Տիֆլոմանկավարժություն

Տիֆլոմանկավարժությունը գիտություն է տեսողության խանգարումով երեխաների կրթության ու դաստիարակության մասին: Այն մտնում է մանկավարժական գիտությունների համակարգի մեջ:
Տիֆլոմանկավարժության հիմնական խնդիրներն են.

  • Տեսողության խորը խանգարում ունեցող երեխաների հոգեբանամանկավարժական և կլինիկական ուսումնասիրումը:
  • Տեսողության խանգարման ծագումնաբանական ախտորոշումը:
  • Մանկական կուրության կամ թույլ տեսողության դեպքում օրգանիզմի չզարգացած գործառույթների փոխհատուցման, շտկման և վերականգնման ուղիները:
  • Տեսողության գործառույթի տարբեր բնույթի խախտումների դեպքում անձի ձևավորման և զարգացման պայմանների ուսումնասիրումը ` հաշվի առնելով այդ երեխաների տարիքային և անհատական առանձնահատկությունները:
  • Կույր և թույլ տեսնող երեխաների ուսուցման , դաստիարակության , աշխատանքային և պրոֆեսիոնալ պատրաստականության կազմակերպման բովանդակության, մեթոդների և պայմանների մշակումը:
  • Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների ճանաչողական հնարավորությունների զարգացմանը նպաստող ուսումնադաստիարակչական գործընթացի ուսումնական պլանների, ծրագրերի , դասագրքերի, տեխնիկական միջոցների գիտական հիմքերի մշակումը:
  • Տեսողության խանգարումներ ունեցող երեխաների մնացորդային տեսողության պահպանման և զարգացման հիգիենիկ միջոցառումների համակարգի մշակումը / լուսավորվածության չափանիշներ, տեսողական ծանրաբեռնվածության ռեժիմը և այլն/:
    Տարբերում ենք տեսողության խանգարման հետևյալ աստիճանները.
  • Թեթև աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / մինչև 3 դիոպտր/;
  • Միջին աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 3-6 դիոպտր/;
  • Բարձր աստիճանի կարճատեսություն և հեռատեսություն / 6-ից բարձր դիոպտր/;
    Տեսողության խանգարումների առաջացման պատճառները տարբեր են, և դրանց ազդեցության հետևանքով էլ ի հայտ են գալիս տեսողական օրգանի զանազան հիվանդություններ, իջնում է տեսողության սրությունը, և նույնիսկ կարող է առաջանալ կուրություն: Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները կարելի է բաժանել երկու խմբի ` բնածին և ձեռքբերովի:
    Տեսողության խանգարումների առաջացման հնարավոր պատճառները
    Բնածին-Ծննդաբերության ժամանակ,Ժառանգական,Ինֆեկցիոն
    Ձեռքբերովի-Ծննդաբերական վնասվածքներ,Ինֆեկցիոն,Բորբոքային,Վնասվածքներ,այրվածքներ
    Նորմալ տեսնող երեխան երեք ամսական հասակում իր հայացքը սովորաբար կանգնեցնում է առարկաների վրա, և անհետանում են աչքերի չկոորդինացված շարժումները:
    Միայն 14 տարեկանում ամբողջությամբ ձևավորվում է մարդու տեսողության մեխանիզմը:
    Ողջ աշխարհում յուրաքանչյուր երրորդը վատ է տեսնում: Առավել անհանգտացնողը դպրոցահասակների կարճատեսության աճի միտումն է, որը հիմնականում առաջ է գալիս պառկած վիճակում ընթերցանությունից, վատ լուսավորությունից, սեղանի անհարմարավետությունից, առանց ընդմիջման տեսողական աշխատանք կատարելուց և այլն: Այս երևույթի կանխման համար անհրաժեշտ է .
  • Հիգիենայի կանոնների պահպանումը:
  • Ռացիոնալ ռեժիմի ապահովումը:
  • Տանը և դպրոցում երեխայի համար հարմարավետ, ճիշտ լուսավորվածությամբ աշխատանքային տեղի ստեղծումը:
  • Ճիշտ կեցվածքի ձևավորումը և զարգացումը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *