որոտմունքի
Թո՛ւնդ մտրակով,
Կայծակների
Ահե՛ղ զարկով,
Անեծքս ա՛ռ,
Դարձի՜ր լեռ քար…

Ասաց ու զարկեց գավազանը, և պառավը դարձավ մի դաժանատեսիլ քարե արձան։ Հետո, դառնալով վեզիրին ու սպարապետին, ասաց Արեգը.

Հիմա ամառն է, բայց դուք չըգիտեք.
Այս շոգ կրակին մուշտակ եք հագել.
Ձմեռն է եղել, երբ քարացել եք,
Էնդուր[12] եք հիմա այդ ձևով եկել։

Մա՛րդ ուղարկեցեք մի ուրիշ քաղաք,
Որ գնա բերե ձեր տարեթիվը,
Նրանով կիմանաք ձեր գլխի անցքը,
Կուղղեք ձեր այժմյան սխալ հաշիվը։

Եթե ոչ՝ ես ձեզ էշեր կըշինեմ,
Կամ սև ագռավներ՝ երթաք կռկռաք,
Որ այնուհետև ձեր թագավորը
Ինչ որ ձեզ ասե՝ իսկույն հավատաք…

— Օ՜… ես հիմա հավատո՛ւմ եմ, հավատո՛ւմ,— ասաց վեզիրը,— այս բոլորը աչքովս տեսնելուց հետո՝ էլ չե՛մ կարող չհավատալ… Ճշմարիտ որ ձմեռն է եղել, իսկ հիմա… ամառն է… այո՛, ամառն է…

— Ես էլ եմ հավատում, ես էլ… ես չեմ ուզում ո՛չ էշ և ո՛չ ագռավ դառնալ, իսկ քարանալու ախորժակ բնավ չունիմ… իրա՛վ, ի՜նչ շոգ է այսօր, քիչ է մնում, որ այրվիմ…

— Տե՛ր արքա, ճաշը պատրաստ է, թագուհին ձեզ է սպասում,— ասաց մի պալատական՝ խոր գլուխ տալով թագավորին։

— Երթա՛նք, երթա՛նք, մի կտոր հաց ուտենք,— ասաց թագավորը։— Ահա՛ քառասուն տարի է, որ պատառ չեմ դրել բերանս, բայց, ուղիղն ասեմ, չեմ էլ քաղցել։ Միայն ծարավս շատ էր տանջում ինձ երբեմն, և ավելի ևս սաստկացավ, երբ լսեցի Արեգի ձայնը։ Երևի իմ ծարավիլն էլ Երկնքի կամքովն էր, նրանով պիտի գտնեի իմ փրկությունը… Երթա՛նք, երթա՛նք, մի կտոր հաց ուտենք…

Անդաս թագավորը լավ կշտացրեց թե՛ Արեգին և թե՛ նրա Բազիկին։ Արեգին պահեց թագավորը մինչև քսան օր. այդ քսան օրվան մեջ շատ թագավորներից դեսպաններ եկան և շնորհավորեցին Անդասի և նրա քաղաքի վերակենդանությունը։ Նույն քաղաքից հազարավոր մարդիկ կային հեռավոր երկիրներ գնացած, որոնք իրանց քաղաքին պատահած պատուհասից վախենալով՝ չէին վերադառնում. այժմ եկան ավելի բազմացած թվով, որդոց և թոռանց տերեր դարձած, մինչդեռ քաղաքի աճելությունը, քարանալու պատճառով, դադարել էր։

Նորեկները, իմանալով, որ Արեգն է այն բարի հրեշտակը, որ հաղթել է չարին և կյանք տարածել չարի մահ սփռած տեղը՝ նրան աստվածավայել պատիվներ տվին ճոխ խնջույքներով։ Թագավորն ինքը մի մեծ խնջույք տվավ, ուր ներկա էին հազարավոր անձինք։ Ինքն էր բոլոր զվարճություններին ընթացք տվողը, ինքն էր առաջարկում կենաց թասերը։ Երբ Արեգի կենաց բաժակը ձեռքն առավ, սկսեց խոսիլ թագավորը և ասաց.

— Ի՜նչ էինք երեկ և ի՜նչ ենք այսօր.
Դո՛ւ պատասխանիր, Անդա՛ս թագավոր.
— Քա՜ր էինք երեկ, քա՜ր անշունչ, կանգուն,
Իսկ այսօր՝ մարդիկ, կենդանի, շարժուն…

Ի՜նչ հեշտ պատասխան… բայց ո՞վ կըմբռնե,
Ո՞վ կըզգա, թե ի՜նչ սոսկալի բան է
Շարունակ տանջվիլ քա՜-ռա՜-սո՜ւն տարի,
Փշալի՜ց ձեռքում մի անգութ չարի…

Եվ ահա այդ խիստ, չա՜ր կապանքներից,
Անխորտակելի այդ շղթաներից
Մեզ ազատում է մի չքնաղ ոգի,
Ամեն տեղ սփռում և՛ կյանք, և՛ հոգի…

Ո՞վ էր այդ Քաջը, այդ Առաքինին.
Ահավասիկ Նա՝ Արեգ պատանին.
Սա՛ է, որ սրբեց իմ սուգն ու լացը.
Խմե՜նք Արեգի անգին կենացը…

Թագավորի այս առաջարկության վրա հազարավոր ձայներ, միասին «կեցցե՜ Արեգը» գոչելով, թնդացրին ամբողջ ապարանքը։ Աշըղներն էլ, որ թագավորի ակնարկելուն էին սպասում, խմբովին հնչեցրին հիսնաղի քնարները[13] և երգեցին միաձայն.

Արի՛, բյուլբյո՛ւլ, ուրախացի՛ր,
Քո վարդն ահա՛ բացվել է.
Վերադարձի՛ր, էլ մի՛ վախիր,
Քո թագուհին բացվել է։

Արեգն իջավ Երկնքիցը,
Ամենայն տեղ կյանք սփռեց,
Քարերն ամեն հոգի առան,
Քո կարմիր վարդն էլ բացվեց։

Արի՛, բյուլբյո՛ւլ, ուրախացի՛ր,
Քո վարդուհին բացվել է.
Արի երգի՛ր, էլ մի՛ վախիր,
Քո թագուհին բացվել է…

Արեգը մեկ Արեգակ է,
Քաջ պատանու կերպ առած,
Սա բարի է, առաքինի,
Արևի պես ողորմած։

Արի՛, բյուլբյո՛ւլ, ուրախացի՛ր,
Քո վարդուհին բացվել է.
Արի երգի՛ր, էլ մի՛ վախիր,
Քո թագուհին բացվել է…

Աշըղները դեռ երկար կշարունակեին Արեգին գովասանել, եթե Արեգը, համեստությունից ստիպված, չընդհատեր նրանց իր հետևյալ պատասխանական ճառով.

Ես մի թույլ էակ, չնչին արարած,
Չգիտեմ արդյոք ի՞նչ ունիմ արած,
Որ ինձ տալիս եք այսքան փառք, պատիվ,
Այսքան գորովանք, մաղթանք անհաշիվ.

Ի՞նչ գտավ արդյոք Երկինքն ինձանում,
Ես այդ չգիտեմ և չեմ իմանում,
Որ ցույց է տալիս այսչափ սեր և գութ,
Հարթում է առջևս ամեն խոչ ու խութ.

Առյուծն իմ առջև քծնում է շան պես,
Վիշապը դառնում մի վախկոտ մողես,
Աղբյուր է բխում ապառաժ տեղում,
Դարավոր ճահիճն առաջիս ցամքում…

Եթե բոլորը, ինչ որ տեսել եմ,
Այժմ մի առ մի ձեր առջև պատմեմ,
Կըտեսնեք, որ սա մի բախտ է միայն
Եվ շնորհք Երկնի միջամտության…

Ուստի մենք Նրա՛ն և միայն Նրա՛ն
Պիտի համարենք պաշտելու արժան.
Նա՛ վերացրեց չարի զորություն,
Նորա՛ն պիտի տանք փառք և գոհություն…

* * *

Չնայած Արեգի համեստությանը՝ քաղաքացիք նրան դյուցազանց կարգը ձգեցին, որ երախտապարտ չմնան Երկնքի առջև։ Եվ ահա՛ ինչպես։ Տեսան, որ պառավի սոսկալի արձանից վախենում են բոլոր երեխաները և շատ մեծեր էլ՝ նրան տարան ծովը նետեցին։ Նա ընկավ ուղղակի դժոխքի վրա և իր ուժգին զարկովը ամբողջ դժոխքը իր միջի չար ոգիների անթիվ լեգեոններովը[14] մի հազար մղոն[15] էլ ցած գլորեց… Դրանից հետո հավաքվեցան քաղաքի բոլոր ճարտարապետներն ու նկարիչները, քաշեցին Արեգի պատկերը՝ Բազիկի վրա հենած. նրա ձևով շինեցին մի ոսկեձույլ արձան։ Այդ արձանը կանգնեցրին քաղաքի կենտրոնում եղած մեծ պարտեզումը, որ զբոսավայր էր ամենի համար, մանավանդ՝ երեխայոց, որոնք այնուհետև միշտ նրա չորս կողմումն էին խաղում և վրան նայելով՝ զմայլում։ Արեգը չտեսավ իր արձանը. նա այդ ժամանակ արդեն գնացել էր։ Նա երազումը տեսավ, որ Նունուֆարը վերջին շնչումն է, շտապեց վերադառնալ, որ գուցե կարողանա օգնություն հասցնել։5

Նունուֆարը վերջին շնչումն է։

Էլ ո՛չ ծաղրածվի կատակները, ո՛չ վեզիրի կնոջ հոգատարությունը, ո՛չ հոր աղաչանքն ու հառաչանքը չեն ազդում նրա վրա։

Լեզու չունի, որ խոսի, ուժ չունի, որ ձեռքը շարժե։

Ակնապիշ նայում է դեպի վեր, կարծես Երկնքիցը լինի սպասում իր փրկությունը կամ ուզում լինի շուտով թռչիլ դեպի Երկինք։

Թագավորը և բոլոր պալատականները, ձեռքները խաչ արած, վիզները ծռած նայում էին Նունուֆարի երեսին և ախ ու վախ քաշելով՝ խոստովանում իրանց անզորությունը Ամենակարողի կամքի առջև։

Այս աղեկտուր րոպեին մեկ էլ լսվեցավ, որ Արեգը եկել է։

Նունուֆարի աղախինը ամենից շուտ վազեց Արեգի մոտ և շտապեցրեց նրան, ասելով.

— Շո՛ւտ արա, եկ տե՛ս, վերջին շնչումն է, աչքը քեզ է մնում…

— Ահա՛ գալիս եմ,— պատասխանեց Արեգը,— հիմա կգամ և կտեսնեմ քո Նունուֆարին…

Լուռ հանդիսականների միջով լուռ ու մունջ անցավ Արեգը, մոտեցավ Նունուֆարի մահճին, հանեց անմահական ջրի շիշը, մի կաթիլ կաթեցրեց բամբակի վրա և քսեց Նունուֆարի մեռելատիպ շրթունքներին։

Նունուֆարի աչքերը պարզվեցան։

Արեգն այդ նկատեց և մի քանի կաթիլ կաթեցրեց ուղղակի բերանի մեջ։

Նունուֆարը երկու ձեռքով ծածկեց երեսը…

Նա տեսավ Արեգին և… ճանաչեց։

Նա մի նոր կյանք զգաց, կյանք՝ աշխուժով լի, երևակայությամբ ճոխացած…

Ձեռներով ծածկեց երեսը, որ երևակայությունն ամփոփե։ Ամփոփե երևակայությունը, որ այդ րոպեի երկնային զվարճությունն ու զմայլմունքը լիուլի վայելե։

— Արեգը եկել է,— ասում է նա ինքն իրան՝ երեսը ծածկած երկու ձեռքով, իբրև երկու վահանով, որ ուրիշ տպավորությունների տեղի չտան.— Արեգը եկել է,— կրկնում է Նունուֆարը,— և ես առողջ եմ, բոլորովին առողջ, շատ առողջ։ Ես զգում եմ, զգում եմ, որ շատ առողջ եմ, և… Արեգն էլ եկել է… Ես տեսա. նա ինձ մոտ կանգնած է այս րոպեիս։ Ես զգում եմ նրա ներկայության անմահական հոտը։ Անմահական էր նրա տված դեղը։ Հենց ինքն էլ մի անմահ Ոգի է։ Ինչպե՜ս մեծացել է, ինչպե՜ս առույգացել, ի՜նչ նորածիլ բեղեր ունի, ի՜նչ գանգուր մորուք… Բանամ երեսս, մեկ էլ նայեմ…

Նունուֆարը բաց արավ երեսը և նայեց Արեգի երեսին այնպիսի հայացքով, որ միայն մոր հայացքն է լինում իր երեխին՝ «հագա՜» կամ «ճիտա՜» ասելիս… և կրկին փակեց երեսը։

Այդ հայացքը, որի մեջ ամփոփված էր կենդանության հրափայլ ոգին, ամենքը տեսան, և ամենքն էլ, կարծես խոսք մեկ արած, միաձայն քրքիջ բարձրացրին՝ փա՜ռ-փա՜ռ ծիծաղելով։ Այդ ծիծաղից անմասն չմնաց և ինքը՝ Նունուֆարը։ Նա էլ ծիծաղեց. կարծես ուրիշների տեղիք տալուն էր սպասում, որ մի կուշտ ծիծաղի։  Այս էլ որ տեսան մի վայրկյան առաջ սգավոր հանդիսականները՝ բոլորովին միամտվեցան. էլ ուշադրություն չդարձրին Նունուֆարի վրա, և սկսեցին փոխ առ փոխ գգվել ու համբուրել Արեգին։ Թագավորը իր գիրկն առավ Արեգին և սկսեց երեխայի նման հեկեկալ։ Թագավորի ուրախության զգացումն անսահման էր։ Նա մի վայրկյանում երկու որդի էր գտել, մինը՝ կորած տեղից, մյուսը՝ մեռած տեղից։ Ամենքի աչքերից ուրախության և զմայլմունքի արտասուք հոսեց։

Հանդիսականների այս տեսակ իրարանցումից օգուտ քաղելով՝ Նունուֆարը ծտի պես վեր թռավ տեղիցը, փախավ մտավ մի այլ սենյակ, այնտեղ շուտով հագնվեցավ, զուգվեցավ թագուհու վայել զարդարանքներով և դուրս եկավ հանդիսականների մեջ այնպես ուրախ ու զվարթ և այնպես առողջ, որ հիացան ամենքը, բայց մանավանդ Արեգը, որի համար մի բոլորովին նոր արև ծագեցավ։

Եթե Արեգը մի վայրկյանում վերակենդանացրեց Նունուֆարին՝ հիմա էլ Նունուֆարը, իր գեղեցկության ազդեցությամբ՝ Արեգի այնպիսի երակները շարժեց, որոնց միջով կարծես մինչև նույն րոպեն դեռ արյուն չէր խաղացած։ Արեգը մի նոր կյանք զգաց իր մեջ, մի նոր զգացմունք՝ անսահման հաճոյական, բայց ինքն իրան հաշիվ տալ չկարողանալով և միևնույն ժամանակ այդ իրան համար տարօրինակ զգացմունքը զսպել ուզենալով՝ սկսեց խոսիլ խելքը թռցրածի պես.

— Հիմա՜ եմ զգում, որ ես՝ էլ ես չեմ…
Բայց թե ես ո՞վ եմ՝ այդ էլ չգիտեմ.
Ինձ հափշտակեց Աղջիկ Աղավնին,
Եվ տեղս դրավ այժմյան Արեգին.
Անիրավ աղջիկն իմ ուշքս տարավ,
Արեգնազանիս լճի մեջ առավ,
Իր քաղցր երգով ինձ քնացրեց,
Եվ իմ տեղս նա մի ուրիշ դրեց…

Հանդիսականները բերանաբաց նայում էին և ոչ մի բան չէին հասկանում Արեգի ասածներից։

— Ափսո՜ս տղա, երևի խելքը կորցրեց,— ասում էին շատերը։

Վերջը Նունուֆարը մոտեցավ Արեգին և խղճալի կերպով ասաց.

— Արե՛գ, իմ հոգյա՜կ, ի՞նչ է այդ, ի՞նչ կա,
Գուցե իմ տեսքով քեզ դուր չի եկա.
Դու հանգիստ եղիր. ես կերթա՛մ, կերթա՛մ,
Որ ինձ չտեսնես էլ ո՛չ մի անգամ…
Ես սիրում եմ քեզ, գիտե Երկինքը.
Բայց այդ չի ուզում գուցե Նա Ինքը,
Որ չի թույլ տալիս քեզ՝ ինձ ճանաչել
Եվ, ինչպես որ կամ, ինձ այնպես տեսնել.
Երթամ, ուրեմն, իմ սև օրս լամ,
Քանի որ էլ քեզ՝ պիտի չերևամ։
— Ո՞ւր, ո՞ւր, սպասի՛ր, ես քեզ չե՛մ թողնիլ.
Առանց քեզ մի օր՝ էլ ես չե՛մ ապրիլ.
Թող երկինք, գետինք իրար խառնըվին,
Դու կըպատկանիս միայն Արեգին.
Թող ամբողջ աշխարհք տակնուվրա ըլի,
Էլ քեզ ինձանից ոչ ոք չի՛ խլի.
Արարած աշխարհ ես պտըտվեցա,
Գեղեցիկ, սիրուն շատերին տեսա,
Բայց քեզ պես չքնաղ, անհատ, աննման,
Քե՜զ է ստեղծել Երկինքը միայն.
Դու ի՛մն ես, ի՛մն ես, սիրո՛ւն Նունուֆար,
Իմ բոլոր կյանքս կըտամ քեզ համար.
Ինչ սիրտըդ ուզի, ինչ որ կամենաս՝
Հրամայի՛ր ինձ, իսկույն կստանաս։
Իմ ասածներս դու չհասկացար,
Էնդուր ես կարծում, թե՝ ինձ դուր չեկար.
Ես այն չե՜մ, այն չե՜մ, ում որ տեսել ես,
Նա գնա՜ց, կորա՜վ երևույթի պես.
Ես է՛լ եմ Արեգ, բայց ո՛չ առաջին,
Նրան գողացավ Աղջիկ աղավնին…

— Եթե այդպես է՝ ինձնից հեռացի՜ր,
Դու ինձ կյանք տվիր, վարձըդ ստացի՛ր։

— Ես չեմ կյանք տվել, ի՜նչ վարձ կամ ի՜նչ գին.
Դու ի՛նքդ ես իմ կյանքն, իմ սիրտն, իմ հոգին…

— Էլ ես կյանք չունիմ և պիտի մեռնիմ,
Երբ չկա Արեգ՝ էլ ինչո՞ւ ապրիմ…

— Իզուր մի՛ մեռնիլ, ես է՛լ եմ Արեգ,
Մի՞թե ես չունիմ նորա չափ արժեք…

— Բայց դու ուրիշ ես, ի՛նքըդ ես ասում…

— Այդ ես ինքս էլ լավ չեմ հասկանում…

— Սպասեցե՛ք, սպասեցեք, ես վերջ կտամ ձեր վեճին,— ասաց թագավորը։— Արեգ, ասա՛ ինձ, հոգիս, դու ո՞ւմ որդին ես։

— Արման իշխանի որդին էի մի ժամանակ, բայց հիմա չգիտեմ՝ էլի նրա՞ որդին եմ, թե՞ մի ուրիշի։

— Քո այդ պատասխանն է ահա, որ մենք չենք հասկանում, բայց քեզ լավ ենք ճանաչում։ Դու մեր Արեգն ես, միևնույն գեղեցիկ Արեգը, միայն մորուքդ է ավելացել ու բեղերդ…  — Սպասի՛ր, սպասի՛ր, խնամի՛ թագավոր,— մեջ ընկավ ծաղրածուն։— Աչքդ լո՛ւյս, փեսադ եկել է, բայց ուրախությունից ինքն իրան կորցրել է, հիմա ման է գալիս՝ չի գտնում։ Արե՛գ եղբայր, ե՛կ՝ ես ու դու մի պայման անենք. ես դառնամ «դու», իսկ դու դառ «ես». այնուհետև Նունուֆարը կդառնա «իմ», իսկ հիմարը՝ «քեզ». համաձա՜յն ես…— ասաց ծաղրածուն և սկսեց երգել.

Ա՜խ, ես հիմար եմ անչափ,
Բայց ո՛չ այս տղայի չափ,
Ես որ մի աղջիկ գտնեմ՝
Էլ չեմ ասիլ. «Ես՝ ես չեմ…».
Յարալլալի, շարալլալի,
Հայդե՛, հիմար, պա՛ր արի…

Մինչդեռ ծաղրածուն այսպես երգով ու պարով զվարճացնում էր հանդիսականներին, ներս մտավ Արմանը։

Արեգն իր հորը տեսնելուն պես վազեց գիրկն ընկավ և մի քանի ուրախության բացականչությունից հետո փսփսաց ականջումը.

— Գիտե՞ս, հայրի՛կ, ես հիմա տղա՜ եմ, տղա՜, իսկ և իսկ տղա, ճշմարիտ տղա. կարո՞ղ ես երևակայել…

— Իհա՛րկե, տղա ես, հոգի՛ս, հապա ի՞նչ պետք է լինեիր…

— Բայց չէ՞ որ, հայրի՛կ, բայց չէ՞ որ… ախը՜ր…

— Դու առաջ էլ էիր տղա, հոգի՛ս, բայց այդ չգիտեիր դու, նոր ես սկսել ճանաչել քեզ. առաջ անմեղ էիր ինչպես հրեղեն, հիմա մարդ ես դառել հողեղեն, բայց այդ վնաս չունի, հոգի՛ս…

— Օ՜… եթե այդպես է, ուրեմն ես՝ ե՛ս եմ եղել. վազեմ Նունուֆարին ասեմ…

Արմանը մոտեցավ թագավորին և սկսեց շշնջալ նրա ականջին բանի էությունը, իսկ Արեգը վազեց Նունուֆարի մոտ։

Երբ որ Արեգը նորից մոտեցավ Նունուֆարին՝ ավելի ուրախ ու զվարթ դեմքով, Նունուֆարը բռնեց Արեգի ձեռքից մի այնպիսի քնքուշ ժպիտով, որ Արեգը քիչ մնաց նորից թռցներ խելքը։

— Դու մեր Արեգն ես, այնպես չէ՞,— ասաց Նունուֆարը։

— Իհարկե, հոգի՛ս, հապա ո՞վ պետք է լինիմ,— պատասխանեց Արեգը։

— Ուրեմն, մենք է՛լ չենք բաժանվիլ միմյանցից։ Եթե գիտենաս ինչքա՜ն մաշվել եմ քո կարոտով… Հիմա եկել ես և հանկարծ ասում ես՝ «Ես՝ ես չեմ». հապա ո՞վ ես, որ դու չես։

— Ո՛չ, ո՛չ, հիմա ես՝ ե՛ս եմ. հիմարն ինձանից խելոք է… Արի՛ չոքենք թագավորի առջև, և նա օրհնե մեզ… Բայց, սպասի՛ր, հայրիկիս չհարցրի, թե՝ ո՞ւր են իմ քույրերը։

— Նրանք այստեղ են։ Քո գնալուց հետո ես ձերոնց բերել տվի, որ քո կարոտը նրանցից առնեմ։ Ես արդեն ուղարկեցի իմաց տալու, հիմա կգան ուր որ է…

— Ինչքա՜ն բախտավոր եմ ես, ուրեմն, որ այդքան բարի ես եղել դու… Ուրեմն, դեռ չշտապենք. գնանք մեր հագուստը փոխենք. հիմա՛ միտս ընկավ։ Անդաս թագավորից ես քեզ համար էլ, ինձ համար էլ հարսանեկան հագուստ եմ բերել։ Նա ընծայեց այդ հագուստները և խնդրեց, որ անպատճառ այդ ունենանք հագներիս մեր հարսանիքին, որին, իր ասելով, ինքը հոգվով ներկա կլինի։ Ես չէի ընդունում, որովհետև այս րոպեի քաղցրությունն այն ժամանակ երևակայել չէի կարող։ Շատ բաներ եմ տեսել, հետո կպատմեմ քեզ։ Չեմ տեսել միայն քեզ պես մի չքնաղ էակ… Ինչքա՜ն գեղեցիկ ես դու, Նունի՜կ…

Այսպես խոսելով, ձեռք ձեռքի տված՝ դուրս եկան Արեգն ու Նունուֆարը, բայց երկար սպասեցնել չտվին։

Մի քանի րոպեից հետո տեսարանը՝ մի կախարդական ասեմ, թե երկնային, կերպարանք ստացավ։

Պալատի ընդարձակ դահլիճը լցվեցան թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք՝ շքեղ հագուստներով զարդարված։ Այստեղ էին և Արեգի քույրերը։

Երբ որ Արեգն ու Նունուֆարը ներս մտան Անդասի ընծայած հագուստովը զարդարված՝ անթիվ անգին քարերի ճառագայթները, ծիրանի ծովից ծագող արեգակի պես, գույնզգույն լուսով լուսավորեցին ամբողջ դահլիճը։ Չոքեցին թագավորի առջև, որ օրհնե իրանց։

Թագավորը մի քանի րոպե չկարաց խոսիլ, հազիվ էր կարողանում բռնել ուրախության արտասուքը։ Վերջապես սկսեց օրհնել մեր նորապսակներին՝ ասելով.

Ո՜վ Երկինք,
Ես մի հողեղեն,
Մի թույլ արարած,
Որ չարն ու բարին
Դեռ լավ չգիտե,
Իմ սրտի՛ն նայիր,
Եվ ո՛չ իմ լեզվին.
Եվ քո՛ իսկ ձեռքով,
Ինչ որ բարի է՝
Դու այն տո՛ւր սրանց։

Ի՞նչ ունիս բարի,
Քո ծոցում պահած,
Որ մինչև այսօր
Ոչ մի հողեղեն
Դեռ չի ստացած,
Դու այն տո՛ւր սրանց։

Դու մինչ այսօր էլ
Շատ բան ես տվել.
Արև վառվռուն,
Աստղեր շողշողուն,
Զեփյուռ անշըշունջ,

Այեր[16] քաղցրաշունչ,
Անձրև հորդառատ,
Ցող մարգարտահատ.
Աղբյուրք զովարար,
Վտակներ վարար,
Գույն-գույն ծաղիկներ,
Ծառեր մրգաբեր,
Անտառներ մարմանդ[17],
Դաշտեր արգավանդ,
Լեռներ հովասուն,
Գետեր գալարուն,
Լճակներ վճիտ,
Սար, ձոր և հովիտ…
Այս ամեն բարիք,
Ո՛վ պայծառ Երկինք,
Թույլ տուր վայելեն,
Քեզ փառաբանեն…

Թագավորի օրհնությունն ավարտած-չավարտած՝ մի նոր լուսով լուսավորվեց դահլիճը։ Մի ծիածան կապվեց, ծիածան անտես, աննման, հրաշալի՜ այնքան, որ ամպերում կապվող աղեղը նրա մոտ մի մռայլ ամպ կարելի էր համարել… Ի՜նչ լեզու կարող է պատմել, ի՜նչ գրիչ կարող է գրել, կամ ի՜նչ վրձին կարող է նկարել…

Ամենքն էլ նրան էին նայում և տեսնում էին, թե ինչպե՛ս էին կազմվում նրա գույները հետզհետե. կարծես աներևույթ ոգիք, արագ-արագ վազելով, երկնային մատներով մի նոր ծիածան լինեին հինում, և երկնքումը լինին կապելիս Արեգի ու Նունուֆարի հարսանեկան Կանաչ-Կարմիրը[18]։ Հիրավի՛, այդ Կանաչ-Կարմիրը, թվում էր, թե՝ դահլիճի առաստաղից շատ ու շատ բարձր է և շատ հեռու։

Եվ ահա՛, երբ ծիածանն ամբողջապես պատրաստ էր, նրա վրայով, իբրև մի լուսեղեն սանդուղքով, ցած իջան մի խումբ երկնային թագուհիք՝ աստղերի ճառագայթներից և ձյունափայլ ամպերից գործած հագուստով մի-մի արեգակ… Բայց ի՜նչ արեգակ… եթե ցերեկ լիներ, և արեգակը նրանց տեսներ՝ ամպեղեն մի քող կքաշեր երեսին, որ տեղի տար նրանց լույսին…

Բոլոր երկնային օրիորդները, որոնք թվով մինչև ինը հոգի էին, երկ-երկու պսակաձև փունջեր ունեին ձեռներին՝ ո՛րը ցողից քաղած, ո՛րը ծաղիկների գույնից ու հոտից փնջած, ո՛րը վճիտ աղբյուրների բյուրեղացած գոհարներից հավաքած, ո՛րը քաղցրաշունչ զեփյուռից ու զովարար հովերից հյուսած, ո՛րն արևի շամանդաղի[19] մեջ եղած գույնզգույն հյուլեներից[20] կազմած… մի խոսքով՝ լուսեղեն մատներով բնության բոլոր զարդերի ոգին էին քաղել ու փնջել։ Այդ փունջերի անմահական բուրմունքովը լցվեցավ բոլոր դահլիճը։

Ամենից առաջ մոտեցան Աղբյուրիկը, Ցողիկը ու Ծաղիկը և, իրանց պսակները տալով Արեգին ու Նունուֆարին, ասացին.

ԱՂԲՅՈՒՐԻԿ
Ես կարկաչյունն եմ Աղբյուրիկ,
Եկել եմ ձեզ աչքալուսիկ,
Բերել եմ ձեզ բյուրեղահյուս
Ականակիտ, վճիտ փնջիկ։
ՑՈՂԻԿ
Ես գոհարիկն եմ բույսերի,
Ես մարգրիտն եմ հովիտների,
Ահա՛ մի փունջ՝ ցողից քաղած
Հազարավոր կանաչների։
ԾԱՂԻԿ
Ես Ծաղիկն եմ մշտադալար,
Ես անթառամն եմ բեղմնարար,
Բոլոր ծաղկանց գույնն ու հոտը
Ահա՛ բերել եմ ձեզ համար…

Այսպես մոտեցան և մյուսները և, մի-մի բան ասելով, իրանց պսակները նվիրեցին Արեգին ու Նունուֆարին…

Այս տեսարանը մի տխրություն և թմրություն բերավ հանդիսականների վրա։ Շատերը բոլորովին վերացան ապշությունից։ Ամենից շատ տխրեցան աղջկերքը։ Նրանց գեղեցկությունն աղոտացավ, թխացավ ու մգացավ հրեղենների գեղեցկության մոտ։ Երիտասարդները դարձան մի տեսակ ապուշ վայրենիք, նրանց վստահությունը բոլորովին անհետացավ…

Միայն Արեգն էր ուրախ, միայն նա էր ազատ այդ ընդհանուր ապշությունից։ Այդ հոգեկան թմրությունից հանդիսականներին սթափելու համար Արեգը դարձավ լուսեղեն հյուրերին և ասաց.

— Ո՛վ երկնային թագուհիք, դուք ձեր շնորհաբեր այցելությունովը ինձ չափազանց ուրախացրիք։ Բայց, նայեցե՛ք, այս ի՜նչ ապշություն է, այս ի՜նչ տխրություն, որի մեջ ընկղմվել են ամենքը։ Մի՛ զարմանաք։ Այսպե՜ս ենք մենք՝ տկար հողեղեններս. ի՛նչ որ չափազանց բարի է, չափազանց գեղեցիկ, նույնը վայելելու կարողությունը չունինք մենք՝ մահկանացուներս։ Ճշմարի՛տ բարվո և գեղեցկի ճաշակից զուրկ արարածներ ենք մենք։ Ներշնչեցե՛ք մեր սրտերի մեջ վսեմ զգացմունք և բարձրագույն կարողություն, որ ձեր երկնային շնորհաբերությունը լիապես վայելել կարողանանք։ Խնդրում եմ՝ ուրախանաք, խնդաք և զվարճանաք իմ հարսանյաց հանդեսին և ուրախացնեք ամենքին երկնային ուրախությունով…

Բանից երևաց, որ մեր լուսեղեն օրիորդները, թեև մարմնացած, բայց չափազանց համեստ, չափազանց ամոթխած և երկյուղած են եղել. պետք է եղել, որ նրանց ստիպեն։ Արեգի խոսքերից խրախուսվելով՝ առաջ անցավ Ծաղիկը և, իբրև կարգադրիչ, մի պար սարքեց։ Ծիածանի կամարը, իբրև մի երկնային բյուրաղի[21] քնար, թրթռացրեց իր հազարերանգ թելերը և այնպիսի եղանակներ հնչեց, որ թե՛ հողեղենների և թե՛ նույնիսկ հրեղենների մեջ ձգեց հրաբորբոք մի աշխույժ։ Ամեն ոք սկսավ թև առնել թռչիլ չափազանց ուրախությունից։ Ծերերն անգամ թռչկոտում էին ու ջահիլների դանդաղկոտության վրա ծիծաղում։ Հետզհետե այնքան տաքացան, որ է՛լ զվարճություն չմնաց, որ չանեն։ Ցողիկն ու Աղբյուրիկը այնքան զվարճացրին, որ էլ ոչ ոքի մեջ ուժ չմնաց շատ ծիծաղելուց։ Մե՛րթ Արեգի մորուքիցն էին բռնում, մե՛րթ Նունուֆարի թշերը կսմթում և զանազան հաճոյական բաներ փսփսում նրանց ականջին…

Արեգը, Ցողիկի հետ պարելիս, մի խոր հայացք ձգեց նրա երեսին և փսփսաց ականջին.

— Ո՛վ համեստափայլ օրիորդ, ես կարծեմ ճանաչում եմ քեզ… Այո՛, ճանաչս գալիս ես, բայց չեմ վստահանում ասել. վախենում եմ, թե՝ միգուցե սխալված լինիմ։

— Սխալված չես, Արե՛գ,— պատասխանեց Ցողիկը,— ես նա ինքն եմ։

— Աղավնի աղջի՞կը։

— Այո՛։ Սրանք էլ բոլորը իմ քույրերս են…

— Օ՜… դու իմ աստվածուհի՛ն ես… դու ինձ նորից ստեղծեցիր…

— Ո՛չ, Արեգ։ Ես գիտեի միայն, որ դու ոչինչ չգիտես քո մասին։ Այդ իմ մորս՝ Բարենանի կամքովն էր եղած։ Նա ուրիշ հնար չուներ այն չար պառավին վերացնել աշխարհից։ Պետք էր քեզ պես մի անմեղ և արդար անձն, որ մինչև անգամ չիմանար իր ինչ լինելը և ավելի աղջիկ, քան տղա համարվեր։ Դու երբ որ ինձ մոտ տեսար քո կերպարանքը, տեսար, որ տղա ես, այսուամենայնիվ, դա քեզ համար մի խաղ էր, որ ես խաղացի, ինչպես որ դու, իմ թևերս վերցնելով, ուզեցար մի խաղ խաղալ։ Միայն այս երեկոյին զգացիր, որ դու տղամարդ ես։ Դու մեղադրում էիր ինձ, մենք թաքուն նայում էինք քեզ վրա և ծիծաղում…

Ցողիկի այս ակնարկությունից ամոթի զգացմունքը առաջին անգամ զգաց Արեգը, բայց այնքան սաստիկ էր, որ նա կարմրեց վարդի պես և ուզեց խոսակցության առարկան ուրիշ բանի վրա դարձնել. հանկարծ մյուս կողմից մի այնպիսի ծիծաղ բարձրացավ, որ ամենքն էլ այն կողմը դարձրին իրանց ուշադրությունը։

Զանազանը և Զարմանազանը պարապում էին՝ մեկը վեզիրի տղայի հետ, մյուսը՝ սպարապետի։ Ծաղիկը լսել էր նրանց փսփսոցը, նկատել էր, որ նրանք վաղուց աչքադրել են միմյանց, և այժմ էլ պսակվելու ցանկություն ունին, բայց ամաչում են ասելու։

— Նոր սե՜ր, նոր ուրախությո՜ւն,— գոչեց Ծաղիկը մի բարձրաձայն ծիծաղով և նորահարսներին քարշ տալով՝ տարավ թագավորի մոտ և ասաց.

— Մի պսակով ի՞նչ պետք է լինի, երեքը միասին կատարեցե՛ք։

Թագավորն ու Արմանը նրանց էլ օրհնեցին, և սկսվեց պսակների հանդեսը։ Ցողիկը դարձավ իբր պսակադիր Նունուֆարի, Ծաղիկը՝ Զանազանի, իսկ Աղբյուրիկը՝ Զարմանազանի։ Պսակի օրհնությունը կատարեց թագավորը Ծիածանի կամարի տակ, որ այդ փառավոր հանդեսին ավելի ևս շքեղություն էր տալիս։ Թագավորն իր թագն էլ դրավ Արեգի գլխին, որով պսակեց նրան և՛ թագավոր միանգամայն։

Դրանից հետո հրեղեն օրիորդները շնորհավորեցին նորապսակներին և պատրաստվեցան երթալու։ Հազար տեսակ քաղցրեղեններ և մեղրաջրեր մոտ բերին, բայց հրեղենք նրանց համը չառան։ Նրանք ուրիշ խմելիքներ ունեին իրանց հետ բերած, նրանից խմեցին և խմեցրին նաև նորապսակներին, որոնք ակամա խմեցին, առանց նրա համն զգալու, բացի Արեգից, որին միայն էր տրված նրա երկնային ճաշակն առնելու շնորհքը։ Վերջը մի շրջան կազմեցին երկրայինք, և մինչդեռ հրեղենք վերանում էին ծիածանի սանդուղքով, ասելով՝ մնացեք բարյա՜վ, բարյա՜վ… հողեղենք էլ նրանց բարի ճանապարհ էին մաղթում, երգելով.

Գնացե՛ք բարյավ, սիրո՛ւն աղջիկներ,
Դուք մեր Դաշտերի Անմահ Ոգիներ…
Այս ի՜նչ շնորհք էր, ինչքա՜ն մեծ բարիք,
Որ դուք մարմնացած մեզ երևացիք…
Ա՜խ, երանի՜ թե՝ միշտ մեզ մոտ մնաք,
Որ ձեր տեսության կարոտը չզգանք…
Գնացեք բարյա՜վ, բարյա՜վ, բարյա՜վ…

* * *

Հրեղեն աղջկերքը վերացան թե չէ՝ մեջտեղ եկավ ծաղրածուն, և սկսվեցավ մի նոր զվարճություն։

— Խնամի՛ թագավոր, շե՛ն կենա քո հոր օջախը… կերանք, խմեցինք, լիացանք…— ասաց ծաղրածուն և սկսեց երգել.

Ա՜խ, թագավոր, թագավոր,
Ինչո՞վ ասեմ շնորհավոր…
Ո՛չ հաց ունիս, ո՛չ գինի,
Այսպես հարսնիք կըլինի՞…
Յարալլալի, շարալլալի,
Այսպես հարսնիք կըլինի՜…

— Իրա՜վ, մի՞թե հաց չպիտի ուտենք,— ասաց թագավորը։— Մենք ամենքս էլ ամեն բան մոռացել ենք, որովհետև խելքներս կորցրել ենք, բացի հիմարից, որ խելք չի ունեցել կորցնելու…

— Դու սխալվում ես, թագավո՛ր,— պատասխանեց հիմարը,— ես տեսա, որ դուք ամենքդ էլ իմ հացը կտրել եք, գնացի մի ճոխ սեղան պատրաստել տվի, որ քաղցած չմնամ։— Այս ասելով՝ ծաղրածուն վազեց բաց արավ սեղանատան դռները, ուր, հիրավի՛, ճոխ ընթրիք կար պատրաստված։ Հյուրերն սկսեցին թագավորի հետևից ջուխտ-ջուխտ մտնել սեղանատուն։ Ծաղրածուն՝ տեսնելով, որ ինքը մենակ պիտի մնա, վազեց մեզ ծանոթ վեզիրի կնոջ մոտ և, գլուխը վեր բերելով՝ երգեց.

Ով խելք ունի՝ սեր չունի,
Ով սեր ունի՝ տեր չունի.
Խեղճն ամենից հիմարն է,
Որ ոչ մի ընկեր չունի։
Արի՛, տիկին, ես ու դու
Շիտակ խոսք տանք մեկմեկու,
Թե՝ «դու իմն ես, ես՝ քոնը».
Համաձա՞յն ես, ձե՛ռքըդ տու…

Ասաց ծաղրածուն և, տիկնոջ ձեռքից բռնելով, մյուսների հետ մտավ սեղանատուն…* * *

Մյուս առավոտուն սկսվեցավ հարսանիքի տոնախմբությունը քաղաքացոց ու գյուղացոց համար և տևեց մինչև քառասուն օր և քառասուն գիշեր։ Ամեն մեկ օրը մի րոպեի պես էր անցնում. այնքա՜ն զվարճալի էին։ Ի՜նչ խաղեր, ի՜նչ պարեր, ի՜նչ ծաղրածություններ, մրցություններ և հազար ու մի տեսակ օյիններ…

Կեր ու խումին բնավ հաշիվ չկար։ Տասը հազար միայն եզ ու կով մորթեցին, քսան հազար ոչխար, թո՛ղ վայրի կենդանիները՝ եղջերուները, եղնիկները, վարազները, թո՛ղ և թռչունները՝ թե՛ տանու և թե՛ վայրենի։ Քառասուն հազար սոմար[22] միայն բրինձ գնաց փլավի համար, ինչքա՜ն եղ կերթար նրան, ինչքա՜ն չամիչ… հիսուն հազար կարաս միայն գինի խմվեցավ՝ չհաշված մյուս քաղցրահամ և դառնահյութ խմիչքները…

Քառասուն օրից հետո Արեգը մի թեթև ճանապարհորդություն արավ Նունուֆարի հետ Վանա ծովի վրա։ Երբ որ ծովի ամենախոր տեղն էին հասել, Արեգը հանեց չար պառավի կախարդական գավազանները, որոնք անհայտ մետաղից էին, դժոխքի կրակով մխված[23], և ասաց.

Ո՛վ գավազաններ, գնացե՜ք անդունդ,
Որ էլ չերևաք աշխարհիս վրա.
Իշխանությունը չար ոգիների
Թողե՛ք մեզանից իսպառ վերանա։

Ո՛վ գավազաններ, գնացե՜ք անդունդ,
Որ ոչ մի մարդու էլ չը իշացնեք.
Կորե՛ք հավիտյան, որ էլ ոչ ոքի
Ագռավ չշինեք և կամ քարացնեք։

Թող թագավորե բնության կարգը,
Էլ այսուհետև նա չխանգարվի.
Թող միայն Երկինքն իշխե ամեն տեղ,
Ամեն արարած Նորան խոնարհի…

Այս ասելուց հետո գավազանները նետեց ծովի խորքը և չար ոգիների ու նրանց արբանյակների իշխանությունն ու զորությունը վերացրեց աշխարհից։

Ահա՛ այս ժամանակն էր, որ Երկնքից իջավ՝

ԵՐԵՔ ԽՆՁՈՐ
Արեգի ձայնը Երկինքը լսեց
Եվ իսկույն երեք խնձոր վայր գցեց.
Մեկը կանաչ էր այդ խնձորներից,
Կարծես նոր քաղած գարնան ոստերից.
Երկրորդը կարմիր վարդի հանգունակ[24],
Երրորդն սպիտակ՝ ձյունի նմանակ։
Նունուֆարն ասաց.— Արե՛գ, ի՞նչ կասես,
Այս խնձորները ինչո՞ւ են պեսպես.
— Չգիտեմ, հոգի՛ս, ճշմարիտն ասած.
Գուցե մեր կյանքն է ճիշտ օրինակված,
Տե՛ս, սա կանաչ է, իբր խակ մանուկ,
Իսկ այս՝ սպիտակ, ինչպես մի ծերուկ.
Ամենից սիրուն կարմիրն է միայն,
Դա՛ է նշանը մեր հասունության։
— Բե՛ր այդ կարմիրը հենց հիմա կտրենք,
Եվ այստեղ ևեթ միասին ուտենք…

Նունուֆարն ուզեց,
Արեգն էլ՝ կտրեց.

Կարմիր խնձորը միասին կերան,
Եվ իրանց սրտի փափագին հասան։
Ձեզ էլ կցանկամ, սիրո՛ւն պատանիք,
Որ մուրազներիդ նրանց պես հասնիք.
Կըխնդրեմ միայն, որ ինձ էլ ներեք,
Եթե պատմածս ձանձրալի գտնեք.
Ձեր սիրո համար ես աշխատեցի,
Պատմեցի այնքան, ինչքան կարացի.
Կարծելով, որ դուք սիրով կըկարդաք,
Եվ խեղճ շայիրիս[25] ողորմի կըտաք…

Սասունցի Դավիթ: Ճյուղ երկրորդ: Մեծ Մհեր

Դուրս գրել ազգային ավանդույթները, սովորույթները, խառնվածքն ու բնավորությունը բնորոշող հատվածները:

Հազա՜ր օղորմի

Երբ ամուսնու մահից հետո ինքնասպան են լինում

Երբ հոր մահից հետո տղան կամ կինն է հաջորդում գահին

Դառնամ, զօղորմին տի տամ
Դեղձուն Ճուղ-Ծամին,— հազա՜ր օղորմի.
Դառնամ, զօղորմին տի տամ
Քեռի Թորոսին,— հազա՜ր օղորմի.
Դառնամ, զօզորմին տի տամ
Ձենով Հովանին,— հազա՜ր օղորմի.
Դառնամ, զօղորմին տի տամ
էն Ջոջ Մհեոին,— հազա՜ր օղորմի.
Դառնամ, զօղորմին տի տամ
Արմաղանին,— հազա՜ր օղորմի.
Դառնամ, զօղորմին տի տամ
Իսմիլ խաթունին,— տի տա՛մ օղորմի։

Սանասարի մահից հետո Ձենով Հովան ասաց.
— Սասուն քե՛ կը հասնի, վերգո,
Դո՛ւ ես մեր ջոջ աղբեր։
— Հե՞,— ասաց Վերգո.— ես չեմ կարնա կառավարի,
Ճողված եմ վաղվընե.
Օր մի, Սանասարի գուրզ վերուցի, թալի,
Էնոր զոռեն ճողվա։
Վերջը նստան, խորհուրդ արին.
Քանի տղեք պստիկ էին,
Ասին.— Թողնենք Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն կառավարի՝
Չուրի տղեք մեծնան։
Դեղձուն Ճուղ-Ծամ հեծավ Քուռկիկ Ջալալուն,
Գնաց սարեր ֆըռա,
Չունքի շատո՛ւնց էր, որ դուրս չէր էլե տնեն։
Մարդ տի էն գախ թամաշ աներ զինք ու իր ձին։
Սադափե Թամք դրե ձիու վերան,
Պողպատե Սանձ դրե ձիու բերան,
Հագե էրկաթե զրահ, պողպատե սոլ,
Բռնե ի ձեռ Սանասարի թոփուզ,
Կախլան էլ կապեր էր քամակ։
Էլավ, քշեց չուր սարեր մեկ։
Էսպես քանի մ’ տարի Դեղձուն կառավարեց։
Բաղդադու Խալիֆային մոտիկ մա՛րդ մի կար.
Մըսրա Մելիք անունով մա՛րդ մի կար։
Մըսըր էնոր ձեռն էր– Մելիք Մըսըր կը նստեր։
Էն իմացավ Սանասարի մեռնել,
Էլավ, էկավ վեր Սասնա,
Խարջ ու խարաջ կապեց Սասնա քաղքին.
Տարին քառսուն անծին էրինջ,
Տարին քառսուն կոտ ոսկի,
Տարին քառսուն ազապ աղջիկ կ’առներ։
Քանի մի տարի Սասուն Մելքին խարջդար էղավ։

Երբ որ Մհեր էկավ-էղավ յոթ տարեկան,
Յոթ շենք էղավ իր բոյ։
Էնոր վանք—վարժատուն դրին.
Քիչ մի սորվավ, շնորհքով լցվավ,
Օր մէլ իր մոր ասաց.
— Մարե՛, հերիք էսպես մնամ.
Հրաման տու ինձ՝ էրթամ սարեր, քարեր շրջեմ,
Գազան ու հավք զարկեմ,
Մարդերու շարք մտնեմ։
Քառսուն-Ճուղ-Ծամ ասաց.— Մհեր,
Պստիկ ես, չես կարնա գնա,
Քանի մի տարի համբերե։
Ամա Մհեր ասաց.— Մարե՜,
Քանի մեր տուն դեռ մարդ չկա՝
Դևեր մեր տան վերա տի գան, վնաս տի տան։
Աղեկ է, որ հիմիկվանե պատրաստ ըլնեմ՝
Թըշնամու դե՛մ կայնեմ։
Դեղձուն Ճուղ-Ծամ տեսավ՝ չի կարնա վեր տղուն,
Հրաման էտուր։
Էդ ժամանակ Մհեր գնաց որսի.
Կը պտտվեր սար ու դաշտեր,
Ցերեկ կ’էրթար՝ որս անելու,
Գիշեր կը գար՝ իր տեղ կը քներ։
Ոտքով կ’էրթար կը գար—ձի-բան չըկար։
Օր մի Մհեր շատ էր լարե,
Աղվեսներու հետև շատ էր վազե,
Էլ չըկարցեր էր բան բռնի։
Իրիկուն էկավ հերսոտ, դադրած,
Իր ձեռաց փետ թալեց գետին։
Քեռին հարցուց.— Տըղա, հորի՞ ես հերսոտե։
Մհեր ասաց.—Քեռի Թորոս,
Անտե՛ր մնա էդ տեսակ որս,
Էս մեկ օր ես շա՛տ եմ վազե,
Էս մեկ օր ես շա՛տ եմ լարե…
Գազաններ որ կան՝ կը փախնեն,
Չեմ կարնա հասնի լարելով.
Հեռվանց նետ-աղեղ կը թալեմ՝
Չի՛ հասնի, դարդակ կը դառնամ։
Ա՜խ, քեռի, իմա՜լ կը դադրեմ…
Ինք որ մարմնով ծանրացեր էր՝ վատ կը վազեր.
Որ կը վազեր՝ չոքերեն հետ հող կը խրվեր։
Քեռին ասաց.— Դու, իմկընի՛, Սասունա ծուռ,
Սասունցիք բոլոր ծո՞ւռ տըլնեն.
Ախար մարդ էլ ոտքո՜վ վազի։
Ջանավարներ ձեռքո՞վ բռնի։
— Հապա՞, քեռի,— ասաց Մհեր— ինչպե՞ս անեմ։
Մհերի մեր վերցուց, ասաց.— Տղաս, Մհեր,
Գորգիկ իշխան մի կա Բիթլիս քաղաք,
Հրեղեն ձիեր շատ կա էնոր. ինքն էլ մեզ բարեկամ,
Էլիր գընա իր մոտ։
Հոգին չ’էլնի, գընա, քեզ ձի՛ մի առ, հեծիր։
Առ, բեր, ձի՛ով գնա որսի։
Մհեր ասաց.— Նանե, մեկ-էրկու հաց պահե,
Լուսուն պիտի էլնեմ էրթա՛մ,
Էրթա՛մ պիտի Բիթլիս քաղաք։

Լուսուն Մհեր էլավ,
Առավ էրկու կորեկի հաց—դրավ գոտին,
Ծառ մի քաշեց՝ դրավ ուսին, ընկավ ճամփա.
— Բիթլիսու դաշտ, ո՞ւր ես հապա, եկա՛ քեզի։
Գնաց իջավ Մառընկա դաշտ,
Գնաց հասավ Բիթլիս քաղաք.
Մըտավ թաղի գըլուխ։
Ջահել տղեք կը խաղային թաղի գըլուխ։
Ջահել տղեք տեսան՝
Մարդ մի կը գա—խոշո՛ր մարդ մի—
Դրած ուսին խոշոր ծառ մի,
Խոշոր գերան, որ կը թալեն կտրի վերան։
Տղեկներ որ էդ մարդ տեսան, ասին.
— Իդա հըմլա էլ մա՞րդ կ’ըլնի,
Գերան դրե ուսին, կ’էրթա։
Մհեր հասավ էնոնց, հարցուց.
— Տղեկներ, Գորգիկ իշխանի տուն ո՞ր մեկն է։
Տղեք թափվան էնոր բոլոր՝ ասին.
— Արի տանենք քեզի Գորգիկ իշխանի տուն։
Առան բերին Գորգիկի դուռ։
Մհեր իր փետ դրեց գետին ու մտավ ներս։
Տեսավ՝ Գորգիկ իշխան նստուկ է իր սենեկ,
Իր իշխաններ շուրջ բոլորած՝ զրուց կանեն։
Մհեր բարև տվեց։
Գորգիկ իշխան էնոր բա՛րև չա՛ռավ.
Մհեր տեսավ, որ էն վերն է նստուկ, ասաց.
— Կըլնի-չըլնի, է՛դ է Գորգիկ իշխան։
Մհեր գնաց, բռնեց էնոր թևեն,
Վերցուց, կանգնեցուց իր տեղեն,
Քիչ մի իշխանի թև քամեց։
Գորգիկ գիտցավ՝ իր թև կոտրեց յոթը տեղով։
Դարձավ, ասաց.— Տո, կտրիճ, հո՞ւստ ես դու։
Մհեր ասաց.— Սասնեցի՛ եմ։
— Ո՞ր մեկի որդին ես, տըղաս։
Ասաց.—Սանասարի՛։
Գորգիկ ասաց.— Ա՜խ, դու բարո՛վ էկար, տըղա՜ս,
Ա՛խ, դու հազա՛ր բարով էկար…
Գորգիկ կեղծավորութեն արավ.
Էն Մհերի ուժ որ տեսավ՝ .
Ուզեց Մհերի սիրտ շահի,
Ասաց.— Հաց բերեք տըղին։

Մհեր նստավ, հանգստացավ,
Իր հաց կերավ, պրծավ։
Ու նոր Գորգիկ հարցուց.— Անունդ ի՞նչ է, տղաս։
Տղան ասաց.— Մհեր։
— Մհե՛ր, տըղա՛ս, իմա՞լ էղավ,
Որ դու դե՞մ էկել ես ինձի։
Ասաց.— Քեռի, էնպես մարմնես ծանրացեր եմ՝
Երբ որ սարեր որսի կէլնեմ՝
Չեմ կա՛րնա գել-գազաններու հետն, հասնեմ.
Կը փախնե՜ն, կ’ազատվե՛ն ձեռքես։
Էկա՝ որ ձի՛ մի տաս՝
Հեծնեմ, ձիո՛վ էրթամ որսի։
Կը տաս՝ դե տուր, չե՞ս տա՝ հիմիկ կ’էլնեմ կ’էրթամ:

Գորգիկ դարձավ, ասաց.
— Մհե՛ր ջան, արևո՛ւդ մեռնիմ,
Ուզածդ ձի մի չէ՞,
Տա՛ս ձի քեզի մատաղ ըլնի։
Քառսուն ձի կա գոմըն կապուկ.
Քառսունից ո՛ր մեկ հավնեցիր՝
Էն էլ ա՛ռ, տար քեզի, հեծի՛ր։

Էդ իրիկուն քնան, առավոտուն էլան.
Առավոտուն որ էլա՛ն, հաց բերին.
Հաց որ կերան, պրծան,
Գորգիկ մշակին կանչեց, ասաց.
— Մըշակ, կը տանես իմ Մհեր, շանց կը տաս թալվեն
Զիերու միջեն ո՛ր մեկ ձի Մհեր սրտով կը հավնի,
Կը տաս թող տանի…
Մհեր մշակի հետ գնաց թավլեն.
Տեսավ, ի՞նչ տեսնի.
Քըսան ձին մե՛կ շարքին կապուկ,
Քըսան մեկէ՛լ շարքին կապուկ —
Քառսունն էլ՝ սադափե թամքով՝
Քառսունն էլ՝ պողպատե սանձով։
Մըշակն ասաց.— Մհ՛եր ջան, ես մեռնի՛մ քեզի
Ո՛ր մեկ ձին որ սիրտդ կուզի՝ քաշի ու տար։
Մհերն անցավ էդ ձիերու էրկու շարքով՝
Ո՛ր մեկ ձիու մեջքին զարկեց,
Ձին, փոր գետին առավ, կըզեց։
Քառսուն ձին էլ փորձեց Մհեր՝
Դարձավ, ասաց.– Ինձ պետքական ձի՛ մի չկա։
Էդոնք ես տանեմ՝ ի՞նչ անեմ։
Իմ ձեռ, որի մեջքին զարկի՝
Ամենի փոր իջավ գետին.
Իմ տակ կը դիմանա՞ն ըսկի։

Մհեր էկավ, որ դուրս էլնի դռնեն՝
Մեկ էլ տեսավ՝ գոմի միջին,
Էրկու տարվա կլոր, փռչոտ,
Պստիկ քուռակ կը վազվրտեր։
Մհեր միտ վե՛ ասաց.
— Ինձի պետքական ձի չըկա.
Կայնի՝ գոփ մի զարկեմ քուռկին,
Քուռակ փետնա—էլնեմ՝ էրթամ։
Էդ է՛լ ինձ մեկ անուն կըլնի։
Ասաց, գոփ մի զարկեց քուռկի մեջքին։
Էդ գոփ քսվավ քուռկի գավկին։
Քուռակ թռավ, զտաս ձի կտրեց,
Ջուխտ մի քացի էզարկ պատին.
Թե Մհերի՛ն առներ քացին,
ԸզՄհեր կը թալեր Սասուն։
Քըսվավ քացին թրքընոցի քարին
Ու քար կրակ տվավ։ Մհեր ասաց.
— Խա՜չ, թե ինձի վերցնո՛ղ կա՝ էդ քուռա՛կն է.
Վերցնող չըկա՝ էդ քուռակն է։
Ախր ես իմ ուժ լա՛վ գիտեմ։
Զարկ որ զարկի՝ քուռակ իր տեղը տի փետնար։
Կէրթամ՝ թե զէդ քուռակ տվե՜ց—կը տանեմ.
Չըտվեց՝ զաթի թողնեմ— կ’էրթամ։

Մհեր էլավ, էկավ սենեկ, նստավ։
Գորգիկ իշխան հարցուց.
—Մհեր ջան, ո՞ր ձիուն հավնար։
Ասաց.— Գորգիկ իշխան, քո ձիաներ
Քեզի թող բումբառաք ըլնեն.
Ես չեմ ուզի ձիերուդ տեղ խոռեմ.
Կը տա՛ս՝ փռչոտ քուռա՛կն ինձ տուր.
Որ էդ քուռակ չըտաս՝
Զաթի թողնեմ, կ’էրթամ մեր տուն։
Քեռին ասաց.— Մհե՛ր, տըղա՛ս, ախըր ամո՛թ է.
Ախր ես Գորգիկ իշխա՛նն եմ,
Էդ քուռակն ի՜նչ է, որ տանես։
Մարդեր տ’ասեն.— Սանասարի տղան էկավ,
Գորգիկ իշխան խնայեց խորոտ ձի տար նվեր։
Մհերն ասաց.– Չէ՛, քեռի, չէ՛,
Էն քուռա՛կն եմ քեզնե ուզե.
Կը տաս՝ հո կը տանեմ—
Չըտաս՝ կը թողնեմ, կ’էրթամ։
Գորգիկ իշխան ասաց.
— Տըղա, դե, դո՛ւ գինաս,
Հո զոռովեն չըլնի, դե դո՛ւ գինա՛ս,
Որ կը տանես՝ զէդ քուռակ, տար։

Մըշակ գնաց, պախուց դրեց քուռակի վիզ,
Դռմեն զէդ քուռակ հանեց դուրս,
Պախուց տվեց Մհերի ձեռ։
Մհեր քաշեց՝ քուռակ տեսնի,
Տեսավ՝ քուռակ չ’էրթա։
Պարան ուզեց—բերին։
Բռնեց քուռկի չորս ոտ ամուր կապեց իրուր,
Գերան մտուց մեջ ոտներուն,
Վերցուց, դրեց ուսին, ասաց.
— Քեռի՛, դե մնացի՜ր բարով,
Աստված քո տուն թող շեն պահի։
Վեր էլավ Մհեր, ընկավ ճամփա։
— Ո՞ւր ես, Սասուն, էկա քեզի…
Բիթլիս քաղքի ճժեր, մարդեր սատանա են.
Հավաքվեցին շուրջ Մհերին,
Հու-հու կանեն, բու-բու կանեն,
Կծաղրեն, որ մարդ շալկեր է ձի — կը տանի։
Մհեր էդ ծաղրին տեր չեղավ,
Էլավ, էկավ, հասավ Սասուն։

Քեռի Թորոս տեսավ Մհեր կը գա՝
Քուռակն էնպես ուսին դրած։
Ասաց.— Տըղա՜, փրչոտ քուռակն
Անջա՞խ առար էն Գորգիկից—
Չըկարցար խորոտ ձի մ’առնես։
Մհերն ասաց.— Քեռի՛,
Ճի՛շտ էր, ինչ կ’ասեիր.
Գորգիկ իշխան ուներ կապուկ քառսուն ձի.
Անտերներու ո՛ր մեկին որ ձեռ կպցուցի՝
Կըզավ, իր փոր զարկեց գետին։
Պետքական ձի մի չըկար մեջ։
Ասաց.— Քեռի, գոփ մի զարկի՝
Էդ քուռակի գավկին քսվավ.
Քուռակ թռավ, տաս ձին կտրեց,
Ջուխտ մի քացի զարկեց թրքնոցի քարին—
Թրքնոցի քար կըրակ տվավ։
Քեռին ասաց.— Որ էդպե՛ս է,
Էդ քուռակ բե՛ր, հրեղեն է։
Էդ քուռակ ես լա՛վ մի պահեմ,
Իրեք ամիս որ լրանա՝ նոր կը հեծնես։

Քեռի Թորոս պայտար էր—ձի լավ կճանչնար։
Առավ, իրեք ամիս պահեց,
Քուռակն իր տեղն առավ,
Ու նոր տվավ՝ Մհեր հեծնի։

Մհեր որ Էղավ ձիավոր՝
Սասուն ոտի տակ տվավ.
Ու կը հեծներ զուր ձին,
Ինչքան ջին-ջանավար ըլներ, կը բռներ,
Կը բերեր էդ իր որս՝
Սասունցոց վերան կը ցրվեր։
Յոթ տարի Սասուն պահեց որսով։

Էղավ մեկ օր՝ որ Սասնա մեջ
Հացի մեծ թանկություն ընկավ.
Մհեր տասնհինգ տարեկան էր։
Ժողովուրդն էլավ, էկավ լցվավ Մհերի դուռ,
Ասաց.— Մհեր, աստծո՛ւ սիրուն,
Մենք սովամահ տի կոտորվենք,
Արի մեզի ճա՛ր մի գտի։
Մհեր ասաց.— Ես չե՛մ գիդի.
Էրթամ քեռուն ասեմ.
Էնի թ’ գիտնա՝ էս թանկություն ինչի՜ց կըլնի:

Էլավ, գնաց քեռուն,
Ասաց.— Քեռի, թանկությո՛ւն է.
Կարնա՞ս մեզի ճար մի գտի։
Քեռին ասաց.— Մհեր, որդի,
Ի՞նչ ճար գտնեմ, էրկիր հաց չըմնաց։
Թե հաց ըլնի՝ քո հոր ամբարներ տի ըլնի։
Մհեր հարցուց.– Ինչի՞ց է՝ հաց չըկա.
Կարկու՞տ զարկե, քամի՞ն քաղե,
Տո՞թն է տվե…
Քեռին ասաց.— Չէ՛, էդուց չէ։
Մեր էրկիր վար ու ցանք քիչ է.
Էծ կը պահենք, տավար ու էշ,
Մեր հաց Շամա, Հալեպա կըգար.

Չէ, մեկ առյուծ է լուս ընկե.
Երբ սար չութի էրթանք՝ մեզ կո՛ւլ կը տա։
Ճամփան կտրեց ճամփորդներեն.
Գալող ու էրթացող հատավ.
Մարդ չի կարնա ճամփա էրթա՝
Շամից էստեղ, էստեղից Շամ.
Էդո՛ր համար հացի պակաս
Ու թանկություն ընկավ աշխարք։
Մհերն ասաց.–Քեռի՛,
Առյուծն ի՞նչ է. իմա՞լ առյուծ։
Ասաց.— Գազաններու ջո՛ջն է առյուծ, մարդիկ կ’ուտի:

Մհեր հարցուց.— Հեռվա՞նց կ’ուտի,
Թե՝ մոտենաս, ու նոր կուտի։
Քեռին թե՝ մոտենաս ու նոր։
Մհերն ասաց.— Էդպե՛ս է՝ ես լուսուն կ’էրթամ։
Քեռին ասաց.— Որդի, չ’էրթաս, քեզ կը ջարդի
Ականջ չարավ, գնաց։
Առավոտուն վիր ոտ-որ ուզանգուն հասավ,
Ամե՛ն, ինչքան ձի հեծնող կար՝
Հեծան՝ Մհերի հետ գնացին։
Գնացին էն առյուծին։
Առյուծ տեսավ՝ մա՛րդ մի կը գա՝
Էլավ, էկավ իրեն տեղեն։
Պոչը գետին կը տփտփեր.
Թոզ ու դուման կը բարձրացներ.
Էլավ՝ էկավ Մհերի դեմ։
Մհեր ասաց իրեն զորքին.
— Էդ ի՞նչ է, որ մեր դեմ կըգա։
Ասին.— Առյուծ է՛դ է, որ կա։
Ասաց.— Ո՛վ որ էդ առյուծին թրով զարկեց՝
Ես կը թողնեմ առյուծն իր տեղ,
Ետ կը դառնամ էնոր վերան ու կը սպանեմ զէնի։
Դարձավ, ասաց.— Առյուծի մեր
Աստված կանչեց՝ ծնավ էնոր.
Իմ մե՛րն էլ ինձ, աստված կանչեց, էնպե՛ս ծնավ.
Ես իմ ասպապը տի հանեմ,
Կուշտի՛ կպնեմ առյուծի հետ։
Մհերի հետ գնացած մարդիկ հեռու կանգնան.
Մհեր մենակ գնաց։
Գնաց, ինք ու առյուծ առան իրար։
Մհեր կանչեց.— Հացն ու գինին, տեր կենդանին։
Կանչեց, մի ձեռ թալեց էդ առյուծի վերի՛ ծնոտ,
Մյուս ձեռ թալեց ներքի՛ ծնոտ,
Ճղեց էդ առյուծ մեջտեղեն,
Արե՛ց էնոր էրկու կտոր։
Մեկ դրեց ճամփու էս դին, մեկէլ՝ էն դին։

Իր հետ գնացած մարդեր էկան,
Կայնան Մհերի մոտ։
Մեկ մարդ էլ շուտ խաբար հասցուց Սասուն,
Մհերի մոր, թե.— Աչքդ լուս ըլնի,
Մհերն առյո՛ւծ սպանեց։
Չուր հիմիկ Մհեր էր,
Հիմիկվնե հետ էղավ Առյուծաձև Մհեր։

Մհեր դարձավ, էկավ Սասուն։
Ու սասնեցիք էդ ժամանակ
Էկան Մհերի դուռ, ասին.
— Էստուց հետև մեր տեր դո՛ւն ես,
Մեզի կառավարի։
Երբ սասնեցիք Մհեր արին կառավարող՝
Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն տվեց էնոր
Քուռկիկ Ջալալին,
Թուր Կեծակին,
Գուտն զրեհին,
Գոտին ի մեջքին,
Կապան ղադիֆեն։
Հեծավ Մհեր Քուռկիկ Ջալալին,
Առավ ի ձեռ Թուր Կեծակին,
Շրջեց իր հոր հողեր։
Ու թշնամիք կորագլուխ էլան էնոր առջև։

Մնաց։ Օր մի Քեռի Թորոս, իշխան մարդեր
Ժողվան, նստան Դեղձուն-Ծամի սենեկ, ասին.
— Սանասարի տղեն հորի՞ չես կարգի դու։
Խորհուրդ արին։
Լուսուն Քեռի Թորոս, Հովան ու կտրիճներ
Ամեն ձի մի հեծան,
Ընկան ճամփա, գնացին։
Գնացին Մելքոն թագավորին։
Մելքոն թագավոր հարցուց.
— Ապա ինչի՞ էկեր եք դեմ ինձի։
Քեռի Թորոս ասաց.— Թագավոր,
Էկեր ենք՝ գործ աջողեցուս։
— Ի՞նչ գործ,— հարցուց։
Քեռի Թորոս ասաց.
— Թագավոր, քաղքեն ըլնի, գեղեն ըլնի,
Մեկ լավ աղջիկ գտնես,
Տանենք, պսակենք Մհերի վերան։
Մելքոն ասաց.— Էլեք էրթանք Մանաձկերտ,
Թևաթորոսի աղջիկ՝ Արմաղան ուզենք Մհերին։

Էլան Մելքոն թագավոր ու վազիրներ,
Էլան Քեռի Թորոս ու կտրիճներ,
Գնացին Մանաձկերտու բերդ։
Մանաձկերտու բերդ Թևաթորոս կա.
Կայնան Թևաթորոսի դուռ
Ու հարցուցին, թե.— Թևաթորոս տա՞նն է։
Ասին.— Թևաթորոս գնացեր է Վան։
Ագրատգահ գնացին վան
Ու հարցուցին.— Թևաթորոս հո՞դ է։
Ասին.— Չէ՛, բերդի հիմ թալեց,
Իր հաց կերավ, գնաց Արզրում։
Գնացին կեսավուր Արզրում
Ու հարցուցին էնտեղ.— Թևաթորոս հո՞դ է։
Ասին.– Բերդի հիմ թալեց,
Կեսօր կերավ ու գնաց Կարս։
Գնացին ի Կարս։— Թևաթորոս հո՞դ է։
Ասին. — Բերդի հիմ թալեց,
Հրամեն կերավ ու գնաց բերդ Մանաձկերտու։
Էկան նորեն հասան Մանաձկերտու բերդ։
Համբավ տարան Թևաթորոսին,
Ասին, թե.— Մելքոն թագավոր,
Քեռի Թորոս, Հովան ու կտրիճներ
Կո, հյուր կը գան քեզի։

Էն էլ— մարդ ուղարկեց առաջ, առավ, գընաց։
Իշխանների տեղ ջո՛կ սարքեց,
Կտրիճների տեղ ջոկ։
Էկան, նստան ու հաց կերան.
Հաց որ կերան, պրծան, հաց վերուցին,
Թևաթորոս հարցուց Մելքոն թագավորին.
— Է՜, թագավոր, բարով էկաք,
Ի՞նչ գործ պատահավ, որ էկաք։
— Հապա, էկեր ենք քո օջախ,
Հետ քո խնամություն անենք։
— Ի՞նչ խնամություն է,— ասաց։
Ասին.— Քո աղջիկ, Արմաղան,
Մեր Մհերին տի տաս։
Ասաց.— Մհեր ո՞րիդ տղան է։
Ասին.— Սանասարի՛ տղան է։
Ասաց.— Մելքոն, Քեռի Թորոս, Հովան,
Երբ որ դուք էկեր եք ինձի՝
Աղջիկ իմ կը տայի ձեզի փեշքեշ,
Ամա կըլնի էս յոթ տարի
Արմաղան Խլաթի տեր, Սիպտակ Դևն տարե գերի,
Թե գերութենե ազատ անի— Արմաղան Մհերին հալալ։

Էսոնք էս զրուց թող անեն՝
Մենք խաբար տանք Սիպտակ Դևեն։

Էդ ժամանակ Սիպտակ Դև Խըլաթ թագավոր էր.
Էսեր էր, որ Մհերի պատիվ
Օրեօր շատ կը բարձրանա մեջ աշխարքին։
Ասաց.— Օր մը չէ, օր մըլնի
Մհեր ինձի վնաս տի տա.
Խըլաթ պիտի առնի։
Ու Սիպտակ Դև էլավ, թուղթ մի գրեց,
Տվեց Քամի փահլևանին,
Քամին էդ թուղթ տարավ Սասուն։

Մհեր էդ օր էլեր էր սար՝ որսի.
Մեկ էլ էդ փահլևան Քամին
Էնոր առաջն էլավ, ասաց.
— Օհո՛… բարո՛վ, բարո՛վ, Մհեր,
Էնչափ արդեն դու ջոջացար,
Որ կը գաս սար ո՞րս անելու։
Գիտցած ըլնես՝ որ Սիպտակ Դև քեզ կը կանչի կռիվ։
Էն թուղթ տվեց Մհերի ձեռ.
Մեջ թղթին գրուկ էր.
— Արի ինձ հետ կռիվ։
Մհեր զթուղթ առավ, ասաց.
— Աղեկ, պատրա՛ստ կաց, կո, էկա։
Թուղթ բերող դև ասաց.
Մհեր, խնդիր ունեմ.
Դու բախտ տաս ինձ, որ ինչ ասեմ՝ անես։
Մհեր պատասխանեց.– Իմ տված խոսք– խո՛սք է.
Թե դուք դև եք,
Մենք էլ Սասնա կտրիճ փահլևան ենք։
Մեզ սուտ, չկա. ասա, ի՞նչ կուզես։
Ասաց.— Գիտցած ըլնես,
Մենք Սիպտակ Դևըն չենք սիրի.
Կուզենք՝ գաս, ըսպանես.
Ու ազատվենք էնոր ձեռեն։
Մհեր ասաց.— Աղեկ։
Մհեր ետ դարձավ տուն,
Մոր ձեռ պագեց,
Ասաց.— Գիտցած ըլնես,
Սիպտակ Դև գիր մի ուղարկե՝
Ինձ կը կանչե կռիվ։
Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն ասաց.
— Մեռնե՛մ քեզի, դուն տըղա ես.
Իր հետ ինչպե՞ս կարնաս կռվի։
Էն ամեն թագավորներեն զորընդեղ է.
Էնոր վերան թուր չի բանի։
Մհեր, դու քիչ մի համբերի,
Չուր մեծանաս ու նոր էրթաս կռիվ։
Ասաց.—Մարե, համբերելն աղեկ է,
Ամա ես խոսք տվի Դևին, տ’էրթամ։
Քառսուն-Ճուղ-Ծամ ասաց.— Աղեկ,
Գընա, ամա էս իմ խրատ լսի–
Դու Քուռկիկ Ջալալին հեծիր,—
Գիտնա՛ս՝ Սանասարի ձին է,
Ամեն շնորհքներով լեցուն,—
Սանասարի զրահ հագիր,
Պողպատ ջզմեն քաշիր քո ոտք,
Էրկաթե գուտն դիր քո գլուխ,
Նետն-աղեղ ու կախլան քամակըդ առ,
Զգուրզ բռնի քո ձեռ,
Կապի Թուր Կեծակին, քըշի։
Էդ խրատներ առնելուն պես,
Մհեր շուտ մի հագավ իր հոր զենք ու զրահ,
Թռավ Քուռկիկ Ջալալու քամակ, քշեց։

Քշեց Մհեր էտա տեղեն,
Գնաց հասավ Սիպտակ Դնի յայլան,
Մեկ բարձրիկ սարի մի գլուխ։
Ժամանակ գարուն էր.
Սար հազար ծաղկունքով, ավելուկով լեցուն էր։
Էն ժամանակ Սիպտակ Դևըն իր մարդերով
Յայլա էին էկած էդ սար։

Մհեր մինչև հասավ էդ տեղ՝ էնոր ծարավ բռնեց.
Ընկավ սար-ձոր՝ աղբուր գտնի.
Մեկ էլ տեսավ՝ երկու դև-աժդահա
Աղբրի մ’ վերա, գոմշու տիկ մի ջրով լցե՝
Կայներ էին էդտեղ։

Մհեր էնոնց բարև էտու, ասաց.
— Կը թողնե՞ք աղբրից պուտիկ մի ջուր խմեմ։
Դևեր ասին.— Էսա ադբուր Սիպտակ Դևի ադբուր կ’ասեն.
Էնորեն զատ՝ հրաման չկա
Մարդ ջուր խըմի էսա աղբրից։
Մհեր ասաց.— Աղբե՛ր ջան,
Ձեղի խնդիր կանեմ—պուտիկ ըմ ջուր տվեք ինձի,
Խըմեմ, էրթամ ճամփա։
— Չէ, չէ,— ասին.— Սիպտակ Դևըն երդվեցուցե,
Մեզ պահապան դրե էստեղ,
Որ օտար մարդ գալու ըլնի, էնոր իմաց տի տանք։

Էլ Մհերի համբերություն հատավ,
Հասավ, զարկեց էնոնց,
Էլավ Մհեր, գնաց վեր աղբրին,
Մեկ ըսպանեց, մեկ վիրավոր էղավ, փախավ։
Կուշտ մի էդ ջուր խմեց,
Փախած դևի արնի հետքով գնաց,
Հասավ մեկ անվեր-վիրի տեղ, այրի մի մոտ։
Էն այրից բոց կը թալեր դուրս.
Էն այրի դուռ, ծառին կապած՝
Հուրի-հրեղեն աղջիկ մի
Նստե վիրավոր Դևի կուշտ,
Էնոր արունըն կը սրբեր։
Մհեր հասավ, բռնեց էդ Դև,
Էնոր ձեռ-ոտ կապեց, դրեց քարի մի տակ,
Ու աղջկա կապեր քանդեց։
Էլավ էդ հրեղեն աղջիկ կայնավ,
Տեսավ՝ էնպե՛ս խորոտ, էնպե՜ս կըտրիճ ըմ է Մհեր.
Խելագնաց էլավ վերան.
Էնչա՛փ, որ էնոր սիրտ ճըխաց։
Շուտ մի ասաց.— Հե՛յ, դու, կտրիճ,
Հավքն իր թևով, օձն իր պորտով
Չեն կա՛րնա գա էստեղ,
Դու ինչպե՞ս էկար։

Մհեր հարցուց.— Հապա ինչպե՞ս էղավ,
Որ դու էկար էսա սարեր։
Աղջիկ խորունկ ախ մի քաշեց,
Ասաց.— Ախ-վա՜խ, մի՛ հարցուցի։
Էս յոթ տարի կ’ըլնի
Սիպտակ Դևի ձեռ կը տանջվեմ.
Էդ անիրավ Սիպտակ Դևըն
Էկավ վեր մեր էրկրին կռիվ.
Էդ պահ ես խաս բախչեն սեյր կանեի։
Էկավ անկարծ՝ ինձ առնել փախնել մե՛կ արավ։
Բերեց էստեղ, ուզեց ինձ կին առնի.
Ամա աստծու կամքով իմ ուժ պատավ
Ես էնոր հետ չապրա։
Ես կույս եմ չուր էսօր։
Գիտցած ըլնես.— ասաց.— ես էրազ մ’եմ տեսե.
Էն էրազի՛ մեջ ինձ ասին,
Որ շատ գընաց ու քիչ մնաց.
Մհեր անունվոր կտրի՛ճ մի տ’էլնի,
Սիպտակ Դև տի սպանի
Ու ինձ ազատ անի էնոր ձեռքեն։
— Ո՞ւր է ապա Սիպտակ Դև.— հարցուց Մհեր։
Ասաց.— Գնացե Սև Սար՝ ուխտի.
Էլավ ինն օր, էսօր ետ տի դառնա։
Էնոր զորություն սև եզան մի վերան է,
Էն սև եզ կը հեծնի՝
Կ’էրթա ամեն աշխարք,
Կը պտտի, ավերություն կանի։
Էնոր առաջ չի կարնա մարդ կայնի։
Մարդ մ’որ էն սև եզ ըսպանի՝
Նոր Սիպտակ Դևըն կը հաղթվի։

Մհեր էլ բան չասաց։ Թռավ իրեն ձիու քամակ,
Ու ձին քշեց Սև Սար։
Մեջ Սև Սարին Մհեր ճահճուտ տեղ մի տեսավ.
Էն ճահիճեն սև եզ մ’ էլավ իր դեմ։
Մհեր ասաց իր աղոթք,
Քաշեց զԹուր Կեծակին,
Խոթեց էդ եզան փոր։
Եզ բառաչեց, ծառս էլավ վեր էնոր,
Ընկավ գետին, խատավ։
Մհեր դարձուց իր ձին,
Էկավ էն այրի դուռ, նստեց։

Սիպտակ Դևըն կերե, խմե,
Իր քեֆ հասուցե, նոր ծարավացեր էր,
Իր աչք քցե ճամփա, ջուր կ’աչքեր.
Շատ աչքեց, քիչ աչքեց,
Տեսավ, ջուր բերող դևեր չեն ի՛գա։
Մտածեց, ասաց.— Կա՛-չկա,
Մեկ զորավոր մարդու մ’ են պատահե էնոնք։
Շուտ մի էլավ-հեծավ քամու ձին,
Քըշեց՛ գնաց դեհ էն ադբուր։
Ճամփին մեկ էլ տեսավ՝ այրի առաջ
Սարի մը պես մարդ մ’ է նստե
Ու հրեղեն ձի մ’ էլ թողե, կ’արածի։
Սիպտակ Դև գոռաց, ասաց.— Է՛յ, հողածին,
Հավքն իր թևով, օձն իր պորտով
Չեն կա՛րնա էս տեղ պտտվեն,
Դու ինչ սրտով էկե,
Հասեր ես չուր էստեղ։
Ասաց.– Կանչեր էիր, կո, Մհե՛րն եմ,
Էկա վեր քեզ կռիվ։ Դե, էլիր, կռվենք։
Ինչ որ ձեռնեդ կըգա, արա։

Սիպտակ Դև որ էդ խոսք լսեց՝
Սարսափ մի զինք բռնավ.
Ձեռ-ոտ ահա թուլցան։
Ամա սուտ ուրախաթենով ասաց.
— Վայ դու, Մհեր, բարո՛վ էկար,
Էլիր էրթանք վրանի տակ,
Ուտենք, խմենք, չուր լուսանա՝
Տեսնենք՝ աստված որո՞ւս կը տա։
— Չէ՛,–– ասաց Մհեր,— մեր մեծ պապեր
Մեզ էնպե՛ս են խրատ տվե,
Որ թշնամու դեմ էլնելուն պես՝ տի կռվենք…

Սիպտակ Դևըն ու Ջոջ Մհեր ձիեր քշին վեր իրարու.
Իրեք օր ու իրեք գիշեր իրարու հետ կռիվ արին։
Մհեր որ իր ձեռ կը թալեր Սիպտակ Դևին,
Մհերի ձեռ խոր կը խրվեր էնոր մարմին.
Գիտես թե՝ խրմորից ըլներ էդ Սիպտակ Դև:
Վերա իրեք օր Զոջ Մհեր էնոր սպանեց,
Արմաղանին գավակ առնել ու գնալ մեկ արավ:

Իրիկուն Մհեր իջավ Սասուն.
Ու հալա նոր Քեռի Թորոս, Ձենով Հովան
Դարձեր էին տուն։
Խաբար ղրկեցին Թևաթորոսին,
Թե Մհեր քո աղջիկ ագատե։
Թևաթորոս ու իր իշխաններ հեծան ձիանք,
Էկան, հասան Սասուն,
Էն հուրի Արմաղան բերին
Պսակեցին վեր Մհերին։
Էսօր համար բերին նռան գինին ու հաց դրին,
Կերան, խմին, ուրախություն, խնդում էղավ,
Յոթ օր ու յոթ գիշեր հարսնիք արին։
Յոթ օրեն հետ Թևաթորոս, իր վազիրներ
Ետ դարձան, գնացին իրանց տեղ։

Խաբար հասավ Խլաթ,
Թե,– Մհեր Խյաթի Սիպտակ Դե սպանեց։
Խլաթա ժողովուրդ ուրախացավ,
Էյավ, էկավ Ջոջ Մհերի առաջ.
Առավ էնոր, իրենց քաղաք տարավ։
Էդ քաղաքի դևեր էլան Մհերի դեմ։
Կռվան, չէին թողնի՝ Մհեր մտնի քաղաք։
Մհեր քաշեց Թուր Կեծակին։
Ընկավ մեջ դներուն, զարկեց, զամեն ջարդեց,
Դարձավ, էկավ Սասուն։

===Մասն Բ ֊ Մեծ Մհերի կռիվը Մսրա Մելիքի դեմ===

Դեռ կ’ապրեր էդ վախտ Մըսրա Մելիք։
Մհերի քաջություն լսեց Մըսրա Մելիք կատղավ,
Չէ՞ Սասուն Մելքի խարջդարն էր։
Ամա Մհեր էդ բան չը գիտեր։
Մելիքին հարկ չէր ուղարկի։
Մըսրա Մելիք հրաման արավ,
Ասաց.— Գնացեք Սասուն.
Ասեք Մհեր իրեն պատրաստություն տեսնի։
Ես ու Մհեր տի կռվենք։
Մըսրա Մելիքի փահլևաններն էկան, ասին.
— Մելիք քեզնե կռի՛վ կուզի
Մհեր ասաց.— Կռի՞վ կուզի.
Թող գա, տեսնենք ի՞նչ է կուզի մեզնե։

Էստեղ Ձենով Հովան ասաց.—Մհե՛ր,
Էղեր ես խոջա մարդ, խելքի հասած,
Հեծի՛ր, գնա Մըսըր, Մըսրա Մելիքի մոտ։
Մելիքի հետ խաթրով վարվի,
Մարդ ճանչցիր, մարդու շփվիր,
Ու խնդրվի, թոդ բան մ’էլ մեր խարջ պակսեցու.
Մեր խարջ շատ է, չենք կարնա տա։
Մհեր դարձավ, ասաց.
— Աստված քա տուն չավրի, Հովան,
Մենք չը գինանք, դուն էլ չ’ասիս,

Թե Մելիքին մենք խարջ կը տանք։

Ասաց Մհեր, էլավ հեծավ Քուռկիկ Ջալալին,
Քշեց, հասավ Մըսրա սահման։
Մըսրա Մելիք իր դուռ բինակ
Դաշտի վերան նստուկ էր։
Տեսավ հեռվանց ձիավոր մի կը գա.
Ինք խոջա ամրոց էր նստած ձիու վերան։
Էդ ձին փոթորկի պես կը գար։
Էկավ, հասավ։ Մհեր բարև տվեց,
Մըսրա Մելիք էդոր դեմքիցըն զարզնդավ։
Չը կարցավ, թե բարև առներ իրեն վախից։
Ու ինք միտ վե ասաց.
«Մագյար հըմլա մարդ է՞լ կըլնի աշխարհ»։
Ասաց.— Զձին բռնե՛ք։
Ծառաներ ձին բռնին։
Մհեր իջավ։ Մըսրա Մելիք հարցուց.
— Դու ո՞ր տեղացի ես, կըտրիճ։
Մհեր ասաց.— Սասունցի եմ։
Ես Սանասարի տղան եմ։
— Հայ-հայ,— ասաց Մըսրա Մելիք,
Իմ հողի մեջ որ կը նստիք, դուք եք։
Մհեր դո՞ւն ես։
Ասաց.— Մհեր ե՛ս եմ։
Մըսրա Մելիք ասաց.— Կռվի՞ էկար վեր ինձ։
Ինչի՞ դուք իմ խարջ չեք իտար։
Սասուն որ կա—էդ հող ի՛մն է.
Առավոտուն իրար զարկենք։
Մհեր ասաց.— Զարկենք։

Առավոտուն Սասնա Մհեր
Գընաց, էնոր դեմը կայնավ։
Սասնա Մհեր, Մըսրա Մելիք
Իրար դեմ ըսկսան կռվել…
Հո՛ղը էնոնց ոտքերու տակը կը հերկեր.
Ասես՝ գութնի՛ պես կը հերկեր։
Կես կասեին.— «Ամպեր են որ կը գոռգոռան».
Կես կասեին. — «Երկրաշարժեն սարե՛ր բլան»։
Էդոնց զարկ-զարկոցից աշխա՛րք կը դողդողար
Ամեն մեկի գուրզն էր իրեք հարիր լիդրից.
Գուրզեր առա՛ն, տվի՛ն, զարկի՛ն մեկ-մեկէլի.
Հա՜ր գնացի՛ն, էկա՛ն, զարկի՛ն մեկ-մեկէլի,
Իրեք ցերեկ, իրեք գիշեր կռվան
Ու չըկարցան հաղթեն իրար։
Էն ինչ Մհե՛րն էր, ուժով էր,
Էն ինչ Մըսրա Մելիքն էր՝ խորամանկ էր, ֆանդով էր։

Ասսու պահած գառը գելը չի ուտի: Հայկական ժողովրդական հեքիաթ

Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի թագավոր: Էս թագավորը ունենում ա մի կնիկ, էրկու էլ տղա՝ ամեն մինը ըսենց հինգ֊վեց տարեկան։ Էս թագավորը ընենց մի խղճմտանքով մարդ ա ըլնում, ընե՛նց մի արդար դատաստան անող, աղքատներին, անճարներին ողորմող, որ քոմմա սրա անըմովն ին օրդում ուտում՝ ընե՜նց մի հայ-քրիստոնյա մարդ ա ըլնում:

Օրեն մի օրը, մի դարվիշ վեր ա կենում գալի էդ թագավորի ամարաթը։

— Ի՞նչ մարդ ես,— հարցնում են նոքարները։

— Ես ֆլա՛ն դարվիշն եմ,— ասում ա,— էկել եմ թագավորին տենամ։

Էթում են թագավորին իմաց տալի.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում են,— ըսենց մի դարվիշ ա էկե, ուզում ա քեզ տենա. թո՞ղանք գա, թե չէ՛։

— Թո՛ղ գա,— ասում ա թագավորը,— մա՛րդ ա, բալի մի խնդիրք ունի ասելու։

Նոքարներն էթում են դարվիշին կանչում, բերում թագավորի կուշտը, իրանք թողում դուս գալի։ Դարվիշը թագավորին գլուխ ա տալի, ընդե կաննում:

— Ի՞նչ մարդ ես,– հարցնում ա թագավորը,– ի՞նչ բանի հմար ես էկե։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— ես ֆլա՛ն դարվիշն եմ, ֆլա՛ն երկրիցը՝ մի խնդիրք ունեմ քեզ ասելու:

— Ասա՛,— ասում ա թագավորը,— ասա՛ տենամ խնդիրքդ ի՞նչ ա։

— Թագա՛վորն ապրած կենա, կասեմ, համա պտի օրգում ուտես, որ անխոս կկատարես։

— Ասա՛, մի՛ վախի, ինչ որ ձեռիցս գա՝ կանեմ։

Դարվիշը գալիս ա ընկնում թագավորի ոնները.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,– ես ուզում եմ, որ քու թագավորությունը իրեք օր տաս ինձ։ Կտա՞ս, թե չէ:

Թագավորը միտք ա անում, միտք ա անում, միտք ա անում.– Լա՛վ,— ասում ա,— որ տամ, դու էլ խո՞սք ես տալի, որ իրեք օրը թամմի թե չէ՝ իմ թագավորությունը էլ եդ ինձ տաս։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, հա՛, խոսք եմ տալի: Չտվի, ի՛նչ ուզում ես՝ արա՛։

— Որ ըտենց ա, տվի[2]:

Կենում ա ընչանք լավ մութը գետինը կոխում ա, ոտքը խաղաղվում, նոր իրա շորերը հանում ա, տալի դարվիշին, դարվիշինը ինքը հագնում, թողում ամարաթը, դուս գալի: Էթալիս նոտարները տենում են, ըսկի չեն էլ ճանանչում. ասում են՝ հալբաթ էն դարվիշն ա, թագավորին տեհավ պրծավ, հմի էթում ա. դուռը բաց են անում՝ ճամփու դնում։ Հա՛, ըս էլ պտի ասեմ, որ էս բանը թագավորից ու դարվշից սավալի, որ ասես, մարդ չի իմանում, ընչանք իրա օզլուշաղն էլ խաբար չիլնում։

Թամամ իրեք օր դարվիշը թագավորություն ա անում։ Իրեք օրը թամմում ա թե չէ, թագավորը վեր ա կենում գալի։

— Դա՛րվիշ աղպեր,— ասում ա,— իրեք օրը թամմեց, դե հմի վեր արի թախտիցը՝ ես նստեմ։

— Ի՞նչ ես դուս տալի,– ասում ա դարվիշը,— հո չե՞ս գժվե. ի՜նչ թախտ, ի՜նչ բան, էրա՞զում ես, ի՛նչ ա։

— Լա՛վ, դարվիշ աղպեր, հանաքի վախտը չի. թեզ արա՛, քանի մարդ չի էկե։

Խեղճը հենց իմանում էր հանաք ա անում։ Համա մըն էլ էն տեհավ, որ նոքարներին ձեն տվեց. էկան վրա հասան, գլխին տալոն, բրոթբրոթելոն, քաշքշելոն տարան ընչանք հայաթը, ընդիան էլ արեցին քուչեն՝ դուռը շինեցին։ Խեղճը էլ չկարաց ամոթու ձեն֊ծպտոն հանի, փոր-փոշման թողաց գնաց: Գնաց, հեգսի օրն էլ եդ էկավ, տեհավ ամարաթի դուռը բաց ա, ուսուլով նի մտավ, գնաց սուտ֊թագավորի աղաքին կաննեց։

— Ա՛յ դարվիշ աղպեր,— ասեց,— ըսենց հանաք չիլնի, էրեկ էլ ընենց խաղկ ու խայտառակ անելոն ինձ դուս անիլ տվիր ըստիան։ Թագավորությունս քեզ իրեք օր ի տվե, ըսօր էլ հրես չորս օրը թամմում ա։ Ի՞նչ կասես, աղպեր:

— Հանաք-մանաք չեմ գիտա,— ասեց դարվիշը,— էս սհաթը դուս կորի ըստիան, թե չէ նոքարներիս ձեն կտամ, կգան, էլի քեզ էրեկվա օրը կքցեն։

Խեղճ թագավորը տեհավ, որ ճար, իլլաճ չկա, դարվիշն ուզում ա զոռ-զոռըբա իրա թագավորությունը զավթի.— Դո՛ւ քու աստոծը,— ասեց,— թագավորությունը ձեռիցս խլեցիր, կնիկս ու էրեխեքս էլա տո՛ւ, տանեմ նրանցով մխիթարվեմ։

Դարվիշը գնաց բերեց տվեց իրան։ Նա էլ կնկա ու էրեխեքանց կուռը բռնեց, լալով, լալաշկով ամարաթիցը դուս էկավ՝ գնաց:

— Փա՜ռք քեզ, աստոծ,— ասեց,— փառքդ շատ ըլնի. դո՛ւ տվիր՝ դու էլ առար։ Հալբա՛թ ես մի մեղքի տեր ի, որ օր ծերություն էս զուլումը բերիր գլուխս: Փա՛ռք, փա՛ռք, հազա՜ր հետ փառք քեզ, աստոծ։

Կնիկը, էրեխեքը աղաք արեց, ասեց. «Էթամ ղարբություն, բալի մի աշխատանքի տուտ բռնեմ, տուն, տեղ, օղլուղաղ պահեմ»։ Մի քանի ամսվա ճամփի պաշար վե կալան, ասսու անումը տվին, ընկան ճամփա: Էկան, էկան, էկան, շատն ու քիչն աստոծ գիտա, մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ, մախլասի՝ ընչանք իրիկուն էկան, մի չոլ֊յաբանի տեղ գշերը վրա հասավ: Էն սհաթը ըստե վեր էկան, ասեցին. «Կենանք ընչանք լիսանա, նոր վե կենանք էթանք»։

Ըտե վեր են գալիք էթում[3] չոր չոփ, թիթեն-միթեն կիտում, բերում կրակ անում, կրակի չորս բոլորը ջերկուն նստոտում, եննա բերում հաց-մաց ուտում, թեք ընկնում՝ քնում: Գշերվա մի վախտը զընգզընգոցի ձեն ա գալի. թագավորը գլուխը բանձրացնում ա, տենում մի բեզրգյան իրա քոչ ու բարխանով, նոքարներով էկավ իրանցից մի մանգզլաչանք տեղ հեռու վեր էկավ:

Էս բեզրգյանը ըտե վեր ա գալի, չագիր տալի, նոքարներին հրամայում ա կրակ անեն, որ զադ-մադ էփեն ուտեն։ Նոքարներն էթում են[4] ցախ-մախ, թիթեն—միթեն[5] հավաքում, բերում, որ կրակ անեն, բիրդան տենում են՝ հրենիկ հա՜, ֆլա՛ն տեղը կրակ ա էրևում։

— Էթա՛նք,— ասում են,— ընդիան կրակ բերենք՝ կպցնենք:

Վեր են կենում գալի ի՜նչ տենում՝ մի դարվիշ, էրկու էրեխա, մըն էլ մի կնիկ կրակի չորս բոլորը ջերկուն պառկոտել են։ Կնիկ մի՛ ասի՝ մի ակն-արեգակ, հուրի-մալաք, մարալ, ջեյրան, թառլան ղուշ ասա՛։ Սրանց ոտի ձենիցը թագավորը ալբիալը զարթնում ա։

— Բարիրիկուն,— ասում են,— դա՛րվիշ աղպեր։

— Բարո՛վ, հազա՜ր բարին,— ասում ա։

— Չի՞լնի մի քիչ հրակ տաս, տանենք մընք էլ կրակ անենք:

— Խի՞ չիլնի,— ասում ա,— հրենիկ՝ ինչքամ ուզում եք, վե՛ կալեք տարեք։

Նոքարներն էթում են մի քանի կրակ վեր ունում, թողում գալի իրանց չագիրը։

— Խի՞ էսքամ եդացաք,— հարցնում ա բեզրգյանը։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են նոքարները,— էն ինչ մենք ենք տեհե, դու տենայիր՝ ո՛վ գիտա՝ ընչանք լիս ընդե ղուլ ըլնեիր, մնայիր։

— Խի՞, ի՞նչ կար, ի՞նչ եք տեհե,— հարցնում ա բեզրգյանը,— ասե՛ք տե՞նեմ։

— Բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են,— գնացինք տեհանք կրակի չորս բոլորը պառկոտել են՝ մի դարվիշ, էրկու էրեխա, մըն էլ մի սի՜րուն, մի նա՜շխուն կնիկ. էնքա՛մ սիրուն, էնքա՛մ սիրուն, էնքա՛մ սիրուն՝ որ չուտես, չխմես, չհագնես, չմաշես, հենց նրա գյուլ-ջամալին թամաշ անես[6]:

— Բաս որ ըտենց ա,— ասում ա բեզրգյան չե՞ք կարա էթա մի ֆանդով էդ կնկանը փախցնի բերի, որ բերեք՝ էլ փո՛ղ, էլ խաղինա՛, էլ մա՛լ, էլ դոլվա՛թ, մախլաս՝ հենց ի՛նչ ուզեք, իմա՛ց կացեք, կտամ:

— Կա՛րանք, խի՞ չենք կարա, բեզրգյա՛նը սաղ ըլնի,— ասում են:

Նոքարները կրակ են անում, պրծնում, եդ դառնում գալի դարվշի կուշտը։

— Դա՛րվիշ աղպեր,— ասում են,— քեղ մի՛ խնդիրք ունենք ասելու։

— Խեր ըլնի, ասեք տենամ ի՞նչ ա ձեր խնդիրքը,— ասում ա դարվիշը։

— Մեր բեզրգյանի կնիկը էրկուֆոգիս ա,— ասում են,— հրեն որդե որ ա կազատվի. սատանական էս չոլ, յաբանի տեղը ո՛նչ տատմեր կա, ո՛նչ կնիկարմադ, որ ցավը բռնելիս՝ նրան մուղաթ կենա։ Հմի էկել ենք մուննաթ անենք քեզ, կնկանդ ասես՝ գա մեր խանըմին ազատի, էլի մենք նրան մեր քվոր պես կբերենք կհասցնենք ընչանք ըստե:

— Ա՛յ կնիկ, կէ՞թաս,— հարցնում ա դարվիշը կնկանը։

— Խի՞– չեմ էթա, ա՛յ մարդ,— ասում ա կնիկը,— էս չոլ, յաբանի տեղը ծննդկանի հավարին հասնիլը ֆոգու էլ վարձք ա:

Վեր ա կենում նոքարների հեննա գալի, սաքի թե բեզրգյանի կնկանը պտի ազատի։ Հենց որ հասնում ա չադիրը, բեզրգյանը հրամայում ա անսաս վեր ունեն կնկանը դնեն մի ղութկի մեջ, բեռները կապռտեն՝ յա՜լլա։ Նոքարներն էն սհաթը կնկանը բերում են դնում մի ղութիկ, բերանը ղայիմ կալնում, բեռները բարձում, ընկնում ճամփա։

Խեղճ դարվիշը կացավ մի սհաթ, էրկու սհաթ, իրեք սհաթ՝ տեհավ չէկավ։

— Հալբա՛թ,— ասեց,— բեզրգյանի կնիկը շատ դժար ա, պահում են ընչանք ազատվի, պրծնի, նո՛ր վեր ունեն, բերեն։ Մխելի աչքը կպցրեց, չկպցրեց, մի վախտ վե կացավ տեհավ ի՜նչ՝ լիսացե, օրը ճաշ ա դառե, դեռ հլա կնիկը չի էկե։ Ասեց․ «Տենամ քարվանն ընդի՞ ա»։ Եդ մտիկ արեց, տեհավ ո՛նչ քարվան կա, ո՛նչ զադ։ Շա՛տ գլխին վա՜յ տվեց, լաց էլավ, համա էլ ո՞ւր՝ բանը բանից անց էր կացե։

— Փառքդ շա՛տ ըլնի,— ասեց,— աստոծ, դո՛ւ տվիր, դո՛ւ առար, հալբա՛թ ես մի մեղքի տեր եմ, որ ըս էլ էրկու հետ ինձ պատժում ես։ Սա՛ղ թագավորությունից, տնից, տեղից, մալ ու դոլվաթից մաղբուն նստեցի հերիք չէր՝ հմի էլ կնիկս ձեռիցս խլեցիր։ Փա՛ռք քեզ, աստո՛ծ, հազա՜ր հետ փառք։

Խեղճը էլ ի՛նչ պտի աներ․ էրեխեքանց կուռը բռնեց՝ գնաց իրա ճամփեն։ Գնաց, գնաց, գնաց շատն ու քիչն աստոծ գիտա, ճամփին մի վարար ջուր ռաստ էկավ։ Դե արի էշը ցխիցը հանա՛․ էսքամ զուլումը հերիք չէր՝ թազա զուլումի ռաստ էկավ։

— Ո՞նց ասեմ, ո՛նց չանեմ,— ասեց,— որ սաղ-սալամաթ անց կենամ ջրի էն դիհը։

Միտք արեց, միտք արեց, որ շատ միտք արեց, ասեց․ «Մենծ տղիս թողամ ջրի էս էրեսին, պուճուրին, շալակեմ անց կենամ, եննա գամ նրա՛ն վեր ունեմ, տանեմ։ Լա՛վ»։

Ըսե՛նց էլ արեց։ Մենծ տղին թողաց ընդե, պուճուրին շալակեց, նի մտավ ջուրը․ հենց հասավ ջրի մեջտեղը, եդ մտիկ արեց, տեհավ էն դհիցը մի գել վրա հասավ մենծ տղին, ըռխեց ու յա՜լլա։ Ափալ-թափալ ետ դառավ, որ էթա տղի հավարին՝ բիրդան ոտը սոթ տվեց, շալակի էրեխեն ընկավ ջուրը։ Էս որ տեհավ, էն սհաթը իրան քցեց ջուրը, էրեխի ետևիցն ընկավ, որ կալնի․ ի՛նչ արեց, չարեց՝ չկարաց հանի՝ քիչ էր մնում ինքն էլ հեննեն հեղտվի․ նո՛ր անջախ լեզ լատոն, լեղ տալոն իրան քցել ա ղրաղը։ Թրջված-մրջված, ջուրը վրիցը ծլծլալեն դուս ա գալի ցամաքը, նո՛ր ըտե շորերը հանոտում, մզում, արևումը փռում, որ չորանա։

— Փա՛ռք քեզ, աստոծ,— ասում ա,— փա՛ռք քու ողորմությունին․ դո՛ւ տվիր , դո՛ւ էլ առար։ Հալբա՛թ ես մի մեղքի տեր եմ, որ ըս էլ իրեք հետ ինձ պատժում ես։

Ըսենց մի էրեխին գելն ա տանում, մեկելին՝ ջուրը։ Ըստո էնքամ կենում ա, որ ընչանք շորերը չորանում ա, նո՛ր վեր ա կենում մեն-մենակ, դառը-տխուր ընկնում ճամփա։ Էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչն աստոծ գիտա, հասնում ա մի քաղաք։ Մննում ա քաղաքը, տենում մարդ-մադաթ չկա։ Մի քիչ աղաք ա էթում, ղալմաղալի ձեն ա ընկնում անկաջը։ Էթում ա տենում մի եքա մեյդանի միջի խալխը կիտվել են։

— Էս խալխը խի՞ են կիտվե,— հարցնում ա։

— Մեզ հմար թագավոր ենք ջոկում,— ասում են։

Ինքն էլ էթում ա մի ղրաղ տեղ կաննում, թամաշ անում, անում ա՝ տենամ սրա վերջն ի՞նչ ա ըլնում։ Էդ վախտերքը սովորութք ա ըլնում, որ թագավոր ջոկելիս, բերում ին մի ղուշ բաց թողում, էդ ղուշը ում գլխին էթար կաններ[7], նրա՛ն շինում ին թագավոր։ Բերում են ղուշը բաց թողում․ բաց թողալու բաշտան՝ էդ ղուշը դե՛ս ս թռնում, դե՛ն ա թռնում, գալի մեր դարվշի գլխին պուպուզ կաննում։ Քոմմա մնում են մաթ էլած մտիկ անելոն, թե էս ի՞նչ բաս ա, ղուշը խի՞ էկավ էդ դարվշի գլխին կաննեց։

— Էս մինը հե՛չ,— ասում են․— էկե՛ք թազադան բաց թողանք։

Լա՛վ։ Բերում են թազադան բաց թողում․ էս հետ էլ ա թռնում, գալի դրա գլխին կաննում։ Մախլա՛ս, գլխներդ ի՛նչ ցավացնեմ, իրեք հետ ղուշը բաց են թողում, իրեք հետն էլ գալիս ա մեր դարվիշն ա, որ էս դարվիշը։

— Կա՛ չկա,— ձեն են տալի ամեն դհիցը,— մեր թագավորը էս դարվիշն ա, որ էս դարվիշը։

Բերում են էս սհաթը նրա քրչոտ-մրչոտ շորերը հանոտում, թագավորի շորեր հագցնում, առոք-փառոք տանում թախտի վրեն նստացնում։

Սրան թողանք ըստե թագավոր, գանք խաբար տանք սրա էրեխեքանցիցը։

Գելը որ մենծ տղին ըռխում ա, առնում փախնում՝ մի չոբան ընդիան վարավուրդ ա անում, շները քըս տալի, քցում գիլի եննուցը․ «Հալա՜յ հա հալայ, հալա՜յ հա հալայ, հալա՜յ հա հալայ»։ Շները որ գիլին հակալ-հակալ են քցում, գելը վախլությունիցը էրեխին վեր ա քցում, թողում փախնում։ Չոբանն էթում ա տենում՝ մի սի՜րուն, մի նա՜շխուն էրեխա։

— Ո՞ւմ տղեն ես,— հարցնում ա չոբանը,— ո՞նց ա էլե, որ գիլի ճանկն ես ընկե։

Էրեխեն նստումա ա ըստե մին-մին նաղլ անում իրա գլխով անցկացածը, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Ինձ տղա չե՞ս ըլնի,— հարցնում ա չոբանը,— զաթի ես էլ տղա չունեմ։

— Խի՞ չեմ ըլնի,— ասում ա էրեխեն,— դու որ ինձ գիլի ճանկերիցը պրծացրիր՝ քե՛զ չըլնեմ, էլ ո՞ւմ պտի ըլնեմ։

Չոբանը վեր ա ունում սրան շինում իրան տղա, գառները տալի, որ տանի արածացնի։

Հմի գանք խաբար տանք մեկել աղպորիցը։

Մեկել աղպորն էլ ջուրը քշում ա, քշում տանում մի ջաղացի նավի[8] բանդ անում։ Ջաղացպանը մի վախտ տենում ա ջուրը խըրթ կտրվեց։ Դուս ա գալի, ջրին[8] մտիկ տալի, տենում մի բան դեմ ա առե նավին[9]․ քաշում ա հանում, տենում մի լըխտիկ-մըխտիկ նաշխուն էրեխա։

— Ո՞ւմ էրեխեն ես,— հարցնում ա ջաղացպանը։

Էրեխեն նստում ա մին-մին նաղլ անում իրա գլխով անցկացածը, թե՝ ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց բան։

— Ինձ տղա չե՞ս ըլնի,— հարցնում ա ջաղացպանը,— զաթի ես էլ տղա չունեմ։

— Խի՞ չեմ ըլնի,— ասում ա էրեխեն,— դու որ ինձ հեղտվելուց պրծացրիր՝ քեզ չըլնեմ, էլ ո՞ւմ պտի ըլնեմ։— Սա էլ դառնում ա ջաղացպանի տղեն։

Գանք սալըղը տանք սրանց հորիցը։

Սրանց հերը, որ թագավոր ա դառնում, օրեն մի օրը իրա նազիր-վեզիրի հեննա դուս ա գալի իրա երկիրը ման գալու, ասում ա․ «Տենամ իմ խալխը ոնց ա ապրում, ի՞նչ ա անում, ի՞նչ չի անում, իրա հալիցը հո գանգատա՞վոր չի»։ Թագավորն ա՝ է՛ս գեղն ա էթում, է՛ն գեղն ա էթում, դե՛ս ա ման գալի, դե՛ն ա ման գալի, որդե էթում ա՝ հարց ու փորձ ա անում, խալխի հալը հարցնում, ասում, խոսում, վերջը գալիս ա մի ջաղացի ռաստ գալի։ Ինքն էլ շատ ծարավ ա ըլնում։

— Ջա՛ղացպան աղպեր,— ասում ա,— մխելի ջուր բե՞րես՝ խմեմ։

Էս է՛ն ջաղացպանն ա ըլնում, որ ջուրն ընկած էրեխին հանում ա, բերում իրան տղա շինում։

— Ջո՛ւխտ աչքիս վրեն, թագավո՛րն ապրած կենա,— ասում ա ջաղացպանը։— Էն սհաթը փարչը[10] տանում ա լավ, սիրունիկ օղողում, թամըզացնում, կանթեղի նման զուլալ ջրիցը լցնում, տալի իրա տղին, ասում ա․ «Տա՛ր տու թագավորին»։ Տղեն ջուրը բերում ա տալի թագավորին։ Թագավորը էս էրեխին տենալու բաշտան շատ ա հավանում։

— Ո՞ւմ տղեն ես,— հարցնում ա թագավորը։

— Ջաղացպա՛նի,— ասում ա էրեխեն։

— Գնա՛ հորդ կանչա՛ գա ըստե։— Էրեխեն էթում ա հորը կանչում, բերում թագավորի կուշտը։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա ջաղացպանը։

— Էս էրեխեն քո՞ւնն ա,— հարցնում ա։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա․ իմն ա․ խի՞ որ։

— Չի՞լնի ինձ բաշխես։

— Խի՞ չիլնի, թագա՛վորն ապրած կենա, փե՜շքաշ ա․ ես քեզանից զա՞դ կխնայեմ։— Տղի կռնիցը բռնում ա, տալի թագավորին։

Թագավորը ջաղացպանին մի բուռը ոսկի ա տալի, էրեխին վեր ունում, բերում ամարաթը, շինում իրա աղաքին նոքար։

Անց ա կենում մի քանի վախտ, թագավորը էլի օրեն մի օրը դուս ա գալի իրա երկիրը ման գալու։ Շատ դե՛ս, դե՛ն ա ման գալի, վերջը ճամփին սրան մի չոբան ա ռաստ գալի։ Էս չոբանն էլ է՛ն չոբանն ա ըլնում, որ գիլի տարած էրեխին ազատում ա, բերում շինում իրան տղա։ Թագավորի սիրտը կաթ ա ուզում։

— Չո՛բան աղպեր,– ասում ա թագավորը,– մխելի կաթ բե՞րես՝ խմեմ։

— Ջո՜ւխտ աչքիս վրեն, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա չոբանը։

Չոբանը էն սհաթն էթում ա մննում սուրուի մեջը, մի ոչխար կալնում, կաննացնում, կթում, քերեղանը[11] պռտեպռունկ կաթը լցնում, տալի իրա տղին, որ տանի տա թագավորին։ Տղեն քերեղանը վեր ա ունում, վազացնում թագավորին: Էս էրեխեն էլ թագավորին շատ գիր ա գալի։

— Ա՚յ որդի,— հարցնում ա թագավորը,— ո՞ւմ տղեն ես։

— Չո՛բանի,— ասում ա։

— Գնա՛ հորդ կանչա՛ գա ըստե։— Տղեն էթում ա հորը կանչում, բերում թագավորի կուշտը։

— Ի՞նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա չոբանը։

— Էս տղեն քո՞ւնն ա,— հարցնում ա։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, իմն ա․ ի՞նչ կա որ։

— Չի՞լնի ինձ բաշխես։

— Խի՞ չիլնի, թագա՛վորն ապրած կենա, փե՜շքաշ ա. ես քեզանից տղա՞ կխնայեմ.— Տղի կռնիցը բռնում ա տալի թագավորին։

Թագավորը չոբանին մի բուռը ոսկի ա տալի, տղին վեր ունում, բերում ամարաթը, սրան էլ ա իրա աղաքին նոքար շինում։ Էս էրկու տղեն իրար հեննա սիրով ապրում են, մենծանում ամարաթումը, ոնց որ մի դռան էրկու շուն՝ ըսկի չեն էլ իմանում, թե աղպերտինք են։

Անց ա կենում մի տարի, էրկու տարի, իրեք տարի, չորս տարի, հինգ տարի, մախլաս՝ տասը տարի, օրեն մի օրը էս թագավորի երկիրը մի բեզրգյան ա գալի առուտուրի։ Էդ վախտերքը սովորութք ա ըլնում, որ մի բեզրգյան էթում էր ուրիշ երկիր, պտի իրա ապրանքիցը փեշքաշ տաներ էդ երկրի թագավորին: Էս բեզրրգյանն էլ լավ-լավ փեշքաշներ ա վեր ունում, գալի թագավորին տենալու:

— Ո՞րդիանցի ես,— հարցնում ա թագավորը։

— Ֆլա՛ն երկրիցը,– ասում ա բեզրգյանը։

— Ի՞նչ բանի հմար ես էկե:

— Էկել եմ առուտուրի։ Ըերած փեշքաշները հանում ա ընդե վե դնում, ասում ա.— Ըս էլ բերել եմ քու փայը։

— Շա՛տ լավ ես արե,— ասում ա թագավորը,— գլխիս վրեն ես էկե: Ինչքամ սիրտդ ուզում ա՝ իմ երկրումը կա՛ց, քու առուտուրն արա՛:

Էս բեզրգյանը թագավորին շատ գիր ա գալի․ նստում ա նրա հեննա երկար ու բարակ ասում, խոսում, զրից անում, էթալիս էլ թամբահ ա անում, որ քանի ըստե ա՝ իրա կուշտն էթա, գա։ Բեզրրգյանն էլ հո՝ ուրախանում ա, աշխարով մին ըլնում․ վեր ա կենում թագավորին գլուխ տալի, թողում էթում իրա բանին: Էս բեզրգյանը է՛ն բեզրգյանն ա ըլնում, որ, է՜, սրանից քանի տարի առաջ չոլումը վեր ա գալի, չադիր տալի, եննա ինչ խարլությունով թագվավորի կնիկն առնում՝ փախնում։

Անց ա կենում մի քանի վախտ, օրեն մի օրը էլի էս բեզրգյանը վեր ա կենում, ասում ա. «Էթամ թագավորին տենամ»: Վեր ա կենում գալի թագավորի կուշտը։ Իրար հեննա հաց են ուտում, պրծնում, նստում դե՛սից, դե՛նից ասում, խոսում, զրից անում, ընչանք դառը կես գշեր խոսում են։ Եննա բեզրգյանը վեր ա կենում, որ էթա, թագավորը չի թողում։

— Էս բեվախտին էլ ո՞ւր ես էթում,— ասում ա,— հազիր ըստե կքնես, կլիսանա նոր վե կկենաս, կէթաս։

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա բեզրգյանը,– չե՛մ կարա, ես դուքանի տեր եմ, պտի էթամ. բալի գշերն էկան դուքանս կտրեցին, ինչ կա չկա տարան. էն վա՞խտը:

— Մի՛ վախենա,— ասում ա թագավորը,— դուքանիցդ մի չոփ էլա չի կորչի. նոքարներիս կղրկեմ, կէթան դուքանիդ մուղաթ կենան։ Թե կորավ՝ ես տամ։

Բեզրգյանն էլ չի կարում թագավորի խաթրիցն անց կենա։

— Դո՛ւ գիտաս, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— որ ասում ես, կկենամ։– Էդ գշերը թագավորի ամարաթումն ա քնում։

Թագավորն էն սհաթը կանչում ա իրա էրկու նոքարին՝ ջաղացպանի՛ ու չոբանի տղին։

— Կէթա՛ք,– ասում ա,— էս գշեր բեզրգյանի դուքանին ղարավուլ կքաշեք, մուղաթ կկենաք, որ մարդ֊մուրդ չմոտանա: Չըլնեմ չիմանամ քնեք, հա՛, թե չէ էլ ձեռիցս չեք պրծնի: Իմացա՞ք:

— Իմա՛ցանք, թագա՛վորն ապրած կենա,— ասում են նոքարները, – ո՛նց կքնենք. հո մեր գլխիցը ձեռը չենք վե կալե:

Ասպարավորվում են, յարաղ, ասպար կապում, բեզրգյանի դուքանի բալանիքն առնում, էթում դուքանի դուռը բաց անում, ճրագ վառում, նստում: Բեզրգյանի կնիկն էլ դուքանի միջին քնած ա ըլնում։

— Բա՛ ո՞նց անենք,— ասում ա պուճուր աղպերը,— որ քններս չտանի։

— Էլ ուրիշ ճար չկա,— ասում ա մենծ աղպերը,— արի՛ հեքաթ ասենք, բալի քններս փախնի:

— Լա՛վ, ասենք։ Դե բաս ըտենց ա՝ աղաք դու ասա, եննա ես։

— Որ հեքաթի տեղակ իմ գլխով անցկացածը նաղլ անեմ՝ չի՞լնի։

— Խի՞ չիլնի: Ընենց արա՛, որ չքնենք՝ նրանից դենը դո՛ւ գիտաս, ի՛նչ ուզում ես՝ ասա՛։

Բեզրգյանի կնիկը սրանց ձենիցը զարթնում ա, համա վախլությունիցը ձեն-ծպտոն չի հանում․ խեղճը հենց իմանում ա գողեր են, ասում ա. «Տենամ ի՞նչ են մասլահաթ անում», տեղի միջին տաղ ա անում, մնում։

— Դե՛ անկաջ դի, ասում եմ,— ձեն տվեց մենծ աղպերը։

— Ասա՛, անկաջ եմ դնում։

— Ես,— ասեց մենծ աղպերը,— ֆլա՛ն թագավորի տղեն եմ։ Օրեն մի օրը մի դարվիշ էկավ հորս ամարաթը, խաբլությունով հորս ձեռիցը թագավորությունը խլեց, մեզ ընդիան դուս արեց։ Խեղճ հերս ի՛նչ արեց, չարեց էլ չկարաց թագավորությունը եդ առնի. ճարը կտրած, իմ ու պուճուր աղպորս կուռը բռնեց, մենք դեռ հլա էրեխեք ինք, մորս հեննա դուս էկավ ղարբություն, որ մի աշխատանքի տուտ բռնի, մեր գլուխը պահի։ Էկանք, էկանք, էկանք, շատն ու քիչն աստոծ ա խաբար, մի չոլ, յաբանի տեղ գշերը վրա հասավ։ Գնացինք թիթեն-միթեն կիտեցինք, բերինք կրակ արինք՝ ընդե գշերը կացանք։ Հաց-մաց կերանք, պրծանք, թեք ընկանք՝ քնեցինք։ Հենց աչքներս նոր ինք կպցրե բիրդան հեռվից զնգզնգոցի ձեն ընկավ անկաջներս: Ետ մտիկ արինք, տեհանք մի բեզրգյան իրա քարվանով, քոչ ու բարխանով էկավ, մեզնից մի մանգղիլ հեռու վեր էկավ, ընդե չադիր տվեց: Վրիցը մի սհաթ չանցկացավ, մըն էլ տեհանք էդ բեզրգյանի նոքարներն էկան, թե մի քանի կրակ տա՞ք, տանենք կրակ անենք։ Հերս էլ վե կալավ, թե. «Հրե՛ն կրակը, հրե՛ն դուք. տանում եք՝ տարեք»։ Նրանք էլ մի թիթենի կտորի վրեն մի քանի կրակ դրին, վե կալան գնացին։ Գնացին, էլեդ էն սհաթը ետ դառան։— Խի՞ էկաք,— հարցրեց հերս։ «Մեր բեզրգյանի կնիկը էրկուֆոգիս ա,— ասեցին,— որդե որ ա կազատվի․ ասսու սիրուն, թող կնիկդ գա ազատի, էլ եդ նրան մեր ձեռովը վեր ունենք՝ բերենք»։ Մերս էլ ավատաց նրանց խոսքին, վե կացավ գնաց. հլա էն գալն ա՝ որ պտի գա։ Լիսացավ, վե կացանք, տեհանք՝ ո՛նչ քարվան կա, ո՛նչ զադ․․․։

Պուճուր աղպերը ընչանք ըստե որ լսեց, ալբիալը մատը կծեց. «Բալի,— ասեց ինքն իրան,— սա իմ աղպերն ա, որ իմ աղպերն ա»։

Էլ չկարաց դիմանա, որ աղպերը քոմմա ասի, պրծնի, վե թռավ փաթթվեց ճտովը։

— Ա՛յ հարա՜յ,— ձեն տվեց,— բաս դու իմ աղպերն ես․․․— Էլ չկարաց խոսա, արտասունքը էն սհաթը բուռը-բուռը աչքերիցը վե թափեց։

Մերն Էլ էն դհիցը վրա պրծավ[12], փաթըթվեց տղեքանց ճտովը, նրանց թշերը պաչեց, աչքերը պաչեց, պաչպչորեց, տասը բեռը աբասունք չափեց։

— Ա՛յ իմ կորած ազիզ բալեք,— ասեց,— ես էլ ձեր մերն եմ․ ախա՛ր մե՜ռա էսքամ տարի ձեր դարդովն էրվելոն, խորովելոն․․․

Իրեքով էլ մնացին մաթ էլած, իրար էրեսի մտիկ անելոն, հենց իմանում ին էրազ ա՝ ինչ որ տենում են։ Ախա՛ր ո՜րդիան ո՜րդե. ըսկի ավատալու բա՞ն ա։

Նո՛ր նստում են ըստե թազադան խոսք ու զրըցի, մասլահաթի տուտը բաց անում, ասում, խոսում, իրար հալ հարցնում, իրար քեֆ հարցնում, իրար գլխով անցկացածը նաղլ անում, լսում, իրար էրեսի մտիկ տալի, խնդում, ծիծաղում, ուրախանում՝ աշխարով մին ըլնում, ընչանք քնները տանում ա, բերում են թազադան տեղեր քցում դուքանի միջին, իրար ճիտ անում, անուշ քնում։

Առավոտը լիսը բացվում ա թե չէ, բեզրգյանը վեր ա կենում, թագավորիցը իզին առնում, կրնկում դպա դուքանը։ Գալիս ա ի՛նչ տենում՝ իրա կնիկը թագավորի նոքարների հեննա ճիտ արած քնած։ Էլ ձեն֊ծպտոն չի հանում, թողում ա գալի թագավորին իմաց տալի:

— Թագա՛վորն ապրած կենա,– ասում ա,– քո նոքարները, որ ղրկել իր դուքանիս մուղաթ կենան, արի՛ աչքովդ տես ինչ հալի են։

— Խե՛ր ըլնի,— հարցնում ա թագավորը,— ասա տենամ ի՞նչ ա պատահե:

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— չեմ ասի. արի՛ քու աչքովդ տես, որ ավատաս:

Թագավորը իրա նազիր-վեզրի հեննա վեր ա կենում, գալի դուքանը, ամեն բան իրա աչքովը տենում։ Թագավորը մնում ա սառած մտիկ անելոն։

— Էդ քո՞ւ կնիկն ա,— հարցնում ա թագավորը։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա, ի՛մ կնիկն ա։

— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ,— ձեն ա տալի թագավորը:

Ջանլաթները գալիս են ընդե կաննում։

— Ի՜նչ կհրամայես, թագա՛վորն ապրած կենա,— ասում են։

— Սրանց վե կացրեք,— ասում ա թագավորը,— իրեքին էլ էս սհաթը իմ աղաքին քյալլա արեք:

Ջանլաթները բռթում են, վե կացնում։ Մերը որ աչքը բաց ա անում, թագավորին, նազիր-վեզրին, բեզրգյանին տենում իրանց գլխավիրև՝ ալբիալը իմանում ա, թե բանը ինչումն ա։

— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա մերը,— էրկու խոսք ունեմ՝ թո՛ղ ասեմ, եննա ի՛նչ ուզում ես արա՛։

— Ասա՛,— ասում ա թագավորը։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— որ մեր մի մազին էլա դիպնես՝ իմաց կա՛ց հուր հավիտենական մեզ պարտական կմնաս. չունքի սրանք որ կան՝ իմ տղեքն են, ես էլ սրանց մերը։ Նստում ա ըստե մին-մին, տեղը-տեղին իրա գլխով անցկացածը նաղլ անում, ոնց որ ես ձեզ նաղլ արի։

— Ա՛յ հարա՜յ,— ասում ա թագավորը,— բա՛ս դու էլ իմ կնիկն ես, դրանք էլ իմ տղեքը։

Ասում ա ու[13] փաթթվում նրանց ճտովը։ Քոմմա մնացել ին սառած մտիկ անելոն: Բեզրգյանի հալը հո մի՛ք հարցնի. ռանգ–մռանգը քցել ա, սփրթնե, դառե պատի ծեփ։

— Ջա՛նլաթ, ջա՛նլաթ, ջա՛նլաթ,— ձեն ա տալի թագավորը,— էս սհաթին բեզրգյանին քյալլա արեք։

Թուրը շողշողալու բաշտան բեզրգլանի գլուխը ֆըռռում ա, ընդե վեր ընկնում։

Թագավորը նո՛ր կնկա, տղեքաց կուռը բռնում ա, էթում ամարաթը: Էլ ինչ քե՜ֆ, էլ ինչ ուրախությո՛ւն, էլ ի՜նչ մատաղներ մորթոտիլ, էլ ի՛նչ աղքատներին փող բաժանիլ, որ էլ հալ ու հեսաբ չկար։

Սուտ չի ասած. «Ասսու պահած գառը գելը չի ուտի»։

Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրազին։

Ընտրել տարբերակներից մեկը և սովորեցնել ընկերներին

Խաղեր, խաղերգեր, հաշվերգեր, խաղիկներ

Ծուղրուղու. ժողովրդական այլ շարժուն խաղեր
Ծուղրուղու. շուտասելուկներ
Ծուղրուղու. ժողովրդական հանելուկներ
Ծուղրուղու. օրհնանքներ

  1. Ընտրել խաղերից մեկը և կազմակերպել ընկերների հետ
  2. Ընտրել մի շուտասելուկ, սովորել և սովորեցնել ընկերներին
  3. Ընտրել մի քանի հանելուկ, սովորել և սովորեցնել ընկերներին
  4. Ընտրել մի քանի օրհնանք, սովորել և սովորեցնել ընկերներին

Որոշեցի ընտրել այսքանը, սովորել և կիրառել՝



Երաժշտական խաղ «Ծափխաղ»Կատարում են երկուսով` իրար դիմաց կանգնած
— միաժամանակ ծափ են տալիս
— ձեռքերն առաջ պարզելով` թեթև հարվածում են իրար ափերի
— միաժամանակ ծափ են տալիս
— աջ ձեռքի ափով թեթև հարված դիմացինի աջ ափին
— միաժամանակ ծափ են տալիս
— ձախ ձեռքի ափով թե



Գարուն — խաղ

Երեխաները դառնում են ծաղիկներ, բզեզներ, հնձվոր, արև, թռչուններ և այլ
կերպարներ: Բոլորն ունեն տարբեր շրխկաններ:
Երեխաները ցուցադրում են կամ թռչունի թևեր, որոնք թափահարվում են կամ կտուց,
որը և ասում.
— Ծի~վ, ծի~վ, ծի~վ, ծի~վ……..
Ապա այն սահուն փոխվում է երգի.
Ծիվ, ծիվ, ծիվ, ծիվ, ծիվ, ծիվ, ծիվ,
Ծիվ, ծիվ, ծիվ, ծիվ, ծիվ, ծիվ, ծիվ,
Ծիտը ծառին ծլվլում է.
— Ծի~վ, ծի~վ, ծի~վ,
Բազեն գլխին պտտվում է.
— Վու~յ, վու~յ, վու~յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
— Վա~յ, վա~յ, վա~յ…
Բազե~, թը~ռռ, բազե~,



Ով ում շորն է հագել

Երեխաները նստում են շրջանաձև և ուշադիր նայում են միմյանց հագուստներին: Փորձում են հիշել, թե ով ինչ է հագել: Երեխաներից մեկը դուրս
է գալիս սենյակից: Երկու մասնակից իրար հետ փոխում են հագուստները:
Հետո կանչում են դրսում գտնվողին: Նա պետք է որոշի, թե ով ում հագուստն
է հագել :
Հետագայում խաղը զարգացնում են. հագուստները կփոխեն երեք, չորս
մասնակից:



Մեկը լսում է, մյուսը’ տեսնում

Երեխաները խաղում են զույգեր կազմած: Զույգերից մեկը լինում է «լսող»,
մյուսը’ «տեսնող»: Խաղավարը ինչ-որ զգացմունք արտահայտող ձայն է հանում, օրինակ’ լացի ձայն կամ անհրաժեշտ բառն է ասում լսողի ականջին,
այնպես, որ զույգը չլսի: Յուրաքանչյուր զույգում «լսողները» մնջախաղի միջոցով փորձում են «տեսնողներին» հասկացնել դրան համապատասխան բառը’ լացը:
Գուշակելու դեպքում զույգերը փոխատեղվում են’ «լսողները» դառնում են
«տեսնողներ» և հակառակը:



Գնդակը ջրի վրա

Անհրաժեշտ պարագաներ լոգարան կամ փչովի լողավազան, ջուր, սեղանի թենիսի գնդակ, կպչող ժապավեն
Լոգարանը կամ լողավազանը լցնում են ջրով: Լոգարանի կամ լողավազանի հանդիպակաց պատերին կպչող ժապավենով առանձնացնում են դարպասները: Բաժանվելով երկու խմբերի’ երեխաները նստում են լոգարանի
մոտ կամ խաղում են լողավազանում: Նրանք փչում են գնդակների վրա, որպեսզի, ուղղելով նրանց հակառակորդի դաշտը, գոլ խփեն: Փչելու փոխարեն
երեխաները կարող են մատերով կտացնելով տեղաշարժել գնդակները:

Ազգային տոները հեթանոսությունից մինչև քրիստոնեություն

Հայոց ազգային տոները տարբեր ժամանակներում տարբեր դրսևորումներ և վերաիմաստավորումներ են ունեցել: Սակայն այս տոների արմատներն այնքան խորն են եղել ժողովրդի ինքնագիտակցության մեջ, որ ժամանակի կրոնաքաղաքական փոփոխությունները նույնպես չեն կարողացել ազդել դրանց վրա: Հայկական մշակույթը հնուց ի վեր, մինչ օրս էլ, աչքի է ընկնում իր բազմաթիվ և յուրօրինակ ազգային տոներով: Մենք բոլորս այս տոները նշում ենք, որպես քրիստոնեական և եկեղեցական տոներ, սակայն այս տոների մեծ մասը գալիս է դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից: Այստեղ փորձել ենք առանձնացնել մի քանի ազգային տոներ, որոնք երկար ճանապարհ են անցել հեթանոսությունից մինչև քրիստոնեություն:

Սուրբ Զատիկն ու Անահիտ աստվածուհին

Ամբողջ քրիստոնյա աշխարհում Զատիկը համարվում է Քրիստոսի հարության տոնը: Զատիկ անվանումն առաջացել է զատել բառից, որը նշանակում է զատվել և հեռանալ մեղքերից: Այն համարվում է եկեղեցական 5 տաղավար տոներից մեկը և այս օրն ամբողջ քրիստոնյա աշխարհը տոնում է Քրիստոսի հարությունը, իրար հայտնելով ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և ի պատասխան ստանալով՝ «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Սակայն հայոց աշխարհում զատկի տոնի արմատները շատ ավելի հին են: Զատիկը հնում համարվում էր գարնանացանի տոնը և նվիրված էր Անահիտ դիցուհուն, ով էլ հովանավորում էր մայր հողի բեղմնավորումը:

Զատիկն այստեղ կրկին ծագում է զատել բառից, քանի որ հենց Անահիտն էր, որ միմյանցից զատում էր բնության գույները: Ըստ ավանդության, երբ ջրհեղեղից հետո Արացիները բնակություն հաստատեցին Արարատյան դաշտում, նրանք նկատեցին, որ ծիլ ու ծաղկունքն ամբողջությամբ գորշությամբ է պատված: Եվ Արիների նահապետ Մանը զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհուն՝ խնդրելով նրան, որպեսզի վանի գորշությունն ու իրենց վերադարձնի բնության հազարավոր գույները: Սակայն Անահիտը պատասխանում է, որ բնության գույները կարող է վերադարձնել միայն Հազարան հավքը, որը դյութիչ ձայնով երգում է և գույնզգույն ձվեր ածում, որով և նորոգվում են բնության գույները: Բայց այժմ հավքը պահվում է ստորգետնյա թագավորությունում, և Մանը պետք է ազատի և վեադարձնի նրան:

Մանը վերադառնում է Արարատ Հազարան հավքի հետ: Նա հավքին դնում է գետնին, և հավքը սկսում է երգել՝ բազմաթիվ գույներ ճառագելով և գույնզգույն ձվեր ածելով: Այնուհետև Անահիտը, գալով Արարատ, հավաքում է գույնզգույն ձվերը և շաղ տալիս ողջ դաշտով մեկ: Իսկ այնուհետև պատվիրում է հավքին բույն դնել Արարատ լեռան վրա և մշտապես գույներ տարածել երկրի վրա:

Եվ այդ օրվանից Արիները սկսում են ուրախ վարել և ցանել հողը, իսկ մանուկները, ջահել հարսներն ու աղջիկները մինչև ուշ երեկո երգում, պարում ու ձվախաղ են խաղում:

Ի տարբերություն քրիստոնյաների, ովքեր զատկի ձվերը ներկում են մուգ կարմիր գույնով (Քրիստոսի թափած արյան գույնը), Արիացիները զատիկի ձվերը ներկում էին բոլոր հնարավոր գույներով: Նրանց համար զատկի տոնի իմաստը կյանքի վերածնունդը և բնության գարնանային զարթոնքը տոնելու մեջ էր:

Վարդավառն ու Աստղիկ աստվածուհին

Վարդավառը քրիստոնյա աշխարհում տարածված է, որպես Քրիստոսի պայծառակերպության օր, որը նշվում է Քրիստոսի հարությունից հետո 98-րդ օրը: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը և Նոյի աղավնուն:

Հեթանոսական շրջանում Վարդավառ տոնը նվիրված է եղել Աստղիկին: Աստղիկը հայոց դիցարանում համարվում էր սիրո և գեղեցկության աստվածուհին, ինչպես նաև ամպրոպի աստված Վահագնի սիրեցյալը:

Ըստ ավանդազրույցի՝ Աստղիկը ծնվել է ծովի փրփուրներից և որտեղ որ քայլում էր, նրա ոտքերից կաթկթացող արյան հետքերի տեղում վարդեր էին բուսնում: Ատղիկ աստվածուհին նաև երկնքից վարդեր շաղ տալով հայ աղջիկներին օժտում էր աստվածային գեղեցկությամբ: Վարդավառը հայոց աշխարհում ամենասիրելի տոներից մեկն էր և տոնվում էր մեծ շուքով: Այդ օրը բոլորը միմյանց վրա ջուր էին ցանում և իրար սեր ու գեղեցկություն տալիս: Տոնի ընթացքում նրանք փառաբանում էին Աստղիկին և միմյանց նվիրում տոնի խորհրդանիշը՝ վարդը:

Ըստ արիական ավանդույթներից մեկի՝ ստորգետնյա աստվածն առևանգում է Աստղիկին, որի հետևանքով արիների միջից վերանում են սերն ու գեղեցկությունը, և նրանց հոգիներում բույն է դնում ատելությունը: Բոլորը դառնում են տգեղ ու անգութ։ Բայց Վահագնը, հաղթելով հրեշին, ազատում է Աստղիկին և, շրջելով Հայոց աշխարհով, արիներին օծում է վարդաջրով, վարդավառ է սարքում և նրանց վերստին օժտում աստղիկյան սիրառատությամբ։

Հնում մարդիկ Վարդավառը նշել են հիմնականում գետերի աղբյուրների կամ լճերի ափին՝ այնտեղ, որտեղ ջուրն առատ է եղել: Վարդավառը նաև համարվել էր ջրի տարերքի պաշտամունքի տոն: Հայերի մեջ տարածված են ջրի և անձրևաբերության հետ կապված բազմաթիվ ծեսեր: Ջուրն ասոցացվել է նաև կապույտ գույնի հետ, որը և՛ պարզություն, և՛ մաքրություն է խորհրդանշում: Համաձայն շումերական աղբյուրների, հայերը Հայա տիեզերական ջրերի և իմաստության աստծո որդիներն են, և ըստ «Սասնա ծռեր» էպոսի՝ հայերը պաշտել են ջուրը և իրենց համարել ջրից ստեղծված (Սանասար և Բաղդասար):

Վարդավառը համարվում է նաև խնձորի տոնը: Ընդունված սովորություն կար, որ մինչև Վարդավառ խնձոր չէին ուտում: Եվ Վարդավառին՝ խնձորի բերքի օրհնությունից հետո, նոր կարելի էր բերքը հավաքել և օգտագործել:

Մարիամ Աստվածածինն ու Անահիտը

Բոլորին ծանոթ է Մարիամ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնը: Այն ևս հանդիսանում է Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը:

Ըստ ավանդույթի՝ Մարիամ Աստվածածինը Քրիստոսի խաչելությունից հետո 12 տարի շարունակ այցելում է որդու գերեզմանին և աղոթում: Սակայն մի օր աղոթքներից մեկի ժամանակ նրան է այցելում Գաբրիել հրեշտակը և նրան հայտնում դեպի երկինք իր վերափոխվելու մասին:

Հայաստանում, քրիստոնեության ընդունումից հետո, Մարիամ Աստվածածինն ընդունեց Անահիտին վերագրվող բոլոր հատկությունները: Իսկ Անահտական տաճարները վերածվեցին Աստվածածին եկեղեցիների: Անահիտին նվիրված տոները վերագրվեցին Աստվածածնին, քանի որ ժամանակին Անահիտի մեջ էին ամփոփված կնոջ և մայրության բոլոր առաքինությունները:

Իսկ խաղողօրհնեքի ավանդույթները շատ ավելի հին են, քան քրիստոնեությունը և կապվում էին Նավասարդի տոնակատարությունների հետ: Հնում Անահիտ աստվածուհուն է նվիրված եղել նաև խաղողօրհնեքը, որը նշվել է որպես բերքի տոն: Խաղողօրհնեքի առաջին պտուղը նվիրաբերել են Անահիտին:

Հայոց դաշտերում և այգիներում փառաբանման ծես է կատարվել, որից հետո էլ սկսվել է բերքահավաքը: Տոնին մասնակցել են բոլորը, ինչն ուղեկցվել է տոնին հատուկ երգերով, պարերով և խաղերով:

Քրիստոնեության ընդունումից հետո Խաղողօրհնեքի տոնը միացվեց Մարիամ Աստվածածնի վերափոխման հետ: Սակայն այդ օրը եկեղեցում օրհնվում է միայն խաղողը, քանի որ այն համարվում է ազնվագույն մրգերից մեկը և, բացի այդ, խաղողից էր պատրաստվում նաև պատարագի գինին:

Տիրոջն ընդառաջ կամ Տրնդեզ

Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի՝ Քրիստոսի ծնունդից 40 օր հետո նշում է Տյառնընդառաջը: Տյառնընդառաջի տոնը համարվում է Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր բոլորի համար:

Հնում տրնդեզը կրակին նվիրված տոն է եղել: Ըստ հին հայկական պատկերացումների՝ տրնդեզի վառվող կրակի բոցերն ավելի էին ջերմացնում արևին և այդպիսով մեղմում էին ցուրտը և արագացնում գարնան գալուստը: Քանի որ հայերն իրենց համարում էին Արևի որդիներ, նրանք պաշտում էին նաև արևի երկրային տեսակը՝ կրակը: Տոնի ժամանակ կրակի վրայով թռչելով՝ մեր նախնիները հաղորդակցվել են բնության տարրերի հետ: Ըստ որոշ մեկնաբանությունների՝ տրնդեզ բառը նշանակում է դիզված կրակ:

Հեթանոսական շրջանում Տյառնընդառաջի ծխի ուղղությամբ մարդիկ կատարել են գուշակություններ: Ծխի միջոցով մարդիկ գուշակել են տարվա բերքառատությունը: Ծխի ուղղությամբ նաև փորձել են գուշակել՝ որտեղից է գալու հարսնացուն կամ փեսացուն: Տրնդեզի կրակը վառել են հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տյառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը և պտտեցնում կրակի շուրջ, իսկ դրա որոշ մասը շաղ տալիս կրակի վրա: Այնուհետև, երբ կրակի բոցն արդեն թուլանում էր, սկսում էին թռչել կրակի վրայով: Եթե կրակի վրայից թռչելիս փեշը անզգուշությամբ վառվում էր, դա համարվում էր հաջողության նշան:

Մուսալեռան բնակիչների մեջ տարածված է եղել նաև մի սովորություն, որ տանտիկինը Տյառնընդառաջի ժամանակ բացում էր տան դուռն ու պատուհանը, դուրս էր քշում ձմեռը և ներս էր հրավիրում գարունը:

Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ կրակն ունի հետևյալ խորհուրդները. «Խարույկի հուրը բորբոքելով` քրիստոնյաներն Աստծո սիրո հուրն են խնդրում, և կրակը ծառայեցնում են Աստծուն»:

Ծաղկազարդ թե ծառզարդար

Զատկի տոնից մեկ շաբաթ առաջ Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Այն խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Տոնի ժամանակ բացվում է եկեղեցու խորանը և մարդիկ եկեղեցուց օրհնված ուռենու կամ ձիթենու ճյուղեր են տանում տուն, որոնք էլ համարվում են չարխափան: Մարդիկ այդ ճյուղերը պահում էին տանը կամ ամբարներում, որպեսզի տարին առատ ու բարիքով լի լիներ և հիվանդությունները վերանային:

Սակայն, դեռևս հեթանոսական ժամանակներից մարդիկ տոնել են Ծառզարդարը, որը նվիրված է եղել ծառի պաշտամունքին: Այն հնում կապված է եղել բնության զարթոնքի, գարնան գալստյան և մեռնող և հարություն առնող բնության աստվածության հետ՝ Արա Գեղեցիկի հովանավորչությամբ: Հնում հայ ժողովրդի մեջ եղել է որոշ ծառերի պաշտամունք, ինչպիսիք էն՝ ուռենին, սոսին, խնկենին, կաղնին, որոնք ունեցել են տիեզերքի հավերժականության, պտղաբերության և կենաց ծառի խորհուրդ:

Հնագույն շրջանում ծառզարդարի տոնի ժամանակ սրբազան և խորհրդանշական ծառը զարդարել են գույնզգույն շորի պատառիկներով և տարբեր պտուղներով: Որոշ շրջաններում ծառերը զարդարել են ձվերով, ինչն էլ ունեցել է չարխափան նշանակություն:

Հնում ծառզարդարի տոնի ժամանակ էր կատարվում նաև անձրևաբերության ծեսը, որը կատարվում էր Նուրի տիկնիկների միջոցով: Աղջիկները պատրաստում էին տիկնիկը, այն պտտեցնում տնետուն՝ խնդրելով Նուրիին անձրև պարգևել չորացած հողին: Կա նաև կարծիք, որ տիկնիկը խորհրդանշում է ջրի՝ Նարե աստվածուհուն, և ծառզարադարի տոնն էլ հենց նվիրված է եղել նրա պաշտամունքին, քանի որ ջուրն այն կենսական տարրն է, առանց որի բնությունը չի կարող կենդանություն առնել:

Հեթանոսական շրջանում ազգային տոների մեծ մասը նվիրված էր աստվածների և բնության տարբեր տարերքների պաշտամունքին: Չնայած որ քրիստոնեության ընդունումով դրանցից շատերը փոխել են իրենց անվանումն ու խորհուրդը, բայց դրանցում գոյություն ունեցող մի շարք սովորույթներ մինչ օրս էլ պահպանել են իրենց արժեքը: Սակայն, ինչպես անցյալում, այնպես էլ այժմ տոներն ունեն նույն գործառույթը՝ այն է համախմբել մարդկանց տոնի և ծեսի ազգային գաղափարի շուրջ:

Հեքիաթի խորհրդանիշները

1.Դրախտի կարգն է, արդար ու ներդաշնակ Արար աշխարհը:
2. Կատարւում է առաջին մեղքը, եւ այն կատարւում է այգու պահապանների՝ այգեպանների կողմից:
3. Մարդու մէջ պղծւում է Կենաց Ծառը՝ Մարդու աշխարհը: Մարդը զրկւում է մարդկային յատկանիշներից, Մարդու նշանից, վերածւում է վայրենու, գազանի:
4. Բնութեան, բնական տիեզերքի գաղտնիքները չեն օգնում, որովհետեւ ԿԵՆԱՑ ԾԱՌԸ՝ Մարդու աստուածային աշխարհը, դուրս է այդ ամէնից: Այս աշխարհի ճարը չի կարող փրկել մարդուն հոգեւոր աշխարհի աղաւաղումից:
5. ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔ
Նոյն՝ անմահութեան Եդեմական Ծաղիկը, Անմահական Ջուրը, Անմահական Խնձորը եւ այլն = Կենաց Ծառ, Կենաց Ծառի ջուրը, պտուղը եւ այլն:
Հէքիաթի մէկ այլ տարբերակի համաձայն՝ պէտք է բերել երեք բան.
ա) Հազարան Հաւքը (եւ թռչունները միաձայն կ’երգեն):
բ) Խօսող ծառը (հազարաւոր անտեսանելի բերաններ ունի, որոնք երգում են խմբովին, եւ բնութեան ձայները երբեք չեն կարող համեմատուել նրա հետ):
գ) Ոսկեցնցուղ Ջուրը (այն գերազանց է աշխարհի բոլոր աղբիւրներից ու գետերից, վտակներից ու ծովերից.
նրա մի կաթիլը ծով կը լցնի, անյատնում է, անսպառ, եւ այդ ջրից են իրենց ծարաւը յագեցնում Հազարան Հաւքն ու Խօսող Ծառը՝ իր հազարաւոր բերաններով):
6.Արեգն արդարութեան Արեգակի խորհրդանիշն է: Նա իր լոյսն անսպառ ու առատ սփռում է աշխարհի վրայ ու լուսաւորում մարդկանց միտքն ու հոգին եւ այլն:
7.Ճամփաբաժանը Կենաց Ծառի աշխարհի՝ տիեզերակարգի կենտրոնն է, Արարչի «տեղը», որից եւ որտեղից մեկնել եւ որին վերադառնալու են ամէնն ու ամէնքը: Այդ Կենտրոնում է «Լուս ու Մութ» պահը (արարչական ժամանակը), որից մեկնում են գիշերն ու ցերեկը: Սեւ կծիկ = գիշեր, սպիտակ կծիկ = ցերեկ:
8.ՄԵԾ ՈՒ ԼԱՅՆ ՃԱՆԱՊԱՐՀ
Իր անձի ֆիզիկական անվտանգութեան եւ ապահովութեան գերադասումը արդար գործից ու Մարդու ճանապարհից՝ Նպատակից: Ամենահեշտ ճանապարհը, որով կը գտնի վայելքներ, երկրային հարստութիւն եւ աղքատութիւն, բայց ոչ՝ Կենաց Ծառ: Նիւթական շահն առանց հոգեւոր շահի: Համաձայն է «փնտրել» Կենաց Ծառը միայն այն դէպքում, եթէ չլինի զրկանք, փշոտ ճանապարհ ու վտանգ:

ՄԻՋԻՆ ՃԱՆԱՊԱՐՀ.
Բովանդակութեամբ մեծ ճանապարհի մի տարբերակը՝ այն հիմնական տարբերութեամբ, որ պատահարն ու արկածախնդրութիւնն աւելի անապահով են դարձրել այս ճանապարհը:

ՆԵՂ ՃԱՆԱՊԱՐՀ.
Կենաց Ծառի ճանապարհը՝ դուրս երկրային օրէնքներից, ընտրեալի ճանապարհը՝ գերմարդկային ճիգեր պահանջող, հողեղէնի համար անհնարին: Անձնազոհութեան, անձնուրացութեան, հերոսութեան ուղին յանուն արարչական բանականութեան ու ոգեղէնութեան, ինչն ընտրեալին է միայն տրուած:
Կենաց Ծառը բերողը, դէպի Կենաց Ծառ գնացողը պէտք է գնա շիտակ, ուղիղ, անվախ ու վեհեր, հաւատով ու ոգու ուժով՝ արհամարհելով ու յաղթահարելով երկրային այն օրէնքներն ու սովորոյթները, որոնք իշխում են աղաւաղուած հասարակարգերում: Եւ ամբողջ հոգով պիտի նուիրուի Նպատակին, գնա առանց յետ նայելու, թէ չէ քարկը դառնայ (տե՛ս՝ ՍեւՍեւ քարերի մեկնութիւնը):
9.ՍԵՒ ԱՇԽԱՐՀ.
Կենաց Ծառի աշխարհի հողը = Հող տարերք (տե՛ս՝ տիեզերակարգը): Հող տարերքի զուգահեռ գոյնը սեւն է: Սեւ դեւը Կենաց Ծառի աշխարհի (տիեզերակարգի) ազնիւ տարերքը պղծող, աղաւաղող չար ուժն է, ինչպէս աստուածաշնչեան օձը: Այդ օձօձերն այն չար (ոչ ար) երեւոյթներն են, որոնք ապականում են Կենաց Ծառի տարերքները (բովանդակութիւնը, էութիւնը, կարգ ու կանոնը եւ այլն):
10. ԿԱՊՈՅՏ ԱՇԽԱՐՀ.
Կապոյտ ծով = Ջուր տարերք:
Երկաթէ Ձեռքը անարդար իշխանութեան խորհրդանիշ է. այն չար ուժն է, որ պղծել է կենտրոնը: Երկաթը կենտրոնի՝ Արարչի «տեղի» զուգահեռ մետաղն է:
11. ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀ.
Կարմիր աշխարհ = Օդ տարերք:
Նախագոյ Ջուր տարերքից են մեկնել միւս տարերքները (տե՛ս՝ «Է Արար». Տրոհում բաժինը): Քամի Ձին պահուած է ծովում (Ջուր տարերք), բայց երկինք բարձրանալով՝ վերաբերում է Օդ տարերքին: Օդ տարերքին յաջորդում է Հուր տարերքը (զուգահեռն է՝ Սպիտակ աշխարհը), եւ Քամի Ձին Արեգին տանում է մինչ եւ Հուր տարերք (Սպիտակ աշխարհ): Միջնադարեան ձեռագրերում երբեմն չորս տարերքները գրւում են այսպէս՝ Երկիր, Ջուր, Հողմ, Հուր: Այսինքն՝ Օդ տարերքն անուանւում է նաեւ Հողմ (Քամի): Հէքիաթի մէկ այլ տարբերակում Արեգը Քամի Ձին ձեռք է բերում Կարմիր աշխարհում (Օդ տարերք գլխաւոր գոյները՝ կանաչկարմիր, եղանակը՝ գարուն):
Հէքիաթի մէկ ուրիշ տարբերակում իւրաքանչիւր տարերքի աղջիկն Արեգին մի ձի է տալիս՝ համապատասխան տուեալ տարերքի գոյնին. այսպէս՝
Սեւ ձիՍեւ աշխարհում (Հող տարերք).
Կարմիր ձիԿարմիր աշխարհում (Օդ տարերք).
Սպիտակ ձիՍպիտակ աշխարհում (Հուր տարերք):
Իսկ Ծովի ձին վերաբերում է Ջուր տարերքին (Կապոյտ ծովԿապոյտ աշխարհ):
Հէքիաթի մեր հաւաքական տարբերակում Քամի Ձին երկակի էութիւն ունի: Ծովի մէջ՝ Կապոյտ աշխարհում, վերաբերում է Ջուր տարերքին, եւ տիեզերակարգում Ջուր տարերքում է Կոյս կենդանակերպին զուգահեռ Ծովին ար աստուածահին, որը ժողովրդական բանահիւսութեան մէջ ներկայանում է նաեւ որպէս երկնային ծովի, ամպրոպի աստուածուհի (ծովեանկայծակ հոմանիշներ են, Սասունցի Դաւիթ Էպոսում Ծովինարը ջրային էութիւն ունի եւ այլն, վերջինը ամենահին շերտն է): Քամի Ձին ելնելով Օդ եւ Արեգին հասցնելով Կարմիր աշխարհ՝ արդէն վերաբերում է Օդ տարերքին: Նոյն տարերքում է Այծեղջիւրին համապատասխան Վահագն աստուածութիւնը (այծկայծակՎահագն վիշապաքաղվիշապայծ. քաղ նշանակում է ե՛ւ այծ, ե՛ւ քաղել, դրանք կապ ունեն միմեանց հետ, Վահագնը ծնւում է կարմիր եղէգնից եւ այլն):
12. ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀ.
Սպիտակ աշխարհ = Հուր տարերք մետաղը՝ ոսկի:
Հուր տարերքի սկզբնական կենդանակերպերն են՝ Ջրհոս, Ձուկ, Խոյ: Սպիտակ ծով = Ջրհոս (ոսկի ծով): Ձուկը տանում է բերանով (տիեզերակարգում մարդու մարմնի մասերից բերանը համապատասխանում է Ձուկ կենդանակերպին): Դա հէքիաթներում հանդիպող նոյն Ոսկէ Ձուկն է: Արեգը յետոյ հասնում է Խոյին Լուսեղէն ապարանքի մօտ (տե՛ս՝ համապատասխան տեղում): Աժդահայ այն ուժը, որ վերջին ճիգերին նոր թափ է տալիս, որը հասցնում է Կախարդական աշխարհի սահմ անը: Նաեւ այն ուժն է, որ խորհրդանշում է գաղտնիքի փոխանցումը:
13. ՍԵՒՍԵՒ ՔԱՐԵՐԻ ՁԱՅՆԵՐԸ.
«Քար» աշխարհի՝ երկրային աններդաշնակ կեանքի՝ այս աշխարհի (հասարակական խառնաշփոթ աշխարհի) երկրայինի թելադրած դէպքերը, շրջապատի ընթացքը, կենցաղն ու երկրային մարդիկ (թէկուզ հարազատներ ու բարեկամներ), որոնք թելադրում են իրենցը (ոչ Աստծունը), եւ թելադրւում են իրենց նմաններից, կանչում են օգնութեան՝ ծառայելու աղաւաղուած աշխարհին՝ քաոսին՝ հրապուրանքների կանչը, որոնց եթէ տրուի մարդը՝ նայի շուրջը կամ՝ յետ, ապա քար կը դառնայ, զի դրանց տուածը քար է, եւ իրենք էլ քար են, ոչ՝ Կեանք: Հէքիաթի այլ տարբերակում դրանք մարդիկ են, որ գնացել են Հազարան Հաւքը բերելու, եւ կախարդը նրանց քար է դարձրել, կամ այդտեղ եղել է քաղաք եւ յանկարծ կախարդի ճիպոտի հարուածով ողջ քաղաքն արձանացել է:
14. ԼԵՂԻ ԳԵՏԸ.
Դա եղել է անապական, անմահական Ջուրը՝ Կեանքի ջուրը, Դրախտի ջուրը, որին խառնուել է լեղին ու թոյնը (ապականութիւնը):
Տիրուհին ինքը կախարդուած է, ապրում է կախարդուած աշխարհում, պղծուած «համակարգում»: Բայց ինքը՝ Տիրուհին, այս աշխարհից չէ, Արար աշխարհից է, կախարդել են նրան, եւ հէքիաթի մի տարբերակում նա ասում է, որ ինքը կախարդել է այս աշխարհը, որ մարդիկ չգան Հաւքի յետեւից: Արեգի համար այդ լեղի թոյնը նաեւ այս աշխարհի օրէնքների կապանքներով բռնուած սիրած աղջկայ տուած լեղիթոյնն է՝ խառնուած կեանքի ջրին: Իր բաժին «դառնութեան բաժակը», որ առանց տրտնջալու պէտք է խմի Արեգն ու շարունակի իր ճանապարհը: Համեմատի՛ր, Յիսուսին խաչի վրայ լեղի են մատուցում: Ի դէպ, սխոլաստիկ համակարգերում լեղին Հուր տարերքի (եւ Արեւի) զուգահեռն է:
15. ՓՇՈՏ ԱՆԱՊԱՏ.
Դա եղել է մարդու մէջ ապրող Դրախտի դաշտը, որ անապատ է դարձել: Անապատը մահ է ու դատարկութիւն: Դրախտի ծաղիկը մարդու հոգում չորացել, դարձել է փուշ, եւ այդ մեծ ողբերգութիւնը, ահն ու մահը չեն տիրում Արեգին: Արեգն անտրտունջ քայլում է այդ դաշտով, հոտ քաշում փշից ու ասում. «Ա՜խ, ինչ անուշ է, իսկը դրախտի ծաղիկն է»:
16. ԽԵՂԿԱՏԱԿՆԵՐ.
Մարդուն ճանապարհից շեղող ու յաղթող զուարճութիւններն ու զաւեշտները (սրանք գայթակղութիւն ու թակարդ են), անմիտ ու աննպատակ բախտախնդիրները, որոնք մարդուն քաշում են իրենց խաղի մէջ: Երբ մարդն արհամարհում է դրանց, եւ երբ տեսնում են, որ չեն կարող յաղթել մարդուն, դարձնել իրենց նման, ապա սկսում են ծաղրել, անպատուել, հայհոյել, թքել, որպէսզի այս անգամ մարդուն քաշեն՝ ներգրաւեն խաղպայքարի, իրենց «կռուի» մէջ, եւ դրան տրուելով՝ մարդն անտեղի ու զուր կռիւ կը մղի, եւ թուացեալ յաղթանակն էլ պարտութիւն կը լինի: Մարդը պէտք է առանց ուշադրութիւն դարձնելու դրանց՝ գնա Արարչի նշած ճանապարհով, դէպի մեծ Գործը, դէպի Յաղթանակ, դէպի Կենաց Ծառ: Եւ եթէ մարդը խեղկատակների ապտակին ապտակով պատասխանի, ապա այդպէս էլ կը շարունակի, կը դառնայ նրանց նման, եւ կ’ընթանայ անվերջ, անիմաստ, հիպնոսային տուրու դմփոցը կամ «պայքարը»: Եթէ մարդն ուշադրութիւն դարձնի երկրային այդ ծաղրին, ապա միայն դուրս կը գայ հաւասարակշռութիւնից, կամ իր ջանքերը զուր կ’անցնեն, կը կորցնի ճանապարհը, զի ծաղրում են ոչ թէ չիմանալուց (այս աշխարհի ոչ իմանալն է իմանալ, ոչ էլ չիմանալն է՝ չիմանալ), այլ հէնց՝ այդ ծաղրն ու հայհոյանքը միայն ճանապարհը կտրելու, մարդու ընթացքը կանգնեցնելու համար է: Բայց իրենց (այս աշխարհի) ոչ յաղթանակն է յաղթանակ, ոչ պարտութիւնն է պարտութիւն, զի այս աշխարհի ոչ լաւն է լաւ, ոչ վատն է վատ: Ասուածից պէտք է պարզ լինի, որ «այս աշխարհ» ասելով՝ նկատի չի առնւում ֆիզիկական աշխարհը, բնութիւնը, այլ նկատի է առնւում մարդու ներաշխարհի չարը, հասարակական կեանքի չարը, զի չարն ու բարին մարդուն են վերաբերում: Բարին Կենաց Ծառի աշխարհն է մարդու մէջ: Չարը մարդու կողմից այդ աշխարհի աղաւաղումն է, ոչնչացումն է իր մէջ, այսինքն՝ Մարդկայինի ոչնչացումն է:
17. ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ԼՈՒՍԵՂԷՆ ԱՊԱՐԱՆՔ.
Աստծոյ տաճարը՝ հոգեւոր երկինք տաճարը, ուր պահւում է Կեանքի Ծառը, աստուածային խորհուրդը, արուեստի եւ հոգու շնորհը: Այդ Տաճարն աղաւաղուել է մարդկանց մէջ կամ քնած է նրանց ներսում, եւ չեն լսում Տաճարի կանչը:
18. ԽՈՅ ԵՒ ԱՌԻՒԾ.
Խոտը եւ միսը դնելով իրենց ճիշտ տեղերում՝ Արեգը կարգաւորում է տիեզերակարգը (քանզի խառնուած էր): Այսօր ամռան 3րդ ամսում ծնուածի կենդանակերպը համարւում է Առիւծը: Սակայն այդպէս չի եղել հնում: Հնագոյն համակարգում ամռան 3րդ ամիսը համապատասխանել է Խոյ կենդանակերպին (Հուր տարերքԱմառԽոյ): Այսինքն՝ Արեգը վերականգնում է Սկիզբը, սկզբնական անխառն եւ անշարժ տիեզերակարգը:
19. ա) ԲԱՑ ԴՈՒՌ.
Այն աղաւաղուած համակարգը, որը տեսանելի է, մակերեսում է եւ յայտնի է այս աշխարհին: Արեգը փակում է այդ դուռը:
բ) ՓԱԿ ԴՈՒՌ.
Այն պահպանում է Սկզբի անաղարտ համակարգը: Այն ծածուկ է. տեսնում են եւ չեն տեսնում: Արեգը բացում է փակ դուռը, բացում է գաղտնիքի ճանապարհը, որպէսզի տիրանայ բացայայտ ճշմարտութեանը:
20. ՔՆԱԾ ՏԻՐՈՒՀԻՆ.
Արարչի աշխարհի, Արեգի աշխարհի աննման աղջիկը կախարդուած քնած է:
ԱՍՏՂԸ ՃԱԿԱՏԻՆ.
Դա Արար աշխարհի գոյնով վառուած տարաշխարհիկ աստղն է: Չքնաղ Տիրուհին տարաշխարհիկ է, եւ իր ճակատին աստուածային երկնքի աստղն է վառւում:
ՄՈՄԵՐ.
Ոսկին Հուր տարերքի եւ Արեւի խորհրդանիշ մետաղն է եւ տիեզերակարգում համապատասխանում է մարդու գլխին: Այդ պատճառով էլ ոսկէ մոմակալը աղջկայ գլխավերեւում է գտնւում:
Արծաթը Հող տարերքի զուգահեռ մետաղն է եւ համապատասխանում է մարդու ոտքերին:
ՄԱՀԻԿԱՁԵՒ ԼՈՒՍԻՆԸ ԱՂՋԿԱՅ ԿՐԾՔԻՆ.
Մահիկաձեւ լուսնի խորհուրդը մահն է (քունը): Կենաց Ծառի կամ Արար աշխարհի պղծման պատճառով աղջկ այ վրայ մահաբեր քուն է եկել:
Այլ հէքիաթներում չար կախարդն աղջկան քար է դարձնում կամ թունաւոր խնձորի միջոցով մահաբեր քնի է մատնում աղջկան: Եւ երբ թագաւորի տղան սպանում է կախարդին եւ համբուրում է աղջկան, աղջիկը կենդանանում է, արթնանում, յարութիւն է առնում: Այլ տարբերակում կախարդուած աղջիկն ինքն էլ է կարողանում կախարդութիւններ անել, քանի որ ապականուած աշխարհի հետ հաշտուած թագուհին ինքնաբերաբար դառնում է ստի եւ կեղծիքի ծառան: Իսկ Կենաց Ծառի եւ Ճշմարտութեան ծառան արդարութեան եւ սիրոյ թագուհին է:
Հէքիաթի այլ տարբերակում աղջիկն Արեգին ասում է, որ մարդիկ ապականել են աշխարհը եւ իր կախարդանքի վախից չեն եկել Հազարան Հաւքի յետեւից:
Այլ տարբերակում նա կոչւում է վայրի աղջիկ, եւ այդ աղջիկը եօթ օր քնում է, եօթ օր արթուն մնում: Այսինքն՝աղջիկն արթնութեան, արդարութեան եւ քնի ու կեղծիքի մէջտեղում ասես մոլորուած լինի: Այս դաժան աշխարհի մոլուցքը, երկրային կարգն ու երկրայինները քուն են բերել աղջկան ու մահ սփռել աչքերին:
21. ԱՂՋԿԱՆ ՆԱՅԵԼՆ ՈՒ ՀԱՄԲՈՒՐԵԼԸ.
Արեգն այստե՛ղ միայն չի ենթարկւում տրուած խրատին: Դեւերին յաղթողը, հողեղէն մարդու համար անհնարին փորձութիւններից անցնողը նայում ու «յաղթւում» է սիրուց: Սակայն այդ համբոյրն է յետոյ յարութիւն տալիս աղջկան, այդ նայելու եւ համբոյրի արդիւնքում նրանք հասնում են իրար, եւ Սէրն է թագաւորում: Չնայելը նշանակում էր չտրուել, որն այլ բան է: Աղջիկը քնած էր այս աշխարհի պատճառով, եւ եթէ Արեգը ենթարկուէր նրան, ապա ինքն էլ կը դառնար կախարդուած եւ յաւիտեան կը մնար այնտեղ: Այնինչ Արեգը պէտք է Հազարան Հաւքը տանի, որ փոխի աշխարհը: Արեգը համբուրում է, բայց յաղթում է ինքն իրեն եւ չի մնում այնտեղ:
ԱՐԵԳԸ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ Է ՄԱՏԱՆԻՆԵՐԸ.
Արծաթը, որ բոլորած Լուսնի զուգահեռ մետաղն է, դնում է աղջկայ մատին, իսկ ոսկին (Արեւի մետաղը) վերցնում է իրեն: Արեգն Արեւն է, Աղջիկը՝ Լուսինը (մահիկաձեւ լուսինը մահ է, իսկ լիալուսինը՝ կեանք ու լոյս Հող տարերքում):
Փաստօրէն, Արեգը կատարում է նշանդրեքի խորհուրդը (նշանուելիս աղջիկն ու տղան մատանիներ են փոխանակում): Հնագոյն հարսանեկան երգերում փեսային անուանում են Արեւ, հարսին՝ Լուսին:
Կուրծքը բացելը նշանակում է, որ Արեգը բացում է աղջկայ սիրտը, որ փակ էր եւ իր վրայ էր կրում քուն բերող մահիկաձեւ լուսինը: Մոմերի փոխելն ու շորերի քանդելը նշանակում է, որ քանդում ու խառնում է աղջկայ այդ աշխարհը, խախտում է այդ տեսակ անդորրը: Դա նկատում է աղջիկն արթնանալուց յետոյ եւ խուճապի մատնւում:
22. Ձայն են տալիս 4 տարերքները, տիեզերակարգում փոփոխուած միաւորները, եւ աւելի անտանելի խաղեր են յորինում խեղկատակները, զի խուճապահար տեսնում են, որ արդէն Արեգի ձեռքում է Կենաց Ծառը, որն իրենց վերջն է բերելու:
23. Հազարան Հաւքն ունենալով իր ձեռքում՝ Արեգը սուրում է առաջ, եւ յետդարձի ճանապարհը դառնում է հեշտ ու թեթեւ:
24. ՃԱՄՓԱԲԱԺԱՆ.
Տիեզերակարգի կենտրոնն է՝ Արարչի «տեղը», որտեղից սկիզբ են առել եւ ձեւաւորուել աշխարհակարգի միաւորները:
25. Արեգն ասում է. «Մէկ չի՝ դուք տարած, թէ՝ ես», որովհետեւ Արեգի համար իր անձը կարեւոր չէ: Իսկ եղբայրների համար կարեւորն իրենց անձն է, իրենց փառքը: Եւ եղբայրներն առեւտուր են անում մի բանի համար,որը դուրս է առեւտրից:
26. ՋՐՀՈՐ.
Արեգն ընկնում է այնտեղ, ուր վերջանում է ջուրը եւ շարունակւում է մութ հորը: Այդ մութ հորը, մութ դժոխքը խորհրդանշում է նաեւ դժոխքը, թաղումը: Արեգն իջնում է Ստորերկրեայ թագաւորութիւն՝ քանդելու դժոխքը: Եղբայրն երը կտրելով պարանը՝ կտրում են ճանապարի կապը: Արեգը յաղթել էր չար ուժերին, սակայն ամենամեծ վտանգը եկաւ հարազատներից, քանզի ամենավտանգաւորը «բարեկամ»թշնամին է, որի զէնքը «հարազատութիւնն» է, վստ
ահութիւնը չարաշահելն է, խաբէութիւնն է, մարդու սիրուց ու նուիրուածութիւնից օգտուելով՝ դաւաճանելն է:
27. Հաւքը չի երգում, որովհետեւ եղբայրներն անարդար են: Անարդար հողեղէն մարդը չի կարող միջնորդ լինել աստուածայինի եւ մարդկանց միջեւ, զի ինքն իր մէջ չի կրում արարչական լոյսը: Բայց նմանները պղծում են սրբութիւնն ու ճշմարտութիւնը, ապրում են այս աշխարհի մոլուցքով ու կարգով, կտրում են Լոյսը բերողի ճանապարհը, իրենք իրենց դնում ընտրեալի դերում (նոյնիսկ հաւատալով դրան), իրենց ներկայացնում աշխարհի շինարարներ, ճշմարտութեան քարոզիչներ: Սակայն իրականում իրենք էլ չեն դա անում, իրենք ոչինչ չեն կարող անել (զի քնած են կամ ոտքի վրայ մեռած), այլ՝ դա պատահում է իրենց հետ:
28. Մէկ այլ տարբերակում ասւում է, թէ՝ ով բերել է Հաւքը, նա էլ կարող է երգեցնել: Երկու տարբերակն էլ նոյն իմաստն ունեն, քանզի Հաւքը կ’երգի այն ժամանակ, երբ ե՛ւ տղան գայ, ե՛ւ աղջիկը գայ, երբ սէրը յաղթանակի:
29. ԱՐԾԻՒ.
Ար+ծիւ (թռչուն) = արիական թռչուն:
ՀՈՐ ԸՆԿՆԵԼԸ Մահ՝ թաղում:
ՀՈՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ յարութիւն առնել
Օձ Կենաց Ծառը պղծող օձը:
Արեգը յարութիւն է առնում, որովհետեւ փրկում է արծուի (արիական թռչունի) ձագերին եւ սպանում է օձին: Քրիստոսը մեռնում է խաչի վրայ, թաղւում է, իջնում դժոխք, քանդում դժոխքը, փրկում իր հօտը, ոտքի տակ առնում չար օձին, յարութիւն առնում:
Հէքիաթի այլ տարբերակում մի ծովի մօտ եղբայրները կապում են Արեգի ձեռքերը, հանում են աչքերը եւ Արեգին գցում են հորը: Երկնքից իջնում է արծիւը, արձակում է կապերը, հանում է Լոյս աշխարհ, իր փետուրից քսում է տղայի աչքերին եւ առողջացնում: Հորից դուրս գալու մէկ այլ տարբերակ նկարագրւուած է «Լուս ու մութ աշխարհ» հէքիաթում:
30. ՏԻՐՈՒՀԻՆ ԱՐԹՆԱՆՈՒՄ Է.
Արեգը համբուրել էր աղջկան, յաղթել կախարդանքին եւ տիրացել Հազարան Հաւքին: Տիրուհին արթնացել է եւ խուճապի մատնուել, քանի որ ոչ նախկին վիճակն ու կարգը կայ (Արեգը խառնել ու քանդել է նրա մօտ եղած դասաւորութիւնը), ոչ էլ նոր կարգը կայ:
Այլ տարբերակում աղջիկը, տխուր ու մոլորուած, ձեռքերը ծալած, նստում է ապարանքում: Յետոյ Արեգը, սիրով ու կարօտով վառուած, ու Հազարան Հաւքը երգեցնելու նպատակով գնում է աղջկայ մօտ, եւ երկուսով գալիս են Արեգի հօր այգին:
Մէկ ուրիշ հէքիաթում կախարդը քուն է բերում աղջկան, Արեգը սպանում է կախարդին, համբուրում է աղջկան, եւ աղջիկն արթնանում է:
Այլ հէքիաթում աղջիկն անցնելով փորձութիւնների միջով, փախչելով Սպիտակ դեւից՝ մտնում է մի սարի մէջ, ուր քնած է թագաւորի տղան՝ Արի Արմանալին: Աղջիկը համբուրում է տղային եւ արթնացնում նրան:
Քնած մարդը նախ պէտք է արթնանայ՝ գիտակցելու համար իր վիճակը, տեսնելու համար ճշմարտութիւնն ու կեղծիքը, գիտակցելու համար նորից նոր իբրեւ Մարդ ծնուելու անհրաժեշտութիւնը, որպէսզի յարութիւն առնի:
31. Արեգը կարգաւորել է տիեզերակարգը, այդ պատճառով էլ Խոյը, Առիւծը, դռները օգնում են նրան:
32. Աղջկայ արթնանալուց յետոյ աղաւաղուած համակարգը կրող ողջ շրջապատը դէմ է դուրս գալիս, պայքարում է իր հաստատման համար, սպառնում է: Բայց այդ սպառնալիքը տեսիլք ու խաբկանք է միայն, գոյութիւն չունի, հիպնոսային երեւոյթ է (զօրքը չկայ, մարդկանց աչքին է զօրք երեւում): Այդպէս խաբկանք է աղաւաղուած ու աններդաշնակ իրական համարուող աշխարհը, եւ ճշմարիտ գոյութիւնն է Կենաց Ծառի արդար աշխարհը: Տիրուհին մոլորուած է: Ողջ փոփոխուած ու խառնուած «համակարգը» Արեգի սիրած աղջկայ հետ միասին ոտքի է ելել՝ սպառնալով ու պահանջելով Հաւքը տանողին:
Զօրքն իրական չէ, եւ մարդիկ չեն տեսնում այն համակարգը, որի մէջ ապրում են, այլ ամէն բան կատարում են կուրօրէն, ինչպէս քնած, կոյր ու խուլ մեքենաներ:
Եւ աղջիկը դեռ չի տեսել Արեգի ճակատին վառուած Արար աշխարհի Սէրը, դեռ չի ճանաչել Կենաց Ծառը փնտրող տղային, ով սիրում է իրեն:
Աղջիկն արթնացաւ տեսնելու համար, սակայն դեռ պէտք է յարութիւն առնի՝ կրելով Ճշմարտութիւնն ու Սէրը:
ԳԻՐ ԱՆԵԼ.
Նշանակում է կախարդել, որ կոչւում է նաեւ կապ կապել, մոգութիւն անել:
33. ՋՈՒՐ ՇԻՆԵԼ.
Նշանակում է Ջրյեղեղ: Երբ ամէն բան ջուր է դառնում, մարդու մէջ իսպառ փլուզւում է Կենաց Ծառը, վերանում է մարդու նշանը, աղաւաղուածն էլ է վերանում, մարդու միտքը ջուր է կտրում, եւ այդ ջրերի մէջ խեղդւում է մարդը՝ մարդկային յատկանիշները, մնում է միայն քայլող վայրենին, քանզի Մարդը նա է, ում մէջ մարդկութիւն կայ: Սա մահուան ջուրն է: Կայ նաեւ կեանքի ջուրը, որի մասին հէքիաթներում ասւում է, որ նրա մէկ կաթիլով ծով եր ու ովկիանոսներ կ’առաջանան, եւ որ այդ ջրով է ջրւում Կեանքի Ծառը:
34. Յաւերժական դրախտի կարգն է հաստատուած: Յաթանակում է բանական հոգով մարդը: Գազանացած մարդը կրկին Մարդ է դարձել, կայ Մարդու նշանը:

Հազարան հավք

Ա մաս
I
ԱՐԱՆ ԹԱԳԱՒՈՐՆ ՈՒ ԱՆՄԱՀԱԿԱՆ ԱՅԳԻՆ

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գէլը միշտ խաղում էին իրար մօտ, երբ գետերը կաթն ու մեղր էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սէրն ու հանգիստն անվրդով, արեւլուսի կողմերում թագաւորում էր բարի Արան թագաւորը:

Էն երկնքի պայծառ արեւի նման ամէնքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագաւորը, էն գարունքուայ անձրեւի նման ամէնքի վրայ էլ հաւասար թափւում էր նրա բարութիւնը:
Էսպէս թագաւորեց երկար ժամանակ:
Երբ որ ծերացաւ, միտք արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենից յետոյ բարի յիշատակ մնայ աշխարհքի երեսին: Ու եօթը ճամբի մէջտեղում շինեց Անմահական մշտադալար այգին: Անմահական այգի մի ասի՝ մի դրախտ ասա. լիքը զրնգուն աղբիւրներով ու կարկաչուն վտակներով, հազարագոյն ծաղիկներով, ամէն տեսակ երէներով ու երգող նախշուն հաւքերով: Այգու մէջ էլ այգեպաններ դրեց ու պատուիրեց, որ դուռը միշտ բաց պահեն. ով ուզի մտնի, ուտի, տանի, եկողգնացողին «չէ» չլինի:
Ու եօթը ճամփով ամէն կողմից արձակհամարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում ուտումխմում, լիանում, անց կենումգնում:1)

* * * *

II
ՊԱՌԱՒԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագաւորի քաղաքում մի աղքատ պառաւ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառաւի տղէն հիւանդանում է, ու սիրտը խաղող է ուզում:

— Նանի՛, ի՛նչ կը լինի՝ ինձ համար խաղող ճարես, թախանձում է մօրը:

Մէրը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս:
Մօր սիրտ է, յետ չի դառնում, ասում է, թէ՝ որդիս հիւանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն, մի քանի ճիթ խաղող տուէք: Այգեպանները թէ՝ այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա՛: Ու այգեպաններից մէկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում:
Ճիթն ընկնում է գետնին, բոլոր գիլաները թափւում են, դէս ու դէն ցրւում, կորչում: Պառաւը հազիւ մի քանի գիլայ հաւաքում, բերում տալիս է հիւանդ որդուն: Հիւանդն ուտում է ու թէ՝ նանի՛, էս մի քանի պտուղով սիրտս չհովացաւ. գնա՛, մի ճիթ էլ բեր: Պառաւն էլի վեր է կենումգնում: Հասնում է այգեպաններին:
Ինչքան խնդրում է, աղաչումպաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները յետեւից փակում: Պառաւը դառն ու դատարկ յետ է գալիս: Գալիս է տեսնում՝ որդին, խաղող կանչելով, մօրն է սպասում: Էդպէս խաղող կանչելով էլ էն գիշեր պառաւի որդին մեռնում է:2)

* * * *

III
ՊԱՌԱՒԻ ԱՆԷԾՔՆ ՈՒ ԱՅԳՈՒ ՉՈՐԱՆԱԼԸ

Լուսաբացին պառաւը վեր է կենում, ձեռները դէպի երկինք տարածում ու ճառագած արեւի դէմը կանչումանիծում է.
-Ո՜վ լուսեղէն, դռներդ բաց,
Հող ու ջրի առատ Աստուած,
Դո՛ւ, որ էսքան բարիք ու փառք,
Աշխարհքն անծէր, ծովերն անտակ՝
Ստեղծել ես, փռել, լցրել,
Ո՜վ, գթառատ, քեզ եմ խնդրել.
Լսի՛ր, ծերացած խեղճ մօր անէծքին.
Էս աշխարհքից իմ որդին գնաց՝
Շրթունքը ցամաք, լեզուն չորացած,
Ու ինչպէս որդիս իր մօր գրկին
Գնա՜ց՝ կարօտ, աչքն աշխարհքին,
Նրանք էլ թող իրենց կեանքից
Կարօտ գնան լիքն աշխարհքից.
Դրախտ այգին կտրի չոր փուշ,
Իրենք գազան` չար ու ապուշ:

Պառաւն անիծում է թէ չէ, Աստծոյ հրամանով Այգին չորանում է. կանաչ տերեւը թափւում է, պտուղը փչանում, վարդը փուշ դառնում, այգեպաններն էլ կոպիտ, դաժան ու ագահ գազաններ են դառնում, փախչում են թաւուտներն ու սկսում յօշոտել իրար եւ՝ ում կարողանան:3)

* * * *

IV
ԾԵՐՈՒՆԻ ՀՐԷՇՏԱԿԸ

Լուրը գնում է հասնում Արան թագաւորին: Զարհուրում է ծերունի Արան թագաւորը իր ոսկի գահի վրայ:
Հրաման է հանում, կանչում, հաւաքում իր տէրութեան՝ աշխարհք տեսած ծեր ու բազմափորձ մարդկանց, գիտուններին ու իմաստուններին, ասում է.
— Ձեզանից ով է տեսել կամ ով է իմացել էս տեսակ մի բան, էսպէս մի տեսիլք: Էս ինչ պատիժ է, որ գալիս է ինձ ու իմ աշխարհքի վրայ: Ինչ ճար ու հնար գիտեք, որ իմ Այգին կրկին էն անուշ դրախտը դառնայ, գազան դարձած մարդիկ էլ դառնան բարի մարդիկ:
Ոչ ոք ոչինչ չի իմանում: Ու թագաւորը քառասուն օր, քառասուն գիշեր ժամանակ է տալիս, որ գնան էս ցաւի պատճառն ու ճարն իմանան: Գնում են: Քառասուն օր, քառասուն գիշեր յետոյ յետ են գալիս, թէ՝ թագաւորն ապրած կենայ, չգտա՛նք:4)
Թագաւորը մէնակ փակւում է իր պալատում ու միտք է անում: Էս միտք անելու ժամանակ յանկարծ նրա առջեւ հրաշքով յայտնւում է մի սպիտակահեր, ոտից գլուխ սպիտակ հագած, երկարամորուս հսկ այ ծերունի:
Ասում է.
— Արան՝ թագաւոր, քո ցաւի ճարը Հազարան Հաւքն է, որ երգում է հազար ձէնով ու հազար ձեւով ու երգի հետ բուրեան մշտադալար վարդ է թափում փնջերով:5) Եթէ Հազարան Հաւքը մի օր արշալոյսին երգի քո Այգում, Այգին կը կանաչի, փուշը վարդ կը ծաղկի նորից նոր, ու այգեպան քո ծառաները, որ դարձել են գէլ ու արջ, նորից կը դառնան մարդիկ, ազնիւ, լաւ ու բարի մարդիկ:
— Բայց որ երկրում, որ անտառում, որ սարում է երգում Հազարան Հաւքը, հարցնում է Արան թագաւորը:
— Միշտ երջանիկ, կախարդական, անկոխ, անմեռ աշխարհում, պատասխանում է ծերունին ու քամի դառնում, չքւում թագաւորի աչքից:

* * * *
V
ԱՐԵԳՆ ՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔԸ ՈՐՈՆԵԼՈՒ

Արան թագաւորը երեք որդի է ունենում՝ մեծ, միջնէկ, փոքր: Փոքրի անունն Արեգ է լինում: Թագաւորը կանչում է որդիներին: Որդիքը գալիս են, գլուխ են վեր բերում, առաջին կանգնում:
Ասում է.
— Ա՛յ որդիք, տեսնում էք՝ մեր տէրութեան զարդն ու փառքը փչացաւ: Մեր այգու միակ ճարն ու հնարը Հազարան Հաւքն է, որ ապրում է Կախարդական աշխարհքում: Կտրիճ տղերք էք, նժոյգները նստեցէք, զէնքերն առէք, գնացէք Կախարդական աշխարհքը, Հազարան Հաւքը գտէք, որ մեր Այգում երգի, որ նորից փուշը վարդ դառնայ, գազանը՝ մարդ:
Յետոյ միտք արեց ու աւելացրեց.
— Իսկ դու, Արե՛գ, դեռ փոքր ես, մնա տանը:6)
Մեծ տղէն ու միջնէկ տղէն ձի են նստում, ճամբայ ընկնում: Փոքր ախպէրն էլ է ուզում գնայ, չեն թողնում:
Բայց չի լինում. ինչ անումչեն անում, չե՛ն կարողանում յետ պահել. սա էլ վեր է կենում նրանց յետեւից գնում:

* * * *

VI
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀՆ ՈՒ ՀՍԿԱՅ ԾԵՐՈՒՆԻՆ

Որտեղ ես, հե՜յ, Կախարդական աշխարհք, քեզ ենք գալիս: Գնո՜ւմ, գնո՜ւմ, շատ են գնում, թէ՝ քիչ, էդ էլ Աստուած գիտի, գնում են հասնում մի տեղ, ուր երեք ճամփայ բաժանւում են. մէկը՝ մեծ, մէկը՝ միջնէկ, մէկն էլ՝ նեղ: Ճամփաբաժանում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի, գլուխը՝ ամպերում, ձեռին՝ սեւ ու սպիտակ կծիկներ: Սեւ կծիկը բաց է թողնում, սպիտակը հաւաքում, սպիտակը բաց է թողնում, սեւը հաւաքում:
-Բարի օր, ասում են, պապի՛, էդ ինչ ես անում:
-Գիշերցերեկ եմ կծկում, որդի՛ք. գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում:7)
-Հապա, էս ճանապարհները ուր են տանում, հարցնում են տղէրքը:
-Էս լէն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղութիւն չի պատահի. ով գնացել՝ յետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է յետ գալ, կարող է յետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչեւ օրս յետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ յե՛տ չի՛ եկել:8)
Առաջ մեծ ախպէրը մեծ ճամփէն բռնում է գնում: Յետոյ միջնէկ ախպէրը միջնէկ ճամփէն է ընկնում գնում: Արեգն էլ ուզում է նեղ ճամփով գնայ, ծերունին ասում է.
-Մեղք ես, թագաւորի տղայ, յե՛տ դառ էդ ճամփից, քանի ուշ չի, դարձի՛ր գնա քո աշխարհքը, քո հօր տունը, ինչ ես քո մահի յետեւ ման գալի:
-Չէ՛, պապի, ասում է Արեգը, ինչ էլ որ լինի, պէտք է գնամ: Մեր Անմահական այգին փուշ է կտրել, մեր մարդիկ գազան են դարձել: Պէտք է գնամ Կախարդական աշխարհքից Հազարան Հաւքը բերեմ, որ փուշը նորից վարդ դառնայ, գազանը մարդ դառնայ:
-Հա՛, հա՛, հա՛, քահքահ խնդաց հսկայ ծերունին, ոչ մի հողածնի ոտք չի դիպել Կախարդական աշխարհին, ոչ մի աչք չի տեսել: Խիզա՛խ տղայ, սարեր կան էն ճամփէն կապած՝ թռչունը չի անց կենում, խորանդունդներ կան, որ նայելիս մարդու աչք է սեւանում, հուր անապատ, որն անցնելու ամբողջ կեանքդ հերիք չի, ամէն քայլում՝ դեւ ու հրէշ, ամէն կողմից՝ փոթորիկ, օձն իր պորտով, հաւքն իր թեւով չի հասնի էնտեղ…
Արեգը առաջ է գալիս ու կանչում.
-Ի՜նչ են դեւեր ու հրէշներ, երկիւղ չունեմ ես, պապի՛, ինչ էլ պատահի, ես պիտի գնամ Հազարան Հաւքը բերեմ, որ Այգին ծաղկի, գազանը մարդ դառնայ:
-Դէ որ էդպէս է, ասում է ծերունին, արի քեզ օրհնեմ, կտրի՛ճ տղայ, ծերիս օրհնանքը թող լինի քեզ հետ. բարո՛վ դու հասնես Կախարդական աշխարհք, լեռներ, անդունդներ հարթուեն առաջիդ, դեւեր, հրէշներ դառնան անվնաս, կասկած ու երկիւղ երբեք չիմանաս:
Օրհնում է Արեգին ծերունին, խրատում ու ճանապարհ դնում դէպի Կախարդական աշխարհք:

* * * *

VII
ԱՐԵԳԸ ՍԵՒ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գնում է արի Արեգը, գնում, հասնում է Սեւ աշխարհ:9) Տեսնում է երկինքը՝ սեւ, գետինքը՝ սեւ, հողը՝ սեւ, ջուրը՝ սեւ, փետը՝ սեւ: Էս սեւ ու մութ աշխարհում առաջ է գնում, տեսնում է մի սեւ, բարձր տուն, ու տանից մի աղջկայ լացի ձէն է գալիս: Վերեւ է նայում, լուսամուտի մօտ տեսնում է՝ մի շարմաղ, լուսեղէն աղջիկ ձէն է տալիս.
-Ափսո՜ս, կտրի՛ճ, ա՜խ, ուր եկար էս աշխարհքը՝ սեւ ու մութ: Փախի՛ր արագ, անա՛հ տղայ, սիրո՛ւն տղայ, թէ չէ ուր որ է՝ Սեւ մարդակեր դեւը կը գայ, հազար պատառ կ’անի քեզ…
-Սիրուն աղջիկ, ով ես դու, ինչու ես լալիս, հարցնում է Արեգը:
-Սեւ դեւն եկաւ մեր աշխարհքը աննման, ինձ փախցրեցբերեց էս սեւ բանտում փակեց, զրկեց պայծառ արեւից, լոյսից… Նրա ժամն է, հիմա որսից կը գայ: Փախի՛ր, փախի՛ր, կտրիճ տղայ…
-Ես վախ չունեմ, սիրո՛ւն աղջիկ, ասում է Արեգը, ինչ սեւ հրէշ կ’ուզի թող գայ, դու ինձ ասա՝ որ կողմից է դեւը գալու…
-Էն սեւ սարի տակից կ’երեւայ. եօթը ագահ գլուխ ունի, մէջտեղի գլխին պիտի զարկես մէկ անգամ, ու որ դեւը խնդրի քեզ, թէ՝ մի՛ն էլ, մի՛ն էլ զարկի, էլ չզարկես, յիշի՛ր, է՛լ չզարկես, կտրի՛ճ տղայ…
Յանկարծ Սեւ աշխարհքը աւելի մթնեց, դեւի ձէնից դողացին երկինք ու գետինք, սար ու ձոր, մէկ էլ սեւ ամպի նման եկաւ եօթ գլխանի Սեւ դեւը, բերանից սեւ կրակ շաղ տալով՝ եկա՜ւ, եկա՜ւ, Արեգին տեսաւ ու գոռաց.
— Ով ես դու, ա՛յ հողածին, հաւքն իր թեւով, օձն իր պորտով չէր կարող հասնել էստեղ, դու ոնց մտար իմ հողը, հիմա մեծ թիքեդ ականջդ կը թողամ…
— Արի Արեգն եմ ես, քո սեւ մահն եմ բերել, կանչում է Արեգը, լարում աղեղը ու նետով զարկում Սեւ դեւի մէջտեղի գլխին: Վիշապը ոռնալով թաւալւում է գետնին ու շունչը փչելով՝ մռնչում.
— Մի՛ն էլ զարկիր, մի՛ն էլ…
— Ես իմ մօրից մին եմ ծնուել, մի՛ խօսք ունեմ ու մի՛ զարկ, ասում է Արեգը, ու Սեւ դեւը տեղնուտեղը շունչը փչում, սատկում է:
Սեւ դեւը սատկում է թէ չէ, արեւ է բացւում Սեւ աշխարհքի վրայ: Էստեղ աղջիկը խնդրում է, թէ՝ ինձ էլ տար քեզ հետ, կտրի՛ճ տղայ, ես քոնն եմ:
— Չէ՛, սիրուն աղջիկ, ասում է Արեգը, ես պէտք է գնամ Հազարան Հաւքը գտնեմ, որ փուշը վարդ ծաղկի, գազանը մարդ դառնայ:
Էստեղ յանկարծ աղջիկը մի հաւք է դառնում ու թռչում գնում ծլվլալով. «Ա՜խ, երանի թէ մի անգամ դու ընկնէիր Մշտադալար այգին, մեզ մօտ…»:
Էստեղից Արեգը շարունակում է ճամփէն:

* * * *

VIII
ԱՐԵԳԸ ԿԱՊՈՅՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգը գնա՜ց, գնա՜ց, հասաւ Կապոյտ աշխարհ. երկինքը՝ կապոյտ, գետինքը՝ կապոյտ, հողը՝ կապոյտ, ջուրը՝ կապոյտ, խոտը՝ կապոյտ, փետը՝ կապոյտ, ծաղիկը՝ կապոյտ: Երկիրը՝ աւե՜ր, լո՜ւռ, ամայի:
— Ով կայ էստեղ՝ շունչ կենդանի, ձէն տուեց Արեգը: Վախենալով՝ էս ու էն կողմից դուրս եկան գուն ատ ու նիհար մարդիկ:
— Էս ինչ է եղել ձեր երկրին, ով է ձեզ էդպէս արել, հարցրեց Արեգը:
— Երկաթէ Ձեռքը, անիրաւ Երկաթէ Ձեռքը, սարսափած շշնջացին մարդիկ:
— Ով է Երկաթէ Ձեռքը:
— Մի հրէշ Երկաթէ Ձեռք, որ ամէն անգամ դուրս է գալիս ծովի միջից, յափշտակում, քանդումաւերում է մեր արտն ու անդաստանը, մեր ունեցածչունեցածը, բողոքեցին մարդիկ, ջնջում է մարդկանց, ով առաջ է ընկնում: Մենք յոգնեցինք վարելով ու ցանելով, աշխատելով ու գործելով, նա չյոգնեց թալանելով ու աւերելով:10) Դէ, ինձ տարէք ձեր թագաւորի մօտ, ասաց Արեգը:
Մարդիկ ընկան Արեգի առաջն ու տարան իրենց թագաւորի մօտ: Կապոյտ աշխարհի թագաւորն էլ իր ժողովրդի նման գունատ ու նիհար, մռայլ ու տխուր նստած էր գահի վրայ, շուրջն էլ մոլորուած կանգնած էին իր նազիրվեզիրները, պալատականները: Արեգը ներս մտաւ, երեք անգամ գլուխ տուեց, ձեռքը կրծքին դրեց կանգնեց ու յայտնեց, որ ինքը գնում է Հազարան Հաւքի յետեւից, լսեց էս երկրի ցաւը ու եկել է Երկաթէ Ձեռքը խորտակելու, երկիրն ազատելու սով ու աւերից:
— Մե՛ղք ես, ա՛յ որդի, ասաց թագաւորը, Երկաթէ Ձեռքին ո՛չ քաջի թուրն է յաղթում, ո՛չ հսկայի ուժը, գլուխդ զուր տեղը փորձանքի մի տայ, որդի՛:
— Չէ՛, թագաւորն ապրած կենայ, ես ինչ որ կ’անեմ, կը տեսնէք, ասաց Արեգը, ինձ ծովը տարէք: Արեգին տարան ծովը: Թագաւորի հրամանով մի ամուր նաւ պատրաստեցին Արեգի համար, Արեգը մտաւ նաւի մէջն ու ընկաւ ծովի երեսը: Ծովը մտաւ թէ չէ, փոթորիկ բարձրացաւ, երկինքը մթնեց, ծովն ալեկոծուեց, երկինք ու ծով իրար խառնուեցին, զարհուրելի շառաչիւնով ծովի միջից դուրս եկաւ Երկաթէ Ձեռքը ու բարձրացաւ նաւի վրայ, որ զարկի, խորտակի, յափշտակի: Արեգն աներկիւղ առաջ անցաւ, բռնեց Երկաթէ Ձեռքն ու էնպէս ուժով ոլորեց, որ ահագին ճայթիւնով ջարդուեց ու խորտակուեց ջրի մէջ: Երկաթէ Ձեռքը խորտակուեց թէ չէ, ալիքների միջից դուրս թռաւ մի թռչուն, մի մատանի գցեց Արեգի ոտքի տակ ու ծլվլաց.
— Ծովերի ոգիների թագաւորի աղջիկն եմ ես: Չար Երկաթէ Ձեռքը գերել էր ինձ, դու խորտակեցիր Երկաթէ Ձեռքին ու ազատեցիր ինձ: Ա՜խ, երանի թէ օրերից մի օր դու ընկնէիր մեր մշտադալար Այգին, որ քո լաւութեան փոխարէն ես էլ քեզ լաւութիւն անէի:
Էսպէս ծլվլաց թռչունաղջիկը ու զուարթ երգելով՝ անյետացաւ կապուտակ երկնքում, թռա՜ւ, գնա՜ց…
Կապոյտ աշխարհի թագաւորն իր ամբողջ ժողովրդով դուրս եկաւ Արեգի առաջ՝ երգ ու պարով, հանդէսներով ու օրհնութիւններով, ոտների տակ ծաղիկներ փռելով, թանկթանկ պարգեւներով: Էսպէս Արեգին առաջն արած՝ տարան թագաւորի պալատը:
Թագաւորը ժառանգ չունէր, ինքն էլ ծերացել էր, խնդրեց Արեգին մնայ իրենց քաղաքում, իր մահից յետոյ բազմի իր գահին ու իր տեղը թագաւորի:
— Չէ՛, թագաւորն ապրած կենայ, պատասխանեց Արեգը, ես գնում եմ Հազարան Հաւքի յետեւից, ես պէտք է գտնեմ Հազարան Հաւքը, տանեմ մեր այգին, որ փուշը նոր վարդ դարձնեմ, գազանը՝ մարդ: Էստեղ թագաւորը Արեգին խորհուրդ տուեց, որ էլի յետ գնայ ծովը ու ծովի ոգիների թագաւորից ուզի թռչող Քամի Ձին: Արեգը ծովի ոգիների աղջկայ մատանին ձեռին՝ գնաց ծով ու ձէն տուեց.

— Չքնաղ անունով քո լոյս աղջկայ
Կանչում եմ, ահե՛ղ ծովերի արքայ,
Լսի՛ր անյատակ ջրերի խորքից,
Մշտածուփ, անսաստ քո մութ աշխարհքից,
Տո՛ւր ինձ Քամի Ձին, թռչող Քամի Ձին,
Որ ես կարօտով՝ անմարերկնածին,
Հասնեմ երջանիկ աշխարհքն աննման,
Ուր վարդ է թափում Հաւքը Հազարան:
Լսի՛ր ինձ, ահե՛ղ ծովերի արքայ,
Ա՛ռ, նշանն ահա քո սեգ աղջկայ,
Տո՛ւր ինձ Քամի Ձին՝ հասնեմ փափագիս,
Էն Հաւքը բերեմ, հասցնեմ այգիս,
Փուշը վարդ փոխեմ թովչական երգով,
Ու գազանը՝ մարդբանական հոգով:

Էսպէս կանչեց, ու փոթորիկը ելաւ ծովից, մթնեց երկինք, մթնեց երկիր, ողջ աշխարհքն իրար անց աւ, ու ահաւոր թոհ ու բոհից, ծովի էն մթին անդունդներից հուրհրեղէն իր թեւերով ցոլացելաւ Քամի Ձին: Հասաւ Արեգը ձիուն, ձգեց ոսկի սանձը, ճակատը համբուրեց, հեծաւ ու թռաւ երկնքով անծիր:

* * * *

IX
ԱՐԵԳԸ ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Շատ գնաց Արեգը, թէ քիչ գնաց, վերին Աստուած միայն գիտի, գնա՜ց, հասաւ Կարմիր աշխարհ: Հասաւ Կարմիր աշխարհ. երկինքը՝ կարմիր, գետինքը՝ կարմիր, ջուրը՝ կարմիր, խոտը՝ կարմիր, ծաղիկը ՝ կարմիր:11) Քամի Ձին ծիածանի վրայով էլ անց կացաւ ու Արեգին իջեցրեց Կարմիր աշխարհի Կարմիր քաղաքի մօտ:
Առաջ գնաց Արեգը, գնաց, տեսաւ քաղաքի առջեւ ժողովուրդ է հաւաքուած: Բոլորն արնագոյն շոր հագած, իրենց ծեր թագաւորը, քաղաքի դիմացի սարի դէմուդէմը կանգնած, բռունցքներն առաջ պարզած՝ կանչում է.
— Դո՛ւրս թող իմ աղջական, անիրա՛ւ, արձակիր իմ աղջկան, անգո՛ւթ: Բա՛ց թող, յե՛տ տուր իմ ծերութ եան խնդութիւնը, իմ աչքի լոյսը, կեանքի յոյսը…
Եւ դիմացի սարի քարայրից ծուխ ու կրակ է բարձրանում ու բարձր հռհռոց է լսւում:
Էս ինչ է նշանակում, հարցրեց Արեգը մի ծեր մարդու, ինչ է կանչում ձեր թագաւորը, էն ինչ ծուխ ու բոց է, էն ով է հռհռում թագաւորի անզօր կանչի վրայ…
— Էն սարի մէջ, էն մութ քարայրում բուն է դրել սարսափելի վիշապը՝ Քաւթառ Քուրսին, պատասխ անեց ծերունին, նա յափշտակել ու տարել է մեր թագաւորի մինուճար աղջկան՝ սիրուն Վարդերին: Շատ քաջեր ու կտրիճներ գնացին, ոչ ոք չկարողացաւ ազատի թագաւորի աղջկան, բոլորն էլ գնացին ու յետ չեկան: Հիմա էլ ծերունի թագաւորը յուսահատ կանչում է վիշապի քարանձաւի դիմաց, վիշապն էլ հռհռում է թագաւորի վրայ:
Էսպէս պատմեց ծերունին, ու Արեգն առաջ անցաւ, հասաւ թագաւորին, երեք անգամ գլուխ տուեց, վրայ երրորդին ասաց.
— Թագաւորն ապրած կենայ, իրաւունք տուր ինձ՝ գնամ, սպանեմ չար վիշապին ու ազատեմ քո գեղեցիկ աղջկան:
— Մեղք ես, ա՛յ որդի, ասաց դժբախտ թագաւորը, քեզ նման շատ կտրիճներ ու շատ զօրքեր եմ ուղարկել. ամէնքը ջարդուել, ջնջուել են: Անիրաւը քարանձաւից հուր ու բոց է ժայթքում, ամէնքին հող ու մոխիր է դարձնում:
— Ես կ’ազատեմ քո աղջկան, կրկնեց Արեգն ու գնաց դէպի վիշապի քարանձաւը: Անցաւ իրենից առաջ գնացած մարդկանց մոխիրների միջից, մօտեցաւ քարանձաւի դռանը: Յանկարծ մի խուլ որոտ լսուեց, ու դուրս ժայթքեց հուր ու բոց հրեղէն շնչի հետ: Արեգն անահ մտաւ կրակի մէջ ու առաջ գնաց.
կրակից պաշտպանուելու հրաշագործ աղօթք գիտէր, աղօթելով անցաւ ու ներս մտաւ: Ներս մտաւ, տեսաւ քարանձաւի մթում կուտակուած մի այլանդակ պառաւ, քիթը գետնին է հասնում, ժանիքները գլխից վերեւ են բարձրացել, խռիւ մազերը ցիցցից՝ անտառի նման, մի աչք ունի ու էդ մի աչքը կրակի նման վառւում է արիւնոտ ճակատի վրայ, իսկ բերանից հուր ու կրակ է թափում:
Պառաւ Քուրսին Արեգին տեսաւ թէ չէ, գոչեց.
— Յե՛տ դառ, անահ տղայ, յե՜տ դառ, թէ չէ կ’այրե՜մ, կը խորովե՜մ քեզ, հող ու մոխիրդ քամուն կը տամ…
Արեգը պատասխանի փոխարէն քաշեց իր զիլ աղեղը, նետը շառաչելով զարկեց Քաւթառի կրծքին ու միջից դուրս եկաւ, բոցը հանգաւ, ծուխը ցրուեց: Արեգն առաջ անցաւ, տեսաւ շղթաներով ամուր կապուած երկու գեղեցիկ աղջիկ: Թրով զարկեց, շղթաները փշրեց ու աղջիկներին քարանձաւից դուրս բերեց արեւի լոյսը: Դուրս բերեց թէ չէ, աղջիկներից մէկն ասաց.
— Մշտադալար Այգու թագաւորի աղջիկն եմ ես: Դու ինձ ազատեցիր, սիրո՛ւն տղայ, երանի մի անգամ գաս մեր երկիրը, որ ես էլ քեզ մի լաւութիւն անեմ: Ասաց, մի մատանի գցեց Արեգի վրայ ու ծիտ դարձաւ, ծլվլալով թռաւգնաց: Արեգն առաւ Վարդերին, բերեց տուեց իր հօրը՝ ծերունի թագաւորին: Թագաւորը գրկեց իր աղջկ
ան, գրկեց Արեգին ու ասաց.
— Քաջ ու անահ տղայ, արի՛ ամուսնացիր իմ գեղեցիկ Վարդերի հետ, եղի՛ր իմ ժառանգն ու իմ որդին ու թագաւորիր իմ տեղը:
— Չէ՛, ես ո՛չ կին եմ ուզում, ո՛չ թագաւորութիւն, պատասխանեց Արեգը, ես նպատակ ունեմ, իմ նպատակի յետեւից եմ գնում: Երկնքի երեսին լինի, թէ գետնի տակին, ես պէտք է գտնեմ Հազարան Հաւքը, տանեմ մեր աշխարհքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը՝ մարդ: Կայ մէկը ձեր աշխարհքում, որ գիտենայ, թէ որտեղ է գտնւում Հազարան Հաւքը:
— Իմ թագաւորութեան մէջ շատ որսորդներ կան ու շատ մարդիկ, որ հասկանում են թռչունների լեզուն, նրանք կը գտնեն քո թռչունը, ասաց թագաւորն ու հաւաքեց իր տէրութեան բոլոր՝ աշխարհք տեսած մարդկանց ու հին որսկաններին: Բայց ամէնքն էլ յայտնեցին, թէ ոչ միայն Հազարան Հաւքի տեղը չգիտեն, մինչդեռ անգամ անունն էլ չեն լսել:
Մնաս բարով արեց Արեգը թագաւորին ու ժողովրդին ու էս քաղաքից էլ դուրս եկաւ: Գնաց մի դաշտ, ձիու մազը կրակին տուեց թէ չէ, Քամի Ձին յայտնուեց առաջին:
— Ինձ տար հուրիփերիների, լուսեղէն ոգիների մշտադալար Այգին, հրամայեց Արեգը:

* * * *
X
ԱՐԵԳԸ ՀՈՒՐԻ-ՓԵՐԻՆԵՐԻ ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՅԳՈՒՄ

Քամի Ձին Արեգին բարձրացրեց օդ ու սուրաց կայծակի ու փոթորկի նման դէպի լուսեղէն ոգիների մշտադալար Այգին: Էնտեղ անվերջանալի կանաչկարմիր գարուն էր ու լոյս: Անթառամ այգիների երփներանգ, բուրաւէտ ծաղիկների մէջ փայլատակում էին շողակնի ու փիրուզի ապարանքները, ճաճանչելով կարկաչում էին անմահական ջրերը, ու զուարթ աղմուկով երգում էին դրախտի հաւքերը: Ցած իջաւ Արեգը սարից, մտաւ մշտադալար Այգին ու քիչ մնաց խելքը գլխից թռչէր անմահական ծաղիկների անուշ բուրմունքից, դրախտային հաւքերի երգերից ու փիրուզէ շատրուանների մեղմ խոխոջներից:
Ու ո՛չ մի արարած, ո՛չ մի մարդկային ձէն:
Երջանկութիւնից արբած ու վերացած՝ Արեգը մտաւ զմրուխտեայ ու բիւրեղեայ ապարանքը: Մի սեղան է բաց արած, Աստծոյ ամէն բարին մէջը, ու էնտեղ էլ դարձեալ ոչ ոք չկայ: Շատ սպասեց, թէ քիչ, յանկարծ հեռուից մեղմ ու անուշ երաժշտութեան եւ ուրախ, հնչուն ծիծաղի ձայներ լսուեցին: Ձայները հետզհետէ մօտեցան: Արեգը թաքնուեց ու սպասեց: Տեսաւ՝ իրար յետեւից եկան երեք խումբ հուրիփերիներ, ու ամէն խմբի մէջ միմի անտեսաննման թագուհի: Երեք խումբն էլ ներս մտան, երեք թագուհին բազմեցին, ու միւսներն էլ՝ նրանց շուրջը. ու քնքուշ, զուարթ աղմուկով լցուեց էն զմրուխտեայ ապարանքը: Սկսեցին ուտել, խմել, ուրախանալ: Ուրախութեան ժամանակ վեր կացաւ էն երեք թագուհիներից մէկը, նեկտարի բաժակն առաւ ու էսպէս խօսեց.
— Անո՛ւշ քոյրեր, էն տղի կենացը, որ ինձ ազատեց Սեւ դեւի գերութիւնից, արեւ ու լոյս տուեց մութ աշխարհքին: Ա՜խ, երանի թէ երբեւիցէ նա յայտնուէր մեր երջանիկ կողմերում, որ ես էլ կարողանայի նրան լաւութիւն անել:
Ամէնքը խմեցին երկնային նեկտարը եւ գովեցին էն կտրիճի քաջութիւնը, որ իրենց քրոջն ազատել էր Սեւ դեւի գերութիւնից:
Յետոյ ոտքի կանգնեց երկրորդ քոյրը, բաժակը բարձրացրեց, ասաց.
— Երկաթէ Ձեռքն ինձ գերել ու գերի էր արել ծովի յատակին: Էս բաժակն էլ խմենք էն հերոս տղի կենացը, որ խորտակեց Երկաթէ Ձեռքը, ինձ ազատեց նրա գերութիւնից, իսկ Կապոյտ աշխարհի խեղճ ժողովրդին փրկեց սովից ու մահից… Ա՜խ, երանի թէ մի օր մեր դիւթական աշխարհքը գար նա, որ ես էլ կարողանայի նրան լաւութիւն անել…
Ամէնքը խմեցին երկնային նեկտարը, գովեցին հերոսի սիրտն ու զօրութիւնը ու ցանկացան, որ օրերից մի օր նրան տեսնէին: Ապա վեր կացաւ երրորդ քոյրը:
— Քոյրե՛ր, ասաց, էս բաժակն էլ խմենք էն ազնիւ հերոսի կենացը, որ սատկացրեց Քաւթառ Քուրսի հրէշին ու ինձ ազատեց նրա մութ ու զարհուրելի քարանձաւի գերութիւնից: Ա՜խ, երանի թէ նա էլ մի օր ընկնէր մեր մշտադալար աշխարհքը, որ կարողանայի իր արած լաւութեան դիմաց ես էլ լաւութիւն անել: Ամէնքը միասին էս կենացն էլ խմեցին, գովեցին հերոսի ուժն ու արիութիւնը ու շատ ցանկացան, որ սրան էլ մի օր տեսնէին:
— Ա՜խ, շարունակեց փոքր քոյրը, եթէ երբեւիցէ նա յայտնուէր մեր երջանիկ աշխարհքում, ես կը խնդրէի մեր հօրը, որ թողնէր նրան՝ միշտ ապրէր մեր դրախտում ու վայելէր մեր մշտադալար Այգու վայելչութիւնը: Բայց, ափսո՜ս, օձն իր պորտով, հաւքն իր թեւով չի կարող մեզ մօտ հասնել…
Էս խօսքի վրայ Արեգը դուրս եկաւ իր թաքստոցից ու կանգնեց լուսեղէն աղջիկների առաջին: Ամէնքը միասին վեր թռան, ճչացին ահից ու զարմանքից: Արեգը ցոյց տուեց նրանց տուած մատանիները: Նայեցին, ճանաչեցին իրենց ազատարարին ու էնպէս մի խելագար խնջոյք սարքեցին, որ ո՛չ լեզուով պատմել կը լինի, ո՛չ գրչով նկարագրել:
Յետոյ հարցրին, թէ ինչպէս է եղել, որ իրենց աշխարհքն է ընկել Արեգը, ուր է գնում, ինչու է գլուխը տուել փորձանքների ու զրկանքների: Եւ երբ իմացան, որ Հազարան Հաւքի յետեւից է գնում, շատ խնդրեցին, որ յետ կենայ էդ վտանգաւոր մտքից, որովհետեւ անհնար է, ասին, ձեռք բերել Հազարան Հաւքը:
— Մնա մեզ մօտ, ասացին նրանք, մնա՛ մեզ մօտ՝ միշտ ուրախ ու երջանիկ, անյոգ ու զուարթ…
— Ոչ, պատասխանեց Արեգը, ես նպատակ ունեմ, պէտք է գնամ իմ նպատակի յետեւից: Պէտք է գտնեմ Հազարան Հաւքը, որ փուշը նորից վարդ դարձնեմ, գազանը՝ մարդ: Ու քանի դեռ իմ նպատակին չեմ հասել, ո՛չ վայելչութիւն կայ, ո՛չ հանգստութիւն ինձ համար: Հուրիփերիները, երբ որ տեսան Արեգն իր ճամբից յետ չի դառնալու, էն ժամանակ ասին.
— Հազարան Հաւքը պահւում է Կախարդական անմեռ աշխարհում, կախարդական ապարանքի մէջ, ուր քնած է Հազարան Հաւքի Տիրուհին: Սիրո՛ւն տղայ, դու պէտք է գնաս Սպիտակ աշխարհ, անցնես Սպիտակ ծովը, մտնես Կախարդական աշխարհ ու անցնես Սեւ քարերը, Լեղի գետը, փշոտ անապատը, հասնես Տաճարին, ուր պահուած է Հազարան Հաւքը: Բայց իմացի՛ր, դեռ ոչ մի հողածին յետ չի եկել այնտեղից, ոչ մի հողածնի ոտք չի դիպել Տաճարի աստիճաններին: Գնա՛, արի՛ Արեգ, Քամի Ձին
քեզ կը տանի մինչեւ Սպիտակ աշխարհ, Սպիտակ ծովի մօտ…
— Է՜յ, Քամի՜ Ձի, ձայն տուին հուրիփերիները, եւ Քամի Ձին յայտնուեց Արեգի առջեւ: Արեգը շնորհակալութիւն յայտնեց հուրիփերիներին, մնաս բարով ասեց, հեծաւ Քամի Ձիուն, բռն եց ոսկի սանձը ու սուրաց երկնքով դէպի Սպիտակ աշխարհ:

* * * *

XI
ԱՐԵԳԸ ՍՊԻՏԱԿ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Թռա՜ւ, թռա՜ւ Քամի Ձին ու հասցրեց Արեգին Սպիտակ աշխարհի սահմանը: Սպիտակ աշխարհի հողը՝ սպիտակ, ջուրը՝ սպիտակ, խոտը՝ սպիտակ, ծաղիկը՝ սպիտակ: Վայր իջան Սպիտակ ծովի ափին, ու Քամի Ձին ասաց Արեգին.
— Էստեղ վերջանում է իմ թագաւորութիւնը, էս սահմանից դէնը սկսւում է Սպիտակ աշխարհը, ու ձայն տուեց, Ձո՜ւկ ախպէր…
Ջրերն ալեկոծուեցին, ու ծովը ծռթծռելով՝ Ձուկը եկա՜ւ, թէ՝ հը՛, Քամի Ձի ախպէր, էդ ինչ է, յափշտ ակեմ դրան:
— Չէ՜, սրան պէտք է տանես ծովի միւս կողմը, Աժդահին կանչես ու ասես, որ սա Հազարան Հաւքին է ման գալի, մշտադալար Այգու հուրիփերիներն են ուղարկել, որ Հազարան Հաւքի տեղն ու պատմութիւնը սրան յայտնի,- ասաց Քամի Ձին:
Ձուկը թէ՝ ա՛յ տղայ, արի բերանս: Արեգին բերանն առաւ, տարաւ, հասցրեց ծովի միւս ափը: Ձէն տուեց՝ Աժդահա՜յ: Աժդահէն եկաւ՝ մի գազանի նման: Արեգին տեսաւ թէ չէ, աղաղակեց.
— Հը՛, Ձո՛ւկ ախպէր, էդ ինչ է, յափշտակեմ դրան:
— Չէ՛, պատասխանեց Ձուկը,- Քամի Ձի ախպէրը բերեց, հուրիփերի քուրիկներն են ուղարկել սրան, սրա լաւութիւնը նրանց է հասել: Սրան պէտք է տանես, քո սահմանն անց կացնես, Հազարան Հաւքի տեղն ու պատմութիւնն անես, որ գնայ գտնի:
Աժդահէն ուսն առաւ Արեգին, տարա՜ւ, իրեն սահմանն անցկացրեց, վար բերեց ու էսպէս արեց Հազարան Հաւքի տեղն ու պատմութիւնը.12)
— Էստեղից Հազարան Հաւքի Տիրուհու տէրութեան սահմանն է սկսւում: Կը գնաս՝ առաջդ մի սար կը գայ՝ լիքը սեւսեւ քարերով: Սարը, որ անցնելու լինես, սեւսեւ քարերը ամէն տեսակ ձէներով կը կանչ են, էն տեսակ ձէներ կը հանեն, որ ոչ մի հողածին արարած չի կարող յետ չնայել: Դու յետ չնայես, նա- յես թէ չէ, դու էլ սեւ քար կը դառնաս:13) Սարը որ անցնես, առաջդ մի ահագին գետ կը գայ: Հազարան Հաւքի Տիրուհին նրա ջուրը աղիլեղի թոյն է դարձրել:14) Ոչ մի հողածին չի կարող խմել էդ ջրից, բայց դու որ խմես, պէտք է բացականչես. «Ա՜խ, ինչ անմահական ջուր է»: Գետը կ’անցնես, կ’ընկնես մի անծ այրածիր անապատ՝ լցուած ժանտահոտ, անկոխելի փուշ ու տատասկով:15) Դու փուշը կը պոկես, հոտ կը քաշես ու կ’ասես. «Ա՜խ, ինչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է»: Անապատն էլ որ անցնես, աչքիդ կ’երեւայ Հազարան Հաւքի վեհ Տիրուհու ապարանքը: Էդ ժամանակ կը գան խեղկատակներ, օյին հանողներ, ծաղրածուներ: Առաջդ կը կտրեն ու էն բաները, էն օյինները, էն խաղերը կը յորինեն քո առաջին, որ հարիւր տարուայ մեռելները գերեզմանում կը խնդան: Բայց դու չպէտք է ծիծաղես, եթէ ծիծ աղեցիր, իմանաս, որ քեզ կը յաղթեն ու կ’ոչնչացնեն: Հէնց որ տեսան բանի տեղ չդրեցիր իրենց օյինն երին, քեզ ծաղր կ’անեն, կը հայհոյեն, կը թքեն… Ո՛չ մի պատասխան, ո՛չ մի հայհոյանք չպիտի անցնի քո մտքից, սիրտդ հանգիստ, հոգիդ խաղաղ թէ նրանց միջից անցնես, բոլորը կը լռեն, եւ դու, անփորձ անք ապարանքին կը հասնես:16) Անձեռակերտ, լուսեղէն ապարանքի17) դռների երկու կողմերում կը տեսնես պահապաններ, դու անփորձանք ապարանքին կը հասնես:16) Անձեռակերտ, լուսեղէն ապարանքի17) երկու կողմերում կը տեսնես պահապաններ խոյին ու առիւծին: Խոյի առջեւ միս է դրուած, առիւծի առջեւ՝ խոտ: Դու տեղերը կը փոխես. միսը կը վերցնես, առիւծի առաջը կը դնես, խոտը կը վերցն ես, խոյին կը տաս, ճամփայ կը տան, կ’անցնես:18) Կը մօտենաս ապարանքի դռներին, կը տեսնես՝ դռան մի փեղկը փակ է, միւսը՝ բաց: Բաց դուռը կը փակես, փակը կը բանաս ու ներս կը մտնես:19) Կ’անցնես եօթ վարագոյրներից: Էնտեղ՝ եօթ վարագոյրների յետեւում, անպարան կախուած ոսկի վանդակի մէջ երգում է Հազարան Հաւքը եւ երգի հետ մշտադալար վարդի փնջեր է թափում բերանից: Հազարան Հաւքի մօտ՝ իր լուսեղէն անկողնում, քնած է նրա չքնաղ Տիրուհին: Վանդակը կը վերցնես ու դուրս կը գաս, միայն լաւ իմացիր ու միշտ միտդ պահիր, յիշի՛ր, որ չլինի թէ նայես Տիրուհուն կամ մօտ գնաս. ոչ մի սիրտ, ոչ մի հոգի չի դիմանայ նրա տարաշխարհիկ գեղեցկութեանը: Կըկախարդուես նրա գեղեցկութեան թովչանքից ու կը զրկուես էն Հաւքից ու քո կեանքից: Երբ վանդակը ձեռքիդ դուրս գալու լինես, հողը, ջուրը, օդը, կրակը յետեւից ձէն կը տան. «Տարա՜ւ, տարա՜ւ, հողածինը տարա՜ւ հրեղէնի՜ն»: Դու յետ չնայես, թէ չէ դարձեալ քո մա՛հն է:
Էսպէս պատմեց, խրատեց Արեգին Աժդահէն ու ճանապարհ դրեց:

* * * *

Բ մաս
I
ԱՐԵԳԸ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Արեգն Աստուած կանչեց ու գնաց: Հե՜յ, Կախարդական աշխարհ, ուր ես, քեզ եմ գալի:
Գնա՜ց, գնա՜ց Արեգը, հասաւ Սեւսեւ քարերին: Ի՛նչ զարհուրելի, ի՜նչ անմարդկային ձէներ հանեցին Սեւսեւ քարերը, տեսան, որ Արեգը յետ չի նայում, գոռացին. «Բռնեցի՜նք, ըհը՛, բռնեցի՜նք»: Է՛լ ճղճղացին, է՛լ հարազատների ձէներով աղերսագին օգնութիւն կանչեցին… Արեգն առանց յետ նայելու անցաւ, ու ձէները լռեցին: Գնա՜ց, հասաւ Լեղի գետին, խմեց գետից ու բացականչեց.
— Ա՜խ, ի՜նչ անմահական ջուր է,- ու գետն անցկացաւ: Մտաւ անծայրածիր փշոտ անապատը ոտք երն արիւնոտելով՝ փշերի միջով առաջ անցաւ, մի փուշ պոկեց, հոտ քաշեց ու ասեց.
— Ա՜խ, ի՜նչ անուշ հոտ է, իսկը դրախտի ծաղիկն է:
Անապատն էլ անցաւ, հեռւում երեւաց Հազարան Հաւքի Տիրուհու լուսեղէն, անձեռակերտ ապարանքը: Յանկարծ Արեգի առաջը կտրեցին խեղկատակներն ու ծաղրածուները ու էն տեսակ բաներ արեցին, օյիններ խաղացին, որ հարիւր տարուայ մեռելները գերեզմանում խնդացին: Արեգը լուռ ու հանգիստ առաջ անցաւ: Տեսան, որ չկարողացան ծիծաղեցնել, ուշքն ու միտքը խլել, սկսեցին հայհոյ ել, թքել, ծաղրել, թէ՝ մի սրա՛ն տեսէ՛ք, սա է ուզում Հազարան Հաւքը տանել…
Արեգը սիրտը սեւացրեց, հանգիստ ու խաղաղ անցաւ նրանց միջով: Ձայները լռեցին, ու խեղկատակները չքուեցին: Հասաւ Արեգն անձեռակերտ, լուսեղէն ապարանքին: Տեսաւ պահապաններ խոյին ու առիւծին: Միսը վերցրեց խոյի առջեւից, դրեց առիւծի առաջ, խոտը վերցրեց առիւծի առջեւից, տուեց խոյին ու անվնաս առաջ անցաւ: Մօտեցաւ դռներին: Բաց դուռը փակեց, փակ դուռը բացեց, մտաւ Տաճարից ներս, անցաւ եօթ վարագոյրների միջով ու յայտնուեց Կախարդական աշխարհի Տիրուհու սենեակում:

* * * *

II
ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔԸ ԵՒ ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ՏԻՐՈՒՀԻՆ

Էնտեղ՝ ոսկի մահճակալի վրայ՝ լուսեղէն անկողնում, քնած էր հրաշագեղ Տիրուհին: Նրա ճակա- տին աստղ էր փայլում, կրծքին՝ մահիկաձեւ լուսինը, գլխավերեւում վառուած էր ոսկէ մոմակալով մոմը, մատին մատանի կար:20) Աղջկայ գլխավերեւում առանց պարանի կախուած ոսկէ վանդակի միջին երգում էր Հազարան Հաւքը, ու նրա երգի հետ մշտադալար բուրեան վարդի փնջեր էին թափւում բերանից: Արեգը մօտեցաւ, որ վերցնի վանդակը ու չդիմացաւ. ինքն իրեն մտածեց, թէ՝ էս Հաւքն է, որ արդէն տանում եմ, արի մի տեսնեմ՝ ինչ արարած է էս անկողնում քնածը: Եւ Արեգը նայեց: Նայեց, ու գլուխը պտտուեց. տեսաւ՝ մի հրեղէն, հրաշագեղ, աննման աղջիկ մուշմուշ քնել է ու շիկնել: Երջանկութեան բուրմունքով լցուել էր ապարանքը: Հազարան Հաւքի թովչանքով լցուել էր ապարանքը: Հազարան Հաւքի թովչական ձայնից ու աղջկայ երկնային գեղեցկութիւնից ինքն իրեն մոռացաւ: Է՛լ աւելի մօտեցաւ, նայեց՝ վերմակը յետ է գցուած կրծքից, դուրս է հանել մերկ, հոլանի բազուկները, կուսական մարմինը շնչում է գերբնական գեղեցկութեամբ ու թարմութեամբ: Արեգն սկսեց աղջկայ շորերը քանդել. մէկը բաց արեց, տեսաւ միւսը տակին, ա՛յս էլ բաց արեց, մի ուրիշն էլ սրա տակին էր: Էսպէս մինչեւ չորս ու հինգը բաց արեց, տեսաւ չի վերջանում… Իր ոսկի մատանին ճկոյթից հանեց, դրեց աղջկայ մատին, աղջկ այ մատանին հանեց, դրեց իր մատին: Գլուխը խոնարհեց ու համբուրեց թշից. երեսն էնքան քնքուշ էր, որ համբոյրի տեղը նշան մնաց:21) Յանկարծ Արեգը ուշաբերուեց, յիշեց Աժդահի խրատը, թէ՝ չնայես ու ձեռք չտաս էն աղջկան, թէ չէ կը յաղթուես ու կը կորչես: Վեր առաւ ոսկի վանդակը ու սուրաց դուրս: Հողը, ջուրը, օդը, հուրը սկսեցին աղաղակել. «Բռնեցէ՜ք, տարա՜ւ, հողածինը տարա՜ւ հրեղէ՜նը»:22) Արեգը յետ չնայեց, սուրաց առաջ: Կրկին խեղկատակները ելան առաջը ու բղաւեցին. «Տարա՜ւ, տարա՜ւ հողածինը»: Արեգն անցաւ առաջ, անցաւ անապատը, Լեղի գետը, Սեւսեւ քարերը, դուրս եկաւ Կախարդական աշխարհի սահմանից ու ձայն տուեց՝ Աժդահա՜յ… Աժդահէն հասաւ, թէ.
— Հը՛, բերիր, թէ չէ:
— Բերի:
— Ապրես, դէ արի շալակս:23)
Շալակն առաւ, տարաւ իր սահմանն անց կացրեց, հասցրեց Ձկանը: Ձուկն էլ ծովով Արեգին բերեց Սպիտակ աշխարհի սահմանը, յանձնեց Քամի Ձիուն: Քամի Ձին թեւն առաւ, թռցրեց, տարաւ, հասցրեց մինչեւ Արեգի հօր թագաւորութեան սահմանը: Էստեղ վար բերեց Արեգին: Արեգը Ձիու ճակատը համբուրեց, ու Քամի Ձին թռաւ դէպի իր աշխարհքը:
Արեգը եկաւ, հասաւ էն ճամփաբաժանին, որտեղից երեք ուղղութեամբ եղբայրները բաժանուեցին: 24) Միտք արեց, թէ՝ եղբայրներիս թողած՝ ուր գնամ, արի գնամ եղբայրներիս էլ գտնեմ, ու միասին գնանք՝ Հազարան Հաւքը տանենք, յանձնենք մեր հօրը:

* * * *

III
ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԴԱՒԱՃԱՆՈՒԹԻՒՆԸ

Արեգը գնաց եղբայրներին որոնելու:
Շատ ման եկաւ, թէ քիչ, մէկին մի քաղաքում գտաւ խորտկարարի մօտ ծառայելիս, միւսին մի ուրիշ երկրում գտաւ մրգավաճառի մօտ: Ցոյց տուեց Հազարան Հաւքը, ու երեքը միասին ճանապարհ ընկան դէպի իրենց տուն: Ճանապարհին Արեգն ասաց, որ հաց չի կերել, քաղցած է եւ խնդրեց եղբայրներին, որ հաց տան իրեն:
— Դէ՛, Հազարան Հաւքը մեզ տուր, հաց տանք,- առաջարկեցին եղբայրները:
— Ահա՛ ձեզ Հազարան Հաւքը,- ասաց Արեգը,- միթէ մէկ չի, թէ դուք տարած, թէ՝ ես: 25) Եղբայրները Հազարան Հաւքն առան ու մի աղի հաց տուեցին Արեգին: Աղի հացն ուտելուց յետոյ ծարաւից չորացաւ Արեգի բերանը, ջուր ուզեց:
— Ահա՛, էստեղ ճանապարհին ջրհոր կայ. ե՛կ գնանք էնտեղից ջուր հանենք, խմիր,- ասացին եղբայրներն ու Արեգին տարան մի խոր ջրհորի մօտ:
— Հիմա ով պէտք է իջնի,- տարակուսելով ասաց մեծ եղբայրը,- ես ոչ ծարաւ եմ, ոչ էլ կ’իջնեմ:
— Ես էլ չեմ կարող,- ասաց միւսը:
— Ես կ’երթամ,- ասաց Արեգը,- ջուր կը հանեմ ինձ համար էլ, ձեզ համար էլ: Միայն դուք պարանի ծայրը բռնեցէք:
— Լա՛ւ, մենք պարանի ծայրը կը պահենք,- ասացին եղբայրներն ու Արեգին կախ արին ջրհորը: Հէնց իջաւ թէ չէ, պարանը կտրեցին, Հազարան Հաւքն առան, ճանապարհ ընկան: Արեգին թողին ջրհորի մէջ, թէ՝ թող չգայ պարծենայ, որ ինքն է գտել Հազարան Հաւքը, իսկ մենք խորտկարար ու մրգավաճառ էինք:26)
Լուր տուին Արան թագաւորին, թէ որդիքդ Հազարան Հաւքը գտել են, բերում են: Թագաւորը մեծ հանդէսներով դուրս եկաւ որդիների առաջը, տեսաւ՝ ճշմարիտ որ Հազարան Հաւքը բերել են: Շատ ուր ախացաւ Հազարան Հաւքի համար, բայց երբ իմացաւ, որ փոքր որդին կորել է, անպատմելի տխրեց: Եղբայրներն ասեցին, որ իրենց տէրութեան սահմանից դուրս գալու օրից նրանից լուր չունեն:
Մեծ հանդէսով ու ծէսով բերին Հազարան Հաւքը ոսկի վանդակով կախ արին չորացած այգում, բայց ոչ թռչունը երգեց, ոչ այգին կանաչեց:27) Թագաւորի հրամանով եկան, հաւաքուեցին երկրի իմաստունն երը, բայց ոչինչ չհասկացան: Էն ժամանակ կրկին երեւոյթ եղաւ անծանօթ ծերունին եւ ասաց.
— Էս թռչունին տէր էլ կայ. մինչեւ տէրը չգայ, Հազարան Հաւքը չի երգի,- ասաց ու դարձեալ աներեւոյթ ացաւ, քամի դառաւ, չքուեց:28)
Որտեղ կը լինի սրա տէրը, որտեղ չի լինի: Ի հարկէ, ով թռչունը բերել է, տիրոջ տեղն էլ նա կ’իմ անայ: Հարցրին թագաւորի որդիներին: Նրանք թէ՝ մի անտառում անտէրանտիրական ոսկի վանդակով կախ արած էր, վերկալանք, բերինք:

* * * *

Գ մաս
I
ԱՐԵԳԸ ՄՈՒԹ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Լուրը տանք մեր Արեգից:
Արեգը հորն ընկաւ, տեսաւ՝ ի՜նչ հոր՝ մի ահագին խաւար անդունդ, մի մո՜ւթ աշխարհք: Մոլորուած առաջ էր գնում, յանկարծ տեսաւ մի ահագին վիշապ օձ փաթաթուել է ծառի բնին, ուզում է բարձրանալ վերեւ, իսկ էնտեղ անմեղ, անփետուր արծուի ձագերը զարհուրած ճւճւում են: Արեգը է՛լ ժամանակ չտուեց. սուրը հանեց, յարձակուեց: Կտորկտոր արեց դաժան վիշապին, կուտակեց ծառի տակ ու ինքը յոգնած պառկեց, որ մի քիչ քնի: Յանկարծ ֆշշոցն աշխարհքը բռնեց, անդունդները որոտացին, հզօր հողմբարձրացաւ. էդ Զմրուխտ արծիւն էր գալիս ձագերի մօտ: Նա ամէն տարի ձագ էր հանում բարձր ծառի վրայ, բայց վիշապը գալիս էր ուտում արծուի ձագերին, եւ մայր արծիւը կարօտ էր մնում, որ մի անգամ հասցնի ու թռցնի կամ գոնէ աչքով տեսնի իր թշնամուն: Այս անգամ հեռուից նկատեց, որ մի սեւ բան ընկած է ծառի տակին: Ծուաց ու վրայ տուեց, որ ծուիկծուիկ անի քնած Արեգին: Ճուտերը բնից ճլւլոցը կապեցին, թէ՝ դրան վնաս չտաս, ա՛յ մէր, դա մեր փրկիչն է, նայիր էն կողմը. վիշապն ուզում էր մեզ ուտել, դա սպանեց ու էնտեղ թափեց վիշապին: Զմրուխտ արծուի թեւերի ֆշշոցից ու ծղրտոցից վեր թռաւ Արեգը: Վեր նայեց, տեսաւ Զմրուխտ արծուի կապոյտ թեւերը՝ իր գլխի վերեւը փռուած, տարածուած մութ աշխարհքով մէկ, ու սարսափեց:
— Մի՛ վախենար, քա՛ջ տղայ,-ձայն տուեց Զմրուխտ արծիւը,- դու իմ անմէրանօգնական ճուտերին ազատել ես էս գարշելի վիշապից, սրանից յետոյ իմ ճուտերին վնաս չկայ: Ասա տեսնեմ՝ ինչ կ’ուզես ինձանից, որ քեզ տամ:
— Ինձ էս մութ աշխարհքից հանի լուս աշխարհք,- խնդրեց Արեգը:
— Մութ աշխարհք ընկնելը հեշտ է ու կարճ, դուրս գալը դժուար է ու երկար, բայց քո արած լաւութիւնը չափ չունի: Դէ՛, արի թեւիս, նստիր մէջքիս ու ամուր բռնիր, ասաց Զմրուխտ արծիւն ու Արեգին առաւ, ծուաց, թռա՜ւ վե՜ր, վե՜ր ու մութ աշխարհքից դուրս հանեց Արեգին:29) Արեգը լուս աշխարհ դուրս
եկաւ, շնորհակալութիւն յայտնեց, մնաս բարով արեց Զմրուխտ արծուին ու ճամփայ ընկաւ դէպի իր հօր թագաւորութիւնը: Ճանապարհին մի աղքատ մարդու հանդիպեց, իր լաւ շորերը տուեց աղքատին, աղքատի շորերը հագաւ ու էդպէս ծպտուած մտաւ հօր քաղաքը:
Գնաց մի անշուք տան դուռը ծեծեց: Դուռը բաց արեց մի պառաւ:
— Նա՛նի, օտարական եմ, տեղ կը տաս քնելու,- խնդրեց Արեգը:
— Արի՛, նե՛րս արի, որդի՛,- ասաց պառաւը,- ես էլ որդի չունեմ, դու ինձ որդի կը լինես, ես էլ քեզ՝ մէր: Արեգն էդ գիշեր պառաւ նանից իմացաւ, որ Հազարան Հաւքը բերել են, բայց չի երգում, ասում են, թէ Հաւքը տէր ունի, տէրն էլ պէտք է գայ, որ երգի: Լուսաբացին Արեգը տանից դուրս եկաւ, գնաց քաղաքում ման եկաւ, մի հացթուխի մօտ գործի անց աւ, դարձաւ հացթուխ:

* * * *

II
ՏԻՐՈՒՀԻՆ ՓՆՏՐՈՒՄ Է ՀԱԶԱՐԱՆ ՀԱՒՔԸ

Լուրը տանք Կախարդական աշխարհի Տիրուհուց: Հե՜յ գիտի Կախարդական աշխարհի հրաշագե՛ղ Տիրուհի. զարթնեց խոր քնից: Զարթնեց՝ ի՜նչ տեսնի. իր շորերը տակն ու վրայ եղած, թուշը այրում է համբոյրի տեղը: Նայեց հայելուն, համբոյրի տեղը տեսաւ, նայեց վերեւ՝ Հազարան Հաւքը չկա՜յ…
Ծղրտաց, ճչաց.
— Հաւքս տարա՜ն, հո՛ղ, ջո՛ւր, օ՛դ, հո՛ւր, Հազարան Հաւքը տարա՜ն, ինչու ձայն չտուիք…30)
— Ինչքան ճչացինք՝ տարա՜ւ, տարա՜ւ, դռները չբռնեցին:
— Դռնե՜ր,- ծղրտաց,- ինչու չբռնեցիք:
Դռները թէ՝ Աստուած նրա հետ, էսքան տարի բաց էինք, փակեց, փակ էինք, բաց արեց, ինչու բռն էինք:
Ապարանքից դուրս վազեց, ճչաց.
— Առի՜ւծ, Հազարան Հաւքը տարան, ինչու ճամփայ տուիր:
Առիւծը թէ՝ օրհնուի նրա ճամբէն. էսքան տարի դու առաջս խոտ էիր ածել, միսն աչքիս առաջին դրել: Նա միսն ինձ տուեց, խոտը վեր կալաւ, ինչպէս ճամփայ չտայի:
— Խո՜յ, ճչաց,- Հազարան Հաւքը տարան, ինչու թողիր:
Խոյը թէ՝ ես միս ուտող էի, որ էսքան տարի առաջս միս էիր դրել: Նա հազիւ միսն առաջիցս վեր կալաւ, խոտ տուեց, ինչպէս չթողնէի:31)
— Ա՛յ օյինբազ խեղկատակներ,- ասաց,- ձեզ պահապան եմ դրել, որ Հազարան Հաւքը հողածինները չյափշտակեն, էդ ինչպէս տարան ձեր միջից:
Խեղկատակները թէ՝ մենք ինչ անենք, մեր վրայ մինչեւ անգամ չնայեց:
— Հուր ու փշոտ անծայրածիր անապատ, ինչու թողիր:
— Փուշս քաղեց, հոտ քաշեց ու գովեց. «Ի՜նչ անուշ է», ասաց, անչու չթողնէի:
— Աղիլեղի թունաւոր գե՛տ, ինչու թողեցիր…
— Աղիլեղի թունաւոր ջուրս խմեց ու գովեց, ասաց. «Ա՜խ, ի՜նչ անմահական ջուր է», ինչպէս չթողն էի:
— Սեւսեւ քարե՛ր, Հազարան Հաւքը տարան, ինչու քար չդարձրիք հողածնին…
— Մենք ինչ անենք. ինչքան ու ինչ ձէն ասես, որ չհանեցինք, ինչ տեսակ ասես չկանչեցինք, նա ոչ մի անգամ յետ չնայեց, ինչպէս քար դարձնէինք:
Էստեղ աղջիկը մի կախարդական մեծ թուղթ ու գիր՝ թալիսման արեց, թուղթը ծակեց, անցկացրեց մէջքը, բերեց ծծերից ներքեւ ամրացրեց: Թղթի չորս կողմին գիր գրեց: էս թուղթ ու գիրը դրան բարձրացրեց, հանեց երկնքի երեսը: Էսպէս թռա՜ծ՝ հասաւ Աժդահին, ասեց.
— Աժդահայ, Հազարան Հաւքը դէսն անց է կացել. կա՛մ տուր, կա՛մ տեղն ասա, թէ չէ մեծ կտորեդ ականջդ եմ թողնում:
Աժդահէն թէ՝ ես ինչ անեմ, ես Աժդահայ եմ գետնի երեսին, նա քեզ պէս՝ երկնքումը, թռաւ, դէնը գնաց:
Աղջիկը թռա՜ւ, եկաւ Ձկան մօտ:
Ձուկ, Հազարան Հաւքը դէսն անց է կացել. կա՛մ տուր, կա՛մ տեղն ասա, թէ չէ կտորկտոր եմ անում քեզ:
Ձուկը թէ՝ ես ինչ անեմ, ես Ձուկ եմ ծովի միջին, նա քեզ պէս երկնքումը, թռաւ՝ դէնը տարաւ:
Էստեղից էլ անց կացաւ Տիրուհին, թռա՜ւեկաւ Արան թագաւորի քաղաքի մօտ վայր եկաւ:

* * * *

III
ՏԻՐՈՒՀՈՒ ԶՕՐՔԸ ՊԱՇԱՐՈՒՄ Է ԱՐԱՆ ԹԱԳԱՒՈՐԻ ՔԱՂԱՔԸ

Թագաւորի քաղաքի մօտ աղջիկը թուղթ ու գրերը քանդեց ու մի նոր էնպիսի գիր արեց, որ քաղաքին երեւաց, թէ երեք կարգ զօրքով քաղաքը պաշարուած է: Եկան, թագաւորին յայտնեցին, թէ՝ քաղաքը պաշարուած է, եթէ դու թշնամի ունես, ինչու չես արթուն մնում: 32)Թագաւորն եկաւ աղջկայ մօտ, թէ՝ ինչ ես ուզում ինձանից ու իմ երկրից:
— Իմ Հազարան Հաւքը էստեղ է. տո՛ւր, թէ չէ քաղաքիդ վրայ կրակ եմ թափում, յետոյ էլ ջուր եմ շինում քաղաքդ, սպառնաց Տիրուհին:33)
Թագաւորը գնաց, մեծ ու միջնէկ տղաներին կանչեց, ասաց.
— Ա՛յ որդիք, Հազարան Հաւքի տէրն եկել է. գնացէք, տեսնեմ՝ ինչ պատասխան էք տալիս: Միջնէկ ախպէրն ասաց՝ ես կ’երթամ: Մեծը թէ՝ քո բանը չի, ե՛ս կ’երթամ ու տես՝ ինչ եմ անում: Հազարան Հաւքի Տիրուհին երկու արաբ դռնապան էր կանգնեցրել իր վրանի շեմքում ու պատուիր ել, թէ՝ մտնողը եթէ իմ ասած մարդը կը լինի, լա՛ւ, թէ չէ, որ աչքով անեմ՝ տուէք, ատամները փորն ածէք:
Մեծ ախպէրն եկաւ աղջկայ մօտ, բարեւ տուին, բարեւ առան: Աղջիկը հարցրեց.
— Ա՛յ տղայ, Հազարան Հաւքը դու ես բերել:
Տղէն թէ՝ ե՛ս եմ բերել:
Որտեղից բերիր:
Թէ՝ մի շուկայում վաճառում էին, առայ, բերի:
Էստեղ Հազարան Հաւքի Տիրուհին, որ աչքով արեց արաբներին, տուին՝ թագաւորի մեծ տղի ատամները փշրին, փորն ածին ու էդպէս խայտառակուած ճանապարհ դրին:
Հիմա էլ միջնէկ ախպէրն եկաւ: Սա էլ ասաց, թէ՝ մի անտառում վանդակով կախ արած էր, վերցրի, բերի: Սա էլ մեծ ախպոր նման ատամները փշրուած յետ եկաւ:

* * * *

IV
ԱՐԵԳԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՍԷՐԸ
Լուրը հասաւ Արեգին, թէ Հազարան Հաւքի Տիրուհին եկել է, Հաւքը բերողին ու Հաւքն է պահանջում:
Արեգը հացատնից ալրոտ դուրս եկաւ ու գնաց իր հօր պալատը: Թագաւորը, երբ փոքր տղին տեսաւ, ո՜նց զարմացաւ ու ուրախացա՜ւ, հասաւ, կարօտով գրկեց Արեգին, համբուրեց ճակատը, յետոյ հառաչեց ու յայտնեց, որ իրենց քաղաքը վտանգի մէջ է:
— Ե՛ս եմ բերել Հազարան Հաւքը, ե՛ս էլ Տիրուհուն պատասխան կը տամ,- ասաց Արեգն ու պատմեց իր գլխի եկածը, թէ ինչպէս է բերել Հաւքը, թէ ինչ անգութ են եղել իր եղբայրները: Ամէնքը զարմացան ու չհաւատացին:
— Եթէ էդպէ՛ս է, եթէ դո՛ւ ես բերել Հազարան Հաւքը,- ասաց Արան թագաւորը,- դէ արագ գնա՛, պատասխան տուր Հաւքի Տիրուհուն ու իրեն էլ բեր, որ թռչունը երգի:
Արեգը դեռ ճամփի փոշին վրայից թափ չտուած՝ ճանապարհ ընկաւ դէպի Տիրուհու վրանը: Գնաց, տեսաւ Հազարան Հաւքի հրաշագեղ Տիրուհին տխուրտրտում, մոլորուած նստել է իր վրանում: Գալուն պէս ասաց.
— Բարո՛վ, սիրո՛ւն աղջիկ,- ու ծիծաղեց:
Աղջիկը թէ՝ ա՛յ տղայ, բարեւը ասենք Աստծունն է, ծիծաղդ էլ ինչ էր:
— Ոչի՛նչ,- ասաց Արեգը,-ճանապարհին գալիս մի աննման աղջիկ տեսայ՝ ներքին ու վերին շորերը քանդած, տակն ու վրայ արած, հանած, ոտքերն ընկած, թուշին էլ՝ խալ. երեսն էնքան քնքուշ էր, որ համբոյրիս տեղը նշան մնաց…
Էստեղ Տիրուհին իսկոյն իմացաւ, որ սա ինքն է Հազարան Հաւքը բերողը, դեռ իր մատանին էլ տեսաւ Արեգի մատին:
— Ա՛յ տղայ,- ասաց,- հաւքն իր թեւով, օձն իր պորտով չէր կարող էնտեղ հասնել, դու ինչպէս ես չորս սահման անց կացել, հասել ինձ մօտ, պատմիր լսեմ:
Արեգը նայեց անտեսաննման, չնաշխարհիկ Տիրուհու՝ երկնքի նման անհուն ու անծիր աչքերին, նայեց ճակատին վառուող լուսէ աստղին, առաջ եկաւ ու ասաց.
— Սեւ աշխարհն անցայ, Սեւ դեւին յաղթեցի, Կապոյտ աշխարհն անցայ, զարհուրելի Երկաթէ Ձեռքը խորտակեցի, Կարմիր աշխարհն անցայ, բոցերի ու մոխիրների միջից գարշելի Քաւթառ Քուրսիին յաղթ եցի, ահ ու երկիւղ չզգացի, ժողովուրդներ ազատեցի, պարգեւներ չուզեցի, դեւերի ու հրէշների յաղթեցի, հուրիփերիների ազատեցի ու նրանց վայելքներից հրաժարուեցի, սարսափներին ու դառնութիւններին դիմացայ, բոլորին յաղթեցի, միայն քո անտեսաննման տեսքին չդիմացայ, միայն քեզանից յաղթուեցի.

Ու ես չեմ եկել թեւով թռչունի,
Ո՛չ մարդու ոտով, ոչ օձի պորտով,
Նրանցից ոչ մէկն էն ուժը չունի.
Թռել եկել եմ ես քո կարօտով:
Ես ծովեր անցայ. ալիք ու փրփուր
Լուանում էին երեսն երկնքի,
Անդունդներ թռայ՝ անտակ խորքերից
Վեր էին յառնում ձայներ դժոխքի:
Անցայ փշալի անկոխ անապատ
Ու վարդի բուրմունք առայ տատասկից,
Էն լեղի գետից անցայ անվհատ.
Խմեցի լեղին՝ դառն համ չզգացի:
Յաղթեցի դեւին, Սեւսեւ քարերին,
Ժանտ օյիններին խեղկատակների,
Տարայ սարսափը Առիւծի ահեղ,
Յաղթեցի ներյակ չորս տարերքներին,
Բոլորը անցայ, ամէնն յաղթեցի,
Բայց չկարացի յաղթել քո սէրին:
Տիրուհի՛, ահա՛, եկել եմ կրկին.
Չի՛ երգում առանց քեզ Հաւքը Հազարան,
Չի՛ թափում բուրեան վարդը երկնքի.
Այգիս մացառ է ու մարդիկ՝ գազան:
Յառնել ջրհորից, եկել եմ կրկին
Ո՛չ հաւքի թեւով, ոչ մարդու ոտով,
Եկել եմ թռած քո սիրով միայն,
Քո՛ սիրով, քո մեծ ու սուրբ կարօտով:
Արի՛, աննմա՛ն, չքնա՛ղ Տիրուհի՛,
Որ Հաւքդ երգի՛ հազարա՛ն խաղով,
Փուշը վա՛րդ փոխի՛ երգո՛վ թովչակա՛ն,
Ու գազանը՝ մարդբանակա՛ն հոգով:
Արեգի պատմութիւնն ու խօսքը յուզեցին աղջկայ սիրտը:

— Լսի՛ր, աննմա՛ն տղայ,- ասաց աղջիկը,- մարդիկ ապականել էին ամբողջ աշխարհը եւ միայն իմ երկիւղից չէին գալիս Կախարդական աշխարհ: Դու որ անցար բոլոր դժուարութիւնների միջից, յաղթեցիր դեւերին ու հրէշներին, դու որ կարողացար թափանցել հողեղէնին անհաս Կախարդական աշխարհի Տաճարը ու Հազարան Հաւքը բերել, դու որ սիրեցիր ինձ հրեղէն սիրով, կախարդանքն էլ քանդուեց. տե՛ս՝ քո հօր քաղաքը պաշարած զօրքն էլ չքուեց: Ահա՛, ես էլ քոնն եմ,- կանչեց աղջիկը ու գիրկը պարզեց:
Արեգն առաջ եկաւ, գլուխը խոնարհեց ու համբուրեց աղջկայ սիրտը, աղջիկն էլ համբուրեց Արեգի ճակատը, ու պինդ գրկեցին իրար:
Արեգի շորերից ալիւրի փոշին բարձրացաւ…
— Էս ինչ արիր, ա՛յ ծուռ տղայ, ոտքից գլուխ ալրոտ եմ,- ասաց աղջիկը, ու երկուսով բա՜րձր ծիծաղեցին, ձեռք ձեռքի տուեցին ու եկան քաղաք:

* * * *

V
ԾԱՂԿԱԾ ԱՅԳԻՆ ԵՒ ԱՐԵԳ ԹԱԳԱՒՈՐԸ

Արան թագաւորն իր ժողովրդով, հանդէսներով ու օրհնութիւններով ելաւ Արեգին ու Տիրուհուն ընդառաջ: Ելան տեսան ի՜նչ սիրուն, ի՜նչ հրեղէն աղջիկ, արեւին ասում է, թէ՝ դու մայր մտի, ես քո փոխարէն լուս կը տամ:
Գնացին Այգին:
Մութուլուսինբարի լուսուն Հազարան Հաւքը երգեց ու մշտադալար բուրեան վարդի փնջեր թափեց բերանից: Ու ի՜նչ հրաշք. Այգին կանաչեց, ծաղկեց առաջուանից է՛լ շքեղ, լի, փարթամ, հազարաձայն ու հազարագունի: Նրանք էլ, որ գազան էին դարձել, մարդիկ դարձան՝ բանական հոգով: Եւ ամէնն ու ամէնքը դարձան ասես նորից նոր ծնուած, մաքուր, անմեղ ու անարատ:34)
Արեգն ու անտեսաննման Տիրուհին ամուսնացան: Եօթ օր, եօթ գիշեր հարսանիք արին Անմահական այգում: Գուսանները լարեցին փանդիռները, զարկեցին թմբուկները, հնչեցրին փողերը ու երգեցին.
Երկնէր Երկին, երկնէր Երկիր,
Երկնէր եւ ծովն ծիրանի,
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:
Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մորուս
Եւ աչկունք էին արեգակունք:

Ծերունի Արան թագաւորը իր թագաւորութիւնը յանձնեց Արեգին: Արի՛ Արեգը բազմեց հօր գահին, եղաւ արի արքայ ու էն երկնքի պայծառ արեւի նման, արարչական սիրով, արդար ու բարի թագաւորեց յար ու յաւիտեան:

Կարդալ ,,Բանահյուսությունը և նրա ժանրերը,, ուսումնական նյութը

  • Ի՞նչ է բանահյությունը:

Ժողովրդական իմաստություն, գիտելիք այս կամ այն ժողովրդի կերտած բանավոր ստեղծագործությունների ամբողջությունը։ Բանահյուսության մեջ ժողովուրդն արտացոլել է իր պատմության առավել կարևոր դեպքերը, իր դարավոր փորձն ու իմաստությունը, ձգտումներն ու իդեալները։ Ըստ էության, բանահյուսությունը ժողովրդի կյանքի և աշխարհազգացողության հայելին է։

  • Ի՞նչ խմբերի է բաժանվում բանահյուսությունը:

Բանահյուսության ժանրային համակարգը ձևով բաժանվում է 3 խմբի՝ արձակ-պատումային (հեքիաթ, առակ, ավանդություն, զրույց), չափածո–երգային (ժողովրդական վեպ, վիպական, ծիսական, քնարական երգեր), բանաձևային (առած, հանելուկ, երդում, անեծք, օրհնանք, հմայական աղոթք)։ Բանահյուսությունը իր բնույթով ու կիրառությամբ բաժանվում է մի քանի խմբի՝ ծիսահմայական, վիպական և այլն։

Ինչպե՞ս է ստեղծվում բանահյուսական նյութը:

Տարածվում է տեղից տեղ, ժամանակաշրջանից ժամանակաշրջան, փոխանցվում սոցիալական տարբեր խմբերի, փոփոխվում թե՜ ձևով (լեզու-բարբառ, տաղաչափություն, կատարման եղանակ), թե՜ բովանդակությամբ (կոնկրետ իրականություն, գաղափարախոսություն):

2. Համացանցից դուրս դրել առած֊ասացվածքներ։

Ագռավի ճուտը իր մոր համար ազիզ է: Ախպոր տղա ջան տղա, քվոր տղա շան տղա: Աղվեսի վկան իրա պոչն ա: Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա` աղքատը: Ամառվա անձրևին, ձմեռվա արեգակին մի հավատա: Աշխարհն աղով, աղն էլ համով: Աշնան գինին, գարնան` ջուրը: Արինը ջուր չի դառնա: Բաղնիք մտնողը պիտի քրտնի: Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա: Բերդն իր միջից կքանդվի: Գարնան գառն ա գովական, աշնան հավը: Գեղ կանգնի գերան կկոտրի: Գետը չտեսած մի բոբիկանա: Գիժը մի քար գցեց, հազար խելոք չկարացին հանել: Գլուխդ պաղ պահե, ոտներդ տաք: Գնա մեռի, արի սիրեմ:

3. Այդ ասացվածքներից առանձնացնել այն ասացվածքները, որոնք հասկացվոււմ են նաև ուղիղ իմաստով։

Ագռավի ճուտը իր մոր համար ազիզ է: Աղքատը, որ հավ կուտե, յա հավն է հիվանդ, յա` աղքատը: Ամառվա անձրևին, ձմեռվա արեգակին մի հավատա: Աշնան գինին, գարնան` ջուրը: Արինը ջուր չի դառնա: Բաղնիք մտնողը պիտի քրտնի: Բերան կա հաց չկա, հաց կա բերան չկա: Բերդն իր միջից կքանդվի: Գետը չտեսած մի բոբիկանա:

4. Համացանցից դուրս գրել ժողովրդական հանելուկներ։

Տերև է՝ ծառ չի,

Խոսում է՝ մարդ չի,

Կարված է՝ շոր չի։  /Գիրք/

***

Լցնես՝  կփոքրանա,

Վերցնես՝  կմեծանա։/Փոս/

***

Ինչքան շատ են ինձնից տանում,

Ես այնքան շատ եմ մեծանում։

Փոր ունի,

Բոյ ունի, Ստվեր չունի։ /Ջրհոր/

Բարձրում կախված,

Ընկնում եմ ցած,

Մինչև չկոտրես,Համը չտեսնես,

Չես հասկանա դու,

Ի՜նչ համեղն եմ ես։

Ընկույզ

***

Կլոր եմ,

Գնդակ չեմ,

Կարմաթուշ եմ, դեղձ չեմ,

Քաղցր եմ, մեղր չեմ։

Խնձոր

***

Թավշյա հագուստ ունեմ,

Կարմիր թուշիկ ունեմ

Ապրում եմ հարավում,

Քաղցրանուշ համ ունեմ։

Դեղձ

***

Մենք հատիկով չենք աճում,

Ընտանիքով ենք լինում,

Կարմիր, սպիտակ գույն ունենք,

Անուշ, քաղցր համ ունենք։

Խաղող

***

Գետնից թաքուն դուրս եկավ,

Գեղեցիկ գլխարկ գտավ։

Սունկ

***

Ունի մեկ ոտք,

Չունի կոշիկ,

Ունի գլխարկ,

Չունի գլխիկ։

Սունկ

***

Թև ու ոտք նա չունի,

Կենդանի է ջրերի։

Ձուկ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *