Ավանդական փոխինձ

Տյառնընդառաջը Կրթահամալիրի կարևորագույն ծեսերից է, որին պատրաստվում ենք մեծ ոգևորությամբ։ Ծեսն ունի իրեն բնորոշ ավանդույթները և ծիսակակ կերակուրները, որից այսօր առանձնացրեցինք և սաների հետ պատրաստեցինք փոխինձն է։ Սաների ոգևորությունը տեսնել էր պետք, թե ինչքան հավանեցին և ինչ ախորժակով կերան ամբողջը, չնայալ որ շատերը առաջին անգամ էին փորձում։

Կաղամբով և գազարով աղցան

Բաղադրությունը` 300 գրամ կաղամբ 1 հատ խոշոր գազար 1 հատ գլուխ սոխ 1 ճ/գ քունջութ 1 ճ/գ քացախ 3 ճ/գ ձեթ համեմ սև պղպեղ աղ Պատրաստման եղանակը` 1.Կաղամբը երկար և բարակ կտրատել: Վրան աղ ցանել և մի փոքր տրորել, որ ավելի հյութալի դառնա:2.Գազարը լվանալ և անցկացնել խոշոր քերիչով: Սոխը մաքրել և մանր կտրատել: Բոլորը միասին … [Read more…]

Պատրաստում ենք կոմպոտ

Սաները մասնակից են նախակրթարանում իրականացվող ամեն գործունեության, ու այսօր էլ բացառություն չէր: Որոշեցինք պատրաստել թարմ կոմպոտ: Իրենց ձեռքով մաքրեցին մրգերը, լվացին ու խոհանոցում պատրաստեցին մրգային կոմպոտ: Ամեն ինչ առավել համեղ է լինում, երբ ինքդ քո ձեռքով ես պատրաստում: Պատրաստեցին ու մեծ սիրով վայելեցին իրենց աշխատանքի արդյունքը: Ձեզ հաճելի դիտում…