Արտաթորման համակարգ

Արտաթորության համակարգ, արտազատիչ համակարգ, օրգանների ամբողջություն, որով մարդու և կենդանիների օրգանիզմից հեռացվում են ավելորդ ջուրը, նյութափոխանակության վերջնական արգասիքները, աղերը, ինչպես նաև օրգանիզմ մտած և այնտեղ առաջացած թունավոր նյութերը։ Նախակենդանիներիօրգանիզմից լուծելի արտազատուկը (ամոնիակ, միզանյութ) արտաքին միջավայր է դուրս գալիս դիֆուզիայի կամ օսմոկարգավորման ֆունկցիա կատարող կծկող վակուոլների օգնությամբ։ Ջրային ցածրակարգ բազմաբջիջների (սպունգներ, աղեխորշավորներ) և ծովային քիչ ակտիվ կենդանիների (փշամորթներ) նյութափոխանակության արգասիքները հեռացվում են մարմնի մակերեսով և միջավայրի հետ կապ ունեցող խոռոչների պատերով։ Անողնաշարավորների մեծ մասի արտաթորման ֆունկցիան մասամբ կատարում են աղիքները։ Կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում դիֆերենցվում է հատուկ արտաթորության համակարգ։ Ստորակարգ որդերի, անելիդների արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդներն են, իսկ օղակավոր որդերի մեծ մասինը՝ մետանեֆրիդները։ Ցամաքային հոդվածոտանիների արտաթորման ֆունկցիան կատարում են աղիքների պատերը կամ մալպիգյան անոթները (կույր մակաճներ միջին և ետին աղիքի սահմանում)։ Մարդու և բարձրակարգ կենդանիների արտաթորության օրգաններն են՝ երիկամները, թոքերըմաշկըքրտնագեղձերըաղիքները և այլն, որոնց գործունեությամբ ապահովվում է օրգանիզմի ներքին միջավայրի կայունությունը (հոմեոստազ)։ Երիկամներում միզագոյացման շնորհիվ նյութափոխանակության արգասիքները (միզանյութ, միզաթթու, կրեատինին, ամոնիակ), ինչպես նաև որոշ իոններ (նատրիումկալիումֆոսֆոր), ջրի ավելցուկը և տարբեր աղեր հեռացվում են օրգանիզմից, որով և կարգավորվում է օրգանիզմի օսմոտիկական ճնշման հավասարակշռությունը, իոնային բաղադրությունը և թթվահիմնային կայունությունը։ Արտաթորության օրգանների ֆունկցիայի խանգարումը կարող է պատճառ դառնալ մի շարք հիվանդությունների, երբեմն՝ մահվան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *