Աուտիզմ

Ինչ է աուտիզմը։

Աուտիզմն առանձին հիվանդություն չէ։ Գոյություն ունեն աուտիզմի առաջացման բազմաթիվ տեսություններ, որոնցից և ոչ մեկը լիարժեք չէ։ Այն տարբեր պատճառներից (հիմնականում`   կենսաբանական) առաջացած և տարբեր կլինիկական դրսևորումներով համախտանիշների ամբողջություն է։ Դրա հիմքում ընկած են ներարգանդային շրջանում կամ վաղ հասակում գլխուղեղի զարգացման խանգարումները։ Որոշակի դեր ունի ժառանգականությունը։ Աուտիզմի առաջացմանը կարող են նպաստել նաև միջավայրի գործոնները։ Շատ դեպքերում, անգամ ծավալուն հետազոտություններից հետո, դժվար է նշել որևէ կոնկրետ պատճառ։ Որոշ դեպքերում աուտիզմը կարող է զուգակցվել նյարդաբանական այլ խանգարումների, հատկապես էպիլեպտիկ ցնցումների հետ։

Վաղ մանկական Աուտիզմ։

Մանկական աուտիզմը – դա հոգեբանական զարգացման խանգարման յուրահատուկ ձև է` ուղեկցվող տարբեր հոգեկան ֆունկցիաների ձևավորման անհարթությամբ, յուրահատուկ հուզա-վարքային, խոսքային և երբեմն էլ ինտելեկտուալ խանգարումներով:

Բոլոր աուտիզմով հիվանդ երեխաներին նաև բնորոշ է նույն շարժումների անիմաստ կրկնումը: Այս երեխաներից շատերին բնորոշ է նաև չափազանց ագրեսիվությունը, իմպուլսիվությունը, որը երբեմն զուգակցվում է շարժումների արգելափակմամբ:

Հենց կյանքի առաջին ամիսներին այսպիսի երեխաները աչքի են ընկնում հոգեշարժական զարգացման խանգարումներով: Առաջին հերթին խուսափումը ցանկացած կոնտակտից: Նա չի սեղմվում մորը, երբ մայրը գրկում է իրեն, չի նայում աչքերի մեջ և խուսափում է ուղիղ հայացքից: Հաճախ նաև չեն արձագանքում լսողական ազդանշաններին:

Հենց առաջին ամիսների ընթացքում արդեն բացակայում է արտահայտիչ միմիկան, ժպիտը, ծիծաղը, որոնք շատ բնորոշ են շփվող և առողջ երեխային: Դիտվում է նաև քնի խանգարում: Ոչ բավարար հուզական ռեակցիան մոր հանդեպ կարող է փոխարինվել նրանից կախվածությամբ: Մորից բաժանումը այդ դեպքում բերում է ուժեղ հակազդման:

Աուտենտիկ երեխայի վարքը աչքի է ընկնում ծայրահեղ հակադրություններով: Նա մեկ կարող է ուժեղ վախեր ունենալ, նույնիսկ սովորական առարկաներից` լամպերից, աթոռից, և մեկ էլ կարող է կորցնել իրական վտանգի զգացումը` կանգնել փողոցի մեջտեղը, բարձրանալ բարձր տեղեր, գնալ տնից շատ հեռու: Ծնողները շատ անգամ չեն հասկանում, որ երեխան հիվանդ է, նրանց վարքը գնահահատում են որպես համառություն և ֆիզիկական պատժի միջոցներ կիրառելով` փորձում են իրենց ենթարկեցնել:

Վինգը գրում է, որ վաղ մանկական աուտիզմը շատ հազվադեպ հանդիպող ձև է: Նրա տվյալներով տարածվածությունը կազմում է 10.000 երեխաներից 2-ը: Աուտիզմի բոլոր տեսակների մեջ հանդիպող համընդհանուր ախտանիշներից են շրջապատողների հետ կոնտակտի մեջ մտնելու պահանջմունքի արտահայտված լրիվ կամ մասնակի բացակայությունը, հուզական սառնությունը, անտարբերությունը, շրջապատում տեղի ունեցող ցանկացած փոփոխության հանդեպ վախը, կարգուկանոնի հանդեպ հիվանդագին հետևումը, միատեսակ շարժումները, խոսքի խանգարումները:Աուտենտիկ սինդրոմը ավելի հստակ արտահայտվում է 2-5 տարեկանում, սակայն առանձին նախանշաններ կարելի է նկատել առավել վաղ տարիքում:Աուտիզմով հիվանդ երեխաները երբեք չեն կարողնաում տարրաջանտել մարդկանց և անշունչ առարկաներին: Նոր կահույքը, նոր խաղալիքը նրանց մոտ ուժեղ հակասություն է առաջացնում, նրանք սկում են գոռալ, լացել, քանզի վախը նորություններից զուգակցվում է հիվանդագին կերպով արտահայտվող ինքնապահպանման բնազդի հետ: Նմանատիպ ռեակցիա կարող է նաև առաջանալ քնելու, սնվելու զբոսանքի, լողացնելու ժամանակ:

Ինչ դրսևորումներ ունի աուտիկ մարդը։1. Թույլ տեսողական կոնտակտ
2. Շփման ցանկության թույլ արտահայտվածություն կամ բացակայություն
3. Փոխհատուցող աուտոստիմուլյացիաների առկայություն, որոնք օգնում են երեխային խեղդել անհարմարավետությունը,
ուշադրություն գրավել կամ խուսափել ինչ-որ բանից: Դրանցից
են` կրկնվող շարժումները, առարկաների հետ մանիպուլյացիաները, որոնց նպատակն է` կրկնել միևնույն հաճելի զգացողությունը:
4. Ստերեոտիպ, կրկնվող վարքային շարժումներ (տարուբերում է
մարմինը, քայլում է ոտքերի թաթերի վրա, շարժում է թաթիկները, կրճտացնում է ատամները, փակում է ականջները)
5. Ստերեոտիպ վարքային գործողություններ (հաջորդականությամբ դասավորում է մատիտները, մեքենաները, առանձնացնում է առարկաներն ըստ գույների, քանդում և նույնությամբ
կառուցում է աշտարակները)
6. Անհասկանալի, չիմաստավորված ձայների արձակումներ
(տկը-տկը, պտը-պտը, հու-հու)
7. Գիտակցված խոսքի բացակայություն կամ կրկնխոսություններ
8. Ոչ ադեկվատ հույզեր և վարքային դրսևորումներ՝ ինքնավնասում կամ ագրեսիա մյուսների նկատմամբ, անտեղի լաց և ծիծաղ
9. Վախ մարդկանցից և նոր, անծանոթ միջավայրերից
10. Աղմուկի, բարձր ձայների նկատմամբ գերզգայունություն կամ
անտարբերություն
11, Ոչ կամածին ուշադրության թույլ արտահայտվածություն, անվան թույլ արձագանք
12. Պարզ և բարդ հրահանգները ընկալելու և կատարելու ցանկության թույլ արտահայտվածություն
13. Ոչ ցանկալի վարքային սովորույթներ (անպետք, կեղտոտ առարկաների համտեսում՝ ավազ, ջրաներկ, օճառ, ձեռնաշարժություն, զուգարանային գործողությունների անվերահսկելիություն)
14. Ընտրողական սնունդ (փափուկ սնունդից հրաժարում, կարմիր գույնի սնունդից խուսափում և այլն)
15. Ֆիքսվածություններ կոնկրետ առարկաների և գործողությունների վրա (խաղում է միայն մեքենաներով, դուրս է գալիս տանից միայն սիրելի տիկնիկի հետ, սիրում է միայն համակարգիչ
և այլն)
16. Գերզգայունություն հպումների, մարմնական կոնտակտի
նկատմամբ կամ ծայրաստիճան խուսափում մարմնական
կոնտակտից
17. Անտարբերություն մարդկանց և նրանց զգացմունքների նկատմամբ, էմպատիայի թույլ արտահայտվածություն կամ բացակայություն
18. Նմանակման թույլ արտահայտվածություն:

Ովքեր կարող են օգնել նման մարդկանց։

Լոգոպեդ, հոգեբան, ուղեկցող, հոգեթերապեվտ, բժիշկ։

Դաստիարակ, ուսուցիչ ինչ վերաբերմունք պետք է ցուցաբերեն։

Երեխաների համար դասապրոցեսը անցկացնելու հատուկ մեթոդ են կիրառում, հետո՝ նման երեխաներին հատուկ ուշադրություն պետք է ցուցաբերել։ Ագրեսիվ վերաբերմունք չպետք է ցուցաբերել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *