07.09.2021

«Չկան երեխաներ, կան մարդիկ»: Յանուշ Կորչակ

Հուլիսի 22-ին ծնվել է մանկավարժ, բժիշկ, գրող, լրագրող, հասարակական գործիչ Յանուշ Կորչակը:

Նա առաջինն է նախաձեռնել «Երեխաների իրավունքների համաձայնագրի» ստեղծումը, որը 1989թ. ընդունվել է Միավորված Ազգերի կազմակերպության կողմից։ Գրել է «Փողոցի երեխաներ», «Մոսկին, Իոսկիոն և Սրուլին», «Մաթիուշ առաջին թագավորը» վիպակները, «Խելագարների սենատ» պիեսը, զրույցներ, հոդվածներ և այլն: Կորչակի դաստիարակչական համակարգի գլխավոր սկզբունքները շարադրված են «Ինչպես սիրել երեխային» գրքում:

Զոհվել է 1942թ.-ին՝  Տրեբլինկայի գազախցում՝ իր 200 սաների հետ: Կյանքի վերջին օրերին Կորչակն իր օրագրում գրի է առել հետևյալ տողերը. «Ես ոչ մեկին չարը չեմ կամենում: Չեմ կարող: Չգիտեմ` դա ինչպես է արվում»:

Յանուշ Կորչակը իր մանկավարժական գործունեության արդյունքում մշակել է 10 պատվիրան, որոնք անհրաժեշտ են ծնողներին` երեխաների դաստիարակությունը ճիշտ կազմակերպելու համար:

10 պատվիրանծնողներին

  1. Մի՛ ակնկալիր, որ   երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին  դու ես կամ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:
  2. Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ  դու տվել ես նրան: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է:
  3. Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:
  4. Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:
  5. Մի՛ նվաստացրու:
  6. Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները հանդիպումներն են երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:
  7. Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում: Հիշիր, որ երեխայի համար բավարար արված չէ,  քանի դեռ  ամեն ինչ արված չէ:
  8. Երեխան բռնակալ չէ, որը տիրում է քո ողջ կյանքը, նա  միայն մարմնի և արյան պտուղ չէ: Նա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ ր և զարգացրո՛ ւ ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ոչ թե սեփական երեխան, այլ՝  պահ տրված հոգին:
  9. Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզենա, որ անեն քո երեխային:
  10. Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, հասուն: Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *