Աշխարհի ամենահարուստ ձեռնարկատերերը

1. Բիլ Գեյթս

13 տարեկանում, երբ երեխաների մեծամասնությունը սպորտային կամ վիդեո խաղեր էր խաղում, Գեյթսը գրեց իր առաջին ծրագիրը: Նա 1973 թ.- ի աշնանն ընդունվեց Հարվարդ, բայց ընդամենը երկու տարի անց հեռացավ համալսարանից և մեկնեց Նոր Մեխիկոյում գտնվող Ալբուկերկե քաղաք իր ընկերոջ ՝ Պոլ Ալենի մոտ, որտեղ նրանք առևտրայնացրին իրենց նոր մշակած ծրագրավորման լեզուն ՝ Microsoft Basic- ը:

2. Քայլի Ջեններ

21- ամյա Քայլի Ջեններն ՝ իր այդքան վաղ հասակում, միլիարդանոց ունեցվածքի տեր է դարձել ՝ գերազանցելով անգամ Մարկ Ցուկերբերգին, ով այդ նշաձողին հասել էր 23 տարեկանում: Վերջին երեք տարում նրա բրենդի ՝ Kylie Cosmetics- ի արտադրանքները վաճառվում էին բացառապես միայն ինտերնետով կամ ժամանակավոր բացված տաղավարներում։ Բայց Ulta խանութների ցանցի հետ պայմանագրի կնքումից հետո, ըստ որի ՝ վերջինս դարձավ Քայլի Ջենների կոսմետիկայի բացառիկ մատակարարը, Kylie Cosmetics- ի շրթներկի հավաքածուները ՝ յուրաքանչյուը 29 դոլարով, հայտվեցին ավելի քան 1000 առևտրային կետերում:

3. Ջեֆ Բեզոս

Amazon ինտերնետային ընկերության, Blue Origin ավիաընկերության հիմնադիրն ու սեփականատերը և The Washington Post հրատարակչության սեփականատերը ծնվել է 1964 թ.- ին Ալբուկերկ քաղաքում ավագ դպրոցի 17- ամյա ուսանողի և հեծանիվների խանութի սեփականատիրոջ ընտանիքում: Դպրոցում սովորելու տարիներին Բեզոսը կարճ պատվերների խոհարար էր Մակդոնալդսում։ 1986 թ.- ին նա գերազանցությամբ ավարտում է Փրինսթոնի համալսարանը էլեկտրատեխնիկայի և համակարգչային գիտության բակալավրի աստիճանով։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատում է հեռահաղորդակցման, բանկային և ներդրումային ոլորտներում։ 1994 թ.- ին Բեզոսը որոշում է ստեղծել օնլայն գրախանութ և իր ավտոտնակից գործարկում է Amazon-ը, որն այժմ ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող ամենամեծ ընկերությունն է ԱՄՆ- ում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *